Բոլոր լուրերը – Page 3755 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+22.09 oC

Բոլոր լուրերը

Հրշեջ-փրկարարները չեզոքացրել են մթերային խանութում բռնկված հրդեհը

10:52 17.09.2022

Սեպտեմբերի 17-ին ժամը 06:29-ին ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Դ.Բեկ 9 հասցեում հրդեհ է բռնկվել և նախնական տվյալներով այրվում է խանութ: Ժամը 06:30-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ՝ հրշեջ-մեքենայով մեկնել է դեպքի վայր և անմիջապես անցել հրդեհի մարման աշխատանքներին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:41-ին, […]

̰
ՄԻՊ արտահերթ զեկույցում ամփոփվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները

10:43 17.09.2022

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ զեկույց է հրապարակել Հայաստանի Հանրապետության վրա ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ։ Պաշտպանն իր զեկույցում ամփոփել ու վերլուծել է ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները, փաստագրել տեղահանված անձանց, բժշկական շտապօգնության մեքենաների ու լրագրողների թիրախավորման, երեխայի ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների ապացույցները, ինչպես նաև ներկայացրել քաղաքացիական անձանց ու կենսական ենթակառուցվածքների […]

̰
Միակ ռեալ կարիքը, որ ունենք, զենքի կարիքն է. Ալեն Սիմոնյան

10:34 17.09.2022

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում հայտնել է, որ իր հրավերով վաղը Հայաստան կժամանի Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: «Միակ ռեալ կարիքը, որ ունենք, զենքի կարիքն է: Այս ուղղությամբ տարբեր միջոցներ ենք ձեռնարկում»,-անդրադառնալով ՀՀ բանակի կարիքներին՝ ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Զենքն անընդհատ […]

̰
Նենսի Փելոսին այսօր կայցելի Հայաստան

10:29 17.09.2022

ԱԺ նախագահի հրավերով այսօր սպասվում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը Հայաստան: Նենսի Փելոսին Երևանում կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նաև կառավարության այլ ներկայացուցիչների հետ։ Այս օրերին նա Բեռլինում է, որտեղ ասուլիսի ընթացքում Փելոսին անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, շեշտել՝ հպարտ է, որ Միացյալ Նահանգները ճանաչել է 100 տարի առաջ տեղի ունեցած այդ ոճրագործությունը:

̰
Եվս 2 ոսկե և 4 բրոնզե մեդալ՝ Եվրոպայի սամբոյի առաջնությունից

10:25 17.09.2022

Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Եվրոպայի սամբոյի առաջնության երկրորդ օրը պայքարի են դուրս եկել երիտասարդները և մի շարք մեդալներ նվաճել: Իրենց բոլոր գոտեմարտերում հաղթել և ոսկե մեդալներ են նվաճել 58 կգ քաշային Աշիկ Անդրեյանը և 88 կգ քաշային Գոռ Հարությունյանը: Բրոնզե մեդալների էլ արժանացել են Արփինե Մնացականյանը (50 կգ), Նարեկ Ամիրյանը (71 կգ), Գրիգոր Բեկնազարյանը […]

̰
Ղրղզստանը հայտնում է Տաջիկստանից Դոստուկ գյուղի գնդակոծման մասին

10:14 17.09.2022

Տաջիկստանի զինվորականները երեք ականանետներից կրակել են ղրղզական Դոստուկ գյուղի ուղղությամբ։ Այս մասին սեպտեմբերի 17-ին հայտնել են Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի (PS GKNB) սահմանային ծառայության մամուլի կենտրոնում։ «Սեպտեմբերի 17-ի ժամը 11.15-ի դրությամբ Տաջիկստանի կողմից ականանետային կրակոցների է ենթարկվել Բատկենի շրջանի Դոստուկ գյուղը։ Տաջիկական կողմը կրակ է բացել գյուղի վրա երեք ականանետային անձնակազմից»,- ՌԻԱ Նովոստիին հայտնել […]

̰
Բայդենը սպառնացել է Ռուսաստանին Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման միջազգային հետևանքներով

10:03 17.09.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է, որ եթե Ուկրաինայում քիմիական կամ մարտավարական միջուկային զենք օգտագործվի, Ռուսաստանը կկանգնի միջազգային հետևանքների առջև։ Համապատասխան հայտարարությամբ CBS հեռուստաընկերությանը տված նրա հարցազրույցից հատվածներ են հրապարակվել ուրբաթ օրը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ամերիկացի առաջնորդին հարցրել են, թե ինչ կասի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, «եթե նա քննարկի Ուկրաինայում քիմիական կամ տակտիկական միջուկային զենք […]

̰
Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 6,5 միլիոնի

09:49 17.09.2022

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 608 միլիոնը, իսկ դրանից մահացածների թիվը՝ 6,5 միլիոն, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքում։ ԱՀԿ-ի տվյալներով՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսային վարակի 608 328 548 դեպք, զոհերի թիվը հասել է 6 501 469-ի։ Ամերիկյան Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը 611 324 387 է, զոհերինը՝ 6 […]

̰
Լեհ զինյալները պատերազմի տարիներին սպանել են հայրենակիցներին՝ ԽՍՀՄ-ի հանդեպ համակրանքի համար

09:42 17.09.2022

Լեհական «Կրայովի բանակի» զինյալները, որոնք գլխավորում էին Լոնդոնում վտարանդի կառավարությունը, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, սպանել են իրենց հայրենակիցներին, ովքեր աջակցում էին Խորհրդային Միությանը. պատմում է ՌԻԱ Նովոստին։ Այս փաստաթղթերի թվում է «Կրայովի բանակի» գործողությունների մասին հատուկ զեկույցը, որն ուղարկվել է 1944 թվականի սեպտեմբերի 17-ին Բելառուսի 3-րդ ռազմաճակատի ՍՄԵՐՇ ռազմական հակահետախուզության վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Պավել Զելենինի […]

̰
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին ժամը 9։00-ի դրությամբ

09:28 17.09.2022

Սեպտեմբերի 17-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

̰
Ղրղզստանը հայտնում է սահմանային բախումների հետևանքով 103 վիրավորի մասին

09:14 17.09.2022

Տաջիկստանի հետ սահմանին բախումների հետևանքով տուժած Ղրղզստանի քաղաքացիների թիվը հասել է 103-ի, ուրբաթ ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ղրղզստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։   Ղրղզական կողմը ավելի վաղ հայտնել էր բախումների հետևանքով 24 զոհված և 87 վիրավոր քաղաքացիների մասին։   «Սեպտեմբերի 17-ի ժամը 09:00-ի առողջապահական կազմակերպություններ ընդունված տուժածների թիվը կազմել է 103 մարդ, որից 5-ն ուղարկվել […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 174 հա տարածքում բռնկված հրդեհները

08:58 17.09.2022

Սեպտեմբերի 15-17-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 26 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում՝ 2 հա, Աշտարակ քաղաքում՝ 2500 քմ, Արմավիրի մարզի Գայ գյուղում՝ 4000 քմ, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 60 հա, Գավառ քաղաքում՝ 10 հա, Լոռու մարզի […]

̰
Ղրղըզ սահմանապահները Տաջիկստանին մեղադրել են սահմանամերձ գյուղը գնդակոծելու մեջ

08:53 17.09.2022

Բատկենի շրջանի ղրղզական Պասկի-Արիկ գյուղը ենթարկվել է տաջիկ զինվորականների ականանետային կրակոցների։ Այս մասին շաբաթ օրը՝ սեպտեմբերի 17-ին, հայտնել է Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը։ «Խախտելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ տաջիկական կողմը ականանետային հարվածներ է հասցրել Բատկենի շրջանի Պասկի-Արիկ բնակավայրին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Գյուղում զոհվածների, վիրավորների և ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել։ Մինչդեռ շաբաթ օրը ժամը 08:00-ի […]

̰
Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին

08:40 17.09.2022

Սեպտեմբերի 14-17-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում և Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա […]

̰
Փելոսին կարծում է, որ Ռուսաստանը պետք է «ցավ» զգա

08:32 17.09.2022

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի դեռ չի ավարտվել Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմը։ Այդ մասին նա հայտարարել է սեպտեմբերի 16-ին՝ ուրբաթ օրը, Բեռլինում G7-ի խորհրդարանների նախագահների մամուլի ասուլիսում։ «Դա պահանջում է անվտանգության զգալի աջակցություն, մարդասիրական օգնություն, տնտեսական օգնություն և պատժամիջոցներ, պատժամիջոցներ, պատժամիջոցներ, որպեսզի Ռուսաստանը զգա […]

̰
ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել ամերիկյան М113-ի նկատմամբ ռուսական БТР-82А-ի հաղթանակի մասին

08:21 17.09.2022

Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել հատուկ ռազմական գործողության ընթացքում ռուսական ԲՏՌ-82Ա-ի և ուկրաինական զորքերի ամերիկյան M113 զրահափոխադրիչի միջև տեղի ունեցած մարտից, փոխանցում է Ռիա Նովոստին: «Մարտի արդյունքում ռուս զինծառայողները առգրավել են ամերիկյան արտադրության M-113 զրահափոխադրիչը, որը լքել էին ուկրաինացի զինծառայողները՝ փախուստի դիմելով»,- հայտնել են գերատեսչությունից։ Տեսանյութում ներկայացված են կադրեր, որոնք արվել են զինվորականների կողմից։ Մասնավորապես, […]

̰
Փակ դռների վերաբերյալ 20 ահազանգ է ստացվել

08:08 17.09.2022

Սեպտեմբերի 15-17-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Եղվարդ և Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:

̰

23:54 16.09.2022

Սեպտեմբերի 16-ին` ժամը 16։53-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում այրվում է տուն և մոտակայքում կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։40-ին, մարվել՝ 19։33-ին։ […]

̰
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներն այցելել են ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով տուժած որոշ շրջաններ

23:36 16.09.2022

Սեպտեմբերի 16-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այցելել են ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով տուժած որոշ շրջաններ: Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ուղեկցում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: Ջերմուկ քաղաքում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը պատվիրակությանը մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:   […]

̰
UFC-ի մարտիկի անհաջող կատակը մոր մահը սգացող Անգլիայի թագավորի մասին

23:30 16.09.2022

UFC-ի մարտիկ Պաուլո Կոստան կատակել է Անգլիայի թագավոր Չարլզ 3-րդի մասին, որը սգում է իր մոր՝ Եղիսաբեթ 2-րդի մահը։ Բրազիլացին սոցցանցերի էջերում հրապարակել է Չարլզ 3-րդի նկարը՝ նշելով, որ նա սխալ է կոճկել պիջակը։ «Առաջին օրն առանց մայրիկի, նրա պիջակին նայեք»,- գրել է Կոստան։ First day without your mom , look at his suit pic.twitter.com/tpgVnSfKuJ […]

̰
Հայերը բողոքի ակցիա են իրականացրել Լիբանանում

23:19 16.09.2022

Լիբանանում հայերը բողոքի ակցիա են իրականացրել՝ ընդդեմ Ադրբեջանի։ Ակցիայի մասնակիցների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել։ Տեղի ունեցածի վերաբերյալ համացանցում տեսանյութ է տարածվել։ Տեսանյութը՝ Մովսես Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

̰
Արտարժույթների փոխարժեքները՝ ըստ Կենտրոնական բանկի

23:15 16.09.2022

Կենտրոնական բանկը ներկայացրել է սեպտեմբերի 16-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 415.97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 4.83 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 415.35 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 4.95 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.93 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.04 դրամով։

̰
Մամիկոն Ղարիբյանը և Էմին Օհանյանն անմասն մնացին մեդալներից

23:08 16.09.2022

Ռումինիայում ավարտված մինչև 14, 16 և 18 տարեկան աղջիկների ու պատանիների շախմատի աշխարհի առաջնությունում Էմին Օհանյանը և Մամիկոն Ղարիբյանը, որոնք հանդես էին գալիս համապատասխանաբար Մ16 և Մ18 խմբերում վերջին տուրում անհաջողության մատնվեցին և զնմասն մնացին մեդալներից: Էմինը իվերջո վաստակեց 7,5 միավոր և գրավեց 8-րդ տեղը: իդեպ նույնքան միավոր հավաքեց նաև Արսեն Դավթյանը, որը ճանաչվեց 9-րդը: […]

̰
Սուրեն Պապիկյանը տեսակցել է վիրավորում ստացած  զինծառայողներին

23:00 16.09.2022

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեսակցել է ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին: Նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը:

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Սիսիան

22:56 16.09.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է Սիսիան, որտեղ մի շարք հանդիպումներ և քննարկումներ է ունեցել։ Սիսիանի համայնքապետարանում նախագահ Խաչատուրյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի, համայնքապետի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի, ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանի,Սիսիանի ուժային կառույցների ղեկավարների, քաղաքային իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանրապետության նախագահը շրջայց է կատարել Սիսիանում, զրուցել քաղաքացիների հետ։ Նախագահն այցելել […]

̰
Մարաշլյանն ընդգրկվել է Ուրուգվայի հավաքականի հայտացուցակում

22:53 16.09.2022

Թուրքական «Ֆեներբահչեի» հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանն ընգրկվել է Ուրուգվայի հավաքականի հայտացուցակում առաջիկա ընկերական խաղերի համար: Ուրուգվայցիները սեպտեմբերի 23-ին կհյուրընկալվեն Իրանին, իսկ 4 օր անց՝ Կանադային: Հայտացուցակում չի ընգրկվել իսպանական «Վալենսիայի» նորեկ, 35-ամյա հարձակվող Էդինսոն Կավանին: Հիշեցնենք, որ հայկական արմատներ ունեցող 24-ամյա Մարաշլյանը 3 հանդիպման է մասնակցել Ուրուգվայի հավաքականում, խփել 1 գոլ:

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

22:45 16.09.2022

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-19-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում սեպտեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
ՖԻՖԱ-ն մերժել է Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքը՝ կապված Էկվադորին ԱԱ 2022-ից զրկելու հետ

22:38 16.09.2022

ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն մերժել է Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքը՝ կապված Էկվադորի հավաքականին Կաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից հնարավոր որակազրկման հետ։ Չիլիացիների բողոքը կապված էր պաշտպան Բայրոն Կաստիլյոյի ծննդյան վկայականի կեղծման հետ, հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Չիլիացիները ՖԻՖԱ-ին բողոք են ներկայացրել Բայրոնի և Էկվադորի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ՝ կեղծ ծննդյան վկայական օգտագործելու, ինչպես նաև նշված խաղացողի ազգությունը […]

̰
Վթար հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ

22:30 16.09.2022

Սեպտեմբերի 16-ին, ժամը 17։44-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ քաղաքի Երևանյան խճուղու թիվ 1 հասցեի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz Sprinter» (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1964 […]

̰
Երևանում կկայանա IBA-ի արտահերթ կոնգրեսը՝ միջազգային ֆեդերացիայի նախագահի հնարավոր ընտրություններով

22:20 16.09.2022

Սեպտեմբերի 25-ին Երևանի մարզահամերգային համալիրում կկայանա Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) արտահերթ կոնգրեսը: Օրակարգի առանցքային թեման լինելու է IBA-ի նախագահի նոր ընտրություններ անցկացնել-չանցկացնելու հարցը: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Եթե Կոնգրեսի պատվիրակների մեծամասնությունը «այո» քվեարկի, ապա օրակարգի այս կետի վերաբերյալ տեղի կունենան IBA-ի նախագահի նոր ընտրություններ: Համագումարում քվեարկելու իրավունք ունեն IBA -ի […]

̰
BACK_TO_TOP