16:10 14.09.2022
Սեպտեմբերի 13-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին։ Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի մասնակիցների ուշադրությունն է հրավիրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին սանձազերծված ռազմական ագրեսիային: Դեսպան Պապիկյանը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը, միջազգային մարդասիրական իրավունքի և […]
16:00 14.09.2022
ՀՀ ՊՆ հայտարարություն է ներկայացրել ժամը 15:00-ի դրությամբ։ Մանրամասները՝ տեսանյութում։
15:56 14.09.2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, հաղորդում է Ադրբեջանի նախագահի կայքը: ԵՄ հատուկ ներկայացուցիչը հանդիպմանը մտահոգություն է հայտնել սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանին առաջացած լարվածության կապակցությամբ: Նրա խոսքով, այդ կապակցությամբ Եվրոպական միության ղեկավարությունը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ: […]
15:47 14.09.2022
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հայտնել է՝ երեկվանից համացանցում տարածվում են տեսագրություններ, որտեղ երևում են հայ ռազմագերիներ, որոնք փաստացի գտնվում են ադրբեջանցի զինծառայողների վերահսկողության տակ։ «Ի լրումն մեր երեկվա՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի, Եվրոպական դատարան ենք ներկայացրել միջանկյալ միջոց կիրառելու լրացուցիչ պահանջ տեսանյութերում երևացող զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
15:36 14.09.2022
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քաղաքական ուժի հայ պատգամավոր Կարո Փայլանը դատապարտել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունները։ «Նախօրեի գիշերը Հայաստան-Ադրբեջան սահմանին եղած բախումների հետևանքով բազմաթիվ հայեր ու ադրբեջանցիներ են կորցրել իրենց կյանքը»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Twitter-ում գրել է Փայլանը։ Նա շեշտել է, որ նմանատիպ ամեն մի զինված բախում, ամեն մի մահ մեզ հեռացնում է տարածաշրջանում կայուն […]
15:31 14.09.2022
Առավոտից շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ադրբեջանական հարձակման ենթարկվող համայնքներում։ Ըստ Պաշտպանի գրասենյակի հավաքագրած տվյալների՝ ադրբեջանական հարձակումից մինչ այս պահը, առնվազն 2570 անձ տեղահանվել են իրենց տներից Գեղարքունիքի մարզի Սոթք, Նորաբակ, Կութ, Ազատ, Այրք, Տրետուք, Կուտակավան, Սյունիքի մարզի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Աղիտու, Ակներ, Վերին Շեն […]
15:22 14.09.2022
Կրեմլում Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածությունը պահպանվում է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահի մամուլի խոսնակը գնահատական է տվել տեղի ունեցող իրադարձություններին։ «Լարվածությունը պահպանվում է»,- ասել է Պեսկովը։ Նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 13-ին որոշում է կայացվել, որ սահման կմեկնի ՀԱՊԿ առաքելությունը։ Դրա անդամները կներկայացնեն զեկույց, որը կքննարկվի։ Հիշեցնենք՝ ՀԱՊԿ […]
15:19 14.09.2022
Սեպտեմբերի 13-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ: ԱԽ քարտուղարը զրուցակցին է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը: Զրուցակիցները նաև քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի լայն […]
14:55 14.09.2022
Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հրետակոծել է Գեղարքունիքում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ուժերի տեղակայման վայրը․ հայտնում է «Ինֆոտեկա 24»-ը: Անձնակազմը լքել է տեղակայման վայրը: Վնասվել են շենքը, խաղաղապահ ուժերի ռազմական մեքենաները:
14:44 14.09.2022
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելությունը գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ դեռ Հայաստան չի ժամանել։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, [ՀԱՊԿ առաքելությունը] դեռ չի ժամանել, որքան ես գիտեմ։ Ի վերջո, որոշումը կայացվել է միայն երեկ ուշ երեկոյան, այն դեռ պետք է ձևավորվի, և պետք է թռչել, հասնել […]
14:34 14.09.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին՝ տեղեկացնելով սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի՝ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ինտենսիվ հարձակումների վերաբերյալ: ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ ադրբեջանական ուժերը նաև միտումնավոր թիրախավորում են քաղաքացիական ենթակառուցվածքները և գնդակոծում: «Հայկական կողմն ունի զոհեր, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ են զոհվել, ռազմական տեխնիկայի զգալի […]
14:23 14.09.2022
Ներկայացնում ենք անվտանգության կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում։ Մանրամասները՝ տեսանյութում։
14:16 14.09.2022
Ջերմուկ քաղաք մուտքն այս պահին խիստ սահմանափակված է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը: Նրա խոսքերով` քաղաքում խուճապ չկա, իրավիճակը կայուն է, սակայն կա որոշակի լարվածություն: «Քաղաքային իշխանությունների կողմից տարհանում չի կազմակերպվել, ցանկացողները ինքնակամ լքել են քաղաքը, ովքեր էլ չեն ցանկացել լքել, ապրում են, պայքարում են: Քաղաքում նաև ապաստարաններ կան»,- […]
14:11 14.09.2022
Առավոտից շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ադրբեջանական հարձակման ենթարկվող համայնքներում։ Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են քաղաքացիական բնակչությանը։ Ըստ ՄԻՊ հավաքագրած տվյալների՝ քաղաքացիական վիրավորների թիվն այս պահին 4-ն է, որոնցից երկուսին Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են հիվանդանոցում։ Ըստ Պաշտպանի գրասենյակի հավաքագրած տվյալների՝ ադրբեջանական հարձակումից մինչ այս պահը, առնվազն 2570 […]
13:53 14.09.2022
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 10։28-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սոթք գյուղի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Սոթք գյուղի 1-ին փողոցի տներից մեկին հարակից օժանդակ շինությունում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:01-ին, մարվել՝ […]
13:29 14.09.2022
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ԱԺ ամբիոնից անդրադարձավ ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությանն այն մասին, որ անթույլատրելի է սահմանային հատվածներից ռազմական, քաղաքացիական օբյեկտների, զինտեխնիկայի տեղաշարժերի լուսանկարներ, տեսանյութեր հրապարակել: «Միասին անցել ենք 44-օրյա պատերազմի միջով և տեսել ենք, թե ինչ հետևանքներ են ունենում այս լուսանկարներն ու տեսանյութերը: Սա հակառակորդի արտաքին հետախուզության գործառույթն է: Հասկանում ենք, […]
13:20 14.09.2022
ՀՀ ՊՆ-ն հայտնում է. Ադրբեջանական ռազմական ագրեսիայի ֆոնին հաճախակի են դարձել դեպքերը, երբ բազմաթիվ քաղաքացիներ և մասնավոր ընկերություններ, փորձելով օգտակար լինել մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին, սեփական նախաձեռնությամբ տարբեր դեղամիջոցներ և սնունդ են ձեռք բերում՝ այն զինվորական հոսպիտալներին փոխանցելու նպատակով։ Պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում մեր համաքաղաքացիների պատրաստակամությունը՝ հնարավորության սահմաններում օգտակար լինել բանակին։ Այդուհանդերձ, […]
13:16 14.09.2022
ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին՝ տեղեկացնելով սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի՝ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ինտենսիվ հարձակումների վերաբերյալ: «Նրանք գնդակոծում են հայկական դիրքերը Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի, Ջերմուկի և հարակից բնակավայրերի ուղղությամբ՝ անօդաչու թռչող սարքերի և ականանետների կիրառմամբ»,- մասնավորապես նշված է նամակներում: ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրել […]
13:00 14.09.2022
ՀՀ Ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ բուհերում սովորելու համար զինծառայությունից տարկետում ստացածները զորակոչի ենթակա կլինեն ոչ թե մինչև 27, այլ 28 տարեկանը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: «Առաջարկվում է […]
12:51 14.09.2022
Եվրախորհրդարանի մեկ տասնյակից ավելի պատգամավորներ նամակով դիմել են Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, որպեսզի ԵՄ-ն անհապաղ քայլեր ձեռնարկի և պաշտպանի Հայաստանին Ադրբեջանի ագրեսիայից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նամակում ԵԽ պատգամավորները շեշտել են՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ չարդարացված ագրեսիան հանդիսանում է Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ […]
12:42 14.09.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հավատարիմ մնալով բացահայտ կեղծիքի շարունակական տարածման իր գործելաոճին, հայտարարություն է տարածել՝ պնդելով, թե իբր սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը հայկական ստորաբաժանումները հրետակոծել են ադրբեջանական դիրքերը։ Սա հերթական ապատեղեկատվությունն է, որը, ինչպես արդեն համոզվել ենք, ծառայում է որպես տեղեկատվական հենք՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ ռազմական ագրեսիա իրականացնելու համար, հայտարարել է ՀՀ ՊՆ-ն՝ […]
12:35 14.09.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 23 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 5-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 3, ընտանեկան բռնության՝ 2, սպանության փորձի, անձի առևանգման, յուրացենլու կամ վատնելու, շորթելու, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, դրամանենգության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 1-ական դեպք։ Կամավոր ներկայացել է […]
12:33 14.09.2022
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Վիլեն Գաբրիելյանի, Անդրանիկ Քոչարյանի և Արմեն Խաչատրյանի հեղինակած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագիծը, հայտնում է Առաջին ալիքը։ Ներկայիս օրենքով սահմանվում է քաղաքացիների հասանելիությունը որսորդական և սպորտային զենքին, սակայն հասանելիությունն ինքնապաշտպանական քաղաքացիական զենքին, ըստ հեղինակների, սահմանված է թերի: Ինքնապաշտպանական զենքը հասանելի է ոստիկանության և այլ կառույցների աշխատակիցներին, որոնք իրավունք ունեն […]
12:29 14.09.2022
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են՝ հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով: «Մշտապես գնահատելով մեր քաղաքացիների կամավորական նախաձեռնությունները և աջակցությունները՝ տեղեկացնում ենք, որ հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով: Այս պահին դրանց հավաքագրման անհրաժեշտությունը չկա»,- հայտնում են նախարարությունից:
12:13 14.09.2022
Ազգային ժողովը աշխատելու է և քննարկելու է այն հարցերը, որոնք օրակարգի մեջ են և անդրադառնալու է հրատապ հարցերին: Ազգային ժողովում այս մասին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը: «Երեկ առավոտվանից «Ֆեյսբուք»-ում բազմոցի վրա նստած որոշ վերլուծաբաններ փորձում են գնահատականներ տալ Ազգային ժողովի աշխատանքին՝ բա ի՞նչ օրակարգ են քննարկում այստեղ, այս ի՞նչ հարցեր են: […]
12:08 14.09.2022
ՀՀ ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը վստահեցնում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն Ադրբեջանի հարձակման առնչությամբ կապի մեջ են միջազգային գործընկերների հետ, պատգամավորը հատկապես հասցեական է համարում ԵՄ-ի, Եվրախորհրդարանի գործընկերների արձագանքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ սեպտեմբերի 14-ի նիստում Եղոյանն ասել է, որ նախորդ օրը գիշերվանից պատգամավորներից ամեն մեկն մեր մասով կապի […]
12:04 14.09.2022
Լյուքսեմբուրգը խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողություններով, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, գրում է Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ի «Թվիթեր»-ի էջը: «Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն: Արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը կողմերին կոչ է արել զերծ մնալ հետագա էսկալացիայից»,- ասվում է հրապարակման մեջ: