23:34 14.09.2022
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև, 14-ի ցերեկը նաև ամպրոպ: Սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-ի ցերեկը նվազել է 4-6 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում սեպտեմբերի 15-19-ը սպասվում է […]
23:20 14.09.2022
Կենտրոնական բանկը ներկայացրել է սեպտեմբերի 14-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 406.73 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.02 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 407.01 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 5.92 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.81 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.04 դրամով։
23:08 14.09.2022
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները չորեքշաբթի օրը կայացած նիստում կողմ են արտահայտվել Բաքվի և Երևանի միջև կրակի շուտափույթ դադարեցմանը, պատրաստվում է Անվտանգության խորհրդի հայտարարությունը, լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան: «Բոլորը միահամուռ կողմ են արտահայտվել կրակի շուտափույթ դադարեցմանը և իրավիճակի կարգավորմանը քաղաքական-դիվանագիտական միջոցներով»,- ասել է Նեբենզյան։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները […]
22:57 14.09.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի՝ մեդիատիրույթում եւ սոցիալական ցանցերում շրջանառվող մի հատվածին, որը խեղաթյուրվում եւ այլ կերպ է ներկայացվում: Ինչպես փոխանցում է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը՝ ԱԺ նախագահը, դիմելով ժողովրդին, վստահեցրել է, որ որեւէ փաստաթուղթ սեղանին դրված […]
22:47 14.09.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք 5-րդ փողոցի սեփական տներ, Նորք 7փ. 132-169 սեփական տներ, Գ․Հովսեփյան փ. 24/30, 24/33 շենքեր և հարակից սեփական տներ, Դավիթ Բեկի փողոցի սեփական տներ, թիվ 61 դպրոց և հարակից […]
22:37 14.09.2022
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը տարբեր լրատվամիջոցների կողմից ձևախեղվել և նենգափոխվել է։ «Սույն հաղորդագրությամբ և հիմնավորապես վերահաստատում ենք, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի նախապատրաստվում ստորագրվել։ Վարչապետի խոսույթը վերաբերել է բացառապես Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգությունը, ինքնիշխանությունը և կայուն խաղաղությունն ապահովող փաստաթղթի ստորագրման պատրաստակամությանը, որին պետք է ձգտել»,- ասվում է ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ:
22:27 14.09.2022
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղու թիվ 15/1 հասցեում այրվում են ջերմոցային տնտեսության թափոններ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […]
22:12 14.09.2022
Ոչ մի հանգամանք չի կարող մեզ շեղել մեր ընտրած ճանապարհից՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթ ու անսակարկելի հիմքով Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումից: Այս մասին գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Արցախը չի կարող և չպետք է լինի Ադրբեջանի կազմում, քանի որ, նախ, Արցախի ժողովուրդն է որոշում իր սեփական ճակատագիրը սեփական հայրենիքում, և, երկրորդ, մենք […]
21:57 14.09.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում խոսում է երկրում տիրող իրավիճակից։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:53 14.09.2022
Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ «Համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե իբր հայկական որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ բացարձակ կեղծիք են։ Այս առնչությամբ ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով»,- ասված է հաղորդագրության […]
21:42 14.09.2022
Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հորդորելով չտրվել մանիպուլյացիաների։ «Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ մանիպուլյացիաների չտրվել: Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»,- […]
21:33 14.09.2022
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ռուս զբոսաշրջիկներին խորհուրդ չի տալիս այցելել Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ շրջաններ։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Այսօրվա […]
21:28 14.09.2022
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում անդրադառնալով այդ երկրի և Հայաստանի միջև սահմանային բախումներին՝ ընդգծել է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը, փոխանցում է Parstoday-ը։ Ամիր Աբդուլլահիանն ասել է. «Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը մտահոգիչ է, և տարածաշրջանը պատրաստ չէ նոր հակամարտության»: Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, […]
21:20 14.09.2022
Ադրբեջանը պետք է դադարեցնի հարձակվել և ահաբեկել անմեղ հայ խաղաղ բնակիչներին։ Եվ ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները պետք է աներկբա դատապարտեն Ադրբեջանի գործողությունները։ Այս մասին գրել է կոնգրեսական Ադամ Շիֆը։ «Այսօր Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահները բարձր ուղերձով բանաձև են ներկայացրել՝ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին այլևս ոչ մի աջակցություն։ Ադրբեջանը պետք է վճարի իր ռազմատենչության համար»,- գրել […]
21:10 14.09.2022
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորավան գյուղի մոտակայքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սահմանային դիտարկվող հատվածում։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից՝ հրշեջ-փրկարարները նշված հատվածում հայտնաբերել են զինծառայողի դի և […]
21:01 14.09.2022
Ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության ու կենսական անփոխարինելի հանրային ենթակառուցվածքների թիրախավորումը միջազգային մարդասիրական իրավունքով արգելված արարքներ են, սակայն դրանք շատ ծանոթ ձեռագրով շարունակվում են արդեն երկրորդ օրը։ ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են՝ այսօր Ջերմուկ քաղաքում քաղաքացիական բնակչության թիրախավորման մասին մեր հավաքած փաստերը կրկնում են երեկ ու այսօր Սոթքում, Կութում, Ազատում, Ներքին Հանդում, Ակներում, Վերիշենում […]
20:48 14.09.2022
Ինչո՞ւ Ադրբեջանը դարձյալ դիմեց սադրանքի ու արդյոք արդյունավետ են միջազգային արձագանքներն ու համարժեք՝ ադրբեջանական ագրեսիային: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը զրուցել է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի հետ: «Բրյուսելում, հայտարարությունը, որը տարածվեց, բավական դրական լույսի ներքո էր ներկայացվում, նաև կողմերը որոշակի ժամկետներ էին հստակեցրել և պիտի սկսեին աշխատել նախագծի շուրջ։ Այնուամենայնիվ, հիշեք, որ […]
20:36 14.09.2022
ԱՀ ԱԺ խմբակցությունների հայտարարությունները հայտարարություն են տարածել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի մասին․ «Ադրբեջանի Հանրապետությունը, անտեսելով միջազգային նորմերը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով նախատեսված սկզբունքները, 2022 թվականի սեպտեմբերի 13-ից պատերազմ է սկսել Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Հարվածի տակ են հայտնվել խաղաղ բնակավայրեր և ռազմական օբյեկտներ, որի արդյունքում զոհվել և վիրավորվել են […]
20:25 14.09.2022
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի անդամները հանդես են եկել ս.թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է. «Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը կոչ է անում Շվեդիայի կառավարությանը դատապարտել Ադրբեջանի Հանրապետության հարձակումները Հայաստանի Հանրապետության դեմ Մենք՝ Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի ներքոստորագրյալ անդամներս, խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից վերջին լայնածավալ […]
20:15 14.09.2022
Հայ-ադրբեջանական սահմանին ընթացող մարտական գործողությունների, դրա ինտենսիության ու հետևանքների վերաբերյաl պաշտոնական տեղեկությունները ներկայացնում ենք ըստ ժամանակագրության: Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ ժամը 08-ից սկսած, հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և հարվածային անօդաչու թռչող սարքեր, վերսկսել է նախահարձակ գործողությունները, մասնավորապես՝ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով։ […]
20:00 14.09.2022
Նորվեգիա-Եվրամիություն էներգետիկայի հարցերով համատեղ աշխատանքային խումբը չի քննարկում նորվեգական գազի գնի սահմանաչափի ներդրումը։ Այս մասին սեպտեմբերի 14-ին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն։ «Երկնագույն վառելիքի գնի նվազեցման մասին խոսք չկա, Նորվեգիայի իշխանությունները և ընկերությունները քննարկում են այլ միջոցներ: Օսլոն չի կարող գազի գնի նվազեցման քաղաքական որոշում կայացնել։ Քննարկված հարցերից մեկն այն էր, որ […]
19:53 14.09.2022
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքերով՝ Ուկրաինայի պատերազմից քաղած դասն այսուհետ գործընկերների պնդումներին ականջալուր լինելն է․ նրանք ասում էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կանգ չի առնի: «Մենք պետք է լսեինք մեր Միության ներսում հնչող ձայները՝ Լեհաստանում, Բալթյան երկրներում և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում տարիներ շարունակ մեր գործընկերները մեզ ասում էին, որ Պուտինը կանգ […]
19:45 14.09.2022
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 15։22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգեստան գյուղի Չարենցի փողոցի տներից մեկ բակում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:09-ին, մարվել՝ 17:07-ին: Այրվել է մոտ 200 հակ անասնակեր։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է […]
19:38 14.09.2022
Խարկովի մարզի ավելի քան 20 հազար բնակիչներ տեղափոխվել են Ռուսաստան։ Այս մասին սեպտեմբերի 14-ին հայտնել են մարզի վարչակազմի լրատվական ծառայությունից։ «Խարկովի շրջանի ավելի քան 20 հազար բնակիչ մեկնել է Ռուսաստան։ Խոսքը Բալակլեյի, Կուպյանսկի, Իզյումի, Վոլչանսկի և այլ բնակավայրերի բնակիչների մասին է, որոնք հեռացել են՝ փորձելով փախչել Կիևի ռեժիմից», – «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են գերատեսչությունում: Տարածաշրջանի […]
19:30 14.09.2022
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ծրագրում է Հայաստան այցելել հաջորդ շաբաթ։ Առաքելության խումբը կառաջնորդի կազմակերպության միասնական շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։ Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։ Ինչպես նշել է մամուլի քարտուղարը, ՀԱՊԿ-ը սկսել է իրականացնել երեքշաբթի Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք […]
19:24 14.09.2022
Ստեղծված իրավիճակով պայմանավորված Հայաստանի Հանրապետության վարչապետը չի մասնակցելու Սամարղանդում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության նիստին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել են ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու իրենց մտադրությունը: