20:34 13.09.2022
Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակումը: Այս մասին ասվում է Կիպրոսի Հանրապետության ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ «Արտաքին գործերի նախարարությունը խորը մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սրման կապակցությամբ՝ այսօր վաղ առավոտյան Հայաստանի դիրքերի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումից հետո։ Արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է հարձակումը և կոչ է անում պահպանել 2020թ.նոյեմբերի […]
20:21 13.09.2022
Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի հարցազրույցը Al Jazeera English հեռուստաընկերությանը: Մանրամասները՝ տեսանյութում։
20:12 13.09.2022
Ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով Ջերմուկի անտառներում հրդեհ է բռնկվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ հավելելով. «Այն, որ հրդեհները սկսվել են մարտական գործողությունների արդյունքում, միանշանակ է»: Նա նաև հայտնեց, որ այն տարածքներում, որոնք դիտարկվում են հակառակորդի կողմից, հրդեհաշիջման աշխատանքներ չեն կարողանում իրականացնել: Մնացած հատվածներում, որոնք չենք դիտարկվում, իրականացվում են […]
20:02 13.09.2022
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) անհանգստացած է հայ-ադրբեջանակա սահմանին 2022 թ. սեպտեմբերի 13-ից ռազմական գործողությունների սրացման և հարակից հումանիտար հետևանքների առնչությամբ։ Ռազմական գործողությունները վտանգում են սահմանամերձ շրջանների բնակչության կյանքն ու անվտանգությունը՝ խաթարելով կենսական ենթակառուցվածքներին հասանելիությունը։ «Ռազմական գործողություններ վարելիս անհրաժեշտ է մշտապես ձեռնարկել նախազգուշական բոլոր հնարավոր միջոցները՝ Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման ուղղությամբ։ Դա Ժնևի կոնվենցիաները […]
19:51 13.09.2022
«Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը հանդես է եկել կոչով՝ ուղղված միջազգային հանրությանը, գործընկեր երկրներին և նրանց ղեկավարներին՝ անհապաղ արձագանքել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ «Հայաստանի Հանրապետության՝ ինքնիշխան պետության սահմանները հարձակման են ենթարկվում Ադրբեջանի կողմից: Թիրախում են քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակելի տարածքներ: Խնդրում ենք միջազգային հանրությանը, մեր գործընկեր երկրներին և նրանց ղեկավարներին անհապաղ արձագանքել ստեղծված իրավիճակին։ Սիրելի […]
19:45 13.09.2022
2022 թվականի սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ձեռնարկված ռազմական ագրեսիայի հետևանքով ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերում խաթարվել է ուսումնական հաստատությունների սովորողների կրթության իրավունքը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ «Հաշվի առնելով առկա իրավիճակը և անվտանգության ապահովման խնդիրը՝ ՀՀ կրթության, գիտության, […]
19:38 13.09.2022
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ նկատի ունենալով հաղորդագրությունները տեղի ունեցող զինված բախումների մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում են ԵԱՀԿ քարտուղարության հաղորդակցության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից: «Ռազմական գործողությունների սրացումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին […]
19:26 13.09.2022
Միացյալ Նահանգները ձգտում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցներում։ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը նշել է, որ Բլինկենը զրույցներում «խոր մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական գործողությունների առնչությամբ»։ Նրա խոսքերով՝ ամերիկյան […]
19:17 13.09.2022
Երեքշաբթի երեկոյան տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, լրագրողներին այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Հայկական կողմի խնդրանքով այսօր՝ մոտավորապես ժամը 18:30-ին, այժմ ժամանակն է համաձայնեցվում, կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով»,- ասել է նա։ Ուշակովը նշել է, որ քննարկումը կանցկացվի փակ դռների հետևում։
19:07 13.09.2022
Հնդկաստանը տեղյակ է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ձեռնարկված հարձակումների մասին և կոչ է անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հայտարարել է Հնդկաստանի կառավարության արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ պարոն Արինդամ Բագչին: «Մենք տեսել ենք հաղորդագրությունները հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հարձակումների մասին՝ ներառյալ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների թիրախավորումը 2022 թ. […]
18:58 13.09.2022
Ֆրանսիայում բերքը կտրուկ նվազել է վերջին 500 տարվա ամենասարսափելի երաշտի պատճառով։ Հայտնում է Bloomberg-ը։ Երկրի գյուղատնտեսության նախարարությունը կանխատեսում է, որ ֆրանսիական եգիպտացորենի արտադրությունն այս տարի կնվազի 25%-ով և կկազմի 11,6 մլն տոննա, ինչը ամենացածրն է վերջին 30 տարում: «Ոչ մի տարածաշրջան պաշտպանված չէ բերքատվության անկումից»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ: Օգոստոսի 27-ին Իսպանիան հայտարարեց երաշտի […]
18:50 13.09.2022
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել ձգտել ամրապնդել բազմաբևեռ աշխարհը և դադարեցնել հակադիր քաղաքական դաշինքների ամրապնդումը։ Այդ մասին նա հայտարարել է սեպտեմբերի 13-ին՝ Ղազախստան կատարած ուղևորության ժամանակ։ «Ժամանակն է սովորել չսրել թշնամանքը և դադարեցնել հակադիր դաշինքների ամրապնդումը։ Մեզ պետք են առաջնորդներ, որոնք միջազգային մակարդակով կնպաստեն ժողովուրդների միջև փոխըմբռնմանը և երկխոսությանը և Հելսինկիի ոգու վերածնմանը, բազմաբևեռ […]
18:40 13.09.2022
Միացյալ Նահանգները պետք է խիզախ ու անդրդվելի լինեն հայ ժողովրդին աջակցելու հարցում ու ադրբեջանական բռնության դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Սիսիլայնը: «Սա Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի վրա չսադրված ու անհիմն հարձակում է և վերջին պայմանավորվածությունների ակնհայտ խախտում, ու մենք պետք է նրան (խմբ, – Ադրբեջանին) պատասխանատվության հրավիրենք»,- գրել […]
18:34 13.09.2022
Սա ոչ միայն Հայաստանի հետ հրադադարի մասին Ադրբեջանի համաձայնագրի աղաղակող խախտում է, այլև ուղիղ հարձակում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա։ Այս մասին գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։ «Դա տեղի է ունեցել ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միմյանց ձեռք սեղմեցին Բրյուսելում, […]
18:27 13.09.2022
Ռուսաստանի քաղաքացիներից մի քանիսին` առանց բացատրության, մերժում են մուտք գործել Վրաստանի տարածք, Aliq Media-ի փոխանցմամբ՝ հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հիմնվելով Տրապիզոնում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության տեղեկության վրա։ Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ դիվանագիտական ներկայացուցչությունը նշել է, որ վրաց-թուրքական «Սարփի»-ի սահմանային անցակետով Վրաստանի տարածք մուտք գործելու մերժման վերաբերյալ բողոքները հյուպատոսությունն ստանում է շաբաթական մի քանի անգամ։ «Ցավոք, Վրաստանի սահմանապահները […]
18:20 13.09.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ. «Հարգելի հայրենակիցներ Սիրելի ժողովուրդ Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են սանձազերծել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ հրետանու, ԱԹՍ-ների և խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ՝ գնդակոծելով հայկական դիրքերը, խաղաղ բնակավայրերն ու ենթակառուցվածքները, ինչի հետևանքով հայկական կողմն ունի […]
18:12 13.09.2022
Բացի Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նախագծից, շրջանակային համաձայնագիրը նախատեսում է տարածաշրջանային նշանակության որոշակի հարցերի վերաբերյալ լրացուցիչ երկկողմ համաձայնագրերի ստորագրման հնարավորություն։ Այս մասին սեպտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Ավելի մանրամասն համաձայնագրերի ստորագրում, ինչպես նաև այնպիսի համաձայնագրերի ստորագրում, որոնք նախատեսում են տարածաշրջանային խնդիրների լուծում կամ հարցեր, որոնք […]
17:55 13.09.2022
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիային՝ կոչ անելով կողմերին կարգավորել հակամարտությունը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Օլեգ Նիկոլենկոն։ «Ուկրաինան ուշադրությամբ հետևում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանին իրավիճակի զարգացմանը: Մենք կողմերին կոչ ենք անում հակամարտությունը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորել՝ մասնավորապես պահպանելով միջազգային […]
17:50 13.09.2022
Եվրախորհրդարանում Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցության անդամ Ֆրանսուա-Քսավիե Բելամին սեպտեմբերի 13-ին ԵԽ-ում ելույթ է ունեցել՝ խստորեն դատապարտելով Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած նոր հարձակումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորը արձանագրել է, որ Հայաստանի դեմ ռազմական լայնածավալ հարձակման ընթացքում Ադրբեջանը ակտիվ հրետակոծել է Հայաստանի տարբեր քաղաքներ ու գյուղեր, ընդ որում ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական օբյեկտներ՝ որը հայկական կողմում հանգեցրել […]
17:41 13.09.2022
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 11։59-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի նախկին ջերմոցների տարածքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:20-ին, մարվել՝ 15:44-ին: Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ:
17:16 13.09.2022
Գեղարքունիքի մարզում և Վարդենիս քաղաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վարդենիսի համայնքապետարանի մամուլի խոսնակ Էդգար Պետրոսյանը նախ հերքեց լուրերը, թե Վարդենիս քաղաքի վրա արկեր են ընկել: «Արկեր չեն ընկել քաղաքի վրա ո՛չ երեկ, ո՛չ էլ այսօր: Արկեր ընկել են միայն սահմանամերձ գյուղերի` Սոթքի, Կութի, Նորաբակի ուղղությամբ: Հրետակոծությունը գյուղերի ուղղությամբ արդեն դադարել է, […]
17:07 13.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին: Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիային և ստեղծված իրավիճակի հաղթահարմանը վերաբերող հարցերի: Կարևորվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը: Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի […]
16:55 13.09.2022
Հայաստան-Ադրբեջան սահմանին մարտերի մասին լուրերը չափազանց մտահոգիչ են. այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: «Անհրաժեշտ է ամբողջական և կայուն զինադադար: Խաղաղությանը և կայունությանը այլընտրանք չկա, և դիվանագիտությունն այլընտրանք չունի դա ապահովելու համար»,- նշել է Շառլ Միշելը: Reports about fighting on the #Armenia – #Azerbaijan border are extremely worrying. Need a complete and […]
16:49 13.09.2022
Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Բաքու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը: Այցի նպատակն է քննարկել ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին: Ավելի վաղ Ֆիլիպ Ռիքերը Երևանում էր, նա հանդիպել էր ՀՀ պաշտոնատար անձանց հետ […]
16:37 13.09.2022
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Նախարար Միրզոյանը Բարձր ներկայացուցիչ Բորելին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Շեշտվել է, որ ադրբեջանական ագրեսիայի թիրախ են դարձել ոչ միայն ռազմական […]