19:15 14.09.2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը: «Հարգելի՛ գործընկերներ Ինչպես արդեն տեղյակ եք, սեպտեմբերի 13-ին` կեսգիշերն անց, Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են ձեռնարկել Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավարևելյան հատվածում՝ ըստ էության, ոտնձգություն կատարելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ագրեսիան տեղի է ունեցել հրետանային միջոցների, ականանետների ու […]
19:07 14.09.2022
Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդրե Դարախվելիձեի խոսքերով՝ ավելացել է օտարերկրյա երկրների քաղաքացիների կողմից Վրաստանում ապաստան հայցողների թիվը։ Հաղորդում է Aliq Media-ն։ ՆԳՆ-ի պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում Վրաստանում ապաստան հայցող քաղաքացիների թիվը կազմել է 804, այն բարձր է նախորդ տարվա ընդհանուր ցուցանիշից։ Հունվար-հունիս ամիսներին Վրաստանում որպես ապաստան հայցող գրանցվել է ամենաշատը Ուկրաինայից՝ 368 […]
18:58 14.09.2022
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի դագաղը սգո թափորի ուղեկցությամբ տարվել է Վեստմինստերյան պալատ, որտեղ ավելի ուշ կսկսվի հրաժեշտի արարողությունը։ Այսօր ավելի վաղ թաղման թափորը լքել է Բուքինգհեմյան պալատը և շարժվել դեպի խորհրդարանի շենք։ Երթը գլխավորել է Մեծ Բրիտանիայի նոր թագավոր Չարլզ III-ը։ Հիշեցնենք, որ թագուհին մահացել է 96 տարեկանում Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում։
18:52 14.09.2022
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ժամը 18:00-ի դրությամբ։ Ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ: Ժամը 15:00-17:00-ը ընկած հատվածով Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որոնց ընթացքում թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը: Լայնորեն կիրառվել են նաև ԱԹՍ-ներ: Ժամը 17:00-ից նշված ուղղությամբ թշնամու հրթիռահրետանային հարվածների ինտենսիվությունը […]
18:45 14.09.2022
Ռուսաստանը պատրաստ է օգնել Տաջիկստանին և Ղրղզստանին իրավիճակի սրման հետ կապված սահմանային խնդիրները լուծելու հարցում, չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 14-ին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցել կողմերին սահմանային հարցերի երկարաժամկետ փոխընդունելի լուծման հասնելու հարցում՝ օգտագործելով սահմանների սահմանազատման ռուսական հարուստ փորձը, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի հարևանների հետ»,- ասել է […]
18:38 14.09.2022
COVID-19 համաճարակի ավարտը մոտ է, աշխարհը երբեք այսքան լավ վիճակում չի եղել, որպեսզի հաղթի դրան, չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։ «Անցած շաբաթ COVID-19-ից շաբաթական մահացությունների թիվը ամենացածրն է եղել 2020 թվականի մարտից ի վեր: Մենք երբեք ավելի լավ վիճակում չենք եղել, քան հիմա: Մենք դեռ չենք հասել նպատակին, […]
18:30 14.09.2022
Լեհաստանում ջեռուցման համար ածուխի երկար հերթերը տեղացիներին ստիպում են գնալ Չեխիա՝ այն գնելու համար, հայտնում է լեհական RMF FM ռադիոկայանը: Ռադիոկայանի տվյալներով՝ Չեխիայում ածուխը նույնքան թանկ է, որքան Լեհաստանում։ Պահեստներում մեկ տոննայի համար անհրաժեշտ է վճարել 3,5-ից 3,8 հազար զլոտի (745-800 դոլար): Չեխական պահեստներում սահմանափակումներ չկան, բայց գնորդը պետք է ինքը ապահովի ածխի տեղափոխումը և […]
18:29 14.09.2022
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվել է վիրավորներին ցուցաբերվող բուժօգնությամբ և նրանց սննդի կազմակերպմամբ: «Ինչի՞ կարիք ունենք»,- հարցրել է նա: Նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանել է, որ առողջապահության համակարգն ամբողջությամբ բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի, և բոլոր բուժհաստատությունները համալրվել են դեղորայքով, բժշկական պարագաներով և շտապօգնության բրիգադներով: Անահիտ Ավանեսյանն ընդգծել […]
18:17 14.09.2022
Սեպտեմբերի լույս 12-ի գիշերը՝ ժամը 01։41-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում տվեց 58-ամյա մի տղամարդ։ Նրա հայտնածով՝ ժամեր առաջ Իսակովի պողոտայում տուժել է հանցագործությունից։ Մասնավորապես, մի տղամարդ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ էր հասցրել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա հափշտակել էր 35 հազար դրամ, Հայաստանի և օտարերկրյա քաղաքացու անձնագրերն ու բջջային հեռախոսը: Դեպքի առթիվ տարածքային քննչական […]
18:09 14.09.2022
Հայաստանն օգտագործելու է բոլոր քաղաքական և դիվանագիտական միջոցները՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ագրեսոր Ադրբեջանի ԶՈւ-ն ՀՀ տարածքից դուրս բերելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին: Վարչապետը հիշեցրել է, որ նախորդ տարվա մայիսի իրադարձություններից հետո հայկական կողմը հանդես էր եկել զորքերի հայելային […]
17:56 14.09.2022
Սեպտեմբերի 11-ի գիշերը՝ ժամը 1։30-ին, ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում ստացվեց «Թալին» բժշկական կենտրոնից. կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխվել Թալին քաղաքի մի բնակիչ: Հիվանդանոց մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր: Ձեռնարկվեցին անհետաձգելի գործողություններ, իսկ Թալինի քրեական հետախույզները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացան տվյալներ տեղի ունեցածի մասին, որոնք արագ ճշտվեցին: Պարզվեց, որ կեսգիշերին Ոսկեթաս համայնքի կենտրոնում ծագել էր վեճ նույն […]
17:47 14.09.2022
Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված հարձակման առնչությամբ մեր երկրում ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն այս պահին չկա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նախորդ օրը՝ կեսգիշերից Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու նախագիծը գտնվում է իմ սեղանին։ Մենք Անվտանգության խորհրդի և այլ ձևաչափերով պարբերաբար գնահատում ենք իրավիճակը և նման որոշում […]
17:33 14.09.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման աշխարհաքաղաքական կոնտեքստի մասին. Ադրբեջանը Արևմուտքում փորձ է անում Հայաստանին ներկայացնել որպես խիստ ռուսամետ, իսկ Ռուսաստանում՝ որպես խիստ արևմտամետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին: Թորոսյանը հետաքրքրվել է, թե արդյոք վարչապետը Ադրբեջանի այս հարձակման համար որպես գործոն […]
17:23 14.09.2022
Սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանի հետ, հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: «Հանդիպմանն անդրադարձ եղավ Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին, առաջնագծում տիրող իրավիճակին։ Մասնավորապես քննարկվեցին գնդերեցների ծառայությանն առնչվող հարցեր։ Հայոց Հովվապետը կարևոր […]
17:14 14.09.2022
«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Զոլաքար բնակավայրի 24-րդ փողոցի և հարակից տարածքների գազասպառողների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի գազասպառողների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ից […]
17:09 14.09.2022
Իտալիայի խորհրդարանի վերին և ստորին պալատների մի խումբ ներկայացուցիչներ հայտարարություն են տարածել հայ-ադրբեջանական սահմանին բռնկված հակամարտության վերաբերյալ՝ կոչ անելով դադարեցնել զինված ագրեսիան և հստակ մատնանշելով, որ այն տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, այս մասին հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը՝ վկայակոչելով իտալացի խորհրդարանականների համատեղ հայտարարությունը: Իտալացի խորհրդարանականները հույս են հայտնել, որ միջազգային հանրությունը բացահայտորեն […]
17:02 14.09.2022
Այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ:
16:59 14.09.2022
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդական առաքելությունը Հայաստան կժամանի սեպտեմբերի 15-ին։ «Մենք կարծում ենք, որ այդ առաքելությունը կժամանի արդեն վաղը․․․ Մեր դիմումը պատշաճ կարգով քննարկվել է ՀԱՊԿ խորհրդում, որոշվել է ուղարկել դիտորդական առաքելություն, և մենք հուսով ենք, որ առաքելությունը վաղն արդեն կժամանի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանն ասաց Ազգային […]
16:58 14.09.2022
ՀՀ պաշտպանության նախարարությունն ի վիճակի է ապահովել մեր բանակի կարիքները: Այս մասին ասել է ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը։
16:53 14.09.2022
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում ստացածներին: Նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը: Հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել վեց քաղաքացիական անձ, որոնցից չորսը շարունակում են ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում:
16:51 14.09.2022
Ադրբեջանական ուժերի հրետակոծությունից այսօր գլխի շրջանում վիրավորում է ստացել Գորայքի սարերից անասուններին իջեցնող Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչը։ Ինչպես Factor.am-ի հետ զրույցում ասել է Տեղի գյուղապետ Դավիթ Ղուլունցը՝ վիրավորումը եղել է հակառակորդի արկի պայթյունից։ «Գորայքի սարերից անասուններին իջեցրել է, հետո, երբ գնացել է մեքենայի հետևից, ադրբեջանցիները սկսել են կրակել, ինչի հետևանքով վնասվել է մեր համագյուղացու […]
16:46 14.09.2022
Միջազգային հանրությունից ակնկալում ենք Ադրբեջանի ագրեսիայի իրավական պատասխանատվության հարցի բարձրացում. ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Մենք միջազգային հանրությունից ակնկալում ենք ոչ միայն Ադրբեջանի ագրեսիայի դադարեցում, այլ նաև այն, որ ադրբեջանական զինված ուժերը հետ քաշվեն մինչև 2021 թ. մայիսի` Ադրբեջանի ագրեսիայից առաջվա ելման դիրքեր, ինչպես նաև ոչնչով չպրովոկացված` Ադրբեջանի ագրեսիայի […]
16:45 14.09.2022
«Ակնհայտ է, որ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ ԵՄ գործընկերների արձագանքներն առավել քան հասցեական են»,- ասել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին: Մանրամասները՝ տեսանյութում։
16:42 14.09.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով բարձրաստիճան թուրք պաշտոնյային: «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս շաբաթ Սամարղանդում Պուտինի հետ կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումները»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ […]
16:36 14.09.2022
«Մեր բանակն արժանի դիմադրություն է ցույց տալիս թշնամուն, ամուր կանգնած կռվում է սեփական պետության սահմաններում»,- ընդգծել է ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ԱԺ նիստում՝ անդրադառնալով ստեղծված իրադրությանը: Մանրամասները՝ տեսանյութում:
16:31 14.09.2022
Ռումինիայի Մամայա քաղաքում շարունակվում է ընթանալ Շախմատի աշխարհի պատանիների 14-18 տարեկանների 2022թ․-ի առաջնությունը։ Հայաստանի կանանց շախմատի ազգային հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանը 8-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և 8 միավորով միանձնյա առաջատարն է: Մինչև 16տ. խմբում 6 միավորով 2-րդ տողում է Էմին Օհանյանը:
16:23 14.09.2022
Սեպտեմբերի 10-ին ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որոնք Կոտայքի բաժնի քրեական հետախույզներն իրացրին՝ համագործակցելով մարզային վարչության և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողների հետ։ Արդյունքում՝ Սևանի թերակղզում հայտնաբերեցին և ձերբակալեցին 2019 թվականի հուլիսից սպանության և ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու և օգտագործելու մեղադրանքով […]