Բոլոր լուրերը – Page 3768 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+24.09 oC

Բոլոր լուրերը

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ժոզեպ Բորելի հետ

16:37 13.09.2022

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Նախարար Միրզոյանը Բարձր ներկայացուցիչ Բորելին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Շեշտվել է, որ ադրբեջանական ագրեսիայի թիրախ են դարձել ոչ միայն ռազմական […]

̰
ՀՀ ՄԻՊ-ը միջազգային գործընկերներին է ներկայացրել ադրբեջանական հարձակման հետևանքները

16:26 13.09.2022

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն առցանց քննարկումներ է ունեցել Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով ադրբեջանական շարունակվող հարձակման հետևանքով Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում տիրող իրավիճակի փաստերը: Մասնավորապես, Պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ սկսած ագրեսիայի վերաբերյալ աշխատակազմի փաստահավաք տվյալները, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց թիրախավորման փաստերը, […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահին

16:16 13.09.2022

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Արարատ Միրզոյանն Իգոր Խովաևին է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ շեշտելով Ադրբեջանի գործողություններին […]

̰
Հրդեհ Ջերմուկ քաղաքում

16:11 13.09.2022

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 12։40-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցում այրվում է երկհարկանի առանձնատուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան փողոցի առանձնատներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:22-ին, մարվել՝ 13:35-ին: Այրվել […]

̰
Հայ-ադրբեջանական սահմանին սրման մասին հաղորդագրությունները խիստ տագնապալի են. ԵԽ գլխավոր քարտուղար

16:00 13.09.2022

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հայտարարությամբ է հանդես եկել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին հայտարարությամբ. «Հայ-ադրբեջանական սահմանի շուրջ զինված ռազմական գործողությունների սրման մասին հաղորդագրությունները խիստ տագնապալի են։ Եվրախորհրդի անդամ երկրների միջև տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով։ Երկու երկրների բարձրագույն իշխանությունների միջև վերջին անմիջական շփումները խոստումնալից էին և պետք է շարունակվեն։ Եվրախորհուրդ […]

̰
Կայացել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը

15:58 13.09.2022

Սեպտեմբերի 13-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի նախագահությամբ կայացել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որին մասնակցում էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը և ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։ Նիստի ժամանակ ՀՀ ներկայացուցիչը ՀԱՊԿ ՄԽ անդամներին է ներկայացրել տեղեկատվություն այն մասին, որ սեպտեմբերի 13-ին՝ կեսգիշերից հետո Ադրբեջանի […]

̰
Եվրամիությունը հատուկ ներկայացուցչին կուղարկի Հայաստան և Ադրբեջան

15:56 13.09.2022

ԵՄ-ն անմիջապես հատուկ ներկայացուցչին կուղարկի Հայաստան և Ադրբեջան՝ կարգավորման համար, ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի տարածած հայտարարության մեջ ՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության հետ: «Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կապի մեջ է երկու երկրների ղեկավարների հետ, և ես այսօր խոսում եմ համապատասխան արտգործնախարարների հետ։ ԵՄ-ն հավատարիմ է՝ շարունակելու գործել որպես ազնիվ […]

̰
Կողմերին զսպվածության կոչեր հղելու «անատամ» հայտարարությունների ժամանակը չէ. Կալյուրանդը դատապարտել է ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան

15:52 13.09.2022

Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումների փաստի առնչությամբ։ «Ես խստորոն դատապարտում եմ Ադրբեջանի կողմից նախորդ գիշերվա լայնածավալ ռազմական հարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բազմաթիվ թիրախների դեմ։ Տեղեկություններ կան ինտենսիվ հրետակոծությունների և անօդաչու թռչող սարքերով հարձակումների մասին, որոնք թիրախավորել են Սյունիքի, Վայոց […]

̰
Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ. Բորել

15:49 13.09.2022

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ևս հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ադրբեջանական սադրանքի վերաբերյալ. «Անցած գիշեր Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված դիմակայությունները վտանգավոր էսկալացիա է, որը պետք է դադարեցվի։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: ԵՄ-ն կապի […]

̰
Շտապօգնության մեքենաների և առողջապահական օբյեկտների թիրախավորման փաստերը ներկայացվել են ԱՀԿ-ին. ՀՀ ԱՆ

15:46 13.09.2022

Ադրբեջանական զինված ուժերի կողմից շտապօգնության մեքենաների և առողջապահական օբյեկտների թիրախավորումը հանցանք է` Միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Արձանագրված փաստերը ներկայացվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և փոխանցվել միջազգային բոլոր խողովակներով` ակնկալելով, որ սանձազերծված ագրեսիան կդատապարտվի և կստանա համարժեք գնահատական»,- ասված է հայտարարության մեջ:

̰
Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողությունից և նոր «վերջնագիր» է ներկայացնում ՀՀ-ին․ Զատուլին

15:41 13.09.2022

Հիմա դա անելը հեշտ չէ, քանի որ Բաքվի թիկունքում կանգնած է Թուրքիան։ Այս մասին «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Նախօրեին Հայաստանը դիմել էր Ռուսաստանին՝ Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի սրման պատճառով։ Զատուլինը կարծում է, որ Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողություն մասնակցությունից […]

̰
Ադրբեջանի կողմից գրավյալ տարածքներում մնացած ավտոմեքենաների առումով արտոնություններ կտրամադրվեն պատերազմի մասնակիցներին և զոհվածների ընտանիքներին

15:33 13.09.2022

Ադրբեջանական ռազմական լայնածավալ սադրանքի հետևանքով ՀՀ պետական սահմանի առանձին հատվածներում ստեղծված լարված իրավիճակով պայմանավորված՝ Երևանի ավագանու 9-րդ նստաշրջանի 1-ին նիստը մեկնարկել է խմբագրված օրակարգով: Հրատապության կարգով օրակարգում ընդգրկվել են այն հարցերը, որոնք անհրաժեշտ են մայրաքաղաքի բնականոն կյանքն ապահովելու համար: Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում Եվրասիական բանկի վարկային ծրագրով նախատեսված է ոռոգման ներքին ցանցի շինարարություն, […]

̰
ԵԽ պատգամավորը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել Հայաստանի դեմ հարձակումները

15:25 13.09.2022

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան: «Եվրախորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խումբը խստորեն դատապարտում է վաղ առավոտյան Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած հարձակումը։ Կոչ ենք անում Եվրամիությանը՝ ի դեմս ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, հնարավորինս շուտ միջամտել, կոչ ենք անում Ադրբեջանին […]

̰
Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության, խաղաղ բնակչության դեմ ակնհայտ ագրեսիան պլանավորվել է նախապես. դատախազություն

15:16 13.09.2022

2022 թվականի սեպտեմբերի 13-ին, կեսգիշերից, 2020թ. նոյեմբերին 9-ին ստորագրված հրադադարի հաստատման վերաբերյալ եռակողմ հայտարարության, ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից, այլ պետության տարածք ներխուժումից կամ հարձակումից զերծ մնալու վերաբերյալ միջազգային մի շարք պայմանագրերի կոպտագույն խախտումներով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ագրեսիա իրականացնելու փաստի առթիվ նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի […]

̰
ՀԱՊԿ-ից պահանջում ենք անհապաղ միջոցառումների իրականացում․ ՀՀ ԱԺ-ի հայտարարությունը

15:09 13.09.2022

ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 13-ի նիստում քննարկել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն ադրբեջանական հարձակման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը: Քննարկումների արդյունքում 65 կողմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունել է ադրբեջանական հարձակման վերաբերյալ հայտարարությունը․ «Սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, […]

̰
Հայաստանի նախաձեռնությամբ այսօր տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ

15:03 13.09.2022

Հայաստանի նախաձեռնությամբ այսօր Երևանի ժամանակով 19։00 տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Պաշտպանության նախարարությունը […]

̰
ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

15:01 13.09.2022

Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած հարձակումների առնչությամբ։ «Խիստ մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով հարձակումների, այդ թվում` Հայաստանի տարածքում բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարվածների առնչությամբ։ ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու ապաէսկալացիայի ենթարկել իրադրությունը»,- նշել է […]

̰
Հայաստանը դիմում է ՄԻԵԴ՝ հրատապ միջոց կիրառելու

14:55 13.09.2022

Կառավարության՝ Միջազգային իրավական հարցերով գրասենյակը մինչև օրվա վերջ Մարդու իրավունքների եվրոպական դատարան հրատապ միջոց կիրառելու մասին դիմում է ուղարկելու՝ ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի: Գրասենյակի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ վաղ առավոտից մասնագետներն աշխատում են փաստաթղթի վրա, մինչև օրվա վերջ դիմումը կուղարկեն և հանդես կգան հայտարարությամբ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ […]

̰
Մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով հնարավորինս արագ և արդյունավետ բարեփոխենք մեր բանակը. Փաշինյան

14:53 13.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազգային ժողովում Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ․ «Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Հարգելի նախագահություն, Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, Սիրելի հայրենակիցներ, Լրատվությունից գիտեք արդեն, որ կեսգիշերին, ըստ էության, Ադրբեջանի զինված ուժերը հարձակողական գործողություններ են ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ուղղությամբ՝ 4 ուղղություններով, հետագայում ևս 2-3 ուղղություն է ավելացել: Եվ Ադրբեջանը փորձում է […]

̰
Վրաստանը կներդնի բոլոր ջանքերը տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու համար. Ղարիբաշվիլին՝ Փաշինյանին

14:41 13.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Վարչապետը մանրամասն ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը՝ հավելելով, որ Վրաստանը կներդնի բոլոր ջանքերը դրան նպաստելու համար:

̰
14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ. ՀՀ ՊՆ

14:36 13.09.2022

Ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ «Ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի […]

̰
Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցից հետո լուրջ փորձագիտական ​​աշխատանք է տարվում․ Կրեմլ

14:32 13.09.2022

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցից հետո լուրջ փորձագիտական ​​աշխատանք է տարվում հայ-ադրբեջանական սահմանի հակամարտության սրման ուղղությամբ։ «Երեկ երեկոյան հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, այնտեղ տեղի ունեցած լուրջ էսկալացիան։ Զրույցին համահունչ՝ այժմ փորձագիտական ​​մակարդակով ինտենսիվ […]

̰
Իրավիճակի կարգավորման համար ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման աշխատանքներ են սկսվել․ ՀԱՊԿ-ի հայտարարությունը

14:29 13.09.2022

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հայկական կողմի դիմումի կապակցությամբ կազմակերպության քարտուղարությունը ՀԱՊԿ միացյալ շտաբի հետ համատեղ կազմակերպել է իրավիճակի կարգավորման համար ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման աշխատանքները: Այս մասին ասվում է ՀԱՊԿ-ի հայտարարության մեջ։ ՀԱՊԿ-ն անընդունելի է համարում ուժի կիրառումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, պետք է օգտագործվեն քաղաքական-դիվանագիտական մեթոդներ և պայմանավորվածություններ, հայտարարել է […]

̰
Լավրովն ու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ռուսական պատվիրակության որոշ անդամներ ամերիկյան վիզաներ են ստացել

14:14 13.09.2022

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ պատվիրակության մի շարք անդամներ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում սեպտեմբերի 13-ին ամերիկյան վիզաներ են ստացել Նյու Յորք մեկնելու համար, որտեղ գտնվում է համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանը։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ «Այսօր վիզաներ են տրվել Լավրովին և մի շարք ուղեկցող անձանց»,- նշել են դիվանագիտական ​​գերատեսչությունից։

̰
ՀԱՊԿ-ն անընդունելի է համարում ուժի կիրառումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին

14:06 13.09.2022

ՀԱՊԿ-ն անընդունելի է համարում ուժի կիրառումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, պետք է օգտագործվեն քաղաքական-դիվանագիտական մեթոդներ և պայմանավորվածություններ, հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: «Անընդունելի ենք համարում ուժի կիրառումը։ Հակասությունների կարգավորման համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներ և պայմանավորվածություններ, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի […]

̰
SHANTNEWS

14:00 13.09.2022

̰ ̰
Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ

13:48 13.09.2022

Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հայտարարությունը։ «Ֆրանսիան հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին հարցը կդնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը»,- նշել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը՝ ամփոփելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը: Ֆրանսիայի նախագահի աշխատակազմում նշել են, […]

̰
Հայաստանն ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները՝ ձեռք բերելու իրեն անհրաժեշտ զենքը. Փաշինյան

13:36 13.09.2022

Հայաստանն ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները՝ անհրաժեշտ պաշտպանական զենք ձեռք բերելու։ Այս մասին այսօր ԱԺ նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սակայն, ըստ նրա, զենքի ձեռքբերումը բաղկացած է 4 բաղադրիչից՝ ֆինանսական, քաղաքական, տեխնիկական և տրանսպորտային։ «Առաջին դեպքում խնդիրներ չկան, սակայն դրանք կան քաղաքական իմաստով։ Կան երկրներ, որոնք պատրաստ չեն մեզ զենք վաճառել, կան մարդիկ, ովքեր պատրաստ […]

̰
Ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն. ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահություն

13:29 13.09.2022

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական գործողությունների սրումը պետք է անհապաղ դադարեցվի․ այս մասին ասված է ԵԱՀԿ Լեհաստանի նախագահության Twitter-ի էջում։ «Դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված առաջընթացը չպետք է վատնել։ ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը շարունակում է պատրաստակամորեն աջակցել կայուն լուծմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: The escalation of military hostility at the border between Armenia and Azerbaijan needs to […]

̰
BACK_TO_TOP