Բոլոր լուրերը – Page 3769 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+22.09 oC

Բոլոր լուրերը

Ալ-Քաիդան գիրք է հրապարակել սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների մասին

08:42 13.09.2022

«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը գիրք է հրատարակել՝ նվիրված 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչություններին, հայտնում է արաբական «Աշ-Շարկ ալ-Աուսաթ» հրատարակությունը։ Գրքի թողարկումը համընկնում է հարձակումների 21-րդ տարելիցի հետ: Գրքի հեղինակ նշված է Ալ-Քաիդայի առաջնորդներից Աբու Մոհամմեդ ալ Մասրին է, ով սպանվել է Իրանում 2020թ. Գրքում նշվում է, որ ԱՄՆ-ին հարվածելու գաղափարը ծագել է Ալ-Քաիդայում […]

̰
Ժամը 8.00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել. ՀՀ ՊՆ

08:28 13.09.2022

Առավոտյան ժամը 8.00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել, այս մասին քիչ առաջ հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն: Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում […]

̰
Ադրբեջանը չի ցանկանում ենթարկվել խաղաղության գործընթացին, և մենք պետք է նրանց պատասխանատվության ենթարկենք. Կոնգրեսմեն Ջիմ Կոստա

08:23 13.09.2022

Թվիթերի իր էջում Ադրբեջանի սադրիչ հարձակումը Հայաստանի վրա դատապարտել է Կոնգրեսմեն Ջիմ Կոստան: Նա մասնավորապես գրել է. «Ես դատապարտում եմ Ադրբեջանի սադրիչ հարձակումը Հայաստանի վրա. Իմ սիրտը ցավում է Հայաստանի ժողովրդի հետ, և ես ամուր կանգնած եմ նրանց կողքին։ Ադրբեջանը չի ցանկանում ենթարկվել խաղաղության գործընթացին, և մենք պետք է նրանց պատասխանատվության ենթարկենք»:

̰
Ջոնսոնը պատմել է թագուհի Եղիսաբեթ II-ի մահից երկու օր առաջ նրա հետ հանդիպման մասին

08:14 13.09.2022

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը պատմել է Եղիսաբեթ 2-րդ թագուհու վիճակի մասին վերջին հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել նրա մահից երկու օր առաջ։ Ջոնսոնի վերջին հանդիպումը Մեծ Բրիտանիայի թագուհու հետ տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին։ Այդ օրը Էլիզաբեթ II-ն ընդունել է Ջոնսոնի հրաժարականը ղեկավարի պաշտոնից Բալմորալ ամրոցի բրիտանական կաբինետում, ոչ թե Բուքինգհեմյան պալատում: […]

̰
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ Հայաստանի կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին

08:01 13.09.2022

Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է Ռուսաստանին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի նիստում որոշում էր կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

05:59 13.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկվող ագրեսիայի առնչությամբ: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ տեղի ունեցող գործողությունների հետ կապված որոշում է կայացվել պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի […]

̰
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ

05:54 13.09.2022

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Արարատ Միրզոյանը Քերըն Դոնֆրիդին է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի ագրեսիվ ու սադրիչ գործողություններին միջազգային հանրության կողմից հասցեական […]

̰
Իրավիճակը սահմանին 05:00-ի դրությամբ. ՊՆ հայտարարությունը

05:35 13.09.2022

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին 05:00-ի դրությամբ: Մանրամասները՝տեսանյութում:

̰
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը

05:32 13.09.2022

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն հանդես է եկել  թվիթերյան գրառմամբ՝ Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի ռազմական հարձակումը Հայաստանի հարավային հատվածի վրա։ Ալիևը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիան։ Պետդեպարտամենտը և պետքարտուղար Բլինքենը պետք է աշխատեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար;

̰
Արարատ Միրզոյանը  Սերգեյ Լավրովին տեղեկացրել է Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին

05:21 13.09.2022

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից մեկնարկած լայնածավալ ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանագոտում ստեղծված իրավիճակը։ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկված քայլերի՝ այդ թվում Ռուսաստանի Դաշնությանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, ՄԱԿ անվտանգության խորհրդին […]

̰
Ճակատենում շտապօգնության բրիգադը չի վնասվել.ԱՆ

05:15 13.09.2022

Ադրբեջանական կողմի կրակոցներից Ճակատենում շտապօգնության բրիգադը չի վնասվել, հայտնում են առոցջապահության նախարարությունից։ Այս պահի դրությամբ քաղաքացիական անձանց շրջանում տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել: Նշենք, որ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված առողջապահության համակարգը պատրաստվածության բարձր աստիճանի է բերվել։

̰
Ռազմական կցորդներին ներկայացվել է սահմանային իրադրությունը

05:02 13.09.2022

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Ալբերտ Բաղդադյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին և ներկայացրել ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում ստեղծված իրադրությունը: Նշվել է, որ ադրբեջանական կողմն ինտենսիվորեն կիրառում է հրետանային տարբեր […]

̰
Հայաստանը պաշտոնապես կդիմի ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի ԱԽ-ին․ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

04:30 13.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կեսգիշերից սկսված ագրեսիվ գործողություններին հակազդելուն ուղղված հետագա քայլերը: Որոշում է կայացվել ՀՀ […]

̰
Կոնգրեսական Ադամ Շիֆը ֆեյսբուքում գրառմամբ է հանդես եկել

04:27 13.09.2022

Ադամ Շիֆը գրել է, որ Ադրբեջանը հրետակոծել է Արցախում անմեղ խաղաղ բնակիչների տները և այժմ հարձակվում է Հայաստանի սահմանի վրա։ Հրադադարի կոպտագույն խախտում և ուղղակի հարձակում Հայաստանի ինքնիշխանության վրա. ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունը՝ անհապաղ և ընդմիշտ.

̰
Իրադրությունը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ ՀՀ ՊՆ-ի հայտարարությունը

04:12 13.09.2022

Ժամը 04։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված փոխհրաձգությունը շարունակվում է չթուլացող ինտենսիվությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ «Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի դիրքերի ուղղությամբ․ ՔԿ

04:00 13.09.2022

2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ին, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, կոպտորեն խախտելով 1945 թվականի հունիսի 26-ին ստորագրված ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի (Բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից (Կանոնադրությունն ուժի մեջ է […]

̰
ՀՀ ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության

03:54 13.09.2022

Սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված ՀՀ ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության։ «Հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։ Հանրությանը կոչ ենք անում խուճապի չմատնվել»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

̰
Freedom House-ը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին գտնել խաղաղ լուծումներ

03:49 13.09.2022

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգությունն է հայտնել ադրբեջանական ԶՈՒ կողմից հայկական բնակավայրերի հրետակոծության կապակությամբ։ «Մենք մտահոգված ենք Հայաստանի հարավային բնակավայրերի՝ Գորիսի, Ջերմուկի, նաև Վարդենիսի և Սոթքի ուղղությամբ ադրբեջանական Զինված ուժերի իրականացրած հրետակոծության կապակցությամբ։ Կոչ ենք անում անմիջապես դադարեցնել կրակը և հորդորում ենք կողմերին՝ գտնել խաղաղ լուծում»,- ասվում է կազմակերպության թվիթերի գրառման մեջ։

̰
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

03:26 13.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ՀՀ վարչապետը հայտնել է, որ Ադրբեջանը կեսգիշերից սադրիչ և ագրեսիվ ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ՝ սահմանի տարբեր ուղղություններով: Նիկոլ Փաշինյանը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը: Նախագահ Մակրոնն անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը […]

̰
Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. ՀՀ ՊՆ-ի հայտարարությունը

03:01 13.09.2022

Սեպտեմբերի 13-ին` ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներն ամբողջ […]

̰
Քաղաքացիների վարքագծի կանոններ ռազմական գործողությունների ժամանակ․ ՈՄԱ

02:48 13.09.2022

Ողջ Մնալու Արվեստ-ն ուղեցույց է հրապարակել՝ ռազմական գործողությունների ժամանակ քաղաքացիների վարքագծի կանոնների վերաբերյալ․ « Ձեր զինվորական հարազատների հետ մի կապվեք՝ եղբայր եք, հայր, հորեղբայր, թե որդի։ Դուք վտանգում եք զինվորի կյանքը. • Հեռախոսային խոսակցությունների և կապի այլ միջոցների միջոցով մի փոխանցեք զինվորների թվի, տեղաշարժի, ռազմական օբյեկտների գտնվելու վայրի (նույնիսկ մոտավորապես, նույնիսկ հայերեն, նույնիսկ քողարկված) տվյալները։ […]

̰
Թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները․ ՀՀ ՄԻՊ

02:42 13.09.2022

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի ահազանգերի, տեղական և այլ աղբյուրների տեղեկություններով ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինատեսակներից, այդ թվում՝ ծանր հրետանային զենքերից արդեն երկու ժամ ինտենսիվ հրետակոծության են ենթարկվում Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Վարդենիսի ու հարակից համայնքները։ «Մեր ստացած տեղեկություններով՝ թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սա հրադադարի հայտարարության կոպտագույն խախտում է, որը նախորդիվ օրերի մանիպուլյատիվ տեղեկություններով […]

̰
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

02:41 13.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ Վարչապետը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ կեսգիշերից սկսված սադրիչ, ագրեսիվ գործողությունների վերաբերյալ, որոնք ուղեկցվել են հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակահերթերով: Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել ադրբեջանական կողմի […]

̰
Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Ֆրանսիացի պատգամավոր

02:32 13.09.2022

Այսօր երեկոյան Ադրբեջանը հարձակում է գործել Հայաստանի վրա՝ խախտելով երկրի տարածքային ամբողջականությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել ֆրանսիացի պատգամավոր Սաբրինա Ագրեստի-Ռուբաշը։ «Այս երեկո իմ մտքերը Հայաստանի ու հայերի հետ են։ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է նախաձեռնել՝ հերթական անգամ խախտելով մեր բարեկամական երկրի տարածքային ամբողջականությունը։ Վաղն անմիջապես դիմելու եմ արտգործնախարար Կատրին Կոլոնեին, […]

̰
ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի

02:23 13.09.2022

Պայմանավորված սահմանին տիրող լարվածությամբ` իմ հրամանով ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի անհրաժեշտության դեպքում արձագանքելու համար։ Այս մասին գրել է ԱԻՆ ղեկավար Արմեն Փամբուխչյանը։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել […]

̰
Արցախի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է․ Տեղեկատվական շտաբ

01:54 13.09.2022

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են՝ պայմանավորված ՀՀ տարբեր հատվածներում ադրբեջանական կողմի ագրեսիվ ռազմական ակտիվ գործողություններով` տեղեկացնում ենք, որ ժամը 01:50-ի դրությամբ Արցախի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է։ «Հանրապետության բնակչությանը կոչ ենք անում պահպանել հանգստություն և զգոնություն, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,- ասված է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ։

̰
Ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է․ ՀՀ ՊՆ

01:49 13.09.2022

Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով։ Ինչպես ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի […]

̰
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում չհրապարակել փոխհրաձգության տեսանյութեր

01:37 13.09.2022

ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր, գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Ինչպես ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ։

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղություններով կիրառում է նաև ԱԹՍ-ներ․ ՀՀ ՊՆ

01:03 13.09.2022

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ «Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ»,- ասված է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրության մեջ:

̰
Բելգրադում հնչում է Հայաստանի հիմնը․ Արթուր Ալեքսանյանի պարգևատրման արարողությունը

00:01 13.09.2022

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Բելգրադում ընթացող աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը չորրորդ անգամ նվաճեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ 5:1 հաշվով հաղթելով բուլղարացի Կիրիլ Միլովին: Ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է մեր ըմբիշի հաղթական մենամարտը և պարգևատրման արարողությունը։ Տեսանյութը՝ այստեղ։

̰
BACK_TO_TOP