23:55 12.09.2022
ԵՄ երկրներն իրենց ցանկությամբ կարող են վիզաներ տրամադրել միայն մեկ երկիր այցելության համար՝ առանց Շենգենյան տարածք մուտք գործելու իրավունքի։
23:45 12.09.2022
Քիմ Քարդաշյանի նախկին զուգընկերը՝ ռեփեր Ռեյ Ջեյը, խոսել է 20 տարի առաջ իրենց ձայնագրած սեքս-տեսագրության մասին։ Նա իր անձնական բլոգում հրապարակել է տեսանյութը մեղադրանքներով։ Ռեյ Ջեյը, ինչպես Քիմ Քարդաշյանի նախկին ամուսին Քանյե Ուեսթը, սկանդալի մեջ մեղադրում է մոդելի մայրիկին` Քրիս Ջեներին։ Նրա խոսքով՝ Քրիս Ջենները PR արշավ է մշակել, որպեսզի ավելի շատ հեռուստադիտողներ դիտեն Քարդաշյանների […]
23:28 12.09.2022
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Բելգրադում ընթացող աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը չորրորդ անգամ նվաճեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ 5:1 հաշվով հաղթելով բուլղարացի Կիրիլ Միլովին: Ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է մեր ըմբիշի հաղթական մենամարտը։
23:20 12.09.2022
Երիտասարդը սեպտեմբերի 12-ին Էդինբուրգում Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հրաժեշտի արարողության ժամանակ հայհոյել է արքայազն Էնդրյուին: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ միապետի դագաղը տանում էին Շոտլանդիայի մայրաքաղաքի փողոցով։ Այդ պահին մի տղամարդ սկսել է հայհոյել արքայազն Էնդրյուին՝ անվանելով նրան, մասնավորապես, հիվանդ ծերունի։ Հետագայում ոստիկանությունը ձերբակալել է նրան, և արարողությունը շարունակվել է։ Արքայազն […]
23:09 12.09.2022
Սերբիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշայինների եզրափակչում Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գոտեմարտել է Բուլղարիայի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Կիրիլ Միլովի հետ և 5։1 հաշվով վստահ հաղթանակ տարել։ Ալեքսանյանը կարիերայում 4-րդ անգամ է նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ավելի վաղ նա աշխարհի առաջնություններում լավագույնն էր ճանաչվել 2014, 2015 և 2017 թվականներին։ Հայաստանի ներկայացուցիչներից մեդալ […]
23:05 12.09.2022
Համացանցում են հայտնվել են 64-ամյա Մադոննայի նոր լուսանկարները, որոնք արվել են Նյու Յորքի Նորաձևության շաբաթվա ընթացքում։ Պարզվել է, որ երգչուհու արտաքին տեսքը խիստ տարբերվում է նրա սոցիալական ցանցերում վերջին հրապարակումներից։ Երգչուհու երկրպագուները ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ դեմքի ձևը, մաշկի գույնը և հոնքերը չեն համապատասխանում այն ամենին, ինչ նա հրապարակում է սոցիալական ցանցերում: […]
22:55 12.09.2022
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 13-ին, 14-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև, 14-ի ցերեկը նաև ամպրոպ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-13-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով: Երևան […]
22:42 12.09.2022
Թագուհին իր կյանքի ընթացքում ավելի քան 30 կորգի է ունեցել, որոնց մեծ մասը եղել են կորգի Դուքիի սերունդները, որին Եղիսաբեթն իր 18-ամյակի կապակցությամբ նվեր էր ստացել հորից՝ Ջորջ 6-րդ թագավորից։
22:19 12.09.2022
«Բացառել թերի նախագծերի մշակումը. բարեկարգվող տարածքներում պետք է համալիր մոտեցում ցուցաբերվի»․ Երևանի քաղաքապետարանում անցկացված գործակարգավարական հերթական նիստին նշել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Շոգ ու չոր եղանակներին մոտ օրերս կփոխարինեն անձրևն ու ամպրոպը։ Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շրջայցերի միջոցով, ըստ հասցեների, գրանցել խնդիրները։ Զեկուցեցին` մայրաքաղաքի հեղեղատար համակարգը գույքագրման փուլում է, վերջնական, ճշգրտված պատկերը պարզ կլինի […]
22:12 12.09.2022
Բրիտանացի այգեպանը բացահայտել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հարսանեկան զգեստի ստեղծման մանրամասները։ Այս մասին հայտնի է դարձել BBC-ի Antiques Roadshow հեռուստաշոուի եթերում։ Հաղորդման հյուր Թոմ Դայքը լրագրողներին պատմել է միապետի հարսանյաց զգեստի կտորի մասին, որում նա ամուսնացել է արքայազն Ֆիլիպի հետ 1947 թվականի նոյեմբերի 20-ին: Զրուցակիցը ցույց է տվել Bombyx mori տեսակի թիթեռով տուփը և դրա […]
21:48 12.09.2022
Բրյուսելն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչը՝ պատասխանելով Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» հարցին՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախում շփման գծի երկայնքով լարվածության աճի և Ադրբեջանի կողմից իրավիճակի ապակայունացման հնարավոր ռիսկերի վերաբերյալ: «Կողմերին կոչ ենք անում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը և շեղել կարգավորման […]
21:35 12.09.2022
Օգոստոսի 11-ին միլիոնատեր Քայլի Ջեները ծննդյան տարեդարձն է նշել ընտանիքի հետ, սակայն Քիմ Քարդաշյանն իր առաջին լուսանկարները հրապարակել է միայն մեկ ամիս անց։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։ Տոնակատարության համար Քայլի Ջենները ծննդյան տարեդարձը նշել է զբոսանավի վրա։ Դրան հրավիրված են եղել ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ մոդելի քույրերի բազմաթիվ երեխաներ։ Նոր լուսանկարներում կարող […]
21:23 12.09.2022
Իսրայելում Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 72-րդ նիստի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել եմ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսին: «Խոսել ենք առողջության առաջնային պահպանման օղակի, առողջության համապարփակ ապահովագրության ներդրման, էլեկտրոնային առողջապահության և ոլորտի այլ բարեփոխումներից, ԱՀԿ-ի հետ սերտ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի և ձեռքբերված պայմանավորվածությունների ընթացքից: Հաշվի առնելով հոկտեմբերի 5-7-ը Հայաստանում անցկացվելիք […]
21:11 12.09.2022
Կենտրոնական բանկը ներկայացրել է սեպտեմբերի 12-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 405.47 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.15 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 411.11 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 2.79 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.72 դրամ։
21:03 12.09.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեին: Առանձնազրույցի ընթացքում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ՀԲ խմբի կազմակերպություններին ռազմավարական համագործակցության համար և կարևորել դրա արդյունավետ շարունակականությունը: Քննարկվել են ընթացիկ ծրագրերը կենսական նշանակության ենթակառուցվածքների բարելավման, մարդկային կապիտալի զարգացման, պետական կառավարման համակարգի արդիականացման, թվայնացման և այլ ոլորտներում: Երեկոյան փոխվարչապետը մասնակցել է […]
21:00 12.09.2022
Պուտինն ընդգծել է, որ «ցավալի և դժվար է կարդալ արխիվային փաստաթղթերի չոր տողերը և ականատեսների վկայությունները»։
20:48 12.09.2022
Հունիսի 23-ին, ժամը 11.30-ին, Արտակարգ իրավիճակների նախարարութան «911» ծառայություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Փարաքար գյուղի Գետափի փողոցում «Նիվա» մակնիշի մեքենա է այրվում: Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանություն: Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայրի ճանապարհին էր, երբ բաժնում հաղորդում ստացվեց «Աստղիկ» բժշկական կենտրոնից. Էջմիածնի շտապօգնությունն իրենց մոտ էր տեղափոխել մեքենայի պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած տղամարդու` Փարաքարի […]
20:26 12.09.2022
Գրադարանների արդյունավետ կառավարման ու ընթերցողների սպասարկումն առավել արագ կազմակերպելու նպատակով առաջնային ու կարևոր քայլերից է միասնական էլեկտրոնային համակարգի ներդնումը: Աշխատանքային շրջայցի ընթացքում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ոլորտի մասնագետների հետ քննարկել է գրադարանների զարգացմանն ու արդիականացմանն ուղղված ծրագրերը:
20:14 12.09.2022
61-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած։ Ոստիկանությունը խնդրում է տեսնողներին ահազանգել։
20:00 12.09.2022
2022-2023 ուսումնական տարվանից հանրակրթական դպրոցներում կսկսվի «Զինվորական գործ» կրթական նոր նախագծի փորձարկումը, որին կմասնակցի բարձրլեռնային շրջանների 18 դպրոցների հիմնական մակարդակի (VII-IX դասարաններ) ավելի քան 300 աշակերտ, հայտնում է Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը (ԿԳՆ): Փոխանցում է Aliq Media-ն։ ԿԳՆ-ի փոխանցմամբ՝ նախագծի շրջանակներում աշակերտներին շաբաթական մեկ անգամ կդասավանդեն հատուկ պատրաստված ակտիվ զինվորականներ։ Ըստ ԿԳՆ-ի տեղեկատվության՝ ընդլայնվում […]
19:54 12.09.2022
Իրանը ստեղծել է«Arash 2» անօդաչու թռչող սարք Հայֆայի և Թել Ավիվի վրա հարձակվելու համար։ Այս մասին հայտնել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Քիյումարս Հեյդարին։ «Arash 2»-ը հատուկ նախագծված էր Հայֆային և Թել Ավիվին հարվածելու համար: Սա եզակի անօդաչու թռչող սարք է, որը ստեղծվել է այդ նպատակով և սպասում է, որ հրամանի՝ գործողության սկսելու»,- Իրանի ցամաքային […]
19:47 12.09.2022
Ընտրությունները Ռուսաստանում անցկացվել են սեպտեմբերի 9-ից 11-ը։ 82 շրջաններում անցկացվել է շուրջ 4700 նախընտրական քարոզարշավ․ դրանց կարող էր մասնակցել 44 միլիոն ռուսաստանցի։
19:42 12.09.2022
Բրիտանական նավթագազային «Բրիթիշ Փեթրոլիումը» հայտարարել է 2021 թվականին իրանական նավթի և գազի կոնդենսատի արդյունահանման ավելացման մասին՝ չնայած Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի շարունակվող պատժամիջոցներին: Հաղորդում է IRNA գործակալությունը։ BP-ն իր զեկույցում նավթի արդյունահանման ծավալը 2020 թվականին հայտնել է օրական 2,73 մլն բարել նավթ, իսկ 2021 թվականին՝ 3,17 մլն բարել։ Այսպիսով, իրանական նավթի արդյունահանումը 2021 թվականին նախորդ […]
19:35 12.09.2022
Համաձայն ՀՀ վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 15-ի համապատասխան որոշմամբ հաստատված պլան-ժամանակացույցի՝ սեպտեմբերի 12-16-ը Տավուշի մարզում կիրականացվի մարզի քաղպաշտպանության վիճակի համալիր գնահատում։ Միջոցառումն այսօր մեկնարկել է Տավուշի մարզպետարանում կայացած խորհրդակցությամբ, որը վարել է մարզպետ Հայկ Ղալումյանը։ Կարևորելով քաղպաշտպանության միջոցառման անցկացումն ու դրանում համապատասխան կառույցների ակտիվ ներգրավվածությունը՝ մարզպետը նշել է, որ այն հնարավորություն կտա վեր հանելու ոլորտում […]