16:39 29.08.2022
Օգոստոսի 29-ին՝ ժամը 15։25-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի «Նաիրի» ռեստորանային համալիրի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։43-ին, մարվել՝ 16։13-ին։
16:32 29.08.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները շնորհավորել են միմյանց Հայաստանի և Ռուսաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյա հոբելյանի առիթով, որը լրանում է այսօր: Կողմերը համոզմունք են հայտնել, որ այսուհետ ևս հայ-ռուսական դաշնակցային փոխշահավետ հարաբերությունները տարբեր ոլորտներում կշարունակեն արդյունավետ կերպով զարգանալ ու ամրապնդվել: Նիկոլ Փաշինյանը և […]
16:24 29.08.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի կողմից շնորհվել է «համագործակցություն, փոխգործակցություն» շքանշան «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ արդյունավետ համագործակցության համար։ Երկուստեք ընդգծվել է, որ նախարարության և երկաթուղու սերտ և արդյունավետ համագործակցության շնորհիվ ամեն օր լուծվում են Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող բեռնափոխադրումների կազմակերպման կարևորագույն խնդիրներ։ Մեծ […]
16:19 29.08.2022
Օգոստոսի 29-ին՝ ժամը 15։25-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի «Նաիրի» ռեստորանային համալիրի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։43-ին։
16:14 29.08.2022
Օգոստոսի 25-26-ը Հայաստանի երիտասարդների պատվիրակությունը ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ Ղրղզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքի «Ռուխ Օրդո» մշակութային կենտրոնում մասնակցել է ԱՊՀ և ԵԱՏՄ առաջին երիտասարդական ֆորումին, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Իր ձևաչափով աննախադեպ այս ֆորումը (ԵԱՏՄ երկրներից բացի՝ մասնակիցներ էին հրավիրված նաև ԱՊՀ երկրներից) տեղի է ունեցել նույն քաղաքում կայացած Եվրասիական միջկառավարական […]
16:07 29.08.2022
Սույն թվականի օգոստոսի 26-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնից ստացված տեղեկությունները, խուզարկության են ենթարկել հիմնարկի տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված դատապարտյալին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, արդյունքում վերջինիս մոտ առկա դույլի միջից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել հերոին, մեթամֆետամին և մարիխուանա […]
16:00 29.08.2022
Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 28-ին Մեղրիի մաքսային անցակետում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 51-ամյա Բագրատ Ն.-ն, որը 1999 թ. սեպտեմբերի 24-ից ՌԴ Ռոստովի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է դատախազությանը և հետախուզումը նախաձեռնող մարմնին: Օգոստոսի 27-ին […]
15:56 29.08.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները՝ անհատ ձեռնարկատեր Գագիկ Մանուկյանին պատկանող կաթնամթերքի (պանիր) արտադրամասում (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր) ստուգում անցկացնելիս՝ կատարել են նմուշառում արտադրանքի առկա խմբաքանակից: Նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ պանիր «Չանախ» արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ» ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության […]
15:53 29.08.2022
Air France ավիաընկերության օդանավի օդաչուների խցիկում ծեծկռտուք է սկսվել, ինչից հետո ծեծկռտուքի մասնակից օդաչուներին հեռացրել են աշխատանքից։ Ընկերության ներկայացուցիչը միջադեպի մանրամասները պատմել է The Guardian-ին։ Թեև դեպքը տեղի է ունեցել դեռևս հունիսին Ժնև-Փարիզ չվերթի ժամանակ, այն հանրայնացվել է միայն հիմա։ Հստակեցվում է, որ չնայած օդաչուների միջև ծագած կոնֆլիկտին՝ թռիչքը, այնուամենայնիվ, շարունակվել է, և ինքնաթիռը բարեհաջող […]
15:49 29.08.2022
Գնումների գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունը կազմակերպել էր եռօրյա վերապատրաստում՝ Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության և բոլոր 12 վարչական շրջանների համանուն բաժինների աշխատակիցների համար: Դասընթացները վարել են աշխատակազմի գնումների վարչության պետի պաշտոնակատարը և ոլորտի հրավիրյալ մասնագետ, ով հանգամանալից ներկայացրել է էլեկտրոնային գնման գործընթացի բոլոր փուլերը: Գնումների հնարավոր պլանավորում, գործընթացի […]
15:46 29.08.2022
Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) քննարկվում է Ստրատեգիական նախաձեռնությունների եվրասիական գործակալության ստեղծման գաղափարը: Այդ հարցը քննարկել են Միության պետությունների տնտեսական գերատեսչությունների ղեկավարները և ներկայացրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (ԵԱՏՀ)՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հարթակներում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ օգոստոսի 29-ին այդ մասին հաղորդվում է ԵԱՏՀ-ի տելեգրամ-ալիքում: ԵԱՏՀ-ի ինտեգրացման և մակրոէկոնոմիկայի նախարար Սերգեյ Գլազևը, որի խոսքը բերված է հաղորդագրության […]
15:45 29.08.2022
Օգոստոսի 27-ին` ժամը 20։30-ին, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ծակած-կտրած վերքերով բուժօգնության են ընդունվել 25-ամյա և 24-ամյա երկու երիտասարդ: Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 20։00-ի սահմաններում Նորաշեն գյուղի դաշտերում վիճաբանություն-ծեծկռտուք է եղել հիվանդանոց տեղափոխվածների և նույն գյուղի բնակիչ երեք երիտասարդների միջև, որի ընթացքում էլ 18-ամյա […]
15:39 29.08.2022
Օգոստոսի 28-ին՝ ժամը 09.30-ի սահմաններում, Դավիթ Բեկի փողոցում պարեկներին է մոտեցել մի օտարերկրացի, նրանց ուղեկցել քարի արտադրամասի տարածք, որտեղ ոստիկանները հայտնաբերել են նրա համերկրացու դին` արնաշաղախ վիճակում, գլխի և դեմքի վնասվածքներով: Պարեկներն անմիջապես կապվել են ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ հաղորդումը փոխանցվել է Էրեբունու բաժին: Մեկնել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի […]
15:31 29.08.2022
«Բարսելոնայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը տուժել է իր տանը կողոպուտի ժամանակ։ Այս մասին հայտնում է La Sexta-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ երկուշաբթի՝ օգոստոսի 29-ի գիշերը, չորս ավազակ ներխուժել է ֆուտբոլիստի տուն։ Հանցագործները խաղացողին և նրա ընտանիքին սպառնացել են հրազենով և ամրաններով: Օբամեյանգին ծեծի են ենթարկել և ստիպել հանձնել սեյֆում պահվող զարդերը։ Նշվում է, որ ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն […]
15:26 29.08.2022
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին չի բացառել, որ երկրում հաճախակի բռնկվող հրդեհները դիվերսիայի հետևանք են, փոխանցում է Aliq.ge-ն։ Նրա խոսքով՝ նկատի առնելով երկրի ներսում գործող «ավերիչ ուժերը», հետաքննությունը պետք է աշխատի բոլոր վարկածների ուղղությամբ։ «Կասկածելի է, որ հրդեհներ են եղել միաժամանակ մի քանի թաղամասերում ու մարզերում: Շատ հրդեհների դեպքում զգացվում էր, որ գուցե անզգուշությունից, շոգից է […]
15:18 29.08.2022
Սևանա լճի մակարդակը օգոստոսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել 1900.57մ (28.08.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 14սմ-ով։ Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը օգոստոսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 12.769մլն մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը հունիսի 3-ից օգոստոսի 28-ը […]
15:16 29.08.2022
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 27-ին Հրազդանի կիրճում հայտնաբերվել, բաժին է բերվել և ձերբակալվել 59-ամյա Արմեն Խ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
15:12 29.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է ուսուցիչների 2022 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը: Ըստ այդմ՝ «Հայոց լեզու», «Եզդիերեն» և «Ասորերեն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին, «Պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների ատեստավորումը՝ սեպտեմբերի 18-ին, «Մաթեմատիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների ատեստավորումը՝ սեպտեմբերի 24-ին, «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների ատեստավորումը՝ սեպտեմբերի […]
15:07 29.08.2022
3 մլրդ 394 մլն, որից 1 մլրդ 594 մլն-ը կառավարության համամասնությունն է․ 2022-ին Գյումրիում, կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում, կիրականացվի 6 սուբվենցիոն ծրագիր՝ 53 ենթածրագրերով, տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր հետևել է Գյումրու սուբվենցիոն մի շարք ծրագրերի ընթացքին։ Մասնավորապես, «Գյումրի համայնքի սոցիալական բնակարանների և մշակութային կենտրոնների վերանորոգում» […]
15:00 29.08.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ օգոստոսի 29-ին կայացել է Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ օրակարգում Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող նոր երթուղու շահագործմանը վերաբերող հարցերն էին: Զեկույցներով հանդես են եկել Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը և տարածքային կառավարման և […]
14:55 29.08.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղուց դեպի Կոտայքի մարզի Զովունի գյուղ տանող «Կորեայի ձոր» կոչվող ավտոճանապարհի 2,8 կմ հատվածում տեղի ունեցած՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով, 2022 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը […]
14:50 29.08.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]
14:44 29.08.2022
ԱՄՆ հատկացումների հանձնաժողովը ներկայացրել է պետքարտուղարության՝ 2023 թ. սեպտեմբերի 30-ին ավարտվող ֆինանսական տարվա արտաքին գործառնություններին և հարակից ծրագրերին ուղղված ֆինանսական հատկացումների վերաբերյալ զեկույցը։ Փաստաթղթի մեջ մասնավորապես նշվում է, որ կոմիտեն նախատեսում է տրամադրել ոչ պակաս, քան 60 միլիոն դոլար Հայաստանի տնտեսական և մասնավոր ոլորտի զարգացման, էներգետիկ անկախության, ժողովրդավարության, օրենքի գերակայության և այլ նպատակների համար: Զեկույցով […]
14:40 29.08.2022
Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականի անդամ, 81 կգ քաշային Գոռ Կարապետյանը Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում անցկացված աշխարհի առաջնությունում դարձել է ոսկե մեդալակիր: Oգոստոսի 24-28-ն անցկացված աշխարհի առաջնությանը ձյուդոյի պատանեկան հավաքականը մասնակցել է 5 մարզիկով` Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ: Հայաստանի մարզական պատիվը պաշտպանել են նաև Գոռ Սաֆարյանը (50 կգ), Վահե Աղասյանը (55 կգ), Էրիկ Սաղաթելյանը (55 կգ) […]
14:37 29.08.2022
Օգոստոսի 27-ին 32-ամյա մի օտարերկրացի ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում տվել էր հաղորդում, որ երկու ժամ առաջ իր հայ ծանոթը, օգտվելով մեքենայի բանալին մոտը լինելու հանգամանքից, Հյուսիսային մաքսատան տարածքից փախցրել է իր «Տոյոտա» մակնիշի մեքենան՝ պատճառելով մոտ ութ միլիոն դրամի վնաս: Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների և Շիրակի մարզի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակ […]
14:28 29.08.2022
Այսօր նշվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի կնքման 25-ամյակը, որը նշանակալի կերպով նախանշեց երկու երկրների միջպետական հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները: Այս առանցքային փաստաթուղթն ուրվագծեց հետագա տարիների ընթացքում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջմղման ուղենիշները՝ բազմադարյա եղբայրության, վստահության և փոխադարձ հարգանքի ոգով: «Անցած ժամանակաշրջանը համոզիչ կերպով ցույց տվեց, որ […]
14:25 29.08.2022
Այսօր՝ օգոստոսի 29-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ բախվել են Mercedes ML320, Honda Conceptor, Nisan March, Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։ Երթևեկությունը նշված հատվածում պարեկների կողմից ժամանակավորապես դադարեցվել է։ Պարեկային ծառայությունը պարզում […]
14:22 29.08.2022
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, թե ԱՄՆ դեսպանատունը բացահայտ անտեսել է Շուշի մեկնելու Ադրբեջանի կառավարության հրավերը։ «Ամերիկայի Ձայն»-ի ադրբեջանական ծառայության հարցմանը դեսպանատան խոսնակն ասել է. «Միացյալ Նահանգները կարծում է, որ շարունակական երկխոսության, շարունակական ներգրավվածության միջոցով, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակներում, մենք կարող ենք անել հնարավոր ամեն ինչ՝ օգնելու հասնել կայուն […]
14:16 29.08.2022
Ամբողջությամբ կարդիականացվի Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի լուսավորության ցանցն ու ոռոգման համակարգը: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ հանձնարարվել է նախագիծը մշակել «Երքաղլույս»-ի, ինչպես նաև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հետ համատեղ: Կոմիտասի անվան պուրակը ևս կունենա արդիականացված ոռոգման համակարգ և արտաքին լուսավորության ցանց: Արդյունավետ և այգուն համահունչ լուսավորության նախագիծ կազմելու նպատակով հանձնարարվել է համագործակցել ՄԱԿ-ի […]
14:13 29.08.2022
Ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքի չափն էապես կմեծանա: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների փաթեթն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել նաև քաղաքը մշտապես աղտոտող բեռնատարների և բետոնախառնիչների խնդիրը ևս կանոնակարգելու նպատակով՝ ավելացնելով տուգանքների չափը: Հարկ է նշել, որ օրենսդրությամբ երթևեկելի հատվածի աղտոտումը սահմանում է […]