20:15 29.08.2022
Հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող շվեդական Ericsson ընկերությունը մինչև տարեվերջ կփակի իր ներկայացուցչությունը Ռուսաստանում և աշխատանքից կազատի բոլոր աշխատակիցներին։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը։ Հրատարակության տվյալներով՝ ընկերությունն աշխատանքից կազատի նույնիսկ այն աշխատակիցներին, ովքեր տեխնիկական աջակցություն են ցուցաբերում հեռահաղորդակցության օպերատորների ցանցերում։ Ընկերությունը հաստատել է, որ առաջիկա ամիսներին իրենք կսահմանափակեն գործունեությունը Ռուսաստանում, քանի որ առայժմ կատարում են հաճախորդների հանդեպ […]
20:07 29.08.2022
Օգոստոսի 29-ին՝ ժամը 15։25-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի «Նաիրի» ռեստորանային համալիրի տանիքում, տեղեկացնում են ՀՀ ԱԻն-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Նաիրի» ռեստորանային համալիրի խոհանոցի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
20:00 29.08.2022
Օգոստոսի 27-ի առավոտյան՝ ժամը 6։30-ին մոտ, 1-02 զանգած քաղաքացին հայտնում էր, որ Օրբելի եղբայրների փողոցում երկու հոգի փորձում են կոտրել վճարային տերմինալը: «Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Արաբկիրի բաժին, նաև` պարեկային ծառայություն: Պարեկները, որ մոտակայքում ծառայության էին, արագ հասան նշված վայր: Նկատելով նրանց` երկու տղամարդիկ դիմեցին փախուստի: Պարեկները հետապնդեցին` այդ ընթացքում նախազգուշական երկու կրակոց արձակելով օդ: Շուտով […]
19:53 29.08.2022
Օգոստոսի 29-ին՝ ժամը 12։58-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաբակ գյուղի հարակից սարում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջաղացաձոր և Ներքին Շորժա գյուղերի միջև ընկած հանդամասում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:10-ին, մարվել՝ […]
19:45 29.08.2022
Վազիանիի 4-րդ հետևակային բրիգադի զորավարժարանում պաշտոնապես մեկնարկել է «Արժանի գործընկեր 2022» բազմազգ զորավարժությունը, փոխանցում է Aliq.ge-ն։ Պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլին շնորհավորել է զորավարժություններին մասնակցող Վրաստանի, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների զինծառայողներին միջազգային վարժանքների մեկնարկի կապակցությամբ և իր խոսքում ընդգծել գործընկերների հետ համագործակցության և տարածաշրջանում կայուն միջավայրի ապահովման կարևորությունը։ Միջազգային վարժանքի բացման արարողությանը […]
19:36 29.08.2022
Արցախի ՆԳ նախարարությունից իրազեկում են, որ վաղը՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 20:00-ին, ՀՀ-ի հետ կապը կիրականացվի նոր երթուղով՝ Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն-Մեծ Շեն գյուղերի տարածքով։ Մինչ այդ Արցախից դեպի Հայաստանի Հանրապետություն ելումուտը կիրականացվի Բերձորի միջանցքով։ Այստեղ քաղաքացիների անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները։
19:28 29.08.2022
Ազգությամբ հայ Բերք Աջարը ստանձնել է Դենիզլի նահանգի Բաբադաղ վարչական շրջանի ղեկավարի (Քայմաքամ) պաշտոնը և սկսել է կատարել իր պարտականությունները, փոխանցում է Ermenihaber-ը։ Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Աջարն անցյալ տարի հանձնած քննության և հարցազրույցի հաջող արդյունքների հիման վրա նշանակվել է Դենիզլի նահանգի Բաբադաղ վարչական շրջանի ղեկավար: Քայմաքամը Թուրքիայի կառավարման համակարգում նահանգից հետո […]
19:11 29.08.2022
ՀՏԶՀ-ի միջոցով, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել «Մարմաշեն վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգում և հարակից տարածքի բարեկարգում» ծրագիրը, որի նպատակն է բարեկարգել Մարմաշենի վանական համալիր տանող ճանապարհը և հարակից տարածքը՝ ներառելով ավտոկայանատեղիի կառուցում, վաճառահրապարակի բարեկարգում, ըստ անհրաժեշտության, հանգստի գոտու ստեղծում: Նախատեսվում է կատարել […]
19:02 29.08.2022
«3+3» ձևաչափով (Իրան-Թուրքիա-Ռուսաստան և Հայաստան-Վրաստան-Ադրբեջան) հաջորդ հանդիպումը հնարավոր է տեղի ունենա մինչև տարվա վերջ Իրանում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Մուսավին: «Այս նախաձեռնությունը շատ հաջող էր։ Ակնկալում ենք, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա մինչև տարեվերջ՝ արդեն Իրանում»,- ասել է Մուսավին: Հիշեցնենք՝ «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին […]
18:54 29.08.2022
Օգոստոսի 28-ին՝ երեկոյան ժամը 7-ին, ստուգայց-շրջագայություն կատարելիս Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Շատին գյուղի Վանքի ձոր կոչվող տարածքով հոսող Եղեգիս գետից էլեկտրահարման եղանակով ձուկ որսալու փաստ: Երկու հոգի էին, որոնցից մեկը՝ Շատին գյուղի 39-ամյա բնակիչ, մյուսը՝ Գյումրիի 28-ամյա բնակիչ: Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են […]
18:45 29.08.2022
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 1-7-ը Ռուսաստանի Արևելյան ռազմական օկրուգի 7 պոլիգոններում անցկացվելիք «Արևելք-2022» միջազգային զորավարժություններին ադրբեջանցի զինծառայողները կմասնակցեն դիտորդի կարգավիճակով։ Զորավարժություններին կմասնակցեն նաև ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և այլ գործընկեր պետությունների, մասնավորապես ՝ Ադրբեջանի, Ալժիրի, Հայաստանի, Բելառուսի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Լաոսի, Մոնղոլիայի, Նիկարագուայի, Սիրիայի և Տաջիկստանի օպերատիվ խմբերն ու դիտորդները: ՌԴ ՊՆ-ի […]
18:38 29.08.2022
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքերով՝ Վրաստանը նախատեսում է միանալ եվրոյի միասնական վճարային գոտուն (SEPA), փոխանցում է Aliq.ge-ն։ Վարչապետը նշել է, որ կառավարության այսօրվա նիստից հետո խորհրդարան կուղարկվի երեք օրենքի նախագիծ, որոնք խորհրդարանը պետք է արտացոլի օրենսդրությունում։ Ըստ Ղարիբաշվիլիի՝ Վրաստանը SEPA-ին միանալուց հետո փոխանցումների ժամանակ լրացուցիչ միջոցներ պահանջող միջնորդ բանկի անհրաժեշտություն այլևս չի լինի։ Նշենք, որ […]
18:29 29.08.2022
Երևանի քաղաքապետարանում անցկացվեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը։ Տարբեր կառույցների վարչություններից ու բաժիններից հերթով-կարգով քաղաքապետին զեկուցեցին անցած մեկ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում գրանցված դեպքերի մասին։ Հերթը հասավ նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականներին։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նշեց, որ կա կառավարության որոշում, որով կարգավորվում է բեռների փոխադրման կարգը մարզից մարզ, ինչը Երևանում չի կիրառվում: Ըստ բեռի քանակի՝ դա արվում […]
18:15 29.08.2022
Անկարան մտադիր է դիմել ՆԱՏՕ-ին՝ կապված այն բանի հետ, երբ հույն զինվորականները C-300 զենիթահրթիռային համակարգը ուղղել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռների ուղղությամբ։ Այս մասին գրում է Yeni Şafak թերթը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարության բարձրաստիճան աղբյուրը։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին։ Հայտնի է դարձել, որ հունական կողմը C-300 համակարգերով բռնել և ուղեկցել է թուրքական […]
17:57 29.08.2022
Օգոստոսի 29-ին՝ ժամը 12։07-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևքար գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևքար գյուղի վարչական տարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:53-ին, մարվել՝ 16:49-ին: Այրվել է մոտ 30 […]
17:55 29.08.2022
ՀՀ անվտանգության խորհուրդը համաշխարհային առողջապահության անվտանգությանը սպառնացող վտանգների նվազեցմանն ուղղված համագործակցային գործընկերությանը մասնակցության մասին հայտարարություն է տարածել. «Կորոնավիրուսային համաճարակն (COVID-19) ընդգծել է վարակիչ հիվանդությունների վերահսկման, ախտորոշման և արձագանքման համար ազգային հզոր կարողությունների կարևորությունը: Այս կարողությունների զարգացման գործում կարևոր դեր են խաղում միջազգային համագործակցությունը և աջակցությունը: Մեր կառավարությունները բաց և թափանցիկ համագործակցել են Կենսաբանական վտանգների նվազեցման […]
17:50 29.08.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրել տեսողության խնդիրներ ունեցող անձանց։ Երևանում և մարզերում անհրաժեշտ ծառայությունների մատուցման նպատակով 2022 թվականին հատկացվել է շուրջ 11 մլն դրամ։ Ծրագրի շրջանակում տրամադրվող ծառայություններն ուղղված են շահառուների մանր և խոշոր մոտորիկայի, լսողական ընկալման, զգայարանների արդյունավետ օգտագործման և այլ հմտությունների զարգացմանն, ինչպես նաև […]
17:44 29.08.2022
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում շարունակվում է Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունը: Առաջնության 7-րդ տուրում գրոսմայստեր Մարիա Գևորգյանը մրցել է միանձնյա առաջատար, լեհ Մոնիկա Սոչկոյի հետ և ոչ-ոքի խաղացել՝ ընդհատելով 5-խաղյա հաղթանակների շարքը: 8-րդ տուրում էլ Գևորգյանն առավելության է հասել Լեհաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Ալեքսանդրա Մալցևսկայայի նկատմամբ և 8 հնարավորից վաստակելով 6,5 միավոր՝ միանձնյա զբաղեցնում է մրցաշարային […]
17:37 29.08.2022
Գյումրի քաղաքի Տիգրան Մեծ-Լևոն Մադոյան փողոցների խաչմերուկում ապօրինի կերպով կառուցվող շինությունը քանդվել է, տեղեկացնում են Գյումրիի համայնքապետարանից: Քանդման աշխատանքներին տեղում հետևել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը։ Ինքնակամ շինարարական աշխատանքները տվյալ հատվածում մեկնարկել էին օրեր առաջ, որին անմիջապես հաջորդել էր համայնքի ղեկավարի հանձնարարականը՝ կանխելու և դադարեցնելու տվյալ աշխատանքները։
17:30 29.08.2022
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերն առաջին անգամ փորձարկել են նվիրաբերված պուլսօքսիմետրերը, տեղեկացնում են նախարարությունից: Գերմանիայի կառավարության կողմից, «ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմ»-ի աջակցությամբ, Հայաստանին է նվիրաբերվել 100 պացիենտի համար նախատեսված մոնիտոր և 4000 պուլսօքսիմետր: Լենա Նանուշյանը կարևորել է նման գործակցությունը. «Չնայած այս պահին մեր երկրում քովիդով պայմանավորված համաճարակային […]
17:23 29.08.2022
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Արզական գյուղի 35-ամյա բնակչուհու սպանության և նույն գյուղի 57-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Սպանության փորձ կատարելու դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ օգոստոսի 27-ին՝ ժամը 05:40-ին, նշված գյուղի բնակչուհուց, որով […]
17:16 29.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ: Համաձայն հրամանի` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց` https://exams.emis.am հղմամբ` 2022 թ. օգոստոսի 29-ից սեպտեմբերի 16-ը ներառյալ՝ […]
17:07 29.08.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին, տեղեկացնում են Լոռու մարզպետարանից: Հանդիպմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին պետ Հասմիկ Մկրտչյանը, Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը: Ողջունելով և շնորհակալություն հայտնելով դեսպանին այցելության և Ճապոնիայի կողմից Լոռու մարզում իրականացվող […]
16:56 29.08.2022
Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը ավելացվել է ևս 300 տոննայով և որսի իրականացման ժամկետը երկարաձգվել է մինչև ս․թ․ նոյեմբերի 20-ը՝ հնարավորություն ընձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս, տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: «Որոշման նախագծի համար հիմք են հանդիսացել ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Սևանա լճում ձկան […]
16:45 29.08.2022
Ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 28-ին բաժին է ներկայացել Դավթաշեն թաղամասի մի բնակչուհի և հայտնել, որ տանիքի մաքրման ժամանակ հայտնաբերել է ինքնաձիգ: Դավթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը նշված տան տանիքում հայտնաբերել է «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ և առանց փամփուշտների պահեստատուփ: Տանտիրուհին հայտնել է, որ ինքնաձիգը պատկանել է Արցախյան պատերազմի մասնակից հանգուցյալ հորեղբորը: Կատարվում է […]