09:25 30.08.2022
Oգոստոսի 28-30-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 24 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արարատի մարզի Արտաշատ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:
09:16 30.08.2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է անում Իրաքում հակամարտող կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի և ցանկացած բռնություն կախելու ուղղությամբ: Այս մասին հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ է հետևում Իրաքում ընթացող բողոքի ակցիաներին, որոնց ընթացքում ցուցարարները մտել են կառավարական շենքեր: Նա հատկապես անհանգստացած է զոհերի մասին հաղորդագրություններով», – ասել […]
09:04 30.08.2022
Օգոստոսի 29-ին, ժամը 15։28-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնառիճ գյուղում՝ ուղեկալի տարածքում, այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։16-ին, մարվել՝ 21։16-ին: Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Արփա լիճ» ազգային պարկի […]
08:54 30.08.2022
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հայտնի շիա առաջնորդ Մուկտադա աս-Սադրի և նրա քաղաքական մրցակիցների զինված կազմավորումների միջև ընդհարումների հետևանքով 20 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով առողջապահական ոլորտի աղբյուրներին: Ավելի վաղ Al Arabiya հեռուստաալիքը հայտնել էր 14 զոհի և ավելի քան 300 վիրավորի մասին: ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ներկայում Բաղղդադի «կանաչ գոտում» կատաղի մարտեր […]
08:35 30.08.2022
Չինաստանը պահանջում է, որպեսզի ԱՄՆ-ը դադարեցնի սպառազինության վաճառքը Թայվանին և հրաժարվի Թայբեյի հետ ռազմական գծով շփումները՝ տարածաշրջանում լարվածության հետագա աճից խուսափելու համար: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Վաշինգտոնում Չինաստանի դեսպանության պաշտոնական ներկայացուցիչ Լյու Պենյույը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Politico պարբերականը՝ հղում անելով անանուն աղբյուրներին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է մոտ ժամանակներս դիմել […]
08:26 30.08.2022
Օգոստոսի 29-ին, ժամը 23։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Կարմիր Խաչ»-ի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «VAZ 2107» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Մ․ Հ․)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։24-ին, մարվել՝ 23։28-ին։ […]
08:17 30.08.2022
Օգոստոսի 28-30-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 63 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 1,25 հա, Նոր Նորք վարչական շրջանում՝ 8,1 հա, Կենտրոն վարչական շրջանում՝ 500 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 800 քմ, Ղազարավան գյուղում՝ 5000 քմ, Գեղարքունիքի […]
08:10 30.08.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Սիլիկյան 7 փողոց, Սիլիկյան 5, 7 փողոցների բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Բաղրամյան պող. 49, 54 շենքեր, Բաղրամյան պող. 37-49 սեփական տներ, Այգեձորի փ. 41/1 շենքեր, Այգեձորի պող. 7-50 սեփական […]
23:36 29.08.2022
Բաղդադի «կանաչ գոտում» ցույցերը ցրելու հետևանքով զոհվածների թիվը հասել է 12-ի, հաղորդում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը: Ավելի վաղ Al Arabiya հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր իրավակարգի ուժերի հետ բախումների հետևանքով ութ զոհվածների մասին: «Երկուշաբթի օրը Բաղդադի «կանաչ գոտում» սպանվել են Մուքթադա աս-Սադրի 12 կողմնակիցներ»,-ասված է հաղորդագրության մեջ: Գործակալության տվյալներով ՝ բախումների հետևանքով տուժել է […]
23:24 29.08.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 2-ին Ֆրանսիայի պաշտպանության և անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում էներգետիկայի ոլորտում ստեղծված իրադրության պատճառով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է BFMTV հեռուստաալիքը։ Նշվում է, որ խորհրդի նիստը, որը կգլխավորի Մակրոնը, նվիրված կլինի ձմռան նախաշեմին գազի մատակարարման և էլեկտրաէներգիայի գների բարձրացման հետ կապված իրավիճակին: Դրան կմասնակցեն Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը, էկոնոմիկայի և […]
23:12 29.08.2022
Պակիստանում հունիսից շարունակվում են տեղատարափ անձրևները: Հեղեղումների պատճառով զոհերի թիվը գերազանցել է հազարը: Ավելի քան 1500 մարդ վիրավոր է: Երկրի աղետների կառավարման ազգային կառույցի տվյալներով՝ հեղեղումների հետևանքով վնասվել է ավելի քան 3400 կմ ճանապարհ, քայքայվել է 157 կամուրջ, ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է 9 00 000 տուն, ոչնչացվել է ավելի քան 719 000 գլուխ անասուն […]
23:01 29.08.2022
Սթրեսը գործում է որպես օրգանիզմի պաշտպանիչ մակարդակը ճնշելու մեխանիզմ, ինչը կարող է հանգեցնել վախեցնող հետևանքների, ասել է ուռուցքաբան-մամոլոգ Դանաիլ Նազլիևը։ Իր Telegram ալիքում նա զգուշացրել է դեպրեսիայի պատճառով քաղցկեղի զարգացման հավանականության մասին։ Ուժեղ սթրեսի ժամանակ մակերիկամներն արտազատում են կորտիզոլ հորմոնը, որն իր հերթին արտազատում է այլ հորմոններ, այդ թվում՝ ադրենալին։ Ադրենալինը կարողանում է նվազեցնել իմունային […]
22:51 29.08.2022
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-3-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ ևս 2-4 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 1-3-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։ Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ […]
22:38 29.08.2022
Օգոստոսի 22-ից 29-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1294 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 179 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 132, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 176 անձ։ 33 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 15-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 4-ը՝ […]
22:30 29.08.2022
ԱՄՆ Յուտա նահանգում վայրի պուման հարձակվել է կնոջ վրա և բռնել նրա ոտքից, հայտնում է Deseret News-ը։ Հարձակումը տեղի է ունեցել, երբ Յուտայի բնակիչ Լորին Էլշոլցը և նրա ընկերները որս էին անում Ռաշ Վելի քաղաքի մոտ գտնվող անտառում: Կինը պատմել է, որ խմբի հետևից է ընկել և հանկարծ լեշի հոտ է զգացել։ Հետո աղմուկ է […]
22:15 29.08.2022
Դիետոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ելենա Սոլոմատինան Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում համեմատել է սեխի և ձմերուկի օգտակար հատկությունները։ Մասնագետը նշել է, որ ձմերուկը պարունակում է լիկոպեն՝ հզոր հակաօքսիդանտ, որը պաշտպանում է օրգանիզմը վաղաժամ ծերացումից, ինչպես նաև օգտակար է սրտանոթային համակարգի համար, կանխում է քաղցկեղի զարգացումը և թեթևացնում բորբոքումները։ Միևնույն ժամանակ, սեխը չորս անգամ ավելի շատ վիտամին […]
22:08 29.08.2022
Մինչ մոտենում է 2020թ.-ի նոյեմբերի հրադադարի մասին հայտարարության ստորագրման երկրորդ տարելիցը, որով Հայաստանից և Ադրբեջանից պահանջվում էր «փոխանակել ռազմագերիներին, պատանդներին և այլ կալանավորված անձանց», Ադրբեջանը ոչ մի քայլ չի ձեռնարկել համաձայնագրի պահանջներին հետևելու համար և շարունակում է հայ գերիներին ապօրինաբար պատանդ պահել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) հորդորում է Բայդենի վարչակազմին և Կոնգրեսին՝ աջակցել […]
21:50 29.08.2022
Իրաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այստեղ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել այն բանից հետո, երբ շիա առաջնորդ Մուկթադա աս-Սադրը հայտարարել է քաղաքականությունից վերջնականապես հեռանալու մասին: Այս մասին հայտնել է The Sun-ը: Մայրաքաղաք Բաղդադում ցույցերի ընթացքում եղել են բախումներ: Զոհվել է 3 մարդ, առնվազն 19-ը վիրավոր են: Աս-Սադրի հարյուրավոր կողմնակիցներ ներխուժել են Բաղդադի «կանաչ գոտի» […]
21:25 29.08.2022
Օգոստոսի 29-ինъ ժամը 16։57-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նալբանդյան գյուղի 4-րդ թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:25-ին, մարվել՝ 18:30-ին: Անասնագոմի տանիքում այրվել է մոտ 150 […]
21:16 29.08.2022
Կենտրոնական բանկը ներկայացրել է օգոստոսի 29-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 405.12 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0. 30 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 404.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0. 68րամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.72 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.02 դրամով։
21:06 29.08.2022
Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում էլեկտրաէներգիայի հետ կապված ավելի քան 2000 նախագծերի շրջանակներում բացվել է դեպի Հայաստան էլեկտրահաղորդման նոր գիծ, փոխանցում է «Արմենպրես»-ը: Խերես(Jerez)-Մեղրի էլեկտրահաղորդման 90 կիլոմետրանոց գիծը կարող է 400 կիլովատ էլեկտրաէներգիայի արտահանել Հայաստան։ Նշվում է, որ Թավրիզի էլեկտրաէներգիայի բաշխման ընկերությունը եւ Արեւելյան Ադրբեջանի էլեկտրաէներգիայի բաշխման ընկերությունը բացել են ավելի քան 2000 նախագիծ, քանի որ […]
20:59 29.08.2022
Այսօր սոցիալական և լրատվական կայքերում «Արտակարգ դեպք՝ Գյումրիում. պարեկները դեղ են լցրել քաղաքացու աչքերին, որից հետո սկսել են դաժանորեն ծեծի ենթարկել» վերտառությամբ տեղեկություն է տարածվել: Վերոգրյալի մասին ՀՀ ոստիկանությունը նշում է, որ Գյումրիում պարեկները ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարելու համար կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենա: «Վարորդն իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական և տրանսպորտային […]
20:50 29.08.2022
Օգոստոսի 29-ին՝ ժամը 15։38-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի վերջնամասում այրվում է ցորենի հնձած արտ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։05-ին, մարվել՝ 17։41-ին։ Այրվել է մոտ 35 հա ցորենի հնձած արտ։ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒՄ
20:42 29.08.2022
Samsung-ը հեռախոս է հորինել, որի հետևի մասում թաքնված էկրան կա։ Այս մասին հայտնում է SamMobile-ը։ Արտոնագիրը հայտնաբերվել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) կայքում։ Ըստ նկարագրության՝ սմարթֆոնն ունի երկու էկրան՝ օժանդակ էկրանը տեղադրված է հետևի վահանակի վրա և պատված է պաշտպանիչ ապակիով։ Ցանկության դեպքում էկրանը կարող է անջատվել,այս դեպքում էկրանը միաձուլվում է սարքի հետևի վահանակի […]
20:28 29.08.2022
Բրիթնի Սփիրսը հայտարարել է, որ հրաժարվել է նկարահանվել Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցում, ինչի համար իրեն խոստացել են մեծ գումար վճարել։ Այդ մասին գրում է Page Six-ը։ Կիրակի օրը՝ օգոստոսի 28-ին, երգչուհին YouTube-ում տեղադրել է 22 րոպեանոց աուդիոհոլովակ։ Դրանում նա խոստովանել է, որ հրաժարվել է անկեղծ հարցազրույցից։ «Ես ոչինչ չեմ ստանա այդ ամենի մասին խոսելու դեպքում: […]