11:48 29.08.2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գերմանական Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում հայտարարել է Արկտիկայում դաշինքի ներկայությունն ավելացնելու անհրաժեշտության մասին։ «ՆԱՏՕ-ն պետք է մեծացնի իր ներկայությունը Արկտիկայում»,- ասել է Ստոլտենբերգը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը վերջերս ակտիվացրել է իր գործունեությունը տարածաշրջանում՝ այնտեղ բացելով «խորհրդային ժամանակաշրջանի բազաները» և «տեղակայելով ու փորձարկելով նոր ժամանակակից զենքեր», ինչպիսիք են հիպերձայնային հրթիռները։ […]
11:42 29.08.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Սիմաո» ՍՊԸ-ին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասի առանձին գործառույթի կասեցումը (Երևան, Փափազյան 21/95): ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները կրկնաստուգմամբ փաստել են, որ նախկինում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի բոլոր խախտումները վերացվել են:
11:36 29.08.2022
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ այլ երկրների դիրքորոշման վրա ազդելու և Մոսկվայի նկատմամբ նրանց վերաբերմունքը փոխելու՝ Արևմուտքի փորձերի մասին: Այս մասին նա խոսել է «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Եվրոպան «անամոթաբար» շանտաժի են դիմում՝ ստիպելով երկրներին փոխել իրենց կարծիքը Ռուսաստանի մասին։ «Դա պետք է փոխվի, […]
11:30 29.08.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 26-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 93 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 16, խարդախության՝ 14, թմրանյութի հայտնաբերման՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 7, ընտանեկան բռնության՝ 6, ֆիզիկական ներգործության և արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 3-ական, սպանության, կողոպուտի, յուրացնելու կամ վատնելու, շորթման, գույքը դիտավորությամբ […]
11:23 29.08.2022
Օգոստոսի 22-ից 28-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 676 դեպք, որից 330-ը արտակարգ, այդ թվում՝ 251 հրդեհի, 1 փլուզման, 13 ինքնասպանության փորձի դեպք, 46 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 172 կենցաղային կանչ. տուժել է 91 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 17 մահ: Արձանագրվել է թունավորման 7 դեպք: Եղանակային պայմաններով և այլ […]
11:14 29.08.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու սպանության դեպքը: Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցում գտնվող քարի արտադրամասի տարածքում տղամարդու դի լինելու մասին հաղորդումը ստացվել է 2022թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 09։40-ին։ Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը, դեպքի վայրի զննությամբ, […]
11:08 29.08.2022
2022 թվականի օգոստոսի 26-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն, տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից: Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել են փաթեթներ, որոնցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 67,1 գրամ քաշով առանձնացված զանգվածներ: ՀՀ […]
11:00 29.08.2022
Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի օգոստոսի 22-28-ը գրանցվել է 62 ծնունդ։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Ծնվել է 34 աղջիկ, 28 տղա, ծնունդներից մեկը զույգ է եղել։
10:57 29.08.2022
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տեղի է ունեցել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 2021-2022 ուսումնական տարվա շուրջ 500 շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը։ Հանդիսավոր արարողությանը մասնակցել և շրջանավարտներին ողջունել են ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, ով նաև համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ԿԳՄՍ նախարարի […]
10:47 29.08.2022
Թուրքիան հինգ անգամ կբարձրացնի Բոսֆորի և Դարդանելի նեղուցնելով անցման սակագինը` համաձայն Մոնտրյոյի կոնվենցիայով իրեն տրված իրավունքների, երկուշաբթի գրում է Sabah թերթը։ Կոնվենցիան ընդունվել է 1936թ.: Այն պահպանում է նեղուցներով առևտրային նավերի անցման ազատությունը ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ, սակայն ռեժիմները տարբեր են բոլորի համար: Միևնույն ժամանակ, փաստաթուղթը սահմանափակում է ոչ սևծովյան երկրների ռազմանավերի գտնվելը […]
10:42 29.08.2022
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Դուբայի միջազգային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Dubai Open 22-րդ միջազգային մրցաշարում կայացել են 2-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից Արամ Հակոբյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել, իսկ Սամվել Տեր-Սսահակյանը պարտիան ավարտել է ոչ-ոքի: Dubai Open շախմատային 22-րդ մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցաշարին մասնակցում են 171 շախմատիստներ աշխարհի տարբեր երկրներից: Այն […]
10:34 29.08.2022
Սեպտեմբերի 3-ից հոկտեմբերի 8-ը Երևանում տեղի կունենա «Արմենիա» 6-րդ միջազգային երաժշտական փառատոնը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC) կրկին միավորել են ուժերը՝ դասական երաժշտության սիրահարներին ներկայացնելու մեծանուն երաժիշտների կատարողական արվեստն ու հագեցած երկացանկ։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Փառատոնն ընդգրկում է սիմֆոնիկ 7 համերգային երեկո։ Առաջին համերգը տեղի կունենա […]
10:24 29.08.2022
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Տիգրան Բարսեղյանի գոլը հաղթանակ է բերել ակումբին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովակիայի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրում «Սլովանն» արտագնա խաղում մրցել է «Ռուզոմբեռոկի» հետ և առավելության է հասել նվազագույն հաշվով: «Սլովանի»-ի միակ և հաղթական գնդակը խաղի վերջին րոպեներին խփել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը: Այս հաղթանակից հետո «Սլովանը» մրցաշարային աղյուսակում […]
10:13 29.08.2022
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացել են 8-րդ տուրի հանդիպումները: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Մարիա Գևորգյանը, Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը հաղթանակներ են տոնել: Աննա Սարգսյանը պարտիան ավարտել է պարտությամբ: Այժմ Մարիա Գևորգյանը ունի 6,5 միավոր և մրցաշարային […]
10:01 29.08.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից արդեն իսկ մշակվել և շրջանառության մեջ է դրվել Սուրմալու առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին նախագիծը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: «Նախագծով շահառուների շրջանակը հստակեցվել է, որի համաձայն՝ աջակցություն […]
09:54 29.08.2022
ԱՄՆ-ի և դաշնակիցների հեռանալուց հետո Աֆղանստանում տնտեսական դրությունը զգալի վատացել է: Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է Աֆղանստանում մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի համակարգող Ռամիզ Ալակբարովը: Նրա խոսքով՝ չկա պատշաճ գործող բանկային համակարգ, գործող, փոխկապակցված տնտեսություն: «Ամեն ինչ ընդհատվել է: Դրա հետ կապված՝ առկա է անկում»,-ասել է համակարգողը: Ինչպես նշել է Ալակբարովը, տնտեսական գործունեության, բազային […]
09:35 29.08.2022
Օգոստոսի 28-ին, ժամը 14:41-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Շորժա գյուղին հարակից սարում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջաղացաձոր և Ներքին Շորժա գյուղերի միջև ընկած հանդամասում: Հրդեհը մեկուսացվել է […]
09:25 29.08.2022
Ռուսաստան վերադարձած երգչուհի Ալլա Պուգաչովան պատմել է, որ իր արձակուրդն ավարտվել է, որի ընթացքում բուժման կուրս է անցել ու հանգստացել։ Պուգաչովան և իր ընտանիքն ուղևորվել էին Իսրայել։ Շաբաթ օրը դիզայներ Իգոր Գուլյաևը սոցիալական ցանցի իր էջում հրապարակել էր տեսանյութ՝ Մոսկվայում Պուգաչովայի հետ հանդիպումից: Ավելի ուշ երգչուհու համերգային տնօրենը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Պուգաչովան վաղուց […]
09:14 29.08.2022
Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերրը կոչ է արել «դադարեցնել խելահեղությունը» վառելիքի շուկաներում և թույլ չտալ Պուտինին էներգիայի գին որոշել: Այս մասին հայտնում է Reuters-ը: «Մենք պետք է վերջապես դադարեցնենք խելահեղությունը, որը տեղի է ունենում էներգետիկ շուկաներում: Իսկ դա կարող է տեղի ունենալ միայն շնորհիվ եվրոպական որոշման»,-հայտարարել է ավստրիական կառավարության ղեկավարը: Նեհամերը հավելել է, որ ներկա տեսքով […]
09:02 29.08.2022
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը Զապորոժիեի ատոմակայան կայցելի այս շաբաթ: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին իր թվիթերյան միկրոբլոգում: «Այդ օրը եկավ, ԱԷՄԳ-ի առաքելությունը դեպի Զապորոժիեի ԱԷԿ ճանապարհին է; Մենք պետք է ապահովենք Ուկրաինայում և Եվրոպայում խոշոր միջուկային օբյեկտի անվտանգությունը: Հպարտ եմ, որ գլխավորելու եմ այդ առաքելությունը, որն ԱԷԿ-ում կլինի այս շաբաթ»,-ասվում […]
08:47 29.08.2022
Օգոստոսի 28-ին, ժամը 21։36-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կորեայի ձորի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը և […]
08:39 29.08.2022
Օգոստոսի 29-ին, ժամը 02:52-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում՝ «Էդիտա» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «VAZ-21014» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 1990 թ.) դուրս […]
08:31 29.08.2022
Օգոստոսի 28-ին, ժամը 20:33-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ավտոմեքենայով մոլորվել է Բուժական-Արզական ավտոճանապարհին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն անտառտնտեսության աշխատակցի հետ համատեղ Արզականի անտառում հայտնաբերել են Հ. Ա.-ին, 2 ուղևորի և ուղեկցել դեպի մոտակա բնակավայր:
08:22 29.08.2022
Օգոստոսի 28-ին, ժամը 21։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան փողոցից դեպի Էրեբունի փողոց տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Կ․ Մ․-ն (ծնված 1995 թ․) և Պ․ Մ․-ն (ծնված 1993 […]
08:10 29.08.2022
Օգոստոսի 27-29-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Արտաշատ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 3 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:
00:00 29.08.2022
Ածխաջրերով հարուստ որոշ մթերքներ հատկապես վնասակար են կազմվածքի համար, նշում են դիետոլոգները։ Eat This, Not That! կայքում նրանք նշել են հինգ մթերքի անուն: Դիետոլոգ Լիզա Յանգն առաջինը նշել է թխվածքները: Կալորիաների հաշվարկով մեկ թխվածքը հավասար է չորս կամ հինգ կտոր հացի: «Դրանք հաճախ օգտագործվում են որպես նախաճաշ մի շարք հավելումներով, ինչպիսիք են սերուցքային պանիրը, գետնանուշի […]
23:46 28.08.2022
Հանրապետության տարածքում` Օգոստոսի 28-ի ցերեկը, 29-31-ը, սեպտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 28-ի ցերեկը, 29-31-ը, սեպտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ուշադրություն Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ […]
23:30 28.08.2022
ԱՄՆ Վերմոնտ նահանգի Ստրաֆորդ քաղաքում շներն իրենց տիրոջը փրկել են ձագերով արջից։ Այս մասին հայտնում է USA Today-ը։ Գազանը հարձակվել է 61-ամյա Սյուզան Լիի վրա, երբ նա զբոսնում էր երկու շների՝ Ջեք Ռասել Թերիերի և Լաբրադուդլի հետ։ Շներն անհետացել են տեսադաշտից, նա սկսել է կանչել և հանկարծ բարձր ձայն է լսել։ Կինը շրջվել է և […]
23:00 28.08.2022
Քեմբրիջի համալսարանի գիտնականներն առաջին անգամ ցողունային բջիջներից աճեցրել են ուղեղ, բաբախող սիրտ և այլ օրգանների հիմքեր: 10-ամյա հետազոտության արդյունքների մասին հաղորդվում է Nature ամսագրում հրապարակված հոդվածում։ Փորձի ընթացքում կենսաբաններն աշխատել են երեք տեսակի ցողունային բջիջների՝ սաղմնային ցողունային բջիջների (ESC), տրոֆոբլաստների (TSCs) և iXEN բջիջների հետ: Գիտնականները կարգավորել են էմբրիոգենեզում ներգրավված գեների որոշակի խմբերի արտահայտությունը՝ հասնելով […]
23:00 28.08.2022
Դդմիկը չի կարելի չարաշահել գաստրիտի դեպքում, քանի որ այն ավելի շատ վնաս կհասցնի առողջությանը, քան օգուտ, զգուշացրել է սննդաբան Եվգենի Արզամասցևը։ «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում նա նշել է մարդկանց այս և մի քանի այլ կատեգորիաներ, որոնք պետք է զգուշորեն ներառեն այս մթերքը իրենց սննդի մեջ։ Մասնագետի խոսքով՝ դդմիկը պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ, որի ավելցուկը […]