17:55 24.08.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 19-22-ը. «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում օգոստոսի 19-ին, 20-ին և 22-ին, Շենգավիթում՝ օգոստոսի 19-ին, Արաբկիրում և Նոր Նորքում՝ օգոստոսի 20-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում օգոստոսի 19-ին, 21-ին և 22-ին, Նոր Նորքում՝ օգոստոսի […]
17:50 24.08.2022
Օգոստոսի 18-ին Ադրբեջանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ խնդրելով պարտավորեցնել Հայաստանին անմիջապես և անվերապահ պարտավորեցնելու իր վերահսկողության տակ գտնվող ուժերին և կառույցներին դադարեցնելու Բերձոր քաղաքի և շրջակա գյուղերի գույքի ոչնչացումը, ներառյալը տների այրումը, և տրամադրելու տեղեկատվություն ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ, այս մասին տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջը: «Ս.թ. օգոսոտոսի 22-ին […]
17:47 24.08.2022
Օգոստոսի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ։ Նախարար Միրզոյանը ցավակցություն է հայտնել ֆրանսիական կողմին Կորսիկայում օգոստոսի 18-ին փոթորիկի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Նախարար Կոլոննան իր հերթին ցավակցություն է հայտնել հայկական կողմին Սուրմալու առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մարդկային զոհերի առնչությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։ Արարատ Միրզոյանն […]
17:40 24.08.2022
2022-2023 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունները շարունակվում են. կայացել է հերթական հանդիպումը Արագածոտնի մարզի հանրակրթական 118 դպրոցների տնօրենների մասնակցությամբ։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, քննարկմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը, Արագածոտնի մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, Կրթության և մշակույթի վարչության պետ Գալուստ Թադևոսյանը: […]
17:34 24.08.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին Ուլյանովսկի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային ողբերգական պատահարի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա Ռուսաստանի Ուլյանովսկի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային ողբերգական պատահարի մասին, որի պատճառով զոհվել և տուժել են Ղրղզստանի քաղաքացիներ։ Այդ կապակցությամբ իմ անկեղծ ցավակցությունն եմ հղում Ձեզ, զոհվածների հարազատներին և Ղրղզստանի […]
17:27 24.08.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրան նպաստում են կառավարությունների, տարածաշրջանների ներկայացուցիչների պարբերական փոխայցելություններն ու ակտիվ քննարկումները: Վարչապետն ընդգծել է, որ առկա է տնտեսության, ներդրումների […]
17:19 24.08.2022
Օգոստոսի 23-ին նշվել է ՀՀ հյուսիսարևելյան հատվածում տեղակայված N զորամասի կազմավորման տարեդարձը։ Հանդիսավոր արարողությանը մասնակցել են զորամիավորման և զորամասի հրամանատարական կազմը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, սպաներ և զինվորներ։ Ներկայացվել է զորամասի կազմավորման պատմությունը և անցած մարտական ուղին։ «Զորամասի անձնակազմը փառքով է կատարել առաջադրված բոլոր մարտական խնդիրները, հերոսական բազում դրվագներով այստեղ իրենց մարտական կենսագրությունն են կերտել […]
17:14 24.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի անդամների, ինչպես նաև մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի շահագրգիռ այլ կողմերի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների ֆինանսավորման մոդելի քննարկումը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Աշխատանքային քննարկումը կազմակերպվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ՝ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման […]
17:07 24.08.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այսօր այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3 հատված (Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի)։ Նրանք հետևել են շինաշխատանքների ընթացքին։ Թալին-Լանջիկ հատվածի տարբեր տեղամասերում այս պահին կատարվում են ասֆալտապատման, ճանապարհի կահավորման՝ մետաղական արգելափակոցների տեղադրման, գծանշման աշխատանքներ։ Լանջիկ-Գյումրի հատվածում կատարվում են մեծածավալ հողային, ենթահիմքի-հիմքի […]
17:00 24.08.2022
Նիժնի Նովգորոդի քաղաքապետ Յուրի Շալաբաևի հրավերով Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորությամբ այցելել է Նիժնի Նովգորոդ՝ մասնակցելու քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին: Այցի ընթացքում Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Նիժնի Նովգորոդի քաղաքապետի հետ, քննարկել երկու քաղաքների միջև համագործակցության մեկնարկի հետ կապված հարցեր: Յուրի Շալաբաևն ընդգծել է, որ Երևանի և Նիժնի Նովգորոդի միջև հնարավոր են […]
16:59 24.08.2022
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում և, մասնավորապես, Զապորոժիեի ատոմակայանում՝ միջուկային աղետը կանխելու համար։ Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյայի խոսքով` վերջին շաբաթների ընթացքում Զապորոժիեի ատոմակայանում միջուկային անվտանգության հետ կապված իրավիճակը վատթարացել է: Նա պնդում է, որ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են հրթիռակոծել կայանի տարածքը՝ ստեղծելով […]
16:57 24.08.2022
Վիեննայի Ibis Wien Hauptbahnhof հյուրանոցը հաստատել է, որ այնտեղ է մնացել մի կին, ով նման է ուկրաինուհի Նատալյա Վովկին, ով կասկածվում է քաղաքագետ և լրագրող Դարիա Դուգինայի սպանության մեջ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Հյուրանոցի աշխատակիցները բացատրել են, որ կինը, ով նման էր կասկածյալին, այնտեղ մնացել է ընդամենը մեկ գիշեր, սակայն աշխատակիցներն այս պահին […]
16:56 24.08.2022
Օգոստոսի 22-ին՝ ժամը 11.35-ին, ոստիկանության Իջևանի բաժին Վազաշեն բնակավայրի վարչական ղեկավարից ահազանգ է ստացվել, որ Վազաշենի սկզբնամասում հայտնաբերվել է նույն գյուղի 23-ամյա բնակիչ Սևադա Ղազարյանի այրված դիակը: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված վայրում հայտնաբերել է երիտասարդի մոխրացած դիակը: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության Իջևանի բաժնի, քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Տավուշի մարզային վարչության ծառայողները, իրացնելով Իջևանի […]
16:54 24.08.2022
Օգոստոսի 23-ին` ժամը 23.55-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Վանաձոր քաղաքի Երկաթուղայինների կայարանի մոտից «փակ գանգուղեղային վնասվածք, ճակատ-գագաթային շրջանի պատռված վերք, պարանոցի հեմատոմա» վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխել Երևանի բնակիչ, 44-ամյա տղամարդու: Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու նպատակով կայարանի մերձակա տարածքում ստուգումներ են կատարել: Ստուգման ընթացքում Մոսկովյան […]
16:52 24.08.2022
Իտալական Լիգուրիա նահանգի Բոյարդո քաղաքի իշխանությունները էքստրասենսի են վարձել ռեկորդային երաշտի պայմաններում ջրի աղբյուր փնտրելու համար:Այս մասին հայտնում է La Stampa-ն։ Ըստ հրապարակման՝ քաղաքապետը հայտարարել է գուշակի ծառայությունների համար իր անձնական միջոցներից վճարելու պատրաստակամության մասին, եթե Հաշվիչ պալատը դրանց համար գումար չհատկացնի։ Նա այս միջոցառումն անվանել է հուսահատ քայլ՝ երաշտի պայմաններում:
16:48 24.08.2022
Օգոստոսի 24-ին՝ ժամը 11։11-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորակերտ գյուղի Շինարարների փողոցի վրա գտնվող բնակելի վագոն-տնակներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Տերյան փողոցի վագոն-տնակներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:41-ին, […]
16:44 24.08.2022
ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ Աշխատանքային պայմանագիրը լուծելիս աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելը գործատուների ոչ թե իրավունքն է, այլ պարտականությունը, իսկ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսելու հնարավորությունը վերաբերում է ոչ թե վերջնահաշվարկ կատարելու կամ չկատարելու կողմերի հայեցողությանը, այլ վերջնահաշվարկի կատարման կարգին, օրինակ՝ ժամկետին: Մանրամասները՝ տեսանյութում։
16:38 24.08.2022
Չորեքշաբթի առավոտյան Մոսկվայի մարզի Դոմոդեդովո գյուղի եկեղեցու տարածքում քահանա է սպանվել, կասկածյալը կալանավորվել է։ Դատախազության տվյալներով` հարձակվողը կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ է, սակայն թեմը հերքում է դա։ Տաճարի քահանայի սպանության և գույքը ոչնչացնելու կասկածանքով բերման է ենթարկվել տեղի 22-ամյա բնակիչը, ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի մարզային վարչության հաղորդագրության մեջ։ Ըստ քննիչների՝ կասկածյալը նախ հրկիզել է Դոմոդեդովո […]
16:33 24.08.2022
Վրաստանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դատավարությունը կրկին հետաձգվել է։ Այսօրվա նիստում, որը տեղի է ունեցել Թբիլիսիի քաղաքային դատարանում, դատավոր Նինո Չախնաշվիլին ընթերցել է քրեակատարողական հիմնարկից և «Վիվամեդի» կլինիկայի ներկայացրած հաշվետվությունը։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ կլինիկայի ուղարկած փաստաթղթում նշվում է, որ Միխեիլ Սաակաշվիլին իրեն թույլ է զգում, դժվար է տեղաշարժվում, հիմնականում պառկած […]
16:29 24.08.2022
ՊՎԾ-ն հայտնում է, որ ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատ բնակավայրում «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագրի շրջանակներում ջրամատակարարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով իրականացված շինարարական աշխատանքների մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են ընդամենը 18.522.250 դրամի խախտումներ: Բացի այդ՝ համայնքապետարանը առանց գնման գործընթաց կազմակերպելու ձեռք է բերել ընդամենը 11.846.700 դրամի ապրանքներ և ծառայություններ: Այսպես. 1. […]
16:28 24.08.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ Վայոց ձորում Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանի ուղեկցությամբ դիտարկել է Հ-43 /Մ-2 /-Գնդևազ – Ջերմուկ ավտոճանապարհի կմ0+000-կմ23+754 հատվածի միջին նորոգման աշխատանքները։ 23 կմ ճանապարհահատվածում այս պահին իրականացվում է ասֆալտապատման աշխատանքներ։ Շինարարության պայմանագրային արժեքը 762 միլիոն դրամ է։ Առաջիկայում շինարարությունը կավարտվի։ Նախարարը ծանոթացել է կատարված աշխատանքին, զրուցել շինարարների […]
16:18 24.08.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են այսօր վարկային կազմակերպություններից մեկում կատարված ավազակության փորձի հանգամանքները: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2022 թվականի օգոստոսի 24-ին՝ ժամը 05:10-ի սահմաններում, Երևան քաղաքի 26-ամյա բնակիչը, իր մոտ ապօրինի պահվող մարտական նռնակով մուտք է գործել […]
16:14 24.08.2022
Որպես միջգերատեսչական արձագանքման համակարգողներ՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը և ՄԱԿ ՓԳՀ-ն՝ ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը, Հայաստանում ՄԱԿ-ի թիմի, գործընկերների և ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ միասին ներկայացրել են 2021 թվականի Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագրի կատարման վերջնական հաշվետվությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբից ևեթ ՄԱԿ-ը և գործընկերները նախաձեռնեցին Միջգործակալական արձագանքման ծրագիրը, որպեսզի լրացնեն ՀՀ կառավարության ջանքերը Լեռնային Ղարաբաղից և դրա […]
16:11 24.08.2022
Թուրքիայում 424 մարդ՝ այդ թվում գրողներ, լրագրողներ, ակադեմիկոսներ և փաստաբաններ համատեղ հայտարարություն են տարածել «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանի դեմ մահափորձի բացահայտված ծրագրի առնչությամբ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում Թուրքիայի իշխանությանը կոչ է արվել գործի անցնել «խորքային պետության» և մաֆիայի ուժերի դեմ։ Դրանում մասնավորապես նշվել է․ «Աննախադեպ բացահայտման ենք ականատես լինում. Պետության ներսում ավազակախմբերի […]
16:05 24.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Գիլոյանը: ՌԴ պատվիրակության կազմում էին նահանգի երիտասարդության հարցերի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարար Դմիտրի Գրիգորյանցը, կրթության նախարարի տեղակալ Ելենա Կորչագինան, Օմսկի պետական մանկավարժական […]
16:03 24.08.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ օգոստոսի 23-ին տեղի է ունեցել Գյուղատնտեսական սեզոնի հարցերով աշխատանքային խմբի հերթական հանդիպումը։ Վերջինին մասնակցել են Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի մարզպետները, փոխնախարարներ, շահագրգիռ պետական կառույցների այլ ներկայացուցիչներ։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը փոխվարչապետին տեղեկություն է տրամադրել պտղի, բանջարեղենի մթերումների և արտահանումների ընթացիկ իրավիճակի վերաբերյալ, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը ներկայացրել է ոռոգման […]