21:36 24.08.2022
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կմեկնի արձակուրդ։ Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար […]
21:26 24.08.2022
Մեքսիկայում հինգ մետրանոց կոկորդիլոսը խժռել է մի տղամարդու և լողացել ափով՝ սպանվածին երախում պահած։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ Տեսանյութը նկարահանվել է լրագրող Պորֆիրիո Իբարայի կողմից հինգշաբթի՝ օգոստոսի 18-ին, Տամաուլիպաս նահանգի Տամպիկո քաղաքում։ «Տղամարդը որոշել էր լողալ ծովածոցում, գիշատիչն այդ ժամանակ էլ հարձակվել է», – ասում է Իբարան, ով խմբագիր է և աշխատում […]
21:14 24.08.2022
Գլխի ժապավենը, որը հատկապես հայտնի էր 2000-ականներին, այս սեզոնին կրկին նորաձև է, հայտնում է Hello ամսագիրը։ Հայտնի է, որ թրենդը սահմանած հայտնիներից մեկը դերասանուհի և մոդել Նիկոլա Պելցն էր։ Պապարացիները ֆիքսել են մոդելին ամուսնու՝ Բրուքլին Բեքհեմի հետ Բևերլի Հիլզում։ Նա կրում էր մուգ շապիկ, վառ կանաչ միդի կիսաշրջազգեստ և հարթ կոշիկներ, գլխի սև ժապավեն և […]
21:00 24.08.2022
Մեդիսոն Ռիդի վարսահարդար և առաջատար ոճաբան Շվան Պերկինսը Glamour հրատարակության կայքում նշել է 2022 թվականի աշնան համար մազերի ամենաթրենդային գույնը: Խոսքը «mocha-brunette» երանգի մասին է. դա խորը շագանակագույնն է՝ տաք շոկոլադե երանգներով։ Ըստ Պերկինսի՝ մազերի այս գույնը կատարյալ է մաշկի սառը երանգով թխահերների համար։ Որպես «մոկա թխահեր» մասնագետնօրինակ է բերել սուպերմոդել Հեյլի Բիբերին, դերասանուհի Ջեսիկա […]
20:47 24.08.2022
Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել և շնորհավորել Ուկրաինային Անկախության օրվա առթիվ։ Դարչիաշվիլին գրել է, որ Վրաստանը համերաշխություն է հայտնում Ուկրաինային և պաշտպանում է նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: «Շնորհավորում եմ Ուկրաինային Անկախության հատուկ օրվա առթիվ: Թող պատերազմը շուտ ավարտվի, և թող Ուկրաինան ավելի ուժեղ դուրս գա այս փորձությունից, որպեսզի նրա […]
20:40 24.08.2022
Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող առևտրապահեստային համալիրի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, կա 1 զոհ, 2 վիրավոր: Այս մասին հայտնում է ՔԿ մայրաքաղաքային գլխավոր վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան, փոխանցում է RIA Novosti-ն: ՌԴ ԱԻՆ տվյալներով՝ հրդեհն ընդգրկել է 1500 քառակուսի կմ տարածք, կրակի դեմ պայքարում է ավելի քան 150 մարդ: Քիչ առաջ տեղեկություններ են […]
20:23 24.08.2022
Բնապահպանական նախագծերի շրջանակում ՆԱՏՕ-ի` Բրյուսելում տեղակայված կենտրոնակայանն իր տարածքում չորս մեղվափեթակ է տեղադրել: Այս մասին հայտնում է դաշինքի կայքը: «Սեզոնի ընթացքում յուրաքանչյուր փեթակ արտադրում է մոտ 80-100 կիլոգրամ մեղր, որի մեծ մասը մնում է մեղուների կենսագործունեության ապահովման համար: Յուրաքանչյուր փեթակից մեղվաբույծները տարեկան հավաքում են մոտ 25 կիլոգրամ մեղր», – ասվում է հաղորդագրության մեջ: Փեթակների տեղադրման […]
20:12 24.08.2022
ՄԱԿ-ում Ռուսաստանի պատվիրակությունը դեմ է արտահայտվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վիրտուալ մասնակցությանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա նիստին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Անվտանգության խորհրդի դահլիճում պետք է լինի նրա ֆիզիկական ներկայությունը: Դա մեր քմահաճույքը չէ, այլ կանոններ, որոնք կարգավորում են խորհրդի աշխատանքը: Այստեղ ոչ թե քաղաքականության, այլ ընթացակարգի հարց է»,- ասել է ՌԴ […]
20:00 24.08.2022
Գյումրիի շուկայամերձ հատվածներն ու փողոցները, որոնք բացօթյա առևտրի վայրեր էին, արդեն 20 օր է մաքրված են տաղավարներից, գետնին վաճառվող միրգ ու բանջարեղեն, կենդանական ծագման մթերքներ չկան։ Փողոցներն ու Հաղթանակի պողոտային հարող մայթերն անցուդարձի համար ազատ են։ Բացօթյա առևտրով զբաղվողներից շատերն իրենց առևտուրն այլ տեղ են կազմակերպում։ «Մի քանի հոգի արդեն տեղափոխվել է Միկրոյի շուկա, մի […]
19:54 24.08.2022
Կառավարության կողմից հաստատված աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի աջակցության ծրագրի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքներ իրականացնելու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետները օգոստոսի 23-ին այցելել են Մարտունի համայնք, որտեղ հանդիպում են ունեցել տեղի ֆերմերային տնտեսությունների ղեկավարների, բնակավայրերի վարչական ղեկավարների, հողօգտագործողների և շահառուների հետ։ Ծրագիրը իրականացվում է 1 հա աշնանացան […]
19:50 24.08.2022
Օգոստոսի 24-ին, ժամը 16։16-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աչաջուր գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:20-ին, մարվել՝ 18:50-ին: Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ:
19:44 24.08.2022
«Շերիֆ»-ի գլխավոր մարզիչ Ստեպան Թոմասը խոսել է «Փյունիկ»-ի դեմ սպասվող խաղի մասին. «Սպավում է դժվար հանդիպում։ «Փյունիկը» լավ թիմ է։ Պետք է հանդիպման սկզբից խաղանք ագրեսիվ և կենտրոնացված։ Ցավոք չկարողացանք գոլ խփել նախորդ խաղում։ Բայց կարևոր է, որ գոլ ևս բաց չենք թողել։ Հաղթելու համար պետք է գոլ խփել։ Մենք լավ ենք պատրաստվել առաջիկա խաղին, վաղն […]
19:38 24.08.2022
Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին հայտարարել է, որ Թեհրանը և Մոսկվան շուտով համաձայնագիր կստորագրեն նավթի և գազի փոխանակման վերաբերյալ, հայտնում է Shana-ն։ «Շատ մոտ ապագայում Ռուսաստանից գազի ներկրման և փոխանակման վերաբերյալ վերջնական համաձայնագիր կստորագրվի ռուսական կողմի և Իրանի գազի ազգային ընկերության միջև Մոսկվայում»,- ասել է նախարարը։ Նախօրեին Reuters-ը, վկայակոչելով Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) աղբյուրներ, […]
19:30 24.08.2022
Օգոստոսի 24-ին, ժամը 14։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի Զոնալ թաղամասի 9-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «KamAZ» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Խ․ Խ․, ծնված 1962 թ․)․ վարորդը հոսանքահարվել և մահացել […]
19:21 24.08.2022
«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրով Շիրակի մարզում իրականացվել է 1 մլրդ 216 մլն դրամի աշխատանք։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ 870 մլն 912 հազար դրամի շրջանակներում 11 բնակավայրում իրականացվել են ջրարբիացման համակարգերի կառուցման աշխատանքներ, շուրջ 40 կմ ջրագիծ, 30 խմոց, 10 հովվի տնակ և կենդանիների 10 հատ հավաքատեղի է կառուցվել։ 3 բնակավայրում ստեղծված […]
19:15 24.08.2022
Օգոստոսի 24-ին, ժամը 16։05-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մովսես գյուղի «Հացուտ» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:25-ին, մարվել՝ 18:03-ին: Այրվել […]
19:08 24.08.2022
Ուսուցչական կազմի համար ամառային արձակուրդներն արդեն ավարտված են, նոր ուսումնական տարվա մեկնարկի տրամադրություն է։ Սկսել են դասասենյակների վերադասավորումներն ու վերանորոգման աշխատանքները։ Գյումրիի հիմնական դպրոցներից մեկում՝ թիվ 15-ում առաջին դասարանցիների համար 2 դասասենյակ են պատրաստել՝ նախորդ տարվա նման։ Այս ուսումնական տարում կունենան գրեթե նույն թվակազմով առաջն դասարանցի, ինչ նախորդին էր։ Արդյունքում առաջին դասարանցիների սահմանային թիվը դեռ […]
19:02 24.08.2022
Օգոստոսի 26-ին «Դինամո» մարզադահլիճում կկայանա ՀՀ վաստակավոր մարզիչ Անդրանիկ Հարոյանին նվիրված 5-րդ հուշամրցաշարը: ArmSport.am-ի հաղորդմամբ՝ մրցումներին կմասնակցեն Հայաստանի և Վրաստանի Մ23 տարեկան ազատ ոճայինները: Նախնական գոտեմարտերի մեկնարկը՝ 11:00-ին է, իսկ բացման պաշտոնական արարողությունը՝ 15:00-ին:
18:55 24.08.2022
Եվրամիության ապաստանի գործակալության (EUAA) զեկույցի համաձայն՝ 2022 թվականի առաջին կիսամյակում Վրաստանից Եվրամիությունում ապաստան հայցողների դիմումների թիվը ռեկորդային է դարձել։ Սակայն անցած տարեվերջին Վրաստանն այն տասը երկրների թվում էր, որոնց քաղաքացիները ամենաշատ ապաստան են խնդրել ԵՄ երկրներից։ Հաղորդում է aliq.ge-ն։ 2022 թվականի առաջին եռամսյակում, երբ ներկայացվեց ԵՄ անդամակցության դիմումը, և Ռուսաստանը ռազմական ագրեսիա իրականացրեց Ուկրաինայի նկատմամբ՝ սրանք […]
18:48 24.08.2022
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այսօր պաշտոնական այցով ժամանել է Ուկրաինա։ Կիևում կայացած համատեղ մամուլի ասուլիսում Ուկրաինայի ղեկավարը Մեծ Բրիտանիայի վարչապետին պարգևատրել է։ «Ես պատիվ ունեմ բոլոր ուկրաինացիների անունից Բորիսին հանձնելու բոլոր «Ազատության շքանշան»-ը, այս մրցանակը լիովին արտացոլում է այն, ինչ նա անում է մեր երկրի և ամբողջ Եվրոպայի համար»,- ասել է Զելենսկին։ «Այն, ինչ […]
18:43 24.08.2022
Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում, կայացավ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը: Տղամարդկանց և կանանց երկուական տարիքային խմբերում լողուղի դուրս եկավ 133 մասնակից, նրանցից 12–ը ներկայացնում էին Շիրակի մարզը։ Կանանց առաջին տարիքային խմբում 1000 մ մրցատարածության վերջնագիծը առաջինը հատեց Գյումրու ջրային մարզաձևերի մարզադպրոցի մարզիչ Անի Ավետիսյանը։ Մեր […]
18:37 24.08.2022
Օգոստոսի 24-ին, ժամը 16։11-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զառ գյուղի մոտակայքում այրվում է անասնակերով բեռնված բեռնատար: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Զառ-Սևաբերդ ավտոճանապարհին այրվում է «GAZ-53» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ռ․)՝ բեռնված անասնակերով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:56-ին, մարվել՝ 17:22-ին: […]
18:30 24.08.2022
Գավառի մանկապատանեկան մարզադպրոցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օրերս կայացել է Հայաստանի պաուերլիֆտինգի պատանիների առաջնությունը՝ պառկած սեղմում վարժությունից, որին մասնակցել են 23 թիմերի շուրջ 180 մարզիկ՝ Հայաստանից, Արցախից, Ջավախքից և Սփյուռքից: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, առաջնությունն անցկացվել է Պաուերլիֆտինգի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգին համաձայն՝ 44-ից մինչև +125 կգ քաշային կարգերում: Ըստ քաշային […]
18:24 24.08.2022
Օգոստոսի 20-28-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվում է Թանգարանների միջազգային խորհրդի (International Council of Museums – ICOM) գլխավոր համաժողովը՝ «Թանգարանների ուժը» խորագրով: Երեք տարին մեկ տեղի ունեցող գլխավոր համաժողովները սեփական փորձը փոխանակելու, ոլորտի նորարար գաղափարներն ու հեռանկարները քննարկելու, ինչպես նաև նոր կապերի հաստատման համար եզակի հնարավորություն են ընձեռում: Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել Չեխիայի մշակույթի […]
18:20 24.08.2022
Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը բացման խոսքով է հանդես եկել Արդարադատության ակադեմիայի օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ զեկույցի քննարկմանը: Արփինե Սարգսյանը կարևորել է դատաիրավական բարեփոխումների շրջանակներում Արդարադատության ակադեմիայի բարեփոխման գաղափարը և ընդգծել, որ Կառավարության քաղաքականության համատեքստում կարևորվում է արդարադատության շղթայում ներգրավված սուբյեկտների կրթական գործընթացի կոնսոլիդացումը, ինչը թույլ կտա մեկ միասնական տրամաբանության մեջ ապահովել ոլորտային մասնագետների պատրաստումը և […]
18:14 24.08.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին, կարևորել նահանգապետի այցը Հայաստան, ինչպես նաև Հայաստանի և Օմսկի նահանգի միջև առկա փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը։ Ալեքսանդր Բուրկովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և իր հերթին ընդգծել, որ միջտարածաշրջանային համագործակցությունն ունի զարգացման […]
18:07 24.08.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օգոստոսի 24-ին հանդիպել է սիրիական ընդդիմության առաջնորդների հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Չավուշօղլուն գրել է իր թվիթերյան միկրոբլոկում: Թուրք նախարարը հանդիպել է «Սիրիայի ազգային կոալիցիայի» նախագահ Սալեմ ալ Մեսլեթի, բանակցային հանձնաժողովի նախագահ Բեդր Ջամուշի և Սիրիայի ժամանակավոր կառավարության վարչապետ Աբդուռահման Մուստաֆայի հետ։ «Մենք բարձր ենք գնահատում և աջակցում ընդդիմության […]