16:00 24.08.2022
Կենտրոնական բանկը ներկայացրել է օգոստոսի 24-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 404.87դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0. 06 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է Եվրոյի փոխարժեքը կազմել է 401.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.22 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.75 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.01 դրամով։
15:50 24.08.2022
ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԱՀ Սահմանադրության 51-րդ հոդվածն ամրագրում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու յուրաքանչյուրի իրավունքը: Այս իրավունքն ապահովելու համար ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերում նախատեսված է նաև պետական տարբեր մարմինների՝ «թույլատրելի» սահմաններում հրապարակային գործելու պարտականությունը: «Արցախի Հանրապետության քաղաքացիները […]
15:39 24.08.2022
Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցը Ստեփանակերտում նոր հասցե կունենա:Պետական բյուջեի միջոցով մայրաքաղաքի Անդրանիկ փողոցին հարող տարածքում ծավալված շինարարական աշխատանքերի արդյունքում, իրականացվում է երկհարկ շենքի վերապրոֆիլավորման աշխատանքներ։ Շենքը կհարմարեցվի և կծառայի որպես կրթական հաստատություն՝ ապահովված անհրաժեշտ բոլոր պայմաններով։ Վերակառուցման շինաշխատանքները կատարում է «Վյաչեսլավ» ՍՊ ընկերությունը։
15:30 24.08.2022
Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել 2020 թ. հուլիսի 23-ի «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային բնակելի տարածքներում, այդ թվում՝ նաև ուսուցչի տներում, բնակելի շենքերում հաշվառված և փաստացի բնակվող ՀՀ քաղաքացիներին նույն շենքերում առկա ազատ կամ ազատված բնակելի տարածքները որպես բնակարանային պայմանների բարելավում օգտագործման իրավունքով հատկացնելու […]
15:23 24.08.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտգործնախարարությունը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Այս մասին Twitter-ում գրառել է նաև Ադրբեջանի արտգործնախարարը։ Բայրամովի հաղորդմամբ՝ Չավուշօղլուի հետ արդյունավետ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական դաշինքին առնչվող հարցեր, […]
15:18 24.08.2022
ՀՀ կառավարության այսօրվա նիստում փոփոխություն է կատարվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման կարգում՝ ընդլայնելով մարզաձևերի ցանկը, որով բարձր նվաճում ունեցող մարզիկներին տրամադրվում է տարկետում: Համաձայն նոր փոփոխության` տարկետման իրավունքից կօգտվեն նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտ (Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) կա՛մ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBF), կա՛մ Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության (WBO), կա՛մ Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) վարկածներով) մարզաձևի ներկայացուցիչները՝ […]
15:13 24.08.2022
Սպանության և առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Վանաձոր քաղաքի բնակիչը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է նախօրեին Վանաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքը: Երևան քաղաքի 44-ամյա բնակչի՝ «փակ գանգուղեղային վնասվածք, գլխի ճակատ-գագաթային շրջանի պատռված […]
15:06 24.08.2022
Կառավարության որոշմամբ Շիրակի մարզ, քաղաք Արթիկ, Դավթի փողոց 27/2 հասցեում գտնվող «Բարեկամության այգու» հողամասից 338 քառ. մետր մակերեսով հողամասը կառանձնացվի և անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի Սիմոնյան կրթական հիմնադրամին՝ «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով Թումո շարժական կենտրոն կառուցելու համար: Նշված տուփը կազմված է լինելու շարժական կառույցներից, որոնց տեղադրման համար հարկավոր չէ շինարարական թույլտվություն, ինչպես […]
15:00 24.08.2022
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը ավելացնել ևս 300 տոննայով և որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև նոյեմբերի 20-ը։ Ըստ հիմնավորման՝ 2022 թ. համար մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 300 000 կգ սիգի չափաքանակ, արդյունագործական որսն իրականացվել է 2022 թ. […]
14:55 24.08.2022
Oգոստոսի 25-ին՝ ժամը 14:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր և Մարմարիկ բնակավայրերում գործարկվելու են շչակներ: ԱԻՆ-ից խնդրում ենք չանհանգստանալ:
14:51 24.08.2022
2022թ․ օգոստոսի 23-ին Բելառուսում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում կայացավ դեսպան Ռազմիկ Խումարյանի հանդիպումը Բելառուսում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Էվելինա Շուլցի հետ։ Ծավալված անկեղծ զրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձան ԵՄ պատվիրակության գործունեությանն առնչվող հարցերին, հայ-բելառուսական հարաբերությունների արդի օրակարգին և երկկողմ փոխգործակցության ընթացիկ դինամիկային, մասնավորապես տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների շրջանակներում։ Զրուցակիցները բարձր գնահատեցին Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի […]
14:47 24.08.2022
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ երեք ամիս ժամկետով` սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը: Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 318 քաղաքացու, որոնցից 210–ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 10-ը` ավագ ենթասպայական կազմի, 98-ը` սպայական կազմի պահեստազորայիններ: Որոշմամբ սահմանվում […]
14:42 24.08.2022
Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նպատակով գործադիրը գումար է հատկացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Ըստ այդմ՝ Մ-12 – Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի մոտ 11.8 կմ հատվածի վերակառուցում 2022 թ. իրականացվելիք շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար նախատեսվում է հատկացնել 5,551,808,100.0 ՀՀ դրամ, որից՝ շինարարական աշխատանքների համար՝ 5,463,772,110.0 ՀՀ դրամ, տեխնիկական հսկողության համար՝ 54,052,443.0 ՀՀ դրամ […]
14:35 24.08.2022
Կառավարությունը հաստատել է «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառման իրականացման անհրաժեշտ բազային պահանջները, օժանդակության տրամադրման կարգը և պայմանները: Ըստ այդմ՝ առաջարկվում է պետության կողմից անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման միջոցով աջակցություն տրամադրել ներդրողներին՝ ՀՀ-ում ներդրումներ իրականացնելու նպատակով։ Նման որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ տարածքում մասնավոր հատվածի ներդրումների խրախուսմամբ, դրանց համար բարենպաստ պայմանների ստեղծմամբ, մասնավորապես մասնավոր հատվածին […]
14:28 24.08.2022
Օգոստոսի 24-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի արդարադատության նախարարի պաշտոնակատար Հենրի Ալ Խուրիին: Քննարկվեցին արդարադատության և իրավական փոխօգնության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր:
14:21 24.08.2022
Անթալիայում 4,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ի թղթակիցը Ստամբուլում՝ այդ մասին տեղեկատվություն է տարածել արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD):
14:13 24.08.2022
Օգոստոսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Սիրիայի և Լիբանանի Աստվածաշնչային ընկերության նախագահ Ամին Խուրիին և Բեյրութի սուրբ Հովսեփի անվան համալսարանի ռեկտոր Հայր Սելիմ Դաքաշին։ Նորին Սրբությունը, ողջունելով հյուրերի այցը հայոց հոգևոր կենտրոն՝ գոհունակությամբ արձանագրեց, որ Կաթոլիկ և Հայ Եկեղեցիների միջև ձևավորվել է ջերմ հարաբերություններ փոխգործակցություն […]
14:05 24.08.2022
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Լոյդ Օսթինի հետ։ Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ին, երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանին առնչվող հարցեր։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ Աքարն ու Օսթինը տեղեկություններ և մտքեր են փոխանակել պաշտպանության ու անվտանգության հարցերի շուրջ, մասնավորապես Ուկրաինայի զարգացումների, ահաբեկչության դեմ պայքարի, ամերիկյան արտադրության F-16 […]
13:58 24.08.2022
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 26-ը ժամը 22:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան, Ջանիբեկյան, Հասրաթյան, Լենինգրադյան, Հալաբյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնում է«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները:
13:49 24.08.2022
Երեկ՝ օգոստոսի 23-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։55-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը Երկաթուղայինների կայարանի մոտից «փակ գանգուղեղային վնասվածք, գլխի ճակատ-գագաթային շրջանի պատռված վերք, աջից պարանոցի շրջանի տարածում հեմատոմա» վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց […]
13:43 24.08.2022
Թուրքիայի կապի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, ինչպես նաև Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի հետ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հանդիպումն անցկացվել է մամուլի համար փակ դռների ետևում, որից հետո թուրք նախարարը թուրքական Anadolu պետական լրատվական գործակալության հետ զրույցում գնահատել է Վրաստան կատարած […]
13:37 24.08.2022
Այսօր՝ օգոստոսի 24-ին, Բորջոմիում հրդեհաշիջման աշխատանքներին միացել է Թուրքիայի մասնագիտացված հրշեջ ավիացիան։ «Ալիք մեդիայի» փոխանցմամբ՝ Թուրքական հրշեջ ինքնաթիռը՝ ութ տոննա ջրատարով, արդեն ներգրավված է Բորջոմիի հրդեհաշիջման աշխատանքներին, կավելանան ևս երկու մասնագիտացված հրդեհաշիջման ինքնաթիռներ, հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։ Կառավարությունը նախատեսում էր, որ Բորջոմիում նախորդ շաբաթ բռնկված հրդեհը կմարվի մինչև այսօր, սակայն հայտնի դարձավ, որ Քուռ գետի […]
13:31 24.08.2022
Օգոստոսի 23-ին ժամը ժամը 13:01-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման ահազանման կենտրոնում հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Պատարա համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն: Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից, ժամը 13:02-ին Ասկերանի հրշեջ-փրկարար մասից երկու մարտական հաշվարկ՝ հրշեջ մեքենաներով մեկնել են կանչի վայր: Ժամը 13:13-ին փրկարար ուժերի վարչության, հրշեջ-փրկարար […]
13:25 24.08.2022
Երեկ` օգոստոսի 22-ին, ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են հրապարակել՝ Ադրբեջանի «Մելիորացիա և ջրային տնտեսություն» ընկերության աշխատակիցների կողմից Արցախի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցությամբ Սարսանգի ջրամբար կատարած այցի մասին, որը հանրության շրջանում որոշակի մտահոգությունների և հարցերի պատճառ է դարձել: Արցախի տեղեկատվական շտաբը պարզաբանում է ներկայացրել․ «Այդ կապակցությամբ իրազեկում ենք, որ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում ջրային ռեսուրսների կառավարման […]
13:15 24.08.2022
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին, որն հաջորդաբար քննարկվելու է Ազգային ժողովում: Նոր կարգավորմամբ առաջարկվում է սահմանել պետական պարտավորություն ըստ որի՝ հատուկ ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների բոլոր դասարանների սովորողները պետական միջոցների հաշվին կապահովվեն հատուկ կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով և ուսումնառության համար անհրաժեշտ այլ նյութերով: Մասնավորապես տարրական […]
13:12 24.08.2022
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ ՀՀ կառավարությանը նվիրաբերված բաժնետոմսերից 6.8 տոկոսը նույնպես կառավարման նպատակով կհանձնվի Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին՝ ԱՆԻՖ-ին։ Այս մասին որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստում: Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ 2021 սեպտեմբերի 30-ին կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 15 տոկոսը ստացել է որպես նվիրատվություն։ «Եվ այն ժամանակ մենք կառավարումը հանձնեցինք Հայաստանի […]
13:00 24.08.2022
ՀՀ կառավարությունը Հայաստանում ներդրում անողների համար աջակցության նոր ծրագիր է ընդունել, որը հաստատվել է Կառավարության այսօրվա նիստում: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ այդ ծրագրի նպատակը շահառուների համար անհրաժեշտ ենթակառուցվածքների հասանելիություն ապահովելն է` առանց լրացուցիչ ծախսերի իրականացման, օրինակ` ճանապարհների, գազամատակարարման, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման և ջրահեռացման և այլն։ Նախարարը հայտնել է, որ մինչև 500 մլն դրամի ներդրում […]
12:50 24.08.2022
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հրաչյա Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի պետ՝ ազատվելով Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնից: Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հրաչյա Սամվելի Առաքելյանի կենսագրությունը Հրաչյա Սամվելի Առաքելյանը ծնվել է 1979 թվականին, Ախուրյանի շրջանի Ախուրյան գյուղում: 2001թ. ավարտել է ՀՀ […]