12:48 24.08.2022
Արցախի Հանրապետությունում շուտով կմեկնարկի նոր՝ 2022-2023 ուսումնական տարին: ՆԳ նախարարության ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը՝ նախարարի կարգադրությամբ, պատրաստվում է «Ուշադրությու՛ն, երեխաներ են» ուժեղացված տասնօրյակին: «Հարգելի՛ հայրենակիցներ Ներքին գործերի նախարարությունը շնորհավորում է գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ և հիշեցնում, որ սեպտեմբերի 1-ից մինչև 10-ը Հանրապետությունում կկազմակերպվի անվտանգ երթևեկության տասնօրյակ՝ «Ուշադրությու՛ն, երեխաներ են» կարգախոսով: Այդ ընթացքում ԱՀ ոստիկանության ճանապարհային […]
12:30 24.08.2022
Օգոստոսի 23-ին, ժամը 23.55-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Վանաձոր քաղաքի Երկաթուղայինների կայարանի մոտից «փակ գանգուղեղային վնասվածք, ճակատ-գագաթային շրջանի պատռված վերք, պարանոցի հեմատոմա» վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխել Երևանի բնակիչ, 44-ամյա տղամարդու: Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու նպատակով կայարանի մերձակա տարածքում ստուգումներ են կատարել: Ստուգման ընթացքում Մոսկովյան փողոցի […]
12:25 24.08.2022
Օգոստոսի 23-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Շիրակի մարզի Կառնուտ գյուղից 6 կմ հեռավորության սարի վրա «ԿռԱԶ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 63-ամյա վարորդ Վազգեն Ս.-ն մահացել է։ Կատարվում է նախաքննություն:
12:20 24.08.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 40 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 3, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ընտանեկան բռնության և արգելված, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող […]
12:04 24.08.2022
Անկանխիկ գործարկների դեպքում կենսաթոշակառուներին 10 տոկոս հետվճար տրամադրելու ծրագրին մասնակցել է 17 հազար քաղաքացի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության օգոստոսի 24-ի հերթական նիստի ժամանակ այս մասին հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: «Անկանխիկ գործարկների դեպքում կենսաթոշակառուներին 10 տոկոս հետվճար տրամադրելու ծրագիրը հուլիսի 1-ից աշխատում է, արդեն առաջին արդյունքներն ունենք: Միջոցառմանը միացած բանկերում սպասարկվող […]
12:02 24.08.2022
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Սուրբ Հովհաննու Կարապետի և Հոբ Արդարի հիշատակության օրվա առիթով Սուրբ Շողակաթ վանքում կմատուցվի Սուրբ Պատարագ։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Արդեն մի քանի տարի է, ինչ այդ սրբերի տոնին Երևանի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Իրանի Փերիա գավառի Սանգիբարան գյուղից Հայաստան ներգաղթած բնակիչների փափագով Սուրբ Շողակաթի վանք է […]
11:57 24.08.2022
Օգոստոսի 24-ին մարտական անօդաչուների զանգվածային կիրառմամբ Իրանի զինված ուժերի խոշոր զորավարժություններ են սկսվել երկրի տարբեր մասերում: Ինչպես հաղորդել է ISNA գործակալությունը, զինավարժանքներում գործի են դրված տարբեր տեսակի եւ վերափոխակների ավելի քան 150 անօդաչուներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Երկու օրվա ընթացքում Իրանի զինված ուժերի, ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի եւ հակաօդային պաշտպանության ուժերի զորամասերը կմշակեն մարտական […]
11:46 24.08.2022
Օգոստոսի 22-ին, ժամը 11.35-ին, ոստիկանության Իջևանի բաժին Վազաշեն բնակավայրի վարչական ղեկավարից ահազանգ է ստացվել, որ Վազաշենի սկզբնամասում հայտնաբերվել է նույն գյուղի 23-ամյա բնակիչ Սևադա Ղազարյանի այրված դիակը: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված վայրում հայտնաբերել է երիտասարդի մոխրացած դիակը: Ոստիկանության Իջևանի բաժնի, ՔՈԳՎ և Տավուշի մարզային վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 23-ին, ժամը 08.30-ին, […]
11:32 24.08.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում են ՀՀ կառավարությունից: Զրուցակիցները շարունակել են քննարկումները Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վերաբերյալ: Վերահաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը: Միաժամանակ, ընդգծվել է տարածաշրջանում կայունության ապահովման գործում ռուսական խաղաղապահ առաքելությանը դերը: Մտքեր […]
11:26 24.08.2022
Կառավարության այսօրվա որոշմամբ՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից կբարձրանան կենսաթոշակների ու նպաստների չափերը՝ ✅ աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 21,000 դրամ (18,000 դրամի փոխարեն), ✅ զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 20,000 դրամ (18,000 դրամի փոխարեն), ✅ նվազագույն կենսաթոշակի չափը՝ 30,500 դրամ (28,600 դրամի փոխարեն), պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի […]
10:51 24.08.2022
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է պետական բյուջեից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու հանցավոր մեխանիզմ։ Քրեական վարույթով իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում պարզվել է, որ կազմակերպությունների կեղծ տվյալներով հարկային հաշվարկները չեն ներկայացվել դրանց իրական շահառուների կողմից, այլ ընկերությունների միջոցով պետական բյուջեից առանձնապես խոշոր […]
10:37 24.08.2022
Կալիֆորնիայի դատարանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի ամուսնուն՝ Փոլ Փելոսիին դատապարտել է մեկ օրվա ծանր աշխատանքի և տուգանքի՝ հարբած վարելիս վթարի պատճառ դառնալու համար: Երեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ դատավորը Փոլ Փելոսիին դատապարտել է 5 օրվա ազատազրկման և 6,8 հազար դոլար տուգանքի, ինչպես նաև երեք տարվա պայմանական ազատազրկման: Հաշվի առնելով արդեն կալանքի տակ անցկացրած […]
10:24 24.08.2022
Հույն-թուրքական սահմանին պարիսպ կկառուցվի Էվրոս գետի ողջ երկայնքով, երեքշաբթի որոշումը կայացրել է Հունաստանի կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության խորհուրդը։ Նիստը վարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ «Նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ինչպես մեր ցամաքային, այնպես էլ ծովային սահմաններից մեր երկիր ապօրինի մուտքի պատճառով ճնշումների ավելացման խնդիրը։ Որոշվել է աստիճանաբար ընդլայնել պարիսպը Էվրոսի ողջ երկայնքով՝ առաջնահերթությամբ […]
10:08 24.08.2022
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյան տվյալներ է ներկայացրել տարեսկզբի համեմատ ՀՀ պետպարտքի և Կառավարության պարտքի նվազման վերաբերյալ. «ՀՀ պետական պարտքը նվազել է 363 մլրդ դրամով (մոտ 900 մլն դոլար) կամ -8,2%-ով։ Կառավարության պարտքը նվազել է 366 մլրդ դրամով կամ -8,7%-ով։ Կառավարության արտաքին պարտքը նվազել է 585 մլրդ դրամով կամ -19,7%-ով։ Կառավարության ներքին […]
10:04 24.08.2022
Երևանի «Նոա» ֆուտբոլի ակումբի նոր գլխավոր մարզիչը Ռոբերտ Արզումանյանն է: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Երևանի «Նոան» այսուհետ կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Ռոբերտ Արզումանյանը։ 37-ամյա մասնագետի նախորդ ակումբը «Ուրարտուն» էր, որը նա գլխավորում էր 2021 թվականի մարտից մինչև 2022-ի հունիս։ Հայաստանի ֆուտբոլի առաջնության 4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում […]
09:56 24.08.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Մարգարյան փ. 2-րդ նրբ. 1, 3, 5 շենքեր, Անդրանիկի փ. 63, 65, 67 շենքեր, Սիլիկյան 5 և 7 փողոցների բաժանորդներ, Նուբարաշեն 1փ. 1-21; 3փ. 2-41; 4փ. 1-9; 6փ. 26, 28; 8փ. […]
09:54 24.08.2022
Ղրիմը պետք է կրկին դառնա ուկրաինական տարածքի մաս, եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնագիր ստորագրվի: Նման կարծիք է արտահայտել Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը CNN-ին տված հարցազրույցում: «Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին անօրինական է, և Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում չի փոխվել 2014 թվականից ի վեր: Ղրիմն ուկրաինական տարածքի մաս է: Դա պետք է լինի ցանկացած համաձայնագրի […]
09:39 24.08.2022
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից աշխարհի «հոգնածությունը» Կիևի համար մտահոգիչ է: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ առճակատման փուլում Ուկրաինայի համար գլխավոր սպառնալիքներից մեկը համաշխարհային հանրության կողմից իրադարձությունների նկատմամբ հետաքրքրության կորուստն է։ «Ես դա անվանում եմ «հոգնածության» համախտանիշ, և ինձ համար սա գլխավոր սպառնալիքներից մեկն է։ […]
09:29 24.08.2022
Օգոստոսի 24-ին, ժամը 06։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի շենքերից մեկի հետնամասում «Ֆ-1» տեսակի նռնակ է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։ Սակրավորները վնասազերծել […]
09:22 24.08.2022
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացուն հայտնաբերելու համար տարվող որոնողական աշխատանքները վերջին մի քանի օրերի ընթացքում իրականացվել են հավանական պայթյունի վայրում, որտեղ, ըստ տեղեկատվության, հավանաբար գտնվել է քաղաքացին։ Պայթյունի էպիկենտրոնում և մերձակա ամբողջ տարածքում իրականացվել են մանրակրկիտ որոնողական աշխատանքներ, որոշ հատվածներում` նույնիսկ կրկնակի։ Որոնողական աշխատանքների […]
09:20 24.08.2022
Օգոստոսի 22-24-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 30 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 2000 քմ Արագածոտնի մարզի Շենավան գյուղում՝ 2 հա, Աշտարակ քաղաքում՝ 6 հա, Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 1 հա, […]
09:10 24.08.2022
ԱՄՆ-ում 64-օրյա անդադար թռիչքից հետո վթարվել է եվրոպական Airbus կոնցեռնի արտադրած, արևային մարտկոցներով աշխատող Zephyr-8 անօդաչու թռչող սարքը: Այս մասին հայտնում է Simple Flying պարբերականը: «Zephyr-ը բախվել է հանգամանքների, որոնք ավարտվել են սարքի թռիչքի ավարտով: Ոչ ոք չի տուժել: Ընթանում է ստրատոսֆերայում ավելի քան 1500 ժամյա առաքելության արդյունքներով ստացված տվյալների վերլուծություն»,- Airbus-ից հայտնել են պարբերականին: […]
09:00 24.08.2022
ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել սիրիական Դեր Զորում տեղակայված «խմբերի օբյեկտներին, որոնք կապված են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ»: Այս մասին հայտնում է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունն իր թվիթերյան էջում: Գերճշգրիտ հարվածները հասցվել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանձնարարականով: Նշվում է, որ ԱՄՆ-ը չի ձգտում Սիրիայում կոնֆլիկտի էսկալացիայի, սակայն կշարունակի ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ամերիկացի […]
08:44 24.08.2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ընդգծել է Ուկրաինային շարունակաբար աջակցելու անհրաժեշտությունը, սակայն խոստովանել է, որ դա հեշտ գործ չէ, և Եվրոպան Կիևին օգնելու համար գին կվճարի։ Այս կարծիքը նա հայտնել է գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ես այսօր մասնակցել եմ նախագահ (Ուկրաինա Վլադիմիր) Զելենսկու «Ղրիմի հարթակ» ֆորումին, և այնտեղ գտնված բոլոր առաջնորդների կողմից հղված ուղերձը […]
08:29 24.08.2022
Օգոստոսի 23-ին, ժամը 23:01-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդով գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «GAZ3110» մակնիշի ավտոմեքենան […]
08:19 24.08.2022
Oգոստոսի 22-24-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 26 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Տավուշի մարզի Դիլիջան, Արարատի մարզի Արտաշատ, Լոռու մարզի Վանաձոր, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:
08:10 24.08.2022
Օգոստոսի 20-24-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 2 գյուրզա, 1 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք: