Բոլոր լուրերը – Page 3819 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+22.09 oC

Բոլոր լուրերը

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

00:02 24.08.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Ողբերգական վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհի ավտոճանապարհին․ կան տուժածներ

23:59 23.08.2022

Օգոստոսի 23-ին՝ ժամը 20։26-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1986 թ․) և […]

̰
Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ չէ հրադադարի

23:51 23.08.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ չէ հրադադարի և մտադիր չէ կայունացնել իրավիճակը, որպեսզի «հանգստացնի Ռուսաստանին»: «Այնտեղ, որտեղ մենք գտնվում ենք, մենք պատրաստ չենք հրադադարի, մենք բացատրել ենք, որ Մինսկ-3 չի լինելու: <…> Հետևաբար, կայունացնել իրավիճակը, որտեղ այժմ գտնվում են զորքերը, որպեսզի ինչ-որ կերպ հանգստացնենք Ռուսաստանի Դաշնությանը, Ուկրաինայի պետությունը դրանով չի զբաղվի»,- […]

̰
Հրդեհ Բենիամին գյուղում․ այրվել է մոտ 300 հակ անասնակեր

23:43 23.08.2022

Օգոստոսի 23-ին՝ ժամը 18:28-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բենիամին գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, հրդեհը բռնկվել է Բենիամին գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:00-ին, մարվել՝ 21:15-ին: Այրվել է մոտ 300 […]

̰
Եթե Զապորոժիեի ԱԷԿ-ի հետ կապված էսկալացիան շարունակվի, կարող է աղետ տեղի ունենալ. ՄԱԿ

23:30 23.08.2022

Եթե Զապորոժիեի ԱԷԿ-ի հետ կապված միջադեպերի էսկալացիան շարունակվի, կարող է աղետ տեղի ունենալ, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՄԱԿ-ի քաղաքական հարցերի գծով տեղակալ Ռոզմարի Դիկարլոն: «Ցավոք, չնայած բազմաթիվ կոչերին, դեէսկալացիայի փոխարեն մենք շարունակում ենք գրեթե ամեն օր ահազանգեր ստանալ կայարանում տեղի ունեցող տագնապալի միջադեպերի մասին։ Եթե նման միջադեպերը շարունակվեն կամ խորանան, մենք կարող ենք աղետի […]

̰
Ծաթեր գյուղում այրվել է 20 հա ցորենի հնձած արտ

23:17 23.08.2022

Օգոստոսի 23-ին, ժամը 19։59-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաթեր գյուղում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։55-ին, մարվել՝ 21։38-ին։ Այրվել է մոտ 20 հա ցորենի հնձած արտ։

̰
Ներկայացվել է աշնան ամենաթրենդային կոշիկը

23:02 23.08.2022

Who What Wear նորաձևության պորտալի խմբագիր Մաքսին Էգգենբերգերը նշել է 2022 թվականի աշնան թրենդային կոշիկները։ Առաջիկա սեզոնում արդիական կլինեն բարձրակրունկ կոշիկները, որոնք ներկայացրել են Blumarine-ը և Vivienne Westwood-ը։ Բացի այդ, հանրաճանաչ կդառնան կիսաճտքավոր կոշիկները՝ զարդարված բյուրեղներով կամ թանկարժեք քարերով, նշել է փորձագետը։ Նմանատիպ մոդելներ, օրինակ, ներառված են Jil Sander ապրանքանիշի հավաքածուում։ Միաժամանակ լրագրողն այս ցանկում […]

̰
Բժիշկը նշել է գլխացավի չորս տեսակ

22:50 23.08.2022

Ընտանեկան բժիշկ Վալենտին Շիշկինը Ura.ru-ին տված հարցազրույցում նշել է գլխացավի չորս տեսակ: «Մենք ունենք գլխացավերի միջազգային դասակարգում, որը ներառում է գլխացավերի չորս խումբ. առաջինը միգրենն է, երկրորդը՝ լարվածության գլխացավը, երրորդը՝ կլաստերային, չորրորդը՝ երկրորդային գլխացավը՝ կապված այլ հիվանդությունների հետ։ Առաջին երեքը բուժվում են»,- ասել է մասնագետը։ Միգրենը, նրա խոսքով, ամենից հաճախ գենետիկորեն միջնորդավորված խնդիր է: Նա […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

22:35 23.08.2022

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Հանրապետության տարածքում oգոստոսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիսարևելյան` 2-5 մ/վ: Օգոստոսի 23-25-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-17 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Երևան […]

̰
̰
Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ ՄԱԳԱՏԷ-ի այցի կազմակերպումը

22:10 23.08.2022

Զրույցի ընթացքում Լավրովը նշել է, որ «Կիևի ռեժիմը շարունակում է գնդակոծել Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը և նրան հարող տարածքը, վտանգի տակ է դնում ողջ եվրոպական բնակչությանը իր օտարերկրյա հովանավորների ակնհայտ թողտվությամբ»։

̰
Հորիզոն 22.00

22:00 23.08.2022

̰
SHANTNEWS

21:55 23.08.2022

̰
83-ամյա տղամարդուն առևանգել են և 3 մլն ԱՄՆ դոլար պահանջել հարազատներից․ մանրամասներ

21:51 23.08.2022

Հուլիսի 27-ին ոստիկանության Իջևանի բաժնում ստացվեց հաղորդում, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ 83-ամյա մի տղամարդ անհետ կորել է: Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Անօգուտ: Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործից: «Ներկայացնում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչ Արթուր Այվազյանը. «Հաղորդման հաջորդ օրը Տավուշի մարզային […]

̰
Երևանի տներից մեկում հրդեհ է բռնկվել

21:38 23.08.2022

Օգոստոսի 23-ին` ժամը 17։29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծերենցի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված տանը (200 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։03-ին, մարվել՝ 18։17-ին։ Մասամբ այրվել են […]

̰
̰
Սիսիանում քարի վերամշակման արտադրամաս է վերագործարկվել

21:13 23.08.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Սիսիան քաղաքում մասնակցել է «VH Stone» քարի վերամշակման արտադրամասի վերագործարկման միջոցառմանը։ VH Stone ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին։ 2015 թվականից ընկերությունը պատկանում է ԶՊՄԿ-ին: Նախկինում շուրջ 120 աշխատատեղ ապահոված ձեռնարկությունը դադարեցրել էր գործունեությունը 2019 թվականին և չէր գործում ավելի քան 3 տարի։ Այս տարի ԶՊՄԿ-ի նոր […]

̰
Հայաստանի քաղաքացիների համար Օմանի տարածք մուտքի կարգը

20:59 23.08.2022

Դեսպանությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Օմանի Սուլթանության տարածք մուտքի կարգը․ – Հին նմուշի անձնագիր ունեցող ՀՀ քաղաքացիների մուտքն Օման հնարավոր է, եթե ունեն Օմանի Սուլթանություն մուտքի արտոնագիր, միևնույն ժամանակ, ունեն Շենգենյան համաձայնագրի երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի կամ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վավեր մուտքի արտոնագրեր, և անձնագրերը վավեր են՝ 6 ամսից […]

̰
James Webb-ի տեսախցիկը ֆիքսել է Յուպիտերի աննախադեպ պատկերներ

20:47 23.08.2022

Մեծ կարմիր կետը՝ հայտնի փոթորիկ, որն այնքան մեծ է, որ կարող է կլանել Երկիր մոլորակը, սպիտակ է երևում, քանի որ այն արտացոլում է արևի լույսը։

̰
Արտարժույթների փոխարժեքները՝ ըստ Կենտրոնական բանկի

20:35 23.08.2022

Կենտրոնական բանկը ներկայացրել է օգոստոսի 23-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 404.93 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0. 53 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է Եվրոյի փոխարժեքը կազմել է 401.85 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 4.10 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.76 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.5 դրամով։

̰
Բայց նրանք գալի՞ս են ԱԺ. Սիմոնյանն արձագանքեց ՀՀ-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ չանցկացնելու հայտարարությանը

20:22 23.08.2022

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ չանցկացնելու մասին հայտարարությանը: «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ չանցկացնելու մասին Սեյրան Օհանյանի հայտարարությունը, քանի որ նա պնդում է, որ երկու անգամ այդ հարցով նամակ է գրել ԱԺ նախագահին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Բայց նրանք («Հայաստան» խմբակցություն-խմբ.) […]

̰
Հորիզոն 20.00

20:00 23.08.2022

̰
Աննա Հակոբյանն այցելել է Դաշտադեմի ամրոց, զրուցել Թալինի ավագանու «Իմ քայլը»  խմբակցության անդամների հետ

20:00 23.08.2022

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Արագածոտնի մարզում այցելել է Դաշտադեմի ամրոց։ Ամրոցի հնագիտական արշավախմբի ղեկավար Աստղիկ Բաբաջանյանը Աննա Հակոբյանին ներկայացրել է ամրոցի պատմությունը՝ շեշտելով, որ այն Հայաստանի բացառիկ պատմամշակութային հուշարձաններից մեկն է։ Տեղեկացնում են  ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից։ Դաշտադեմի ամրոցը Անիի ամրաշինական համակարգի մասն է եղել, նրա հանգույցներից մեկն է և կառուցված է […]

̰
SHANTNEWS

19:59 23.08.2022

̰
COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 596 միլիոնը

19:54 23.08.2022

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում օգոստոսի 23-ի առավոտվա դրությամբ կազմել Է 596 միլիոն 751 հազար 677: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 455 հազար 111 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք […]

̰
Հայաստանի պետականության համար կարևոր օրերին «Վարչապետի գավաթ»-ի մրցաշարերի անցկացման նպատակն է՝ ցույց տալ կապն օրվա իրադարձության և քաղաքացու միջև. վարչապետ

19:48 23.08.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողությանը: Մրցաշարն անկացվել է Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում՝ երկու տարիքային խմբով. 1-ին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան կանայք, 18-ից 40 տարեկան տղամարդիկ, 2-րդ տարիքային խումբ՝ 36 տարեկանից բարձր տարիքի կանայք, 41 տարեկանից բարձր տարիքի […]

̰
Կոտայքի մարզում ձևավորվել է մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքների կանոնակարգման մարզային հանձնաժողով

19:43 23.08.2022

Հոկտեմբերի 13-ից 22-ը Հայաստանում կանցկացվի մարդահամար։ Սա Հայաստանի պատմության մեջ երրորդ մարդահամարն է։ Հարցաթերթիկներն առաջին անգամ կլինեն էլեկտրոնային տարբերակով: Համաձայն «Տարածքային կառավարման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1115-Ն որոշման, Կոտայքի մարզում մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքների իրականացման նպատակով Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի որոշմամբ ստեղծվել է […]

̰
Վանաձորի ծննդատանը լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ռադիկ Հովակիմյանի եղբայրը

19:37 23.08.2022

Օգոստոսի 19-ին Վանաձորի ծննդատանը լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած ժամկետային զինծառայող Ռադիկ Հովակիմյանի եղբայրը: 3.400 կգ քաշով և 51 սմ հասակով փոքրիկին ծնողներն անվանել են Ռադիկ՝ հերոս եղբոր հիշատակին: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը տիկնոջ հետ այսօր այցելել է Վանաձորի բժշկական կենտրոն՝ տեսակցելու փոքրիկին և շնորհավորելու հերոսի մայրիկին: Նրանց ուղեկցում էին Լոռու մարզպետարանի առողջապահության […]

̰
Երևանի քաղաքապետարանի և ՄԱԶԾ-ի համատեղ ծրագրով վերապատրաստվել է շուրջ 150 համայնքային ծառայող

19:30 23.08.2022

 Երևանի քաղաքապետարանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ այս անգամ իրականացրեց եռօրյա վերապատրաստում՝ «Ֆինանսավորում հանուն Հայաստանի վերափոխման՝ բացահայտելով ֆինանսավորման աղբյուրները հանուն Հայաստան 2030-ի» ծրագրով՝ «ԿԶՆ բյուջետավորում» թեմայով: Հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։   Դասընթացներին ներգրավված էին քաղաքապետարանի աշխատակազմի, այնպես էլ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի ֆինանսական, եկամուտների հաշվառման և գանձման ոլորտի մասնագետները: Ծրագիրը հնարավորություն տվեց մասնակիցներին […]

̰
Ուկրաինան 2 տարուց պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին․ Շմիգալ

19:25 23.08.2022

Ուկրաինան հուսով է, որ մինչև 2024 թվականի վերջը պատրաստ կլինի անդամակցել Եվրամիությանը։ Վարչապետ Դենիս Շմիգալը, նախարարների կաբինետի նիստում նշել է, որ հունիսին երկրին հաջողվել է ստիպել ԵՄ-ին չեղարկել ուկրաինական արտահանման բոլոր մաքսատուրքերը և քվոտաները։ Հուլիսից գործարկվել է «առանց տրանսպորտային վիզայի» գործարկումը, և այսօր ավարտվել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ 70%-ը։ «Մինչև տարեվերջ կներդրվի «մաքսային՝ […]

̰
BACK_TO_TOP