Բոլոր լուրերը – Page 3820 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+24.09 oC

Բոլոր լուրերը

Հայաստանի քաղաքացիների համար Օմանի տարածք մուտքի կարգը

20:59 23.08.2022

Դեսպանությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Օմանի Սուլթանության տարածք մուտքի կարգը․ – Հին նմուշի անձնագիր ունեցող ՀՀ քաղաքացիների մուտքն Օման հնարավոր է, եթե ունեն Օմանի Սուլթանություն մուտքի արտոնագիր, միևնույն ժամանակ, ունեն Շենգենյան համաձայնագրի երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի կամ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վավեր մուտքի արտոնագրեր, և անձնագրերը վավեր են՝ 6 ամսից […]

̰
James Webb-ի տեսախցիկը ֆիքսել է Յուպիտերի աննախադեպ պատկերներ

20:47 23.08.2022

Մեծ կարմիր կետը՝ հայտնի փոթորիկ, որն այնքան մեծ է, որ կարող է կլանել Երկիր մոլորակը, սպիտակ է երևում, քանի որ այն արտացոլում է արևի լույսը։

̰
Արտարժույթների փոխարժեքները՝ ըստ Կենտրոնական բանկի

20:35 23.08.2022

Կենտրոնական բանկը ներկայացրել է օգոստոսի 23-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 404.93 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0. 53 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է Եվրոյի փոխարժեքը կազմել է 401.85 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 4.10 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.76 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.5 դրամով։

̰
Բայց նրանք գալի՞ս են ԱԺ. Սիմոնյանն արձագանքեց ՀՀ-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ չանցկացնելու հայտարարությանը

20:22 23.08.2022

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ չանցկացնելու մասին հայտարարությանը: «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ չանցկացնելու մասին Սեյրան Օհանյանի հայտարարությունը, քանի որ նա պնդում է, որ երկու անգամ այդ հարցով նամակ է գրել ԱԺ նախագահին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Բայց նրանք («Հայաստան» խմբակցություն-խմբ.) […]

̰
Հորիզոն 20.00

20:00 23.08.2022

̰
Աննա Հակոբյանն այցելել է Դաշտադեմի ամրոց, զրուցել Թալինի ավագանու «Իմ քայլը»  խմբակցության անդամների հետ

20:00 23.08.2022

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Արագածոտնի մարզում այցելել է Դաշտադեմի ամրոց։ Ամրոցի հնագիտական արշավախմբի ղեկավար Աստղիկ Բաբաջանյանը Աննա Հակոբյանին ներկայացրել է ամրոցի պատմությունը՝ շեշտելով, որ այն Հայաստանի բացառիկ պատմամշակութային հուշարձաններից մեկն է։ Տեղեկացնում են  ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից։ Դաշտադեմի ամրոցը Անիի ամրաշինական համակարգի մասն է եղել, նրա հանգույցներից մեկն է և կառուցված է […]

̰
SHANTNEWS

19:59 23.08.2022

̰
COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 596 միլիոնը

19:54 23.08.2022

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում օգոստոսի 23-ի առավոտվա դրությամբ կազմել Է 596 միլիոն 751 հազար 677: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 455 հազար 111 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք […]

̰
Հայաստանի պետականության համար կարևոր օրերին «Վարչապետի գավաթ»-ի մրցաշարերի անցկացման նպատակն է՝ ցույց տալ կապն օրվա իրադարձության և քաղաքացու միջև. վարչապետ

19:48 23.08.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողությանը: Մրցաշարն անկացվել է Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում՝ երկու տարիքային խմբով. 1-ին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան կանայք, 18-ից 40 տարեկան տղամարդիկ, 2-րդ տարիքային խումբ՝ 36 տարեկանից բարձր տարիքի կանայք, 41 տարեկանից բարձր տարիքի […]

̰
Կոտայքի մարզում ձևավորվել է մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքների կանոնակարգման մարզային հանձնաժողով

19:43 23.08.2022

Հոկտեմբերի 13-ից 22-ը Հայաստանում կանցկացվի մարդահամար։ Սա Հայաստանի պատմության մեջ երրորդ մարդահամարն է։ Հարցաթերթիկներն առաջին անգամ կլինեն էլեկտրոնային տարբերակով: Համաձայն «Տարածքային կառավարման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1115-Ն որոշման, Կոտայքի մարզում մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքների իրականացման նպատակով Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի որոշմամբ ստեղծվել է […]

̰
Վանաձորի ծննդատանը լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ռադիկ Հովակիմյանի եղբայրը

19:37 23.08.2022

Օգոստոսի 19-ին Վանաձորի ծննդատանը լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած ժամկետային զինծառայող Ռադիկ Հովակիմյանի եղբայրը: 3.400 կգ քաշով և 51 սմ հասակով փոքրիկին ծնողներն անվանել են Ռադիկ՝ հերոս եղբոր հիշատակին: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը տիկնոջ հետ այսօր այցելել է Վանաձորի բժշկական կենտրոն՝ տեսակցելու փոքրիկին և շնորհավորելու հերոսի մայրիկին: Նրանց ուղեկցում էին Լոռու մարզպետարանի առողջապահության […]

̰
Երևանի քաղաքապետարանի և ՄԱԶԾ-ի համատեղ ծրագրով վերապատրաստվել է շուրջ 150 համայնքային ծառայող

19:30 23.08.2022

 Երևանի քաղաքապետարանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ այս անգամ իրականացրեց եռօրյա վերապատրաստում՝ «Ֆինանսավորում հանուն Հայաստանի վերափոխման՝ բացահայտելով ֆինանսավորման աղբյուրները հանուն Հայաստան 2030-ի» ծրագրով՝ «ԿԶՆ բյուջետավորում» թեմայով: Հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։   Դասընթացներին ներգրավված էին քաղաքապետարանի աշխատակազմի, այնպես էլ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի ֆինանսական, եկամուտների հաշվառման և գանձման ոլորտի մասնագետները: Ծրագիրը հնարավորություն տվեց մասնակիցներին […]

̰
Ուկրաինան 2 տարուց պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին․ Շմիգալ

19:25 23.08.2022

Ուկրաինան հուսով է, որ մինչև 2024 թվականի վերջը պատրաստ կլինի անդամակցել Եվրամիությանը։ Վարչապետ Դենիս Շմիգալը, նախարարների կաբինետի նիստում նշել է, որ հունիսին երկրին հաջողվել է ստիպել ԵՄ-ին չեղարկել ուկրաինական արտահանման բոլոր մաքսատուրքերը և քվոտաները։ Հուլիսից գործարկվել է «առանց տրանսպորտային վիզայի» գործարկումը, և այսօր ավարտվել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ 70%-ը։ «Մինչև տարեվերջ կներդրվի «մաքսային՝ […]

̰
«Զանգեր» կոչվող տարածքում այրվել է 17 հա խոտածածկույթ

19:18 23.08.2022

Օգոստոսի 23-ին, ժամը 14։06-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիանի «Զանգեր» կոչվող տարածքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:38-ին, մարվել՝ 17:18-ին: Այրվել է մոտ 17 հա հնձած ցորենի արտ։

̰
Վրաստանով բեռնափոխադրումներն աճել են

19:12 23.08.2022

Վրաստանով բեռնաշրջանառությունն աճել է 1 մլն տոննայով: Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2022 թվականի առաջին 6 ամսում տրանսպորտի ոլորտը փոխադրել է 20,4 մլն տոննա բեռ: Հաղորդում է jnews.ge-ն։ Աճ է նկատվում ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային բեռնափոխադրումների ոլորտում։ Բացի դրանից, Վրաստանի նավահանգիստները փոխադրել են 6,3 մլն տոննա բեռ, իսկ տարեկան աճը կազմում է 18,8 տոկոս։ Փոթի նավահանգիստը […]

̰
Լեհական հայտնի ընկերությունը գազի գնի պատճառով դադարեցրել է պարարտանյութի արտադրությունը

19:05 23.08.2022

Լեհական էներգետիկ խոշորագույն կոնցեռնի՝ Orlen-ի մաս կազմող ANWIL պարարտանյութ արտադրող ընկերությունը դադարեցրել է ազոտական ​​պարարտանյութերի արտադրությունը գազի բարձր գների պատճառով, ասվում է ընկերության օգոստոսի 23-ի հաղորդագրության մեջ։ «Եվրոպայում բնական գազի գների աննախադեպ և ռեկորդային աճի պատճառով ANWIL-ը որոշել է ժամանակավորապես դադարեցնել ազոտական ​​պարարտանյութերի արտադրությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։Գրում է Iz.ru-ն։ Ընկերությունը նշել է, որ բնական […]

̰
Բարսելոնան մերժել է Չելսիի առաջարկը

18:57 23.08.2022

«Բարսելոնան» մերժել է «Չելսիի»՝ Պյեռ-Էմերիկ Օբամեյանգին ձեռք բերելու առաջին առաջարկը, ArmSport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Diario Sport-ը։ Լոնդոնյան ակումբը 15 մլն եվրո է առաջարկել ֆուտբոլիստի համար։ Նշվում է, որ կատալոնացիները 20-25 մլն եվրո են ակնկալում ստանալ գաբոնցի հարձակվողի վաճառքից։ Թիմի գլխավոր մարզիչ Չավին չի ցանկանում բաց թողնել հարձակվողին, սակայն ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողանում գրանցել […]

̰
Գերմանիան ֆինանսապես կաջակցի Ուկրաինային և կշարունակի զենք մատակարարել․Օլաֆ Շոլց

18:52 23.08.2022

Գերմանիան ֆինանսապես կաջակցի Ուկրաինային և կշարունակի զենք մատակարարել։ 1tv.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին Գերմանիայի կանցլերը հայտարարել է Ղրիմի պլատֆորմի գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։ Նրա խոսքով, «միջազգային հանրությունը ևս մեկ անգամ հստակ հայտարարում է, որ երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքի անօրինական և իմպերիալիստական ​​օկուպացիան»։ «Այս գագաթնաժողովը ցույց է տալիս, որ այսօր Ուկրաինայի գործընկերներն ավելի միասնական […]

̰
Աննա Հակոբյանը Թալինում այցելել է Գեղարվեստի դպրոց և «Նավակ»  մանկական զարգացման կենտրոն

18:46 23.08.2022

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է Թալին համայնքի գեղարվեստի դպրոց։ Տեղեկացնում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակը։ Դպրոցի տնօրեն Արմեն Միքայելյանը, դիմավորելով Աննա Հակոբյանին, նրան ներկայացրել է դպրոցի պատմությունը, իրենց սաների աշխատանքները։ Տնօրենի խոսքով՝ 7-ամյա ուսման ծրագրով դպրոցում ուսանում են 95 աշակերտ, որոնք հաճախում են կարպետագործության, գորգագործության, նկարչության, […]

̰
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դժվար ձմեռ է կանխատեսել Ուկրաինայի համար

18:39 23.08.2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երեքշաբթի օրը՝ օգոստոսի 23-ին, «Ղրիմի պլատֆորմի» երկրորդ գագաթնաժողովի ժամանակ զգուշացրել է Ուկրաինային, որ դժվար ձմեռ է սպասվում։ Նա նաև հիշեցրել է, որ ռազմական բլոկի երկրները հավատարիմ են Կիևի հետ երկարաժամկետ գործընկերությանը։ «Առաջիկա ձմեռը ծանր է լինելու. ուստի մենք պետք է երկարաժամկետ աջակցություն հաստատենք Ուկրաինայի համար, որպեսզի Ուկրաինան պահպանվի որպես ինքնիշխան […]

̰
Շուռնուխում 9 տան կառուցման աշխատանքներն ավարտվում են, ևս 4-ի շինարարությունն ընթացքի մեջ է

18:31 23.08.2022

Շուռնուխ բնակավայրում նոր թաղամասի կառուցման ծրագրի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանն օրերս աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզում: Այցի ընթացքում դիտարկվել են կատարված շինարարական աշխատանքները: Արձանագրվել է, որ բնակելի 13 տուն ներառող թաղամասի 9 տան կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին, իսկ 4-ինն ընթացքի մեջ են: […]

̰
ՈՒԵՖԱ-ն կարող է տուգանքներ և տրանսֆերների սահմանափակում կիրառել «Ինտեր»-ի և «Ռոմա»-ի նկատմամբ

18:25 23.08.2022

ՈՒԵՖԱ-ն պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել եվրոպական մի քանի ակումբների համար՝ ֆինանսական ֆեյր-փլեյի (FFP) խախտումների պատճառով, Armsport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Times-ի լրագրող Մարտին Զիգլերը։ Խոսքը 2020-21 մրցաշրջանում FFP-ն խախտած տասը ակումբների մասին է։ Դրանց թվում են «Յուվենտուսը», «Ինտերը» և «Ռոման»։ Ցուցակում անգլիական թիմեր չկան։ Հաղորդվում է, որ «Ինտերը» և «Ռոման» ՈւԵՖԱ-ի հետ քննարկել են հնարավոր […]

̰
Ջրամատակարարման ցանցի նորացման ծրագիրն ավարտվում է առանց փողոցների հիմնանորոգման․ Գյումրիի «Անի» թաղամասում միայն երկու փողոց կասֆալտապատվի

18:20 23.08.2022

«Անի» թաղամասի մի քանի փողոցներում դեռ քանդման աշխատանքներ են, անցած տարվանից սկսված ջրամատակարարման համակարգի նորացումն ավարտել են, բայց մեկ -երկու տեղամասերում կոյուղատար ցանցի նորոգման գործեր են բացվել։ Դրանց ավարտից հետո էլ, բացի երկու փողոցից մնացածում հիմնանորոգումներ այս տարի չեն լինի։ Սա հայտնի դարձավ գարնանը, երբ 58-ի բոլոր բնակիչները բողոքում էին ցեխից, ամռան այս ամիսներին արդեն […]

̰
Ջրափրկարարները քաղաքացիներին մոտեցրել են ափ

18:14 23.08.2022

Օգոստոսի 23-ին, ժամը 16։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի «Վիշապ» լողափում քաղաքացին հեծանիվ նավակով դուրս է եկել լիճ և չի կարողանում վերադառնալ ափ։ Օգնության է մեկնել քաղաքացիական սկուտերը, որը կողաշրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու հերթապահ խումբ: Ջրափրկարարները քաղաքացիներին մոտեցրել են […]

̰
Արցախի նախագահն ընդունել է մի շարք հասարակական կազմակերպությունների պատասխանատուների

18:08 23.08.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 23-ին ընդունել է մի շարք հասարակական կազմակերպությունների պատասխանատուների:Հայտնում են Ահ նախագահի աշխատակազմից։   Քննարկվել են հանրային հնչեղություն ունեցող տարբեր խնդիրներ:   Երկրի ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հուզող հարցերին՝ ընդգծելով ոչ կառավարական կառույցների հետ շարունակական համագործակցության կարևորությունը իշխանություն-հասարակություն կապի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև Հանրապետության առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու գործում: […]

̰
Հորիզոն 18.00

18:00 23.08.2022

̰
SHANTNEWS

18:00 23.08.2022

̰
̰
Հաստատվել է ավարտական դասարանների վերաքննությունների ժամանակացույցը

17:56 23.08.2022

Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում 2021-2022 ուստարվա օգոստոսյան վերաքննությունների ժամանակացույցը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ըստ այդմ՝ քննությունները կազմակերպվելու են ներկայացվող ժամանակացույցին համապատասխան. 9-րդ դասարան «Հայոց լեզու» – 24.08.2022 թ. «Մաթեմատիկա» – 25.08.2022 թ. «Բնագիտություն» – 26.08.2022 թ. 12-րդ դասարան «Հայոց լեզու և հայ գրականություն» – 24.08.2022 թ. «Մաթեմատիկա» – 25.08.2022 […]

̰
Հրետանավորների հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ

17:55 23.08.2022

Օգոստոսի 23-ին N զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ: Անձնակազմը բացազատել է հրետանային միջոցները, իրականացրել պայմանական հակառակորդի թիրախների հայտնաբերման, կոորդինատների ճշգրտման և փոխանցման աշխատանքներ, հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները։

̰
BACK_TO_TOP