Բոլոր լուրերը – Page 382 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

Բոլոր լուրերը

Լեհաստանի նախագահն առաջարկում է ՆԱՏՕ-ի երկրներին անհապաղ բարձրացնել պաշտպանական ծախսերը՝ հասցնելով ՀՆԱ-ի 3%-ի

12:09 07.03.2025

 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ նամակ է ուղարկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին՝ առաջարկելով անհապաղ ավելացնել ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 3%-ի: «Ես գրավոր հարցում եմ ուղարկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին՝ Հաագայի գագաթնաժողովում ծախսերի հարցը բարձրացնելու և Դաշինքի շրջանակներում որոշում կայացնելու համար, որպեսզի ՀՆԱ-ի առնվազն 3%-ը և, հնարավոր է, ավելին հատկացվի պաշտպանությանը: […]

̰
SHANTNEWS

12:00 07.03.2025

̰
ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները նախատեսվում են հաջորդ շաբաթ. Զելենսկի

11:44 07.03.2025

Հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում կանցկացվեն ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ հույս հայտնելով, որ դա «բովանդակալից հանդիպում» կլինի։ Զելենսկին նշել է, որ Կիևն աշխատում է «արագ և տևական» խաղաղության հասնելու ուղղությամբ: «Ուկրաինական և ամերիկյան թիմերը վերսկսել են աշխատանքը, և հույս ունենք, որ հաջորդ շաբաթ մենք բովանդակալից հանդիպում կունենանք։ Ուկրաինան […]

̰
Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ում իր մասնաբաժինը չվճարելու դեպքում կարող են դիտարկվել տարբեր սցենարներ

11:25 07.03.2025

Եթե ​​Հայաստանը մինչև 2025 թվականի վերջը չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր ներդրումը, ապա կազմակերպության անդամ երկրները «կարող են դիտարկել տարբեր սցենարներ», բայց հավանաբար ոչ մեկի չեն վտարի, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Մինչև հունվարի 1-ը (2026 թ.-խմբ.) կարող է ստեղծվել իրավիճակ, որ երկու տարի չվճարելու դեպքում երկրները կարող են դիտարկել տարբեր սցենարներ», – […]

̰
ԵԽ պատգամավորը նամակ է հղել Կայա Կալասին Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների հարցով

11:10 07.03.2025

Եվրոպական խորհրդարանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆերնանդ Կարթեյզերը նամակ է հղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և նրա ուշադրությունը հրավիրել Բաքվում անօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների ներկա դրության վրա։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ եվրախորհրդարանականն իր նամակում ընդգծել է, որ Ռուբեն Վարդանյանի վիճակը մեծ մտահոգություն է առաջացնում։  Որպես Եվրոպական […]

̰
Անահիտ Մանասյանն ընդունել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողի ծնողների

11:03 07.03.2025

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 6-ին ընդունել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողի ծնողների։ Վերջիններս տեղեկացրել են, որ խնդիրներ ունեն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հետ կապված, այդ թվում` պայմանավորված օրենքով սահմանված տարիքային սահմանափակումներով: Քննարկվել են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի առնչությամբ առկա օրենսդրական և գործնական խնդիրները։ Անահիտ Մանասյանը վերահաստատել է, որ բարձրացված հարցը գտնվում […]

̰
«Կրթություն հանուն կայուն զարգացման. ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա» մրցանակի հայտերի ընդունելություն

10:57 07.03.2025

Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման. ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա» մրցանակի համար հայտերի ընդունումը: Մրցանակն ուղղված անհատների, հաստատութ­յունների, կազմակերպությունների կամ այլ միավորումների կողմից կրթության և կայուն զարգացման ոլորտներում իրականացված բացառիկ նախագծերի ու ծրագրերի պարգևատրմանը: Մրցանակի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքէջում՝ https://www.unesco.org/en/prizes/education-sustainable-development հղմամբ: Յուրաքանչյուր երկրից կարելի է ներկայացնել առավելագույնը 3 հայտ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության միջոցով: […]

̰
Ամփոփվում են մարզային փրկարարական վարչությունների և ենթակա ստորաբաժանումների կողմից փետրվար ամսին իրականացված միջոցառումները

10:52 07.03.2025

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հրամանի համաձայն՝ Փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումների կողմից փետրվար ամսվա ընթացքում հանրապետության բոլոր մարզերում կազմակերպվել և անց են կացվել մի շարք ուսումնավարժանքներ, դասընթացներ, սեմինարներ և հանրային իրազեկման միջոցառումներ, որոնց նպատակն է ձևավորել առավել կրթված և տեղեկացված հանրություն՝ պատրաստ արձագանքելու ցանկացած արտակարգ իրավիճակի: Միջոցառումների մեծ մասն ուղղված էր հեղեղումների […]

̰
Չինաստանի արտգործնախարարը խոսել է Ուկրաինայում խաղաղության մասին

10:44 07.03.2025

Չինաստանը ողջունում և աջակցում է բոլոր ջանքերը, որոնք նպաստում են Ուկրաինայում խաղաղության հասնելուն, ուրբաթ օրը կայացած ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ «Չինաստանը ողջունում և աջակցում է խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ջանքերը»,- ասել է Վան Ին ՝ խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին։ Նա նշել է, որ Չինաստանն ուկրաինական ճգնաժամի առաջին իսկ օրվանից […]

̰
Զելենսկին ապրիլի 10-ին կայցելի Հարավաֆրիկյան Հանրապետություն

10:30 07.03.2025

Վլադիմիր Զելենսկու պետական ​​այցը Հարավաֆրիկյան Հանրապետություն կկայանա 2025 թվականի ապրիլի 10-ին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Վինսենթ Մագվենյան։ «Այցը նախատեսված է ապրիլի 10-ին»,- ասել է նա։ Մագվենյան հավելել է, որ այցը պետության շարունակական ջանքերի մի մասն է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդության համար:  

̰
Տարադրամի փոխարժեքները մարտի 7-ին

10:12 07.03.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 424 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 429 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․38 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․45 դրամ:  

̰
Հունգարիայում հանրաքվե կանցկացվի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցով

10:00 07.03.2025

Հունգարիայի իշխանությունները հանրաքվե կանցկացնեն Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցով։ Այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ավարտին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Կարծում եմ, որ մենք պետք է լրջորեն վերաբերվենք Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության հարցին, այժմ անհնար է այս հարցում պատասխանատու որոշում կայացնել։ Ուստի, ես եկել եմ այն ​​եզրակացության, որ մենք քվեարկություն ենք նախաձեռնելու Եվրամիությանը […]

̰
UNRWA-ն գնահատել է Իսրայելի գործողությունները Արևմտյան ափում

09:50 07.03.2025

Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին Արևմտյան ափում փախստականների ճամբարների քանդումն անվանել է 1967 թվականի պատերազմից ի վեր պաղեստինցիների ամենամեծ տեղահանումը: Նա համապատասխան հայտարարություն է տեղադրել X-ում։ «Հորդանան գետի արևմտյան ափում տների համակարգված քանդումն աննախադեպ ազդեցություն է թողնում պաղեստինցի փախստականների կյանքի վրա։ Ջենին, Թուլկարմ և Նուր Շամս փախստականների ճամբարներում […]

̰
Չինաստանի ԱԳՆ. Չինաստանի և ՌԴ-ի միջև հարաբերություններն ուղղված չեն երրորդ երկրների դեմ

09:40 07.03.2025

Չինաստանն ու Ռուսաստանը միմյանց հետ զարգացնում են հարաբերություններ, որոնք ուղղված չեն երրորդ կողմերի դեմ և բացառում են առճակատումը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ «Չինաստանը և Ռուսաստանը գտել են համակեցության ուղի, որը հիմնված է այնպիսի սկզբունքների վրա, ինչպիսիք են դաշինքների հետ չդաշնակցումը, առճակատման բացակայությունը և երրորդ կողմերի դեմ երկկողմ հարաբերությունների չուղղորդումը», – ասել […]

̰
Մակրոնն ասել է, որ պատրաստ է Պուտինի հետ երկխոսության հարմար պահին

09:30 07.03.2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է երկխոսության ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, երբ հարմար պահը լինի։ «Ես պատրաստ եմ խոսել նախագահ Պուտինի հետ, երբ Վլադիմիր Զելենսկին և մեր եվրոպացի գործընկերները մտածենք, որ պահը ճիշտ է»,- ասել է Մակրոնը։ Միաժամանակ, նա հավելել է, որ առաջնորդների միջև խոսակցություններին պետք է նախորդեն բանակցությունները կողմերի միջև։ […]

̰
Ճապոնիան վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ը կկատարի Ճապոնիա-ԱՄՆ Անվտանգության պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները

09:21 07.03.2025

Ճապոնիայի իշխանությունները բացարձակապես վստահ են, որ Միացյալ Նահանգները, անվտանգության երկկողմ պայմանագրի շրջանակներում, հավատարիմ է իր պաշտպանությանը բոլոր միջոցներով, այդ թվում՝ միջուկային։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայաշին՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները ամերիկա-ճապոնական պաշտպանական դաշինքի մասին։ «Մենք բացարձակապես վստահ ենք, որ Միացյալ Նահանգները կկատարի Ճապոնիա-ԱՄՆ Անվտանգության պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները՝ […]

̰
Քրեական ոստիկանության ծառայողները առգրավել են շուրջ 30 կգ մարիխուանա

09:11 07.03.2025

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում և Քննչական կոմիտեի ՀԿԳ ՔԳՎ մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ստացվել էր տեղեկություն, որ պատրաստվում են Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան տեղափոխել խոշոր չափերի թմրամիջոցներ: Տեղեկությունը ստուգելու նպատակով ձեռնարկվեցին լայնածավալ օպերատիվ միջոցառումներ ու քննչական գործողություններ, և արդյունքը չուշացավ, հայտնում […]

̰
Վան Ին ասել է, որ Թայվանը երբեք երկիր չի եղել

09:05 07.03.2025

Թայվանը երբեք երկիր չի եղել, և նրա կարգավիճակը չի փոխվի նաև ապագայում։ Այս մասին Պեկինում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ ընթանում է 14-րդ գումարման Ազգային Ժողովրդական Կոնգրեսի (NPC, խորհրդարան) 3-րդ նստաշրջանը, ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ «ՄԱԿ-ի որոշումը ամբողջությամբ լուծեց ՄԱԿ-ում ամբողջ Չինաստանի, այդ թվում՝ Թայվանի ներկայացվածության հարցը․ ՄԱԿ-ում Թայվանի տարածաշրջանի միակ անունն այն է, […]

̰
Ավտոբուսով, քաղաքացիների հետ շփվելով, եկա աշխատավայր. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

08:55 07.03.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել։ «Ավտոբուսով, քաղաքացիների հետ շփվելով, եկա աշխատավայր»,- տեսանյութին կից գրել է նա։  

̰
Լաթաքիայում պարետային ժամ է հայտարարվել

08:47 07.03.2025

Լաթաքիա նահանգի ներքին անվտանգության վարչությունը պարետային ժամ է սահմանել Սիրիայի անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների միջև բախումների ֆոնին։ Այս մասին հայտնում է սիրիական SANA պետական ​​գործակալությունը։ Հինգշաբթի օրը Ասադի կողմնակիցների խումբը հարձակվել է սիրիական նոր վարչակազմի ներքին անվտանգության վարչության անցակետերից մեկի վրա Ջեբլա քաղաքի մերձակայքում։ Al Jazeera-ն հայտնել է, որ առնվազն 15 […]

̰
Թրամփ. ԱՄՆ-ը չի պաշտպանի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք քիչ ծախսեր են կատարում պաշտպանության վրա

08:39 07.03.2025

ԱՄՆ-ը մտադիր չէ պաշտպանել Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության (ՆԱՏՕ) այն դաշնակիցներին, որոնք բավարար չափով չեն ծախսում պաշտպանության վրա։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան հարցրել են, թե արդյոք նա մտադիր է պաշտոնականացնել այնպիսի քաղաքականություն, որ Վաշինգտոնը չի պաշտպանի դաշինքի երկրներին, որոնք բավարար չափով չեն ծախսում իրենց […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:27 07.03.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Ֆրանսիան այլ երկրների հետ կքննարկի իր միջուկային զսպման ընդլայնման հարցը

08:21 07.03.2025

Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են մինչև 2025 թվականի կեսերը բանակցություններ վարել այլ պետությունների ներկայացուցիչների հետ՝ այդ երկրների պաշտպանության համար ֆրանսիական միջուկային զսպման ուժերի գործողությունների ընդլայնման շուրջ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ պաշտպանության արտակարգ գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում։ «Իմ մի քանի գործընկերներ դիմել են ինձ, և մենք այժմ մտնում ենք մի փուլ, […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:11 07.03.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Եվրոպա լիգա. «Ռեալ Սոսյեդադը» ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

08:05 07.03.2025

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում իսպանական «Ռեալ Սոսյեդադը» ոչ-ոքի է խաղացել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Սան Սեբաստիանի «Ռեալ Արենա» մարզադաշտում և ավարտվել է 1։1 հաշվով։ Խաղի առաջին գոլը 57-րդ րոպեին խփել է Ջոշուա Զիրկզեն՝ առաջ մղելով ՄՅՈՒ-ին: Իսպանական թիմի կազմում հաշիվը հավասարեցրել է Միկել Օյարսաբալը՝ 70-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: […]

̰
Հրդեհ Բյուրավան գյուղում

08:00 07.03.2025

Մարտի 6-ին, ժամը 20:53-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուրավան գյուղի կենտրոնական փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Շիրազի փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 150 քմ)։ Հրդեհը […]

̰
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպել է Ուկրաինայի նախագահի հետ

23:59 06.03.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն X-ի միկրոբլոգում գրել է, որ հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահի հետ: «Կարևոր քննարկումներ նախագահ Զելենսկիի հետ՝ Ուկրաինայում տևական խաղաղության ճանապարհի մասին»,- գրել է դաշինքի ղեկավարը: Important discussions with President @ZelenskyyUa about the path to a lasting peace in Ukraine. pic.twitter.com/0YuXEPtT5d — Mark Rutte (@SecGenNATO) March 6, 2025

̰
Սուրեն Արզումանյանը՝ Հայաստանի բասկետբոլի կանանց Մ18 հավաքականի գլխավոր մարզիչ

23:48 06.03.2025

Սուրեն Արզումանյանը նշանակվել է կանանց Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից։ 56-ամյա մասնագետը ավելի քան 30 տարվա մարզչական փորձ ունի։ 2018 թվականի ամռանը նա եղել է Հայաստանի Մ18 հավաքականի մարզչի օգնականը։ Իսկ 2021 թվականին նրա գլխավորությամբ կանանց մինչև 16 տարեկանների Հայաստանի հավաքականը գրավել է երրորդ տեղը Եվրոպայի առաջնության […]

̰
Ուիտկոֆ. ԱՄՆ-ը և Ուկրաինան կհանդիպեն Սաուդյան Արաբիայում հաջորդ շաբաթ

23:39 06.03.2025

ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները խաղաղ կարգավորման շուրջ կմեկնարկեն հաջորդ շաբաթ՝ Սաուդյան Արաբիայում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը լրագրողների հետ զրույցում։ «Այժմ մենք քննարկում ենք ուկրաինացիների հետ հանդիպումը Էր-Ռիադում կամ նույնիսկ հնարավոր է Ջիդդայում կազմակերպելու համար», – ասել է նա: Ուիտկոֆը նշել է, որ ԱՄՆ-Ուկրաինա հանդիպման օրակարգում կներառվեն խաղաղ համաձայնագրի հիմունքները և […]

̰
Սիրիայի իշխանությունները Տարտուսում պարետային ժամ են սահմանել բախումների ֆոնին

23:28 06.03.2025

Հասարակական անվտանգության վարչությունը, որը ենթարկվում է Սիրիայի նոր կառավարությանը, որոշել է պարետային ժամ սահմանել Տարտուս քաղաքում մարտի 6-ին տեղական ժամանակով ժամը 22:00-ից մինչև մարտի 7-ի առավոտյան ժամը 10:00-ն՝ կապված երկրում նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների հետ մի շարք զինված բախումների հետ: «Տարտուս քաղաքի հանրային անվտանգության վարչությունը հայտարարում է ընդհանուր պարետային ժամ սահմանելու մասին այսօր երեկոյան […]

̰
BACK_TO_TOP