08:55 07.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել։ «Ավտոբուսով, քաղաքացիների հետ շփվելով, եկա աշխատավայր»,- տեսանյութին կից գրել է նա։
08:47 07.03.2025
Լաթաքիա նահանգի ներքին անվտանգության վարչությունը պարետային ժամ է սահմանել Սիրիայի անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների միջև բախումների ֆոնին։ Այս մասին հայտնում է սիրիական SANA պետական գործակալությունը։ Հինգշաբթի օրը Ասադի կողմնակիցների խումբը հարձակվել է սիրիական նոր վարչակազմի ներքին անվտանգության վարչության անցակետերից մեկի վրա Ջեբլա քաղաքի մերձակայքում։ Al Jazeera-ն հայտնել է, որ առնվազն 15 […]
08:39 07.03.2025
ԱՄՆ-ը մտադիր չէ պաշտպանել Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության (ՆԱՏՕ) այն դաշնակիցներին, որոնք բավարար չափով չեն ծախսում պաշտպանության վրա։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան հարցրել են, թե արդյոք նա մտադիր է պաշտոնականացնել այնպիսի քաղաքականություն, որ Վաշինգտոնը չի պաշտպանի դաշինքի երկրներին, որոնք բավարար չափով չեն ծախսում իրենց […]
08:27 07.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:21 07.03.2025
Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են մինչև 2025 թվականի կեսերը բանակցություններ վարել այլ պետությունների ներկայացուցիչների հետ՝ այդ երկրների պաշտպանության համար ֆրանսիական միջուկային զսպման ուժերի գործողությունների ընդլայնման շուրջ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ պաշտպանության արտակարգ գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում։ «Իմ մի քանի գործընկերներ դիմել են ինձ, և մենք այժմ մտնում ենք մի փուլ, […]
08:05 07.03.2025
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում իսպանական «Ռեալ Սոսյեդադը» ոչ-ոքի է խաղացել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Սան Սեբաստիանի «Ռեալ Արենա» մարզադաշտում և ավարտվել է 1։1 հաշվով։ Խաղի առաջին գոլը 57-րդ րոպեին խփել է Ջոշուա Զիրկզեն՝ առաջ մղելով ՄՅՈՒ-ին: Իսպանական թիմի կազմում հաշիվը հավասարեցրել է Միկել Օյարսաբալը՝ 70-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: […]
08:00 07.03.2025
Մարտի 6-ին, ժամը 20:53-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուրավան գյուղի կենտրոնական փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Շիրազի փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 150 քմ)։ Հրդեհը […]
23:59 06.03.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն X-ի միկրոբլոգում գրել է, որ հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահի հետ: «Կարևոր քննարկումներ նախագահ Զելենսկիի հետ՝ Ուկրաինայում տևական խաղաղության ճանապարհի մասին»,- գրել է դաշինքի ղեկավարը: Important discussions with President @ZelenskyyUa about the path to a lasting peace in Ukraine. pic.twitter.com/0YuXEPtT5d — Mark Rutte (@SecGenNATO) March 6, 2025
23:48 06.03.2025
Սուրեն Արզումանյանը նշանակվել է կանանց Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից։ 56-ամյա մասնագետը ավելի քան 30 տարվա մարզչական փորձ ունի։ 2018 թվականի ամռանը նա եղել է Հայաստանի Մ18 հավաքականի մարզչի օգնականը։ Իսկ 2021 թվականին նրա գլխավորությամբ կանանց մինչև 16 տարեկանների Հայաստանի հավաքականը գրավել է երրորդ տեղը Եվրոպայի առաջնության […]
23:39 06.03.2025
ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները խաղաղ կարգավորման շուրջ կմեկնարկեն հաջորդ շաբաթ՝ Սաուդյան Արաբիայում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը լրագրողների հետ զրույցում։ «Այժմ մենք քննարկում ենք ուկրաինացիների հետ հանդիպումը Էր-Ռիադում կամ նույնիսկ հնարավոր է Ջիդդայում կազմակերպելու համար», – ասել է նա: Ուիտկոֆը նշել է, որ ԱՄՆ-Ուկրաինա հանդիպման օրակարգում կներառվեն խաղաղ համաձայնագրի հիմունքները և […]
23:28 06.03.2025
Հասարակական անվտանգության վարչությունը, որը ենթարկվում է Սիրիայի նոր կառավարությանը, որոշել է պարետային ժամ սահմանել Տարտուս քաղաքում մարտի 6-ին տեղական ժամանակով ժամը 22:00-ից մինչև մարտի 7-ի առավոտյան ժամը 10:00-ն՝ կապված երկրում նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների հետ մի շարք զինված բախումների հետ: «Տարտուս քաղաքի հանրային անվտանգության վարչությունը հայտարարում է ընդհանուր պարետային ժամ սահմանելու մասին այսօր երեկոյան […]
23:16 06.03.2025
ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը Մոսկվայում անցկացված «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց միջազգային գրոսմայստերի իր առաջին նորման: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Վահեն, բոլոր խաղերում խաղալով իրենից բավականին բարձր վարկանիշ ունեցող մրցակիցների դեմ, 9 հնարավորից վաստակեց 5 միավոր և 52,4 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը։
23:07 06.03.2025
Մարտի 6-ին, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը Ծառայության անձնակազմին է ներկայացրել պետի նորանշանակ տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահե Նանուշյանին։ Այս մասին հայտնել են Քրեակատարողական ծառայությունից։ Վահե Նանուշյանը նշանակվել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ մարտի 4-ի հրամանով, իսկ մինչ այդ զբաղեցնում էր Ծառայության շտաբի պետի տեղակալի պաշտոնը։ Խոսելով Վահե Նանուշյանի՝ ոլորտում ունեցած փորձի և մասնագիտական […]
22:55 06.03.2025
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն աշխատանքային շրջայց է կատարել Գյումրու և Վանաձորի մաքսային հսկողության գոտիներում, այցելել Բագրատաշեն և Այրում անցակետեր, ինչպես նաև Գյումրու և Վանաձորի հարկ վճարողների սպասարկման սրահներ։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից։ Կոմիտեի ղեկավարը կարևորել է առևտրի դյուրինացման, ՊԵԿ համակարգերի թվայնացման, ենթակառուցվածքների արդիականացման, ինչպես նաև հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքները ու […]
22:44 06.03.2025
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթվանից սկսած յուրաքանչյուր շաբաթ առանձին ընդունելության ժամեր կունենա աշակերտների, ուսանողների հետ խոսելու, նրանց առաջարկներն ու դիտարկումները լսելու համար։ «Սիրելի աշակերտներ, ուսանողներ, հաջորդ շաբաթվանից սկսած յուրաքանչյուր շաբաթ առանձին ընդունելության ժամեր կունենամ ձեզ հետ խոսելու, ձեր առաջարկներն ու դիտարկումները լսելու համար։ Կփորձենք դա կազմակերպել յուրաքանչյուր ուրբաթ, […]
22:33 06.03.2025
Գազայի հատվածում ցանկացած սրացում կարող է հանգեցնել այնտեղ մնացած իսրայելցի պատանդների մահվան: Այս նախազգուշացումը տեսաուղերձում արել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալ թևի ներկայացուցիչ Աբու Ուբայդան։ «Մենք զգուշացնում ենք օկուպանտների ընտանիքներին և բոլոր շահագրգիռ կողմերին, որ ունենք ապացույցներ, որ մնացած պատանդները դեռ ողջ են, և որ մեր ժողովրդի դեմ ագրեսիայի ցանկացած սրացում, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի պատանդներից […]
22:22 06.03.2025
Հայաստանի քաղաքացի Իշխան Վերդյանը դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ իրեն քաղաքական ապաստան տալու խնդրանքով: Նա ասել է, որ ցանկանում է տեղափոխվել Բաքու ու այնտեղ հաստատվել: Ի՞նչ է հայտնի այդ անձի մասին ու ինչո՞վ է նա բացատրում իր արածը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այդ Իշխան Վերդյան կոչվող անձնավորությունն Իլհամ Ալիևին դիմել է նամակով՝ խնդրելով […]
22:11 06.03.2025
Այսօր Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է «Կնոջ զգեստապահարանի գաղտնիքը» խորագրով բացառիկ ցուցահանդես, որը կծանոթացնի 19-20-րդ դարասկզբի կանացի ասեղնագործ հանդերձանքի, աքսեսուարների և ասեղնագործության նուրբ արվեստին։ Այս մասին տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանից: Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 8-ը։
21:49 06.03.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Բագրատունյաց պող․ 24, 26, 26/1, 28, 30 34, 34ա, 36/1, 36 38, 38/1, 38/2, 40, 40/1, 40ա շենքեր, Բագրատունյաց պող․ 4-րդ նրբ․ 1-13 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բագրատունյաց պող․ 4-րդ […]
21:39 06.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ աշխատանքային հանդիպում է ունեցել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռ. Պետրոսյանի հետ: Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է հրապարակել:
21:30 06.03.2025
Հայաստանն Ադրբեջանից ընդամենը վերջերս ստացավ խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրությունը: 17 հոդվածից երկուսը, սակայն, շարունակում են մնալ չհամաձայնեցված: Դրան զուգահեռ վերջին շրջանում դարձյալ սկսել է ակտիվորեն քննարկվել ենթառակուցվածքների ապաշրջափակման հարցը, որին, թեև ըստ նախնական համաձայնության, պետք է կողմերը անդրադառնային խաղաղության պայմանագրից հետո: Ի՞նչ նոր զարգացումներ կան հայ-ադրբեջանական բանակցություններում և ինչպիսի՞ն է Հայաստանի արտաքին քաղաքականության դիրքավորումը աշխարհաքաղաքական […]
21:17 06.03.2025
Մարտի 5-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահ, կոնգրեսական Բրեդ Շերմանի հետ (Դեմոկրատական, Կալիֆորնիա): Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, դրանց շարունակական զարգացմանը և, այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել նաև կրկնակի հարկմանը։ Կողմերը պայմանավորվել են այս ուղղությամբ համատեղ ջանքերն ակտիվացնել։
21:08 06.03.2025
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է Կովկասի բնության հիմնադրամի կողմից նկարահանված «Սևան» ազգային պարկի ձմեռային տեսարանները:
20:56 06.03.2025
Մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ Կարեն Ս․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Գարիկ Գ․-ի վարած «Lexus GX 460» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Վթարի […]
20:44 06.03.2025
Միայն նախորդ տարի «Ստենտ կյանքի համար» ծրագրով պետական պատվերի շահառուի կարգավիճակ չունեցող 2682 անձ անհապաղ հետազոտվել և ստենտավորվել է: Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Խոսքը սրտամկանի սուր ինֆարկտի դեպքերին է վերաբերում, անկախ այն հանգամանքից, շտապօգնության ծառայության միջոցով, թե ինքնուրույն է հասել հիվանդանոց: Առողջական նման լրջագույն խնդրի առաջ կանգնած քաղաքացու կյանքը փրկել հնարավոր […]
20:35 06.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ աշխատանքային հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ: Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է հրապարակել:
20:26 06.03.2025
Մարտի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմանում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները հայտնաբերել են մոտ 35-40 տարեկան տղամարդու դի: Դեպքի մասին ոստիկանության Դավիթաշենի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի […]
20:14 06.03.2025
Կառավարությունը 2025 թվականի մարտի 6-ի նիստում հավանություն է տվել «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին։ Հարկ է նշել, որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին, և չի համապատասխանում թե ներկայիս կառավարման համակարգին, թե միջազգային պահանջներին և ստանդարտներին։ […]