23:00 24.08.2022
Հնդկաստանի անտառներից մեկում արջը հոշոտել է մի կնոջ, խեղել նրա ամուսնուն ու աղջկան, ովքեր փորձել են օգնության ձեռք մեկնել։ Այս մասին հայտնում է Prameyanews.com-ը։ Հարձակումը տեղի է ունեցել երկուշաբթի՝ օգոստոսի 22-ին, Օդիշա նահանգում։ Թանգամ գյուղի տարեց բնակիչ Բուդուլի Մալլիկը գնացել է անտառ՝ վառելափայտ հավաքելու։ Հնդկուհին տնից ոչ հեռու է եղել, երբ արջը հարձակվել է նրա […]
22:48 24.08.2022
Փետրվարի 24-ից Ուկրաինայում 5614 խաղաղ բնակիչ է զոհվել, 7946-ը՝ տուժել: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոն կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում՝ նշելով, որ սրանք միայն ճշտված տվյալներն են: Նրա խոսքով՝ կողմերի ռազմագերիների վիճակը խիստ անհանգստացնում է ՄԱԿ-ին: «Բոլոր ռազմագերիները գտնվում են միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո», – […]
22:38 24.08.2022
Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար, արքայազն Աբդուլազիզ բեն Սալման Ալ Սաուդը հայտարարել է, որ նավթի համաշխարհային շուկան հոգեվարքի մեջ է։ Այս մասին նա ասել է Bloomberg-ին տված հարցազրույցում։ «Առանց բավարար իրացվելիության շուկաները չեն կարող ռացիոնալ արտացոլել իրողությունները և կարող են ստեղծել անվտանգության կեղծ զգացում այն ժամանակ, երբ պահեստային կարողությունները խիստ սահմանափակ են: Խափանումների մեծ վտանգ կա», […]
22:29 24.08.2022
Մեծ Բրիտանիայում ուժի մեջ է մտնում ռետինե խողովակների կիրառության արգելքը: Արգելքը հայտարարվել է անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում և Անգլիայի հարավի մի շարք շրջաններում Thames Water ընկերության կողմից: Բրիտանացիները, ովքեր շարժունակության խնդիր ունեն, կկարողանան շարունակել ջրի խողովակներն օգտագործել իրենց այգիները ջրելու և մեքենաներն ու գույքը լվանալու համար: Ավելի վաղ ոռոգման համար ճկուն խողովակների օգտագործման արգելք […]
22:22 24.08.2022
ԱՄՆ Արկանզաս նահանգի Գարիսոն քաղաքում կատուն հազվագյուտ երկերես ձագ է լույս աշխարհ բերել։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ Կատվի տեր Արիել Կոնտրերասը պատմել է, որ ինքը լվացք էր անում, երբ կատվի ձագը ծնվել է: Կինը զանգահարել է ամուսնուն: Երկրորդ ձագուկը երկերես է եղել «Երբ նա ծնվեց, ամուսինս ասաց. «Սիրելի՛ս, երկու գլուխ ունի»,- հիշում […]
22:10 24.08.2022
ԱՄՆ Օրեգոն նահանգում բնակվող մի զույգ վիճակախաղի կազմակերպիչներին է ուղարկել շան ծամած վիճակախաղի տոմսն ու ստացել շահումը։ Այս մասին հայտնում է 11 News-ը։ Նաթան և Ռեյչել Լամեթները 3 դոլարանոց վիճակախաղի տոմս են գնել և թողել տանը։ Այնտեղ տոմսը գտել են նրանց շները՝ Էփլը և Ջեքը, և ծամել այն: Չնայած տոմսից գրեթե ոչինչ չէր մնացել, զույգը […]
21:57 24.08.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունն ամփոփում է «Սուրմալու» առևտրի կենտրոնում իրականացրած աշխատանքները։ Օգոստոսի 14-23-ը ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին հերթափոխերով մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից 1133 փրկարարական ծառայող։
21:36 24.08.2022
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կմեկնի արձակուրդ։ Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար […]
21:26 24.08.2022
Մեքսիկայում հինգ մետրանոց կոկորդիլոսը խժռել է մի տղամարդու և լողացել ափով՝ սպանվածին երախում պահած։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ Տեսանյութը նկարահանվել է լրագրող Պորֆիրիո Իբարայի կողմից հինգշաբթի՝ օգոստոսի 18-ին, Տամաուլիպաս նահանգի Տամպիկո քաղաքում։ «Տղամարդը որոշել էր լողալ ծովածոցում, գիշատիչն այդ ժամանակ էլ հարձակվել է», – ասում է Իբարան, ով խմբագիր է և աշխատում […]
21:14 24.08.2022
Գլխի ժապավենը, որը հատկապես հայտնի էր 2000-ականներին, այս սեզոնին կրկին նորաձև է, հայտնում է Hello ամսագիրը։ Հայտնի է, որ թրենդը սահմանած հայտնիներից մեկը դերասանուհի և մոդել Նիկոլա Պելցն էր։ Պապարացիները ֆիքսել են մոդելին ամուսնու՝ Բրուքլին Բեքհեմի հետ Բևերլի Հիլզում։ Նա կրում էր մուգ շապիկ, վառ կանաչ միդի կիսաշրջազգեստ և հարթ կոշիկներ, գլխի սև ժապավեն և […]
21:00 24.08.2022
Մեդիսոն Ռիդի վարսահարդար և առաջատար ոճաբան Շվան Պերկինսը Glamour հրատարակության կայքում նշել է 2022 թվականի աշնան համար մազերի ամենաթրենդային գույնը: Խոսքը «mocha-brunette» երանգի մասին է. դա խորը շագանակագույնն է՝ տաք շոկոլադե երանգներով։ Ըստ Պերկինսի՝ մազերի այս գույնը կատարյալ է մաշկի սառը երանգով թխահերների համար։ Որպես «մոկա թխահեր» մասնագետնօրինակ է բերել սուպերմոդել Հեյլի Բիբերին, դերասանուհի Ջեսիկա […]
20:47 24.08.2022
Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել և շնորհավորել Ուկրաինային Անկախության օրվա առթիվ։ Դարչիաշվիլին գրել է, որ Վրաստանը համերաշխություն է հայտնում Ուկրաինային և պաշտպանում է նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: «Շնորհավորում եմ Ուկրաինային Անկախության հատուկ օրվա առթիվ: Թող պատերազմը շուտ ավարտվի, և թող Ուկրաինան ավելի ուժեղ դուրս գա այս փորձությունից, որպեսզի նրա […]
20:40 24.08.2022
Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող առևտրապահեստային համալիրի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, կա 1 զոհ, 2 վիրավոր: Այս մասին հայտնում է ՔԿ մայրաքաղաքային գլխավոր վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան, փոխանցում է RIA Novosti-ն: ՌԴ ԱԻՆ տվյալներով՝ հրդեհն ընդգրկել է 1500 քառակուսի կմ տարածք, կրակի դեմ պայքարում է ավելի քան 150 մարդ: Քիչ առաջ տեղեկություններ են […]
20:23 24.08.2022
Բնապահպանական նախագծերի շրջանակում ՆԱՏՕ-ի` Բրյուսելում տեղակայված կենտրոնակայանն իր տարածքում չորս մեղվափեթակ է տեղադրել: Այս մասին հայտնում է դաշինքի կայքը: «Սեզոնի ընթացքում յուրաքանչյուր փեթակ արտադրում է մոտ 80-100 կիլոգրամ մեղր, որի մեծ մասը մնում է մեղուների կենսագործունեության ապահովման համար: Յուրաքանչյուր փեթակից մեղվաբույծները տարեկան հավաքում են մոտ 25 կիլոգրամ մեղր», – ասվում է հաղորդագրության մեջ: Փեթակների տեղադրման […]
20:12 24.08.2022
ՄԱԿ-ում Ռուսաստանի պատվիրակությունը դեմ է արտահայտվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վիրտուալ մասնակցությանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա նիստին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Անվտանգության խորհրդի դահլիճում պետք է լինի նրա ֆիզիկական ներկայությունը: Դա մեր քմահաճույքը չէ, այլ կանոններ, որոնք կարգավորում են խորհրդի աշխատանքը: Այստեղ ոչ թե քաղաքականության, այլ ընթացակարգի հարց է»,- ասել է ՌԴ […]
20:00 24.08.2022
Գյումրիի շուկայամերձ հատվածներն ու փողոցները, որոնք բացօթյա առևտրի վայրեր էին, արդեն 20 օր է մաքրված են տաղավարներից, գետնին վաճառվող միրգ ու բանջարեղեն, կենդանական ծագման մթերքներ չկան։ Փողոցներն ու Հաղթանակի պողոտային հարող մայթերն անցուդարձի համար ազատ են։ Բացօթյա առևտրով զբաղվողներից շատերն իրենց առևտուրն այլ տեղ են կազմակերպում։ «Մի քանի հոգի արդեն տեղափոխվել է Միկրոյի շուկա, մի […]
19:54 24.08.2022
Կառավարության կողմից հաստատված աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի աջակցության ծրագրի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքներ իրականացնելու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետները օգոստոսի 23-ին այցելել են Մարտունի համայնք, որտեղ հանդիպում են ունեցել տեղի ֆերմերային տնտեսությունների ղեկավարների, բնակավայրերի վարչական ղեկավարների, հողօգտագործողների և շահառուների հետ։ Ծրագիրը իրականացվում է 1 հա աշնանացան […]
19:50 24.08.2022
Օգոստոսի 24-ին, ժամը 16։16-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աչաջուր գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:20-ին, մարվել՝ 18:50-ին: Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ:
19:44 24.08.2022
«Շերիֆ»-ի գլխավոր մարզիչ Ստեպան Թոմասը խոսել է «Փյունիկ»-ի դեմ սպասվող խաղի մասին. «Սպավում է դժվար հանդիպում։ «Փյունիկը» լավ թիմ է։ Պետք է հանդիպման սկզբից խաղանք ագրեսիվ և կենտրոնացված։ Ցավոք չկարողացանք գոլ խփել նախորդ խաղում։ Բայց կարևոր է, որ գոլ ևս բաց չենք թողել։ Հաղթելու համար պետք է գոլ խփել։ Մենք լավ ենք պատրաստվել առաջիկա խաղին, վաղն […]
19:38 24.08.2022
Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին հայտարարել է, որ Թեհրանը և Մոսկվան շուտով համաձայնագիր կստորագրեն նավթի և գազի փոխանակման վերաբերյալ, հայտնում է Shana-ն։ «Շատ մոտ ապագայում Ռուսաստանից գազի ներկրման և փոխանակման վերաբերյալ վերջնական համաձայնագիր կստորագրվի ռուսական կողմի և Իրանի գազի ազգային ընկերության միջև Մոսկվայում»,- ասել է նախարարը։ Նախօրեին Reuters-ը, վկայակոչելով Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) աղբյուրներ, […]
19:30 24.08.2022
Օգոստոսի 24-ին, ժամը 14։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի Զոնալ թաղամասի 9-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «KamAZ» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Խ․ Խ․, ծնված 1962 թ․)․ վարորդը հոսանքահարվել և մահացել […]
19:21 24.08.2022
«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրով Շիրակի մարզում իրականացվել է 1 մլրդ 216 մլն դրամի աշխատանք։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ 870 մլն 912 հազար դրամի շրջանակներում 11 բնակավայրում իրականացվել են ջրարբիացման համակարգերի կառուցման աշխատանքներ, շուրջ 40 կմ ջրագիծ, 30 խմոց, 10 հովվի տնակ և կենդանիների 10 հատ հավաքատեղի է կառուցվել։ 3 բնակավայրում ստեղծված […]
19:15 24.08.2022
Օգոստոսի 24-ին, ժամը 16։05-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մովսես գյուղի «Հացուտ» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:25-ին, մարվել՝ 18:03-ին: Այրվել […]
19:08 24.08.2022
Ուսուցչական կազմի համար ամառային արձակուրդներն արդեն ավարտված են, նոր ուսումնական տարվա մեկնարկի տրամադրություն է։ Սկսել են դասասենյակների վերադասավորումներն ու վերանորոգման աշխատանքները։ Գյումրիի հիմնական դպրոցներից մեկում՝ թիվ 15-ում առաջին դասարանցիների համար 2 դասասենյակ են պատրաստել՝ նախորդ տարվա նման։ Այս ուսումնական տարում կունենան գրեթե նույն թվակազմով առաջն դասարանցի, ինչ նախորդին էր։ Արդյունքում առաջին դասարանցիների սահմանային թիվը դեռ […]