23:30 04.03.2025
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը երևանյան վերջին մարզումն անցկացրեց Դանիա մեկնելուց առաջ։ Մեր ընտրանին մարտի 8-ին կհյուրընկալվի Դանիային, իսկ մարտի 12-ին կընդունի Ղազախստանի ընտրանուն։
23:27 04.03.2025
Եթե արևմտյան երկրների կողմից ինչ-որ սպառնալիք հնչի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, որո՞նք են լինելու Ձեր գործողություններն այդ պարագայում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցն է տվել Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսության լրագրողը։ «Պետք է ճշտել ի՞նչ նկատի ունեք սպառնալիք ասելով, բայց մենք ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ։ […]
23:15 04.03.2025
IRIB – Հանուն Բարձրյալն Աստծո, մեծարգո վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստաընկերության այս հարցազրույցն անցկացնելու խնդրանքն ընդունելու համար: Ձեր թույլտվությամբ մեր զրույցը սկսենք երկկողմ հարաբերություններից: Իրանի և Հայաստանի բարեկամական հարաբերություններն ավելի քան 1000 ամյա վաղեմություն ունեն, և այդ հարաբերությունները միշտ համարվել են եզակի հարաբերություններ: Միևնույն ժամանակ երկու երկրներն էլ ունեն զգալի կարողություններ, որոնք […]
23:10 04.03.2025
Հոգեբան Վիկտորյա Դմիտրիևան համոզված է, որ երեխաներին պետք է կտրել գաջեթների մշտական օգտագործումից, որպեսզի նրանք սովորեն հաղթահարել ձանձրույթն առանց դրանց: Նա այս հմտությունը զարգացնելու համոզիչ պատճառ է ներկայացրել իր Telegram ալիքում: Հոգեբանն ընդգծել է, որ երեխաները պետք է կարողանան իրենց զբաղմունքն ապահովել առանց սմարթֆոնների։ Նա այս հմտությունը կարևոր է համարում հետագա կյանքում: Եթե մարդը չի […]
22:55 04.03.2025
Պակիստանի հյուսիս-արևմուտքում մահապարտ ահաբեկչի պայթյունի հետևանքով առնվազն ինը մարդ է զոհվել Խայբեր Փախտունխվա նահանգում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։ Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Բաննու թաղամասում։ Հարձակվողի թիրախը անվտանգության կառույցներն էին։ Ոստիկանության աղբյուրները հայտնում են, որ ևս 18 մարդ վիրավորվել է։ Նահանգի իշխանությունները դատապարտել են ահաբեկչությունը և հայտնել, որ սպասում […]
22:40 04.03.2025
«Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը NBA-ում հատել է 1000 հաղթանակի շեմը, հաղորդում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի մամուլի ծառայությունը։ Պատմության մեջ միայն երեք բասկետբոլիստ է ավելի շատ հաղթական խաղ անցկացրել NBA-ում: Այդ բասկետբոլիստներ են Քարիմ Աբդուլ-Ջաբարը (1074), Ռոբերտ Փերիշը (1014) և Թիմ Դանքանը (1001): Ի դեպ, 40-ամյա Լեբրոն Ջեյմսը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի պատմության գլխավոր […]
22:25 04.03.2025
Հայաստանի Հանրապետության մարզերում բնակչության պաշտպանության համակարգերի կամավոր կարողությունների միջոցով ամրապնդմանն ուղղված՝ փետրվարի 17-ից 28-ը Ավստրիական Կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում ՆԳՆ փրկարար ծառայության Խաչիկի, Շիկահողի, Մարտիրոսի, Արագածի, Երվանդաշատի, Մեծ Պարնու, Տեղի և Մեղրաձորի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի 43 կամավորների համար կազմակերպվել և անց են կացվել վերապատրաստման […]
22:15 04.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությանը։
22:11 04.03.2025
Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանը մարտի 4-ին հանդիպում է ունեցել Եգիպտոսի մարդկային զարգացման գծով փոխվարչապետ, առողջապահության և ազգաբնակչության նախարար Խալեդ Աբդել-Ղաֆֆարի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առողջապահության տարբեր ոլորտներում ՀՀ և ԵԱՀ միջև համագործակցության ներկայիս իրավիճակը և հետագա զարգացման հեռանկարները: Երկուստեք ընդգծվել են ՀՀ և ԵԱՀ միջև ոլորտային փոխգործակցության առավել ընդլայնման և խորացման […]
21:50 04.03.2025
Ռուսաստանի մայրաքաղաքում շուտով կտեղադրվի Հեյդար Ալիևի հուշարձանը: Որոշումն այդ մասին կայացրել են Մոսկվայի քաղաքային իշխանությունները: Որտե՞ղ է լինելու արձանը ու ի՞նչ է նշանակում սա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Արձանը նախատեսվում է տեղադրել Ադրբեջանի դեսպանության առջևի պուրակում: Դա քաղաքի ամենակենտրոնում է գտնվում: Երեկ տեղի ունեցավ այդ հիմքի գցման պաշտոնական արարողությունը, որին ներկա էր […]
21:35 04.03.2025
Վաշինգտոնի նպատակն է Կիևին ներգրավել ուկրաինական կարգավորման բանակցություններում, երեքշաբթի ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը: «Մենք այնքան էլ մտահոգված չենք Ուկրաինայի հրապարակային հայտարարություններով: Մեզ պետք է, որ այս երկիրը համաձայնի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին։ Մինչ այժմ Ուկրաինան բանակցություններ վարելու ցանկություն չի հայտնել, հուսով ենք, որ դա կփոխվի»,- ասել է նա լրագրողներին՝ ԱՄՆ Կոնգրեսում: Վենսը նշել […]
21:22 04.03.2025
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 4-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Ողջունելով դեսպանին՝ նախարարը նշել է, որ ՀՀ-ում նորանշանակ դեսպանը կարևոր դեր կունենա երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվել Ոստիկանության ոլորտում որոշակի համագործակցության փորձին և հնարավորություններին, մասնավորապես՝ Ոստիկանության գվարդիայի ձևավորման և հենասյունային այլ ուղղություններով: Արփինե Սարգսյանը նշել է, […]
21:10 04.03.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ե․Թադևոսյան փ․ 14 շենք, Ե․Թադևոսյան նրբ․ 1, 3, 5, 7, 9 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածի փ․ 93, 93ա շենքերը,Կողբի 1 և 2 փողոցների առանձնատներ, Արագածի, Ղարիբջանյան փողոցների առանձնատներ և […]
20:57 04.03.2025
Մարտի 4-ին, ժամը 14:41-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Ղափանցյան փողոցի ռեստորաններից մեկի բակում այրվում է փայտ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ռեստորանի հետնամասում գտնվող ինքնաշեն ծածկի տակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
20:51 04.03.2025
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր չեղարկման հարցի դեպքում հիմնվել միայն պաշտոնական հայտարարությունների վրա և նշել, որ դեռ ոչ ոք նման հայտարարություններ չի արել։ «Այժմ հաղորդագրությունների մեծ քանակություն կա՝ մեկը մյուսից ավելի ֆանտաստիկ, իհարկե, ամեն ինչ արժե ձայնագրել, բայց պետք է կենտրոնանալ միայն պաշտոնական աղբյուրներից ստացված հաղորդագրությունների վրա», […]
20:42 04.03.2025
Մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) իրազեկման միջազգային օրվա համատեքստում Առողջապահության նախարարության, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և «Ֆայդեք Արմենիայի» հետ համագործակցությամբ կազմակերպվել է աշխատաժողով: Մեկ հարկի տակ հավաքված մանկաբույժները, գինեկոլոգները, ուռուցքաբանները, ընտանեկան բժիշկներն անդրադարձել են ՄՊՎ կանխարգելման նոր մոտեցումներին և առկա մարտահրավերներին` կարևորելով արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ համակարգված պայքարը: Այս մասին հայտնում […]
20:34 04.03.2025
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երեքշաբթի ասել է, որ ԱՄՆ-ն առևտրային պատերազմ է սկսել Կանադայի դեմ մաքսատուրքեր սահմանելու իր որոշմամբ։ «Այսօր ԱՄՆ-ը առևտրային պատերազմ է սկսել Կանադայի դեմ»,- ասել է Թրյուդոն մամուլի ասուլիսում։
20:25 04.03.2025
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին, որը ԱՄՆ-ում գործող FARA (Օտարերկրյա գործակալների գրանցման ակտ) օրենքի ճշգրիտ պատճենն է։ Լիագումար նիստը հեռարձակվել է խորհրդարանի կայքում։ «84 կողմ, ոչ մեկ դեմ օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ», – ամփոփելով քվեարկության արդյունքները՝ ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Փետրվարի սկզբին իշխող «Վրացական երազանք […]
20:15 04.03.2025
Աշխարհի 39-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը խոսել է Հայաստանը ներկայացնելու մասին, հայտնում է Մերիդայի WTA-500 շարքի մրցաշարի մամուլի ծառայությունը։ «Ինձ համար շատ կարևոր է Հայաստանը ներկայացնելը։ Մրցաշարերում Հայաստանը ներկայացնող թենիսիստուհիներ երբեք չեն եղել։ Ցանկանում եմ օրինակ լինել այն երկրի համար, որտեղից ծնողներս են։ Հայաստանը նաև աջակցում է իմ կարիերայի զարգացմանը»,- ասել է 22-ամյա թենիսիստուհին: Էլինա Ավանեսյանը […]
20:10 04.03.2025
ԱՄՆ կառավարությունը Եմենի հութի ապստամբ «Անսար Ալլահ» շարժումը ճանաչել է որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ։ «Այսօր Պետդեպարտամենտը կատարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին խոստումներից մեկը՝ պաշտոնը ստանձնելուց հետո: Եվ ես ուրախ եմ հայտարարել Պետդեպարտամենտի կողմից «Անսար Ալլահը» օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն»,- ասվում է փաստաթղթում: Ինչպես նշվում […]
19:50 04.03.2025
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է մեկ տարվա ընթացքում պաղեստինյան բոլոր տարածքներում համընդհանուր ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին։ Այս մասին նա հայտարարել է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) արտահերթ գագաթնաժողովի բացմանը, որը տեղի է ունենում Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքում։ «Մենք ցանկանում ենք հաստատել, որ մենք լիովին պատրաստ ենք մեկ տարվա ընթացքում անցկացնել համընդհանուր ընտրություններ՝ և՛ նախագահական, և՛ […]
19:40 04.03.2025
Opta վիճակագրական ռեսուրսի սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի հաղթողին։ Ըստ կանխատեսումների՝ գավաթը նվաճելու ամենամեծ շանսերն ունի «Լիվերպուլը»։ Անգլիական ակումբի՝ մրցաշարը հաղթելու հավանականությունը գնահատվել է 19,2 տոկոս։ «Բարսելոնայի» հաղթող դառնալու հավանականությունը 14,8 տոկոս է, Միլանի «Ինտերինը»` 14, Լոնդոնի «Արսենալինը»` 11,6։ Մադրիդի «Ռեալը» տիտղոսը կպաշտպանի 9,8 հավանականությամբ։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում կկայանան հետևյալ հանդիպումները. «Ռեալ Մադրիդ» […]
19:33 04.03.2025
ԵՄ-ն չի ճանաչում Գազայի հատվածում կամ Պաղեստինի այլ տարածքներում ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների որևէ փոփոխություն: Այսպիսի հայտարարություն է արել Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոստան Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) արտահերթ գագաթնաժողովի բացման ժամանակ, որը տեղի է ունենում Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքում։ «Եվրամիությունը չի ճանաչում սահմանային փոփոխություններ Գազայի հատվածում կամ այլ տարածաշրջանային գոտիներում՝ ՄԱԿ-ի բանաձևերին լիովին համապատասխան», […]
19:23 04.03.2025
Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է երեք քաղաքացի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Նրանցից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Մյուս տուժածի առողջական վիճակը նախնական գնահատվում է ծանր, գտնվում է հետազոտման փուլում»,-ասված է հաղորդագրության մեջ:
19:15 04.03.2025
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) պատասխանել է Անգլիայի գավաթում օգտագործվող Mitre Ultimax Pro գնդակի վերաբերյալ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի և Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի քննադատություններին, հաղորդում է The Athletic-ը: «Mitre’s Ultimax Pro գնդակը, որն օգտագործվում է Անգլիայի գավաթում և FA-ի մյուս բոլոր մրցաշարերում, համապատասխանում է ՖԻՖԱ-ի չափանիշներին, այն փորձարկվել էր մինչև այս: […]
19:05 04.03.2025
Մարտի 4-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
19:00 04.03.2025
Վաշինգտոնի կողմից Կիևին ռազմական օգնությունը վերսկսելու հնարավորության մասին որոշումը պատկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ «Դա նախագահ Թրամփի որոշելիքն է», – ասել է նա՝ ի պատասխան հաղորդավարի այն հարցին, թե արդյոք Վլադիմիր Զելենսկիի զանգը կարող է հանգեցնել ԱՄՆ ռազմական օգնության վերսկսմանը: […]