Բոլոր լուրերը – Page 394 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+28.09 oC

Բոլոր լուրերը

Լարիսա Ալավերդյանը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրի մասին

21:00 04.03.2025

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանին: Անդրադարձ է եղել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվում շարունակվող կեղծ դատավարությանն ու ընդհանրապես Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդիրներին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հրդեհ Աշտարակ քաղաքում

20:57 04.03.2025

Մարտի 4-ին, ժամը 14:41-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Ղափանցյան փողոցի ռեստորաններից մեկի բակում այրվում է փայտ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ռեստորանի հետնամասում գտնվող ինքնաշեն ծածկի տակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Կրեմլը կոչ է արել վստահել պատժամիջոցների մասին միայն պաշտոնական հայտարարություններին

20:51 04.03.2025

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր չեղարկման հարցի դեպքում հիմնվել միայն պաշտոնական հայտարարությունների վրա և նշել, որ դեռ ոչ ոք նման հայտարարություններ չի արել։ «Այժմ հաղորդագրությունների մեծ քանակություն կա՝ մեկը մյուսից ավելի ֆանտաստիկ, իհարկե, ամեն ինչ արժե ձայնագրել, բայց պետք է կենտրոնանալ միայն պաշտոնական աղբյուրներից ստացված հաղորդագրությունների վրա», […]

̰
Անդրադարձ է կատարվել ՄՊՎ կանխարգելման նոր մոտեցումներին և առկա մարտահրավերներին

20:42 04.03.2025

Մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) իրազեկման միջազգային օրվա համատեքստում Առողջապահության նախարարության, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և «Ֆայդեք Արմենիայի» հետ համագործակցությամբ կազմակերպվել է աշխատաժողով: Մեկ հարկի տակ հավաքված մանկաբույժները, գինեկոլոգները, ուռուցքաբանները, ընտանեկան բժիշկներն անդրադարձել են ՄՊՎ կանխարգելման նոր մոտեցումներին և առկա մարտահրավերներին` կարևորելով արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ համակարգված պայքարը: Այս մասին հայտնում […]

̰
Թրյուդոն ԱՄՆ-ի մաքսատուրքերի ներդրումն անվանել է առեւտրային պատերազմի սկիզբ

20:34 04.03.2025

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երեքշաբթի ասել է, որ ԱՄՆ-ն առևտրային պատերազմ է սկսել Կանադայի դեմ մաքսատուրքեր սահմանելու իր որոշմամբ։ «Այսօր ԱՄՆ-ը  առևտրային պատերազմ է սկսել Կանադայի դեմ»,- ասել է Թրյուդոն մամուլի ասուլիսում։

̰
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է օտարերկրյա գործակալների մասին նոր օրինագիծը

20:25 04.03.2025

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին, որը ԱՄՆ-ում գործող FARA (Օտարերկրյա գործակալների գրանցման ակտ) օրենքի ճշգրիտ պատճենն է։ Լիագումար նիստը հեռարձակվել է խորհրդարանի կայքում։ «84 կողմ, ոչ մեկ դեմ օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ», – ամփոփելով քվեարկության արդյունքները՝ ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Փետրվարի սկզբին իշխող «Վրացական երազանք […]

̰
Ինձ համար շատ կարևոր է Հայաստանը ներկայացնելը. Էլինա Ավանեսյան

20:15 04.03.2025

Աշխարհի 39-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը խոսել է Հայաստանը ներկայացնելու մասին, հայտնում է Մերիդայի WTA-500 շարքի մրցաշարի մամուլի ծառայությունը։ «Ինձ համար շատ կարևոր է Հայաստանը ներկայացնելը։ Մրցաշարերում Հայաստանը ներկայացնող թենիսիստուհիներ երբեք չեն եղել։ Ցանկանում եմ օրինակ լինել այն երկրի համար, որտեղից ծնողներս են։ Հայաստանը նաև աջակցում է իմ կարիերայի զարգացմանը»,- ասել է 22-ամյա թենիսիստուհին: Էլինա Ավանեսյանը […]

̰
ԱՄՆ-ը «Անսար Ալլահ» շարժումը որակել է որպես ահաբեկչական կազմակերպություն

20:10 04.03.2025

ԱՄՆ կառավարությունը Եմենի հութի ապստամբ «Անսար Ալլահ» շարժումը ճանաչել է որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ։ «Այսօր Պետդեպարտամենտը կատարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին խոստումներից մեկը՝ պաշտոնը ստանձնելուց հետո: Եվ ես ուրախ եմ հայտարարել Պետդեպարտամենտի կողմից «Անսար Ալլահը» օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն»,- ասվում է փաստաթղթում: Ինչպես նշվում […]

̰
SHANTNEWS

20:00 04.03.2025

̰
Պաղեստինի նախագահը հաստատել է մեկ տարվա ընթացքում համընդհանուր ընտրություններ անցկացնելու իր պատրաստակամությունը

19:50 04.03.2025

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է մեկ տարվա ընթացքում պաղեստինյան բոլոր տարածքներում համընդհանուր ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին։ Այս մասին նա հայտարարել է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) արտահերթ գագաթնաժողովի բացմանը, որը տեղի է ունենում Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքում։ «Մենք ցանկանում ենք հաստատել, որ մենք լիովին պատրաստ ենք մեկ տարվա ընթացքում անցկացնել համընդհանուր ընտրություններ՝ և՛ նախագահական, և՛ […]

̰
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի հաղթողին

19:40 04.03.2025

Opta վիճակագրական ռեսուրսի սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի հաղթողին։ Ըստ կանխատեսումների՝ գավաթը նվաճելու ամենամեծ շանսերն ունի «Լիվերպուլը»։ Անգլիական ակումբի՝ մրցաշարը հաղթելու հավանականությունը գնահատվել է 19,2 տոկոս։ «Բարսելոնայի» հաղթող դառնալու հավանականությունը 14,8 տոկոս է, Միլանի «Ինտերինը»` 14, Լոնդոնի «Արսենալինը»` 11,6։ Մադրիդի «Ռեալը» տիտղոսը կպաշտպանի 9,8 հավանականությամբ։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում կկայանան հետևյալ հանդիպումները. «Ռեալ Մադրիդ» […]

̰
Կոստա. ԵՄ-ն չի ճանաչում Պաղեստինի սահմանների փոփոխությունները

19:33 04.03.2025

ԵՄ-ն չի ճանաչում Գազայի հատվածում կամ Պաղեստինի այլ տարածքներում ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների որևէ փոփոխություն: Այսպիսի հայտարարություն է արել Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոստան Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) արտահերթ գագաթնաժողովի բացման ժամանակ, որը տեղի է ունենում Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքում։ «Եվրամիությունը չի ճանաչում սահմանային փոփոխություններ Գազայի հատվածում կամ այլ տարածաշրջանային գոտիներում՝ ՄԱԿ-ի բանաձևերին լիովին համապատասխան», […]

̰
Այգավան գյուղի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է երեք քաղաքացի. ԱՆ

19:23 04.03.2025

Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է երեք քաղաքացի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Նրանցից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Մյուս տուժածի առողջական վիճակը նախնական գնահատվում է ծանր, գտնվում է հետազոտման փուլում»,-ասված է հաղորդագրության մեջ:

̰
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան պատասխանել է Գվարդիոլայի և Արտետայի քննադատություններին

19:15 04.03.2025

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) պատասխանել է Անգլիայի գավաթում օգտագործվող Mitre Ultimax Pro գնդակի վերաբերյալ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի և Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի քննադատություններին, հաղորդում է The Athletic-ը: «Mitre’s Ultimax Pro գնդակը, որն օգտագործվում է Անգլիայի գավաթում և FA-ի մյուս բոլոր մրցաշարերում, համապատասխանում է ՖԻՖԱ-ի չափանիշներին, այն փորձարկվել էր մինչև այս: […]

̰
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

19:05 04.03.2025

Մարտի 4-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

̰
ԱՄՆ-ը հայտարարել է, որ Ուկրաինային օգնությունը վերսկսելու որոշումը մնում է Թրամփին

19:00 04.03.2025

Վաշինգտոնի կողմից Կիևին ռազմական օգնությունը վերսկսելու հնարավորության մասին որոշումը պատկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ «Դա նախագահ Թրամփի որոշելիքն է», – ասել է նա՝ ի պատասխան հաղորդավարի այն հարցին, թե արդյոք Վլադիմիր Զելենսկիի զանգը կարող է հանգեցնել ԱՄՆ ռազմական օգնության վերսկսմանը: […]

̰
Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին

18:50 04.03.2025

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։ «Նախարարը ողջունել է դեսպանին, շնորհավորել պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել շարունակել և խորացնել երկու երկրների միջև առկա համագործակցությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ապագա ծրագրերը, որոնք կարող են օգտակար […]

̰
Կոբախիձեն կարծում է, որ Կիևը հատել է անլուրջության բոլոր սահմանները

18:40 04.03.2025

Ուկրաինայի իշխանությունների որոշումը՝ Թբիլիսիի քաղաքապետ և Կիևի «Դինամոյի» նախկին խաղացող Կախա Կալաձեին զրկել Ուկրաինայի սպորտի միջազգային վարպետի կոչումից, անցել է անլուրջության բոլոր սահմանները։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Ավելի վաղ Ուկրաինայի երիտասարդության և սպորտի նախարարությունը Կալաձեին զրկել էր սպորտի միջազգային վարպետի կոչումից, որը նա ստացել էր 1999 թվականին՝ հանդես գալով «Դինամոյում» (Կիև)։ […]

̰
Նախաձեռնության ընդունմամբ հայաստանյան ընկերություններում ներդրումների համար կստեղծվեն լրացուցիչ գործիքներ

18:30 04.03.2025

Նախաձեռնության ընդունմամբ Հայաստանում գործող ընկերություններում (հատկապես տեղեկատվական տեխնլոգիաների ոլորտի ընկերություններում) ներդրումներ կատարելու համար կստեղծվեն լրացուցիչ գործիքներ: Այդ գործիքների իրավական կարգավորումը կնպաստի ներդրումների եւ ներդրողի ներգրավմանը, փոխարկելի փոխառության պայմանագրի կողմերի միջեւ ծագող հարաբերությունների հստակ  կարգավորմանը, իրավահարաբերությունների կայունությանն ու կանխատեսելիությանը` բարձրացնելով ընկերությունների ներդրումային գրավչությունը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելով ՀՀ […]

̰
ՏԿԵ նախարարի տեղակալներն այցելել են Շիրակի մարզ

18:12 04.03.2025

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Նարեկ Մանուկյանն ու Վարդան Կոստանյանն այսօր այցելել են Շիրակի մարզ։ Նախարարի տեղակալների և Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում, որի ժամանակ անդրադարձ է կատարվել մարզում իրականացվող քաղաքաշինական ծրագրերին, կապիտալ շինարարությանը, մասնավորապես, 2024-ին իրականացված և 2025-ին իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։ Նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանն անդրադարձել է շինարարության որակի […]

̰
Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը կհանձնվի ԿԳՄՍ նախարարությանը

18:05 04.03.2025

ԱԺ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկվել է ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզակառույցը հանել օտարվող գույքի ցուցակից և հանձնել ԿԳՄՍ նախարարությանը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` նշելով, որ օրենսդրական նախաձեռնությունը նպատակ ունի լուծում տալ հանրապետությունում մարզակառույցների սղության և անհրաժեշտ սպորտային միջավայրի բացակայության խնդրին: Նրա խոսքով՝ նախագծի ընդունմամբ ապահովվում է կարևորագույն սպորտային ենթակառուցվածքներից մեկի` պետության […]

̰
SHANTNEWS

18:00 04.03.2025

̰
Առաջարկվում է վերանայել կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափը

17:58 04.03.2025

Գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում Հարկային օրենսգրքում: Առաջարկվում է վերանայել կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը: Նոր կարգավորմամբ այդ վճարները կկրկնապատկվեն, իսկ սիգ ձկնատեսակի դեպքում` կեռապատկվեն: Հիմնական զեկուցող, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը պարզաբանել է, որ այժմ 1 կգ սիգի համար բնօգտագործման վճարը 65 դրամ է, փոխոխությամբ կսահմանվի 200 […]

̰
Վարչական իրավախախտումների համար տուգանային միավորների խստացումը կընդգծի պետության հասցեական մոտեցումը. Արմեն Խաչատրյան

17:54 04.03.2025

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարի ժամանակահատվածի համար տրվում է 9 միավոր: Շատ հաճախ, հատկապես, որպես ձեռնարկատիրական գործունեություն, ուղեւորափոխադրմամբ եւ բեռնափոխադրմամբ զբաղվող վարորդներին տրված 9 միավորը չի բավականացնում, ինչը հանգեցնում է առավել ծանր սոցիալական խնդիրների: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը: Պատգամավորներ Ալեն […]

̰
Խորհրդարանը քննարկել է միջազգային վեճերի խաղաղ կարգավորմանը վերաբերող կոնվենցիաների վավերացման հարցը

17:51 04.03.2025

1899 թվականի հուլիսի 29-ին եւ 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաները հիմք են հանդիսացել Մշտական արբիտրաժային դատարանի ստեղծման համար: Դատարանն արբիտրաժային կենտրոն է, որը հարթակ է տրամադրում պետությունների, միջպետական կազմակերպությունների եւ մասնավոր կողմերի միջեւ արբիտրաժի միջոցով վեճերի խաղաղ կարգավորման համար: Որոշ պետություններ կոնվենցիաներից մեկի կողմ են, որոշները՝ մյուսի, իսկ […]

̰
Հափշտակել էին 10 հազար դոլար. Երևանի քրեական ոստիկանները հանցագործությունը բացահայտեցին ժամերի ընթացքում

17:46 04.03.2025

Փետրվարի 22-ին, գիշերվա ժամը 4.19-ին, 911 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Սարյան փողոցում մի քանի ժամ առաջ երկու հոգի ատրճանակով իրեն վախեցրել են և տարել 10 հազար դոլար։ Հաղորդումը փոխանցվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից օպերատիվ խումբ մեկնեց քաղաքացու նշած վայր: Ահազանգած քաղաքացին տվել է հաղորդում, որ փետրվարի 21-ին, ժամը 22.30-ի սահմաններում, […]

̰
«Հստակեցվել են երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացները». Արթուր Մարտիրոսյան

17:42 04.03.2025

ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկվել են «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը` նշելով, որ նախագծով առաջարկվում է հաստատել մի շարք լիազորող նորմեր: «Նախագծով հստակեցվում են երիտասարդական քաղաքականության սուբյեկտները, սահմանվում են երիտասարդի տարիքը, երիտասարդական քաղաքականության հիմնական դերակատարները, դրանց գործառույթները, […]

̰
Բենիկ Աղասարովը առաջատարների թվում է. շախմատի Մ20 ԱԱ

17:38 04.03.2025

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի անհատական առաջնության 7-րդ տուրում միջազգային գրոսմայստեր Էմին Օհանյանը երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել և զգալի նահանջել է մրցաշարային աղյուսակում: Իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը հաղթանակ է տարել և այժմ 5,5 միավորով 3-րդ տեղում է։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռոբերտ Փիլիպոսյանը 4,5 միավոր ունի, ինչպես և Էմին Օհանյանը։

̰
Չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ փոփոխություններ կիրականացվեն «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում

17:34 04.03.2025

ԱԺ հերթական նիստում քննարկվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո հիմնականում տեխնիկական բնույթի մի քանի փոփոխություններ են կատարվել՝ իրավական տեսակետից օրինագիծն ավելի պատշաճ տեսքի բերելու […]

̰
Այգավան գյուղի մոտակայքում պայթել է հեղուկ գազի գլանատակառը․ կան տուժածներ

17:29 04.03.2025

Մարտի 4-ին, ժամը 16։39-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթել է հեղուկ գազի գլանատակառը (25 տոննա)․ կա երկու տուժած։

̰
BACK_TO_TOP