00:17 02.03.2025
Ավստրիայի կանցլերի և արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալեքսանդր Շալենբերգը կարծում է, որ Եվրամիությունն ավելի շատ ռազմական օգնություն է ցուցաբերում Ուկրաինային, քան ԱՄՆ-ը։ Այս մասին նա ասել է Die Presse թերթին տված հարցազրույցում։ «ԵՄ-ն Ուկրաինայի համար շատ անգամ ավելին է անում, քան ԱՄՆ-ը։ Այդ թվում՝ ռազմական օգնության մասով։ Եկեք համեստություն չանենք»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, […]
00:07 02.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները փակ […]
00:02 02.03.2025
Մարտի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսահայ մշակութային միության (UCFAF) նախաձեռնությամբ Ֆրանսիայի Սենատում կազմակերպված համաժողովին, որը նվիրված էր «Դիմադրության» շարժման հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինեի պանթեոնիզացիայի 1-ամյա հոբելյանին, «Կարմիր Պաստառի» հերոսների սխրագործության կարևորությանը, ինչպես նաև՝ Մանուշյան ամուսինների օրինակով Հայաստանի և Ֆրանսիայի միջև պատմական կապերին և ներկայումս առկա բարեկամական հարաբերություններին։ Այս […]
23:51 01.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
23:38 01.03.2025
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի վիճակը կայուն է: Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ պոնտիֆիկոսը շարունակում է ստանալ ոչ ինվազիվ արհեստական օդափոխություն։ «Բրոնխոսպազմը չի կրկնվել: Հեմոդինամիկական ցուցանիշները կայուն են, սնվում է ինքնուրույն: Կանխատեսումը մնում է զգուշավոր»,- ասվում է հաղորդագրության մեջ: Երկկողմանի թոքաբորբով տառապող 88-ամյա պոնտիֆիկոսն ավելի վաղ բրոնխոսպազմ է տարել, ինչի համար անհրաժեշտ է […]
23:29 01.03.2025
Այսօր՝ մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Քաջիկ Ս.-ն, իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով, Իսակովի պողոտայից դեպի Ա. Բաբաջանյան փողոց ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային նշանին, կոտրել այն և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը շտապօգնության բժիշկների կողմից […]
23:18 01.03.2025
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի «Կռիլյա Սովետովի» դեմ հանդիպմանը վնասվածք է ստացել և ստիպված է եղել լքել խաղադաշտը։ Այս մասին հայտնել է TASS-ը: Սպերցյանը վնասվածք է ստացել երկրորդ խաղակեսի միջնամասում «Կռիլյա Սովետովի» կիսապաշտպան Ֆերնանդո Կոստանցայի հետ բախման ժամանակ։ «Կրասնոդարի» բժշկական շտաբը ստիպված է եղել պատգարակ օգտագործել, քանի որ ֆուտբոլիստը չի կարողացել […]
23:10 01.03.2025
Եվրամիությունը, ամենայն հավանականությամբ, կհաստատի Ուկրաինային հարյուր միլիարդավոր եվրոյի ֆինանսավորումը մարտի 6-ին կայանալիք գագաթնաժողովում: Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է La Tribune թերթին տված հարցազրույցում։ «Այս հանդիպման նպատակն է ուժեղացնել Ուկրաինայի աջակցությունն ու տալ Եվրահանձնաժողովին մանդատ՝ հնարավորինս արագ սկսելու լայնածավալ համաֆինանսավորում, քանի որ մեր անվտանգությունը վտանգված է», – ասել է Ֆրանսիայի առաջնորդը՝ նշելով որ […]
22:56 01.03.2025
Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մեկնարկել է «Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառումը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Մարտի 2-ին գրքի տոնին կավելանա նաև երաժշտությունը․ ձեր սիրելի խմբերը ելույթ կունենան բացօթյա համերգի շրջանակում․ 13:30 – Սոնա Գյուլխասյան – Ռաֆայել Պետրոսյան «Ջազ քնեքշն» 15:30 – «Լավ էլի» 18:00 – «Նեմրա» Միջոցառման ընթացքում կլինեն նաև՝ պանելային քննարկումներ, ընթերցանության […]
22:41 01.03.2025
Մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։15-ի սահմաններում Մարմարաշեն գյուղում բախվել են «Kia Forte» և «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։
22:28 01.03.2025
Մարտի 1-ին, ժամը 20:20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեվան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից […]
22:16 01.03.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Շիրազի փ. 18, 20, 22, 24, 26, 28, 30, 32 շենքեր, Բ-2 թաղ 42, 43, 44Ա, 45 շենքեր, Բաբաջանյան փ. 125, 129, 131, 133, 143, 155 շենքեր, Մալխասյանց փ. 1, 3-19/2, […]
21:48 01.03.2025
ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ օդի ջերմաստիճանը մարտի 3-6-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով և արդեն մարտի 6-ին Երևանում կունենանք +10…+12 աստիճան տաքություն: Հանրապետության հովտային գոտում կերևան գետնային կանաչի առաջին ծիլերը:
21:35 01.03.2025
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորությամբ այցելել է Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության գլխավոր շտաբ։ Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Այցի շրջանակում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցեր։ Երկուստեք բարձր գնահատելով երկու երկրների միջև համագործակցության ներկայիս մակարդակը՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի […]
21:24 01.03.2025
2025 թվականի մարտի 30-ին կայանալիք Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքների ավագանու արտահերթ ընտրություններին թեկնածուներին տեղեկանքներ տրամադրելու համար վաղը` մարտի 2-ին, ժամը 09.00-ից մինչև 15.00-ը, կաշխատեն ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Գյումրի 1, Գյումրի 2 և Վաղարշապատի բաժինները։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից:
21:13 01.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները փակ […]
21:00 01.03.2025
Այսօր մարտի մեկն է: Վաղուց արդեն այս ամսաթիվը ասոցացվում է ոչ միայն գարնան առաջին օրվա հետ՝ դառնալով ջրբաժան հասարակական ու քաղաքական կյանքում: Բայց նույն այդ տիրույթում նոր բաժանարար դարձավ 44-օրյա պատերազմը՝ սահման դնելով անցյալի ու ներկայի ընկալումների միջև: Այդ ընկալումների, հասարակական միջավայրի ու ուշադրության արժանի առանձնահատկություններին անդրադարձել է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը՝ «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ […]
20:56 01.03.2025
Մարտի 1-ին, ժամը 20:20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեվան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից […]
20:53 01.03.2025
ԱՄՆ-ի և ճապոնական համատեղ խոշոր «Երկաթե բռունցք» զորավարժությունները տեղի են ունենում Ճապոնիայի հարավում՝ Օկինավա պրեֆեկտուրայում և Կյուսյու կղզում՝ ռեկորդային թվով զինվորականների մասնակցությամբ, հաղորդում է NHK հեռուստաալիքը։ Զորավարժությունն ընթանում է փետրվարի 19-ից մարտի 7-ը, որին առաջին անգամ մասնակցել է մոտ 4000 մարդ։ Նրանց վերահսկողության տակ գտնվող տարածքը «վերադարձնելու» գործողությանը մասնակցել է 400 զինվորական, այդ թվում՝ ցամաքային […]
20:43 01.03.2025
Իտալիայի տրանսպորտի նախարար և փոխվարչապետ, Լիգա կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին կարծում է, որ Հռոմը պետք է աշխատի ԱՄՆ-ի և համախոհների հետ՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար, որպեսզի խուսափի Երրորդ համաշխարհային պատերազմից, նման մեկնաբանություն է թողել նա X սոցիալական ցանցում։ «Երեք տարվա պատերազմից և հարյուր հազարավոր մահերից հետո եկել է խաղաղության ժամանակը: Իտալիան իրավունք և պատասխանատվություն ունի համագործակցելու […]
20:35 01.03.2025
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի Սպիտակ տուն այցի ժամանակ տեղի ունեցած սկանդալից հետո Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կոչ է արել քաղաքական արագ գնահատական տալ Եվրոպայում անվտանգությունն ամրապնդելու համար, իսկ Բունդեսթագին կոչ արել Ուկրաինային ևս 3 միլիարդ եվրոյի չափով լրացուցիչ օգնություն տրամադրել: «Մենք պետք է արագ գործենք՝ եվրոպական և ազգային մակարդակներում։ Մենք չենք կարող սպասել, […]
20:25 01.03.2025
Մոսկվայի ժամանակով 18:00-ին Աբխազիայում նախագահական ընտրությունների վերաքվեարկության ժամանակ ընտրողների ակտիվությունը կազմել է 60%: Այս մասին հայտարարել է Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Մարշանը։ Այսպիսով, փետրվարի 15-ին կայացած առաջին փուլում ընտրողների մասնակցությունը գերազանցել է նույն ժամանակահատվածի ցուցանիշները։ Ընտրությունների երկրորդ փուլը կայացած ճանաչելու համար անհրաժեշտ 25% մասնակցության շեմը գերազանցվել է Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ին. ընտրողների մասնակցությունը […]
20:15 01.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ Վարչության արտահերթ նիստում հաստատվեցին Գյումրիի և Փարաքարի նախընտրական ցուցակները»։
20:10 01.03.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Զելենսկիին կոչ է արել վերականգնել հարաբերությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և նրանց վեճը համարել «ափսոսանքի արժանի»։ Այս մասին նա հայտարարել է BBC-ին տված հարցազրույցում։ «Ես Զելենսկիին ասացի, որ նա պետք է ուղի գտնի՝ վերականգնելու հարաբերությունները Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի հետ»,- ասել է նա։
19:53 01.03.2025
Տասնյակ հազարավոր ցուցարարներ մասնակցում են բողոքի ակցիային, որը տեղի է ունենում Ռումինիայի մայրաքաղաքում կառավարության կենտրոնակայանի դիմաց։ Այս մասին հայտնում է Agerpres գործակալությունը։ Նրանք պահանջում են 2024 թվականի դեկտեմբերին Ռումինիայում ընդհատված նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացում և Մարսել Չյոլակուի կառավարության հրաժարականը։ Ընդդիմադիր ազգայնական «Ալյանս հանուն ռումինացիների միասնության» կուսակցության կազմակերպած ցույցի մասնակիցները ազգային դրոշներ են պահել՝ վանկարկելով […]
19:45 01.03.2025
Առնվազն 37 մարդ է զոհվել, ևս 30-ը վիրավորվել են շաբաթ օրը Բոլիվիայի հարավ-արևմուտքում գտնվող Պոտոսի դեպարտամենտի Ույունի քաղաքում երկու ավտոբուսների բախման հետևանքով, հայտնում է Pais տեղական թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը։ Հաղորդվում է, որ ավտոբուսներից մեկը Օրուրոյի դեպարտամենտից ուղեւորվում էր Աթոչա, մյուսը՝ Ույունիից դեպի Օրուրո: Վթարը տեղի է ունեցել Ույունի արվարձանում։ «Մենք տեղեկություններ ունենք մոտ 37 մարդու […]