Բոլոր լուրերը – Page 422 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

Բոլոր լուրերը

Մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ էկոկրթական դաս՝ Շրջակա միջավայրի նախարարությունում

19:20 01.03.2025

Մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ էկոկրթական դաս Շրջակա միջավայրի նախարարությունում Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է էկոլոգիական կրթության և դաստիրակության կսյացմանն ուղղված միջոցառումների շարքը, հայտնում են նախարարությունից։ «Այս համատեքստում Աբովյանի Վ. Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցի աշակերտներն «Օդի աղտոտվածությունը քիմիական նյութերով և դրա դեմ պայքարի եղանակները» թեմայով նախագծային աշխատանքի շրջանակում հանդիպել են շրջակա միջավայրի նախարարության համապատասխան […]

̰
Բունդեսթագի պատգամավորն ասել է, որ ԱՄՆ-ը այլևս Եվրոպայի դաշնակիցը չէ

19:15 01.03.2025

Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարանի) Եվրոպական հարցերի հանձնաժողովի ղեկավար Անտոն Հոֆրեյթերը («կանաչներ»), Վլադիմիր Զելենսկիի՝ Սպիտակ տուն այցի ժամանակ սկանդալից հետո, հանդես է եկել պաշտպանական ծախսերը մեծացնելու Բունդեսթագի վաղաժամ որոշման օգտին և ասել, որ ԱՄՆ-ը՝ Դոնալդ Թրամփի հետ, այլևս Եվրոպայի դաշնակիցը չէ։ «Այժմ մեզ պետք է, որ Բունդեսթագը շատ արագ հայտարարի ֆինանսավորման արտակարգ իրավիճակ և զգալի ռեսուրսներ տրամադրի […]

̰
Այս տարի Մեծ Պահքը սկսվում է մարտի 3-ից

19:07 01.03.2025

Մեծ Պահքի շրջանն իր յուրահատուկ խորհրդաբանությամբ հրավիրում է հավատացյալներին ինքնաքննության, զղջումի ու ապաշխարության: Ուստի Մեծ Պահքը հոգևոր ճամփորդություն է դեպի հավիտենություն, մեղքից՝ անմեղություն, մահից՝ անմահություն: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Մեծ Պահքը ընդգրկում է վեց կիրակիներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը և կապված են աստվածաշնչյան վեց պատմությունների հետ: Այս կարգը սահմանել են Հակոբոս Տյառնեղբայրը […]

̰
Կուրիլյան կղզիներում ինքնաթիռը փակել է թռիչքուղին․ ուղեւորներին իջեցրել են

18:57 01.03.2025

Սախալինի շրջանում ուղևորատար երկշարժիչ DHC-8 ինքնաթիռի ուղևորներին իջելցրել են Իտուրուպ կղզու օդանավակայանի թռիչքուղու վրա: Այս մասին հայտնում է Aviaincident Telegram ալիքը։ Նախօրեին անձնակազմը հայտնել է վայրէջքի սարքի կառավարման հետ կապված խնդրի մասին։ DHC-8-ը չի կարողացել ինքնուրույն հեռանալ թռիչքուղուց, այն արգելափակվել է։ Անձնակազմի անդամները որոշել են իջեցնել ուղեւորներին հենց այնտեղ։ Մարտի 1-ին Յակուտիայում Ան-24 մարդատար ինքնաթիռի […]

̰
Ռումինիան կարող է հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ․ ռումինացի քաղաքական գործիչ

18:45 01.03.2025

Ռումինիան կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ փողերի լվացման պատճառով, որոնք ուղարկվել են Ուկրաինային աջակցելու համար, շաբաթ օրը հայտարարել է ռումինացի քաղաքական գործիչ Կալին Գեորգեսկուն՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի բանակցությունների արդյունքները։ Ուրբաթ օրը Վաշինգտոնում կայացել է Թրամփի և Զելենսկիի հանդիպումը, որը վերածվել է վեճի։ Fox News-ի փոխանցմամբ՝ հազվագյուտ հողային մետաղների մասին […]

̰
Լեհաստանը դաշնակիցներին կոչ է արել ԱՄՆ-ին և Ուկրաինային վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ

18:35 01.03.2025

Դաշնակիցները պետք է Վլադիմիր Զելենսկիին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հետ բերեն բանակցությունների սեղանի շուրջ Սպիտակ տանը նրանց վիճաբանությունից հետո։ Այս կոչով հանդես է եկել Լեհաստանի պաշտպանության նախարարության ղեկավար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ «Ես կցանկանայի, որ կողմերը վերադառնան ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններին, դրա համար պետք է լինի ընդհանուր դաշնակցային կոչ»,- ասել է քաղաքական գործիչը։ Նախարարի խոսքով՝ Ուկրաինայում խաղաղ կարգավորումն […]

̰
Աբխազիայում նախագահական ընտրությունների ժամանակ ընտրողների հերթեր են գրանցվում

18:24 01.03.2025

Աբխազիայի որոշ ընտրատեղամասերում, որտեղ ընթանում է հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, հերթեր են գրանցվում։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի Հանրային պալատի (ՀՊ) դիտորդների պատվիրակության անդամ, Ռուսաստանի Դաշնության ՀԽ օրինագծերի և այլ կանոնակարգերի հանրային քննության հանձնաժողովի անդամ Եվգենի Մաշարովը։ «Ընտրատեղամասերը բացվել են 08:00-ին, ՏԸՀ անդամները եղել են իրենց տեղերում, եթե հարցեր են ծագել, ապա մենք […]

̰
Երկրպագուների պահվածքի հետևանքով «Հանրապետական» մարզադաշտը գտնվում է ՈՒԵՖԱ-ի հատուկ մոնիթորինգի տակ. ՀՖՖ

18:14 01.03.2025

ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպման ընթացքում երկրպագուների որոշ խմբերի պահվածքի հետևանքով Հայաստանում ՈՒԵՖԱ-ի միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող միակ մարզադաշտը՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը, գտնվում է ՈՒԵՖԱ-ի հատուկ մոնիթորինգի տակ: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։ «ՈՒԵՖԱ-ի եզրակացության համաձայն՝ նմանատիպ միջադեպի կրկնվելու դեպքում «Հանրապետական» մարզադաշտը կորակազրկվի, ինչը նշանակում է, որ Հայաստանի ազգային հավաքականը և հայկական […]

̰
Ջերմուկի խաչմերուկից մինչև Նորավանի խաչմերուկ և դեպի Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

18:07 01.03.2025

Մարտի 1-ին՝ ժամը 17:55-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Նորավանի խաչմերուկ և դեպի Կապան (Նորավան-Լծեն-Տաթև և Մ-9-Շինուհայր-Տաթև-Աղվանի) ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

̰
SHANTNEWS

18:00 01.03.2025

̰
Վինդհուկում տեղի է ունեցել Նամիբիայի առաջին նախագահի պաշտոնական հուղարկավորությունը

17:54 01.03.2025

Վինդհուկում տեղի է ունեցել Նամիբիայի անկախ Հանրապետության առաջին նախագահ Սեմ Նուջոմայի պաշտոնական հուղարկավորությունը։ Երկրի հիմնադիր նախագահը հուղարկավորվել է Հերոսների ծառուղում գտնվող դամբարանում, որը գտնվում է Նամիբիայի մայրաքաղաքի հարավային մասում։ Ազգային հեռարձակման NBC կորպորացիան ուղիղ եթերով հեռարձակել է հուղարկավորության միջոցառումը: «Սեմ Նուջոման Նամիբիային տվել է ամենաթանկը՝ ազատություն և անկախություն»,-ասել է Նամիբիայի նախագահ Նանգոլո Մբումբան՝ ելույթ ունենալով […]

̰
«Իմ աշխատանքներում գերակշռում են մեծ աչքերը»․ Զոհրաբ Թովմասյանը Մեծ Մասրիկ համայնքում նկարչություն է դասավանդում

17:43 01.03.2025

Զոհրաբ Թովմասյանը Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի կերպարվեստի ստուդիայում տեղի և հարակից մի քանի համայնքների երեխաներին նկարչություն է դասավանդում։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։  

̰
Օրբանը ԵՄ-ին կոչ է արել ուղիղ բանակցություններ սկսել ՌԴ-ի հետ Ուկրաինայում հրադադարի շուրջ

17:33 01.03.2025

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կոչ է արել ԵՄ-ին սկսել «ուղիղ քննարկումներ Ռուսաստանի հետ Ուկրաինայում հրադադարի շուրջ»։ Այս մասին հայտնում է Financial Times-ը (FT)՝ վկայակոչելով նամակը, որը Օրբանը փետրվարի 28-ին ուղարկել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստային։ Ըստ հրապարակման՝ հունգարացի քաղաքական գործիչը դեմ է արտահայտվել Ուկրաինայի թեմայի շուրջ ԵՄ բոլոր 27 երկրների միջև կոնսենսուսի հասնելու Բրյուսելի […]

̰
Մասկը մեկ բառով նկարագրել է Զելենսկիի պահվածքը ԱՄՆ-ի բանակցություններում

17:21 01.03.2025

ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, միլիարդատեր Իլոն Մասկը X-ի իր էջում անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վարքագծին Վաշինգտոնի բանակցություններում։ Մասկը գրել է՝ «Անիրական»: Փետրվարի 28-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների բանակցություններն ավարտվեցին վիճաբանությամբ. ԱՄՆ առաջնորդը կշտամբեց իր գործընկերոջը անհարգալից վերաբերմունքի համար և քննադատեց զինադադարից հրաժարվելու համար՝ ասելով, որ առանց Վաշինգտոնի Կիևը «ուժեղ խաղաքարտեր […]

̰
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ

17:07 01.03.2025

Մարտի 1-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Թումանյանի, Գավառի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Մ-9-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման […]

̰
Կրթության ոլորտում ծառայությունների դիմաց եկամտային հարկից վերադարձի հնարավորություններն ընդլայնվել են

17:00 01.03.2025

Կրթության ոլորտում ծառայությունների դիմաց եկամտային հարկից վերադարձի հնարավորություններն ընդլայնվել են: Այս մասին իրազեկող տեսահոլովակ է ներկայացրել ՀՀ կառավարությունը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Առանց ԱՄՆ-ի աջակցության դժվար կլինի, բայց մենք չենք կարող կորցնել մեր ազատությունը. Զելենսկի

16:56 01.03.2025

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնության Ուկրաինայի համար դժվար կլինի Ռուսաստանին դիմադրելը, բայց նաև շեշտել է, որ իրենք չեն կարող կորցնել իրենց արժեքներն ու ազատությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զելենսկին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ լարված բանակցություններից հետո այս մասին խոսել է Fox News-ին տված հարցազրույցում։ Հարցազրույցի ընթացքում Զելենսկիին հարցրել […]

̰
Ամասիայում անցկացվել է -46°C ձմեռային փառատոնը

16:51 01.03.2025

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, մարզի համայնքների ղեկավարները, բազմաթիվ հյուրեր ու տեղացիներ այսօր ներկա են գտնվել Ամասիայի տարվա ամենահետաքրքիր ձմեռային միջոցառմանը` -46°C ձմեռային փառատոնին։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով ներկաներին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ ուրախ է տեսնել մասնակիցների ոգևորությունն ու բարձր տրամադրությունը. «Հրաշալի օր է ու հիանալի մթնոլորտ որքան էլ ցուրտ լինի, […]

̰
Այսօր հարգանքի տուրք մատուցեցինք 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին. Ավինյան

16:45 01.03.2025

Այսօր Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների անդամների հետ հարգանքի տուրք մատուցեցինք 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «17 տարի անց մենք շարունակում ենք մեր հանձնառությունը՝ պայքարելու հանուն արդարության, իրավունքի գերակայության և ժողովրդավարական արժեքների»,-գրել է քաղաքապետը:

̰
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

16:40 01.03.2025

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։ «Մարտի 1-ին ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ. քննարկվել են ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում վերջին իրադարձությունները», – ասել է աղբյուրը։

̰
Անահիտ Մանասյանը բացման խոսքով է հանդես եկել Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

16:36 01.03.2025

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բացման խոսքով է հանդես եկել մարտի 1-2-ը Ծաղկաձորում անցկացվող Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը: Որպես բանախոս հանդես են եկել Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը և Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցը կազմակերպվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ` Միավորված ազգերի […]

̰
Տավուշի Արճիս գյուղում տուն է այրվել

16:30 01.03.2025

Մարտի 1-ին՝ ժամը 11:43-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արճիս գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 14-րդ փողոցի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:34-ին, մարվել՝ 14:15-ին: Այրվել է տունը […]

̰
Գևորգ Պապոյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են սահմանամերձ Նռնաձոր

16:23 01.03.2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի հետ այցելել է սահմանամերձ Նռնաձոր բնակավայր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Գևորգ Պապոյանը: «Գյուղի 33 բնակիչ միասին ստեղծել են կոոպերատիվ, արդեն ունեն 6,5 հա նռան այգի և ևս 5 հա կտնկեն այս տարի։ Կառավարության և միջազգային […]

̰
Վարչապետը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը

16:12 01.03.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել է դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 4 մլրդ դրամ: Այն իրականացվել է Կառավարության համաֆինանսավորմամբ՝ Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Իրականացված աշխատանքների արդյունքում Աբովյան բնակավայրն ունի նոր դպրոց՝ 1000 […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

15:55 01.03.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Շաքիի հսկիչ անցակետից, Նորավան-Լծեն, Սյունիք գյուղից-Շինուհայր-Տաթև-Գորիս և Մեղրու «Վարդանի ձոր» կոչվող հատվածից-Քաջարան […]

̰
Լարսը փակ է բեռնատարների համար

15:44 01.03.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

̰
Շոլցն ու Մերցը քննարկել են Թրամփի և Զելենսկիի վիճաբանության հետևանքները

15:34 01.03.2025

Գերմանիայի ներկայիս կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի արտահերթ ընտրություններում հաղթած Քրիստոնեա-դեմոկրատական ​​և Քրիստոնեա-սոցիալական միության դաշինքի ղեկավար Ֆրիդրիխ Մերցի հետ հեռախոսով քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի վիճաբանության հնարավոր հետևանքները, գրում է Süddeutsche Zeitung թերթը։ «Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երեկոյան զանգահարել է իր իրավահաջորդ Ֆրիդրիխ Մերցին՝ քննարկելու Սպիտակ տանը ծագած սկանդալը և դրա հետևանքները»,- […]

̰
Ֆիդանը Լոնդոնում կմասնակցի Ուկրաինայի հարցով հանդիպմանը

15:23 01.03.2025

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը կներկայացնի հանրապետությունը մարտի 2-ին Լոնդոնի կողմից կազմակերպված Ուկրաինայի հարցով հանդիպմանը և այնտեղ կհաստատի Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցություններ վարելու Անկարայի պատրաստակամությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։ «Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կմասնակցի մարտի 2-ին Ուկրաինայի հարցով հանդիպմանը՝ ներկայացնելով այնտեղ մեր երկրի նախագահին, նա մտադիր է ընդգծել, […]

̰
Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների թարմացված վարկանիշը՝ ըստ Goal-ի

15:12 01.03.2025

Goal պորտալ-ը ներկայացրել են 2025 թվականին «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդների թարմացված վարկանիշը, փոխանցում է armsport.am-ը: Առաջին տեղը զբաղեցնում է «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։ Երկրորդ տեղում Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն է։ Լավագույն եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։ Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Լամին Յամալը («Բարսելոնա»), Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»), Վինիսիուս […]

̰
SHANTNEWS

15:00 01.03.2025

̰
BACK_TO_TOP