Բոլոր լուրերը – Page 423 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Բոլոր լուրերը

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ

17:07 01.03.2025

Մարտի 1-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Թումանյանի, Գավառի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Մ-9-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման […]

̰
Կրթության ոլորտում ծառայությունների դիմաց եկամտային հարկից վերադարձի հնարավորություններն ընդլայնվել են

17:00 01.03.2025

Կրթության ոլորտում ծառայությունների դիմաց եկամտային հարկից վերադարձի հնարավորություններն ընդլայնվել են: Այս մասին իրազեկող տեսահոլովակ է ներկայացրել ՀՀ կառավարությունը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Առանց ԱՄՆ-ի աջակցության դժվար կլինի, բայց մենք չենք կարող կորցնել մեր ազատությունը. Զելենսկի

16:56 01.03.2025

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնության Ուկրաինայի համար դժվար կլինի Ռուսաստանին դիմադրելը, բայց նաև շեշտել է, որ իրենք չեն կարող կորցնել իրենց արժեքներն ու ազատությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զելենսկին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ լարված բանակցություններից հետո այս մասին խոսել է Fox News-ին տված հարցազրույցում։ Հարցազրույցի ընթացքում Զելենսկիին հարցրել […]

̰
Ամասիայում անցկացվել է -46°C ձմեռային փառատոնը

16:51 01.03.2025

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, մարզի համայնքների ղեկավարները, բազմաթիվ հյուրեր ու տեղացիներ այսօր ներկա են գտնվել Ամասիայի տարվա ամենահետաքրքիր ձմեռային միջոցառմանը` -46°C ձմեռային փառատոնին։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով ներկաներին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ ուրախ է տեսնել մասնակիցների ոգևորությունն ու բարձր տրամադրությունը. «Հրաշալի օր է ու հիանալի մթնոլորտ որքան էլ ցուրտ լինի, […]

̰
Այսօր հարգանքի տուրք մատուցեցինք 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին. Ավինյան

16:45 01.03.2025

Այսօր Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների անդամների հետ հարգանքի տուրք մատուցեցինք 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «17 տարի անց մենք շարունակում ենք մեր հանձնառությունը՝ պայքարելու հանուն արդարության, իրավունքի գերակայության և ժողովրդավարական արժեքների»,-գրել է քաղաքապետը:

̰
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

16:40 01.03.2025

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։ «Մարտի 1-ին ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ. քննարկվել են ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում վերջին իրադարձությունները», – ասել է աղբյուրը։

̰
Անահիտ Մանասյանը բացման խոսքով է հանդես եկել Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

16:36 01.03.2025

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բացման խոսքով է հանդես եկել մարտի 1-2-ը Ծաղկաձորում անցկացվող Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը: Որպես բանախոս հանդես են եկել Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը և Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցը կազմակերպվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ` Միավորված ազգերի […]

̰
Տավուշի Արճիս գյուղում տուն է այրվել

16:30 01.03.2025

Մարտի 1-ին՝ ժամը 11:43-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արճիս գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 14-րդ փողոցի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:34-ին, մարվել՝ 14:15-ին: Այրվել է տունը […]

̰
Գևորգ Պապոյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են սահմանամերձ Նռնաձոր

16:23 01.03.2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի հետ այցելել է սահմանամերձ Նռնաձոր բնակավայր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Գևորգ Պապոյանը: «Գյուղի 33 բնակիչ միասին ստեղծել են կոոպերատիվ, արդեն ունեն 6,5 հա նռան այգի և ևս 5 հա կտնկեն այս տարի։ Կառավարության և միջազգային […]

̰
Վարչապետը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը

16:12 01.03.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել է դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 4 մլրդ դրամ: Այն իրականացվել է Կառավարության համաֆինանսավորմամբ՝ Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Իրականացված աշխատանքների արդյունքում Աբովյան բնակավայրն ունի նոր դպրոց՝ 1000 […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

15:55 01.03.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Շաքիի հսկիչ անցակետից, Նորավան-Լծեն, Սյունիք գյուղից-Շինուհայր-Տաթև-Գորիս և Մեղրու «Վարդանի ձոր» կոչվող հատվածից-Քաջարան […]

̰
Լարսը փակ է բեռնատարների համար

15:44 01.03.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

̰
Շոլցն ու Մերցը քննարկել են Թրամփի և Զելենսկիի վիճաբանության հետևանքները

15:34 01.03.2025

Գերմանիայի ներկայիս կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի արտահերթ ընտրություններում հաղթած Քրիստոնեա-դեմոկրատական ​​և Քրիստոնեա-սոցիալական միության դաշինքի ղեկավար Ֆրիդրիխ Մերցի հետ հեռախոսով քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի վիճաբանության հնարավոր հետևանքները, գրում է Süddeutsche Zeitung թերթը։ «Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երեկոյան զանգահարել է իր իրավահաջորդ Ֆրիդրիխ Մերցին՝ քննարկելու Սպիտակ տանը ծագած սկանդալը և դրա հետևանքները»,- […]

̰
Ֆիդանը Լոնդոնում կմասնակցի Ուկրաինայի հարցով հանդիպմանը

15:23 01.03.2025

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը կներկայացնի հանրապետությունը մարտի 2-ին Լոնդոնի կողմից կազմակերպված Ուկրաինայի հարցով հանդիպմանը և այնտեղ կհաստատի Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցություններ վարելու Անկարայի պատրաստակամությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։ «Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կմասնակցի մարտի 2-ին Ուկրաինայի հարցով հանդիպմանը՝ ներկայացնելով այնտեղ մեր երկրի նախագահին, նա մտադիր է ընդգծել, […]

̰
Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների թարմացված վարկանիշը՝ ըստ Goal-ի

15:12 01.03.2025

Goal պորտալ-ը ներկայացրել են 2025 թվականին «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդների թարմացված վարկանիշը, փոխանցում է armsport.am-ը: Առաջին տեղը զբաղեցնում է «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։ Երկրորդ տեղում Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն է։ Լավագույն եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։ Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Լամին Յամալը («Բարսելոնա»), Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»), Վինիսիուս […]

̰
SHANTNEWS

15:00 01.03.2025

̰
Կահույքի խանութում բռնկված հրդեհը մարվել է

14:54 01.03.2025

Մարտի 1-ին` ժամը 12:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութներից մեկում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և […]

̰
Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատանը գործող «Ճախրուկ» մշակութային կենտրոն

14:46 01.03.2025

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում գործող «Ճախրուկ» մշակութային կենտրոն: Այցը նվիրված էր «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի սաներից չորսի ծննդյան օրվան: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյանը, ինչպես նաև ՄԻՊ ներկայացուցիչները։ Երաժշտախմբի հիմնադիր  […]

̰
Արարատի մարզում ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտած ընկերության տնօրենի վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան

14:36 01.03.2025

Գլխավոր դատախազությունը 2024 թվականի ապրիլի 3-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող ՍՊ ընկերություններից մեկի տնօրենի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Մասիս համայնքի Սայաթ-Նովա բնակավայրում գտնվող տարբեր հողատարածքներում` պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածո՝ ավազ արդյունահանելու համար: Քրեական վարույթով պարզվել էր, որ ընկերության տնօրեն Հ.Ա.-ն, 2023 թվականի հուլիսից […]

̰
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:24 01.03.2025

Հանրապետության տարածքում մարտի 1-ի ցերեկը, 2-ի և 4-ի գիշերը, 3-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Մարտի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, մարտի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, մարտի 1-2-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ, մարտի 3-ին և 6-ին՝ 15-18 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը […]

̰
ՊԵԿ-ը՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման մասին

14:12 01.03.2025

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2025 թվականի համար սահմանվել էր 8000 հատ տրանսպորտային միջոցի մասով, որը ՀՀ կառավարության 28.11.2024թ. N 1876-Ն որոշմամբ բաշխվել է հետևյալ կերպ. 1️⃣3000 […]

̰
Լարսը մնում է փակ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

14:00 01.03.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Որոշ շրջաններում ձյուն է տեղում. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

13:50 01.03.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Շաքիի հսկիչ անցակետից, Նորավան-Լծեն, Սյունիք գյուղից-Շինուհայր-Տաթև-Գորիս և Մեղրու «Վարդանի ձոր» կոչվող հատվածից-Քաջարան […]

̰
Փաշինյանը խոսել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին վերադարձնելու ջանքերի մասին

13:40 01.03.2025

Հայաստանը բոլոր` այդ թվում Ադրբեջանի հետ բանակցություններում, բարձրացնում է Բաքվում ապօրինաբար պահվող գերիների վերադարձի հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախորդ օրը կազմակերպված ակցիային, որի մասնակիցներն ԱԳՆ-ից պահանջում էին հավաքել Հայաստանում հավատարմագրված բոլոր դիվանագետներին ու բարձրացնել այդ հարցը: «Իհարկե, զգացմունքային մակարդակով այդ բոլոր զգացմունքները կիսում եմ […]

̰
Կահույքի խանութում բռնկված հրդեհը մեկուսացվել է

13:30 01.03.2025

Մարտի 1-ին՝ ժամը 12:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութներից մեկում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և […]

̰
Սենտ-Էտիենի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

13:22 01.03.2025

Սենտ-Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիոյի գլխավորած պատվիրակությունը մարտի 1-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Կապանի փոխքաղաքապետ Գոռ Թադևոսյանի ուղեկցությամբ: Պատվիրակության կազմում էին Սենտ-Էտիենի հայկական ասոցիացիայի նախագահ Վրեժ Խոսրովյանը, Սենտ-Էտիենի քաղաքապետի խորհրդական, Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ Ժան Պիեռ Կոտչյանը և այլք: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության […]

̰
Հռոմի պապն արթնացել է բրոնխոսպազմից հետո

13:14 01.03.2025

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը գիշերը հանգիստ է անցկացրել նախորդ օրը շնչառական նոր նոպայից հետո։ Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։ «Հռոմի պապը անցած գիշերն անցկացրել է խաղաղ և հանգստանում է», – ասվում է Վատիկանի մամուլի ծառայության կարճ հայտարարության մեջ, որը նպատակ ունի ցույց տալ, որ պոնտիֆիկոսը ողջ է: Երկկողմանի թոքաբորբով տառապող 88-ամյա պոնտիֆիկոսը բրոնխոսպազմ […]

̰
Հրդեհ է բռնկվել Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութներից մեկում

13:04 01.03.2025

Մարտի 1-ին` ժամը 12:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութներից մեկում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […]

̰
Գլխավոր դատախազությունը պահանջում է նախկին գլխավոր հարկային տեսուչ Արմանդ Աբրահամյանից բռնագանձել 3 անշարժ գույք, 215 միլիոն դրամ

13:00 01.03.2025

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության ստուգումների 3-րդ բաժնի նախկին գլխավոր հարկային տեսուչ Արմանդ Աբրահամյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 3 անշարժ […]

̰
Զելենսկին փորձում է ԱՄՆ-ին ներքաշել Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի մեջ․ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն

12:53 01.03.2025

Վլադիմիր Զելենսկին փորձում է ԱՄՆ-ին ներքաշել Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի մեջ, X սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը։ Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Զելենսկու հետ բանակցություններում նրա դիրքորոշման համար։ «Շնորհակալ եմ Դոնալդ Թրամփին նրա անսասան առաջնորդության համար՝ առաջ մղելու ամերիկյան ժողովրդի և աշխարհի շահերը: Ձեր ասածը բացարձակապես ճիշտ […]

̰
BACK_TO_TOP