Բոլոր լուրերը – Page 424 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Բոլոր լուրերը

Զելենսկու ինքնաթիռը ԱՄՆ-ից մեկնում է Մեծ Բրիտանիա

12:33 01.03.2025

Ուկրաինական կառավարական ինքնաթիռը օդ է բարձրացել ամերիկյան ռազմաբազայից և ուղղություն է վերցրել դեպի Լոնդոն, ըստ FlightAware պորտալի տվյալների: Պորտալի տվյալներով՝ Airbus A319 ինքնաթիռը օդ է բարձրացել ԱՄՆ Մերիլենդ նահանգի Էնդրյուս ռազմաօդային բազայից, նպատակակետը: Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ այս ինքնաթիռն օգտագործում են ուկրաինական իշխանությունները և Վլադիմիր Զելենսկին։

̰
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված համաձայնագիր է ստորագրվել

12:31 01.03.2025

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված համաձայնագիր է ստորագրվել։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ներկայությամբ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերթը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը։ Արդյունքահեն վարկավորման (RBL) այս ծրագրով նախատեսվում է […]

̰
Բարձր գնահատանք եմ հայտնում Հայաստանի քաղաքացիական պաշտպանության համակարգի բոլոր աշխատակիցներին․ Ցուցուլյան

12:20 01.03.2025

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի շնորհավորական ուղերձը Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ․ «Շնորհավորում եմ Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ: Մարտի 1-ը Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է, որն ամփոփում է քաղաքացիական պաշտպանության կարևորությունը՝ որպես մեր երկրի և ժողովրդի անվտանգության ապահովման հիմնարար միջոց։ Քաղաքացիական պաշտպանությունը բնակչության անվտանգության կազմակերպման ամենակարևոր և մարտունակ համակարգերից մեկն […]

̰
Քաղաքացիական պաշտպանության համակարգի ամրապնդումը ՆԳՆ առաջնահերթություններից է․ Արփինե Սարգսյան

12:07 01.03.2025

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առիթով։ «Ներքին գործերի նախարարության համակարգի հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ քաղաքացիներ, Մարտի 1-ին նշվում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը, որը խորհրդանշում է պետությունների կողմից քաղաքացիների անվտանգության ապահովման կարևոր առաքելությունը։ Օրն առանձնահատուկ խորհուրդ ունի՝ ընդգծելով քաղաքացիական պաշտպանության անփոխարինելի դերը մեր երկրում՝ հատկապես բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացման […]

̰
SHANTNEWS

12:00 01.03.2025

̰
Հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլար

11:55 01.03.2025

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով, մասնակիորեն բավարարվել է: Վճռի հիման վրա՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության Ա.Հ.-ից, Գ.Մ.-ից և Բ.Ա.-ից, որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 629 միլիոն 610 հազար դրամ: Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի […]

̰
NY Post. Զելենսկին ցանկանում էր Թրամփի հետ հանդիպմանը ներկայանալ որպես «ուժեղ տղա»

11:47 01.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը բանակցությունների ժամանակ Վլադիմիր Զելենսկին փորձել է «ուժեղ տղայի» տեսք ունենալ, սակայն նրա պահվածքը միայն վիրավորել է հանդիպման բոլոր մասնակիցներին։ Բանակցություններում ներգրավված ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը չի նշվում, այս մեկնաբանությունն է տվել New York Post- ին (NYP): «Նա մտավ Օվալաձև աշխատասենյակ ուժեղ տղայի կեցվածքով: Բայց դա ցանկալի արդյունք […]

̰
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին

11:35 01.03.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում կանգնեցված «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին:

̰
Ռուբիոն կասկածում է, որ Զելենսկին հավատարիմ է հակամարտությունը դադարեցնելուն

11:35 01.03.2025

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վստահ չէ, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շահագրգռված է ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու համար խաղաղ համաձայնագրի կնքմամբ՝ ասելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը «ֆիասկո է ապրել»։ «Միգուցե Զելենսկին չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել»,-ասել է Ռուբիոն՝ անդրադառնալով հանդիպմանը Զելենսկու գործողություններին։ Հեռուստաալիքը նշում է, որ հանդիպումից հետո «Թրամփը […]

̰
Պետդեպարտամենտը փակել է ԱՄՆ ՄԶԳ ծրագիրը՝ ուղղված Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վերականգնմանը

11:20 01.03.2025

Այս շաբաթվա սկզբին Պետդեպարտամենտը հրամայեց դադարեցնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագիրը՝ օգնելու վերականգնել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքը, ուրբաթ հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները: Հեռուստաալիքի տվյալներով՝ այս ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ը վերջին տարիներին հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել ուկրաինական էներգետիկ օբյեկտների վերանորոգման համար։ Բացի այդ, զեկույցում ասվում է, որ ԱՄՆ վարչակազմը կրճատել է Ուկրաինայում աշխատող […]

̰
Եվրոպացի առաջնորդներն աջակցել են Զելենսկուն Թրամփի հետ հանդիպումից հետո

11:08 01.03.2025

Մի շարք եվրոպացի առաջնորդներ միաձայն հանդես են եկել ի պաշտպանություն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ քննադատությունից հետո, գրում է Politico-ն։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X սոցիալական ցանցում գրել է. «Եղիր ուժեղ, խիզախ, եղիր անվախ: Դու երբեք մենակ չես, հարգելի նախագահ Զելենսկի»: ԵՄ արտաքին գործերի նախարար […]

̰
Իտալիայի վարչապետը Թրամփ-Զելենսկի հանդիպումից հետո ԵՄ-ԱՄՆ հրատապ գագաթնաժողովի կոչ է արել

10:57 01.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումից հետո Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին եվրոպացիներին կոչ է արել թույլ չտալ, որ Վաշինգտոնի հետ տարաձայնությունները խորանան և ասել, որ Հռոմը կոչ կանի ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողով անցկացնել առաջիկա ժամերին, հայտնում է Politico-ն։ «Անհրաժեշտ է անհապաղ գագաթնաժողով ԱՄՆ-ի, եվրոպական պետությունների և դաշնակիցների միջև, որպեսզի անկեղծ խոսակցություն լինի այն […]

̰
Տավուշի մարզի դատախազության կողմից ներկայացված 11 հայցերի բավարարում. բռնագանձման ենթակա գումարի չափը՝ շուրջ 24 միլիոն դրամ

10:45 01.03.2025

Տավուշի մարզի դատախազության կողմից ներկայացված հայցերից 2024 թվականին դատարանների կողմից բավարարվել է 11 հայց (2023 թվականին՝ 6 հայց): Բավարարված հայցերով բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է շուրջ 24 միլիոն դրամ (2023 թվականին՝ 9 միլիոն 381 հազար դրամ): 11 դատական ակտերից 9-ը մտել է օրինական ուժի մեջ:

̰
Զելենսկին ասել է, որ դեռևս պատրաստ է համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ ընդերքի ռեսուրսների վերաբերյալ

10:35 01.03.2025

Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի հետ ստորագրել օգտակար հանածոների վերաբերյալ պայմանագիր, սակայն շարունակում է պնդել անվտանգության երաշխիքների հարցը։ Այս մասին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վիճաբանությունից հետո։ «Ես ասացի, որ մենք պետք է ստորագրենք այս փաստաթուղթը: Եվ մենք պատրաստ ենք դրան: Եվ սա կլինի առաջին քայլը դեպի անվտանգության երաշխիքներ: Բայց […]

̰
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

10:30 01.03.2025

Մարտի 1-ին՝ ժամը 10:15-ի դրությամբ, Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Անիի, Տավուշի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

̰
Զելենսկին մեկնաբանել է Թրամփի խաղաղության կոչը

10:23 01.03.2025

Ուկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց կարծում է, որ դա տեղի ունենալու համար պետք է կատարվեն մի քանի պայմաններ։ Այդ մասին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համապատասխան կոչը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ բանակցությունները վերսկսելու համար Զելենսկին պետք է ասի «որ խաղաղություն է ուզում»։ Հարցազրուցավարը Զելենսկիին ուղղակիորեն […]

̰
Թրամփը հնարավոր չի համարում Ուկրաինայի անվտանգության երաշխիքների քննարկումը նախքան խաղաղության համաձայնագրի կնքումը

10:11 01.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր չի համարում Ուկրաինայի անվտանգության երաշխիքների քննարկումը նախքան խաղաղության համաձայնագրի կնքումը։ Այս մասին ուրբաթ օրը CNN-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Թրամփն ասաց. «Ինչո՞ւ պետք է խոսեմ անվտանգության երաշխիքների մասին: Թույլ տվեք նախ խաղաղության պայմանագիր կնքել»: Դա չի նշանակում, որ անվտանգության երաշխիքները չեն կարող հանդես գալ որպես բանակցությունների […]

̰
Զելենսկին արձագանքել է հրաժարականի կոչերին

10:00 01.03.2025

Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Զելենսկին Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ միայն Ուկրաինայի քաղաքացիները կարող են իր հրաժարականի վերաբերյալ որոշում կայացնել։ «Այս որոշումը կարող է կայացնել միայն Ուկրաինայի ժողովուրդը և եթե ինչ-որ մեկը գոհ չէ ինձնից, լավ: Ամերիկացիները քվեարկում են Ամերիկայի նախագահի օգտին, և յուրաքանչյուր եվրոպական երկիր քվեարկում […]

̰
Զելենսկին հրաժարվել է ներողություն խնդրել Թրամփից

09:52 01.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վիճաբանությունից հետո Վլադիմիր Զելենսկին դեռ չի հասկանում, թե ինչ սխալ է արել Սպիտակ տանը կայացած հանդիպմանը։ Այդ մասին նա հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։ «Ես վստահ չեմ, որ մենք սխալ բան ենք արել»,- ասել է նա։ Զելենսկին նաև հրաժարվել է ամերիկյան հեռուստատեսությամբ ներողություն խնդրել Սպիտակ տանը իր գործողությունների համար, […]

̰
Ինդոնեզիայում 5,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

09:32 01.03.2025

Ինդոնեզիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ամբոն քաղաքից 375 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է մոտ 355 հազար մարդ։ Օջախը գտնվել է 151 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։

̰
Մասկը խոսել է Թրամփի հետ հանդիպմանը Զելենսկու անպարկեշտ խոսքերի մասին

09:20 01.03.2025

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում ուշադրություն է հրավիրել Վլադիմիր Զելենսկու ագրեսիայի և անպարկեշտ խոսքերի վրա Օվալաձև աշխատասենյակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և երկրի փոխնախագահ Ջ.Դ.Վենսի հետ հանդիպմանը։ Մասկը X սոցցանցում վերահրապարակել է հրապարակումը, որը պարունակում էր Սպիտակ տանը տեղի ունեցած սկանդալային հանդիպման տեսագրությունը։ Հրապարակման հեղինակը դեմ է արտահայտվել այն մտքին, որ Թրամփն առանց […]

̰
Զելենսկին պատմել է զգացողությունները Թրամփի հետ զրույցում

09:09 01.03.2025

Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բախումից հետո իր պահվածքը բացատրել է զգացողություններով։ Օվալաձև աշխատասենյակում կայացած հանդիպման ժամանակ Թրամփը Զելենսկիին ասել է, որ Ուկրաինան հաղթաթուղթ չունի ներկայիս հակամարտությունում, ինչպես նաև, որ Կիևը չունի բավարար քանակությամբ զինվորներ։ «Երբ դուք ԱՄՆ-ում եք, և, օրինակ, նախագահը, փոխնախագահը, երբ ասում են, օրինակ, որ Ուկրաինան գործնականում ավերված է, որ […]

̰
Պուտինի, Թրամփի և Զելենսկու եռակողմ հանդիպման մասին խոսելը վաղաժամ է․ Ռուբիո

09:00 01.03.2025

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ վաղաժամ է խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև եռակողմ հանդիպման կազմակերպման մասին։ «Կարծում եմ, որ վաղաժամ է խոսել այս մասին: Ռուսաստանը պատրաստ է համագործակցել, բայց մենք պետք է վերլուծենք բոլոր ասպեկտները», – ասել է նա CNN-ի եթերում ՝ նշելով, […]

̰
Ռուբիո. Եվրոպան կցանկանար, որ ուկրաինական հակամարտությունը շարունակվեր ևս մեկ տարի

08:51 01.03.2025

Եվրոպան կցանկանար, որ Ուկրաինայում հակամարտությունը շարունակվեր եւս մեկ տարի՝ հուսալով այդ կերպ թուլացնել Ռուսաստանին։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Ես հարցրեցի, թե որն է պատերազմին վերջ տալու եվրոպական ծրագիրը, և մի երկրի արտաքին գործերի նախարարն ինձ ասաց, որ պատերազմը շարունակվի ևս մեկ տարի, որպեսզի Ռուսաստանն այնքան թուլանա, որ խաղաղություն […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

08:43 01.03.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Շաքիի հսկիչ անցակետից, Նորավան-Լծեն, Սյունիք գյուղից-Շինուհայր-Տաթև-Գորիս և Մեղրու «Վարդանի […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:30 01.03.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Դեսպան Հովհաննիսյանն ու ՕՊԵԿ հիմնադրամի նախագահը քննարկել են համագործակցության հարցեր

00:16 01.03.2025

Փետրվարի 27-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի նախագահ Աբդուլհամիդ Ալխալիֆայի հետ։ Այս մասին հայտնել են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։ Հիմնադրամի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի հետ ընթացող համագործակցությունը և գոհունակություն հայտնել Հիմնադրամի՝ ՀՀ առաջնահերթություններից բխող աջակցության ծրագրերի արդյունքներից։ Դեսպան Հովհաննիսյանը երախտագիտություն է հայտնել Հիմնադրամի կողմից […]

̰
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

23:59 28.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Բուք, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

23:56 28.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Շաքիի հսկիչ անցակետից, Նորավան-Լծեն, Սյունիք գյուղից-Շինուհայր-Տաթև-Գորիս և Մեղրու «Վարդանի ձոր» կոչվող հատվածից-Քաջարան […]

̰
ԱՄՆ նախագահի հետ լարված հանդիպումից հետո Զելենսկին գրառում է կատարել

23:33 28.02.2025

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո: «Շնորհակալություն, Ամերիկա, շնորհակալություն ձեր աջակցության համար, շնորհակալություն այս այցելության համար: Շնորհակալություն, Թրամփ, Կոնգրես և Ամերիկայի ժողովուրդ։ Ուկրաինային արդար և կայուն խաղաղություն է պետք, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- գրել է Զելենսկին: Ավելի վաղ, SHANTNEWS.am -ը հայտնել էր, […]

̰
BACK_TO_TOP