19:38 28.02.2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերթը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որն ուղղված է Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և ոլորտում հասցեական կառավարման գործիքների ներդրմանը: Ստորագրման արարողությանը ներկա է գտնվել ՀՀ առողջապահության նախարար տիկին Անահիտ Ավանեսյանը: Ասիական զարգացման […]
19:27 28.02.2025
Փետրվարի 28-ին` ժամը 16:27-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է գնացքին․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհի մոտ 2-րդ կմ-ին` գնացքի գծերի և ավտոճանապարհի հատման հատվածում, «Mercedes-Benz» մակնիշի […]
19:17 28.02.2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Սյունիքի մարզում այցելել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 4 Քաջարան-Ագարակ 32 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհային և թունելի կառուցման շինհրապարակ: Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ կից հրապարակելով նաև տեսանյութ:
19:06 28.02.2025
Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ,Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն Աթենքում Անհայտ զինվորի հուշահամալիրին ծաղկեպսակ է խոնարհել:, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն Աթենքում Անհայտ զինվորի հուշահամալիրին ծաղկեպսակ է խոնարհել: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:
18:57 28.02.2025
Այսօր՝ փետրվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 218 կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 51-ամյա Ալի Զարեիազևկը իր վարած «MAZ» մակնիշի բեռնատարով հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, իսկ կցորդիչին ամրացված կոնտեյները կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ […]
18:46 28.02.2025
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին չորս խաղով որակազրկել է, հաղորդում է Sky TG24-ը։ Երկու խաղով պորտուգալացի մասնագետը որակազրկվել է «Գալաթասարայի» դեմ Թուրքիայի Սուպերլիգայի 25-րդ տուրի մրցավեճում մրցակցի մարզչական կազմին և խաղացողներին կապիկի հետ համեմատելու համար, ևս երկու խաղով էլ՝ նույն հանդիպումից հետո թուրք մրցավարներին վիրավորելու համար: Մոուրինյուն կարող է դատի տալ «Գալաթասարային»:
18:36 28.02.2025
Եգիպտոսի նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիի հովանավորությամբ 2025 թ. մայիսի 10-25-ը մայրաքաղաք Կահիրեում կայանալու է ««Նասեր» միջազգային առաջնորդության կրթաթոշակ» ծրագրի 5-րդ դասընթացը: Դասընթացին մասնակցելու նպատակով կարող են դիմել քաղաքական, հասարարական և երիտասարդական կազմակերպությունների, այդ թվում՝ սպորտային ֆեդերացիաների ղեկավարներ, համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, լրատվական գործունեություն իրականացնողներ, որոնք գտնվում են 18-40 տարիքային խմբում և տիրապետում են անգլերենի: Դասընթացի […]
18:27 28.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Շաքիի հսկիչ անցակետից, Նորավան-Լծեն, Սյունիք գյուղից-Շինուհայր-Տաթև-Գորիս և Մեղրու «Վարդանի ձոր» կոչվող հատվածից-Քաջարան […]
18:14 28.02.2025
Հրապարակվել է ՀՀ 2025 թվականի հունվար ամսվա պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը: 2025 թվականի հունվար ամսին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 238.6 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 29.4% ով կամ 54.2 մլրդ դրամով: 2025 թվականի հունվար ամսին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 138.5 մլրդ դրամ: Նախորդ […]
18:04 28.02.2025
Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում նաև Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության ընթացքի առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցման կարգով հայտնում է, որ դեռևս 2021-2024 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից՝ Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կյանքի իրավունքի, խոշտանգումից և այլ դաժան և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից […]
17:54 28.02.2025
Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 29 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 5000 քմ մակերեսով և նույն թաղամասի թիվ 30 հասցեում գտնվող 4997 քմ մակերեսով հողամասերի նկատմամբ, որպես ապօրինի ձեռքբերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Շուկայականին մոտարկված արժեքը՝ 18 միլիոն դրամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում […]
17:45 28.02.2025
Աշխարհում Հայաստանի դիրքերը որպես առաջատար ինովացիոն կենտրոն ամրապնդելու և տեխնոլոգիական ոլորտի զարգացումը խթանելու նպատակով այս տարի Հայաստանի վենչուրային ֆոնդերից կֆինանսավորվի 35-40 հայ ստարտափ: Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:36 28.02.2025
Այսօր տեղի է ունեցել հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ: Հանձնաժողովը ձևավորվել է` համաձայն ՀՀ վարչապետի 2025 թ. փետրվարի 18-ի N 137–Ա որոշման: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև Ավետիք Իսահակյանի […]
17:30 28.02.2025
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի միջև։ «Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր»,- ընդգծել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։ Բացի այդ, Բայրամովը և Կալլասը ընդգծել են երկկողմ հարաբերությունների ներուժը, քաղաքական երկխոսության ակտիվացման […]
17:27 28.02.2025
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ գյումրեցի 50-ամյա մի տղամարդ աշխատավայրում ապօրինի պահում է թմրամիջոց: Փետրվարի 21-ին տեղեկությունը ստուգվեց: Տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուցիչ: Տղամարդն ընդունեց, որ կաթուցիչով օգտագործել է մարիխուանա: Քրեական վարույթի շրջանակում նրա աշխատասենյակում կատարված զննության ժամանակ հայտնաբերվեց ապակյա տարա` […]
17:22 28.02.2025
Ամերիկացի ձեռնարկատեր և Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ արդարադատության դեպարտամենտն արդյունավետ կառավարելու համար անհրաժեշտ է աշխատանքից հեռացնել բարեփոխումներին խոչընդոտող աշխատակիցներին։ «Պատկերացրեք, որ հանկարծ նշանակվեք ՀԴԲ-ի գլխավոր դատախազ կամ տնօրեն: Դուք հայտնվում եք նավի վրա թշնամական անձնակազմով: Քանի դեռ անձնակազմի նոր անդամներ չեք նշանակում և չեք պարզել, թե ինչպես է ամեն […]
17:16 28.02.2025
Բրիտանական հայտնի FourFourTwo հրատարակությունը կազմել է այսօրվա դրությամբ աշխարհի 10 լավագույն ռմբարկուների վարկանիշը։ Ցուցակում առաջին տեղում «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնն է։ Երկրորդ տեղում «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակն է։ Լավագույն եռյակը եզրափակել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկին։ Աշխարհի լավագույն 10 հարձակվողները՝ ըստ FourFourTwo-ի. 1.Հարի Քեյն («Բավարիա»), 2.Ալեքսանդր Իսակ («Նյուքասլ»), 3.Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա»), 4.Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի»), […]
17:10 28.02.2025
Չինաստանը և Ռուսաստանը պետք է սերտ համագործակցություն պահպանեն բոլոր մակարդակներում, ուրբաթ օրը Պեկինում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ «Երկու կողմերն էլ բոլոր մակարդակներում պետք է պահպանեն սերտ համագործակցությունը և ամբողջությամբ իրականացնեն իմ և նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ձեռք բերված կոնսենսուսը», – Սի Ծինփինի խոսքերն է […]
17:05 28.02.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է մարտ ամսվա եղանակի կանխատեսումը։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ «Մեզ սպասվում է մի փոքր տաք և բավարար տեղումներով մարտ»,-նշված է հաղորդագրության մեջ։
17:02 28.02.2025
Փետրվարի 28-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Աշոցքի, Ամասիայի, Գավառի, Տաշիրի, Արագածի, Սիսիանի, Գորիսի, Վարդենիսի տարածաշրջանների և Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
17:00 28.02.2025
Մադրիդի «Ռեալի» և «Ալանիայի» նախկին կիսապաշտպան Ռոյսթոն Դրենտեն պատմել է, որ Վլադիկավկազը ներկայացնող ակումբում ֆուտբոլիստները հանդիպումներից առաջ օղի են խմել։ «Թիմակիցներս օղի էին սիրում, այն հավանում էր նույնիսկ մարզիչը։ Նրանք հանդիպումներից առաջ խմում էին: Բայց ես, օրինակ, նախընտրում էի մի բաժակ վիսկի խմել, քան օղի։ Այնտեղ սովորական բան էր։ Թուրքիայում, օրինակ, ընդունված էր խաղերից հետո […]
16:51 28.02.2025
Պակիստանի մզկիթներից մեկում պայթյունը, որը խլել է մի քանի մարդու կյանք, իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, հայտնում է Dawn-ը։ Ավելի վաղ Associated Press-ը հայտնել էր, որ Պակիստանի Դարուլ Ուլում Հաքանիա մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 5 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ «Դա մահապարտի հարձակում էր», -մեջբերել է թերթը տեղի ոստիկանության գլխավոր տեսուչ Զուլֆիկար Համիդին:
16:46 28.02.2025
Ո՞ր դեպքում Հայաստանի ռեզիդենտ քաղաքացին կարող է օգտվել առողջապահական գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից: Սոցիալական կրեդիտի թեմայի շուրջ մանրամասներ է ներկայացրել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Առողջապահության և կրթությանն ուղղվող ծախսերի մի մասը պետությունը որոշում է կայացրել վերադարձնել քաղաքացիներին: Ինչպե՞ս վերադարձնել. սա շատ կարևոր է: Վերադարձման մեխանիզմը հենց հայտարարագրումն է և հայտարարագրման շրջանակներում ծախսերը, սա նշանակում է՝ […]
16:41 28.02.2025
Իսպանական Լա լիգան բողոքով դիմել է Եվրամիության հանձնաժողովին, այն մասին, որ Պրեմիեր լիգայի հաղթող «Մանչեսթեր Սիթին» խախտել է մրցակցության վերաբերյալ Եվրամիության սահմանած օրենքը, հաղորդում է Sky Sports-ը: Լա լիգան բողոք է ուղարկել այն հիմնավորմամբ, որ «Մանչեսթեր Սիթին» օտարերկրյա սուբսիդիաներ է ստացել Միացյալ Արաբական Էմիրություններից, իսկ դա ակումբին թույլ է տվել ուժեղացնել մրցունակությունը և տատանումներ ստեղծել […]
16:36 28.02.2025
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պատմական է անվանել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորած ԵՄ պատվիրակության այցը երկիր։ «Ես իմ ջերմ ողջույնն եմ հայտնում նախագահին (Ուրսուլա ֆոն դեր Լայենին) և Եվրոպական հանձնաժողովի անդամներին, ովքեր եկել են (Հնդկաստան) այս պատմական այցով», – ասել է Մոդին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ ներկայացուցիչները մտադիր են խնդրել […]
16:32 28.02.2025
Փետրվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Հայոց Հովվապետը, շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձման առիթով, մաղթեց արդյունավոր գործունեություն՝ ի նպաստ հայ-իտալական բարեկամական հարաբերությունների առավել զորացման: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ երկու ժողովուրդների բարեկամությունն ունի պատմական […]
16:27 28.02.2025
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ելույթ է ունեցել Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայման երկրորդ տարվա միջոցառման ընթացքում:
16:22 28.02.2025
Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը պատմել է, թե ինչ է իրեն ժամանակին խոստացել Գվարդիոլան: «Նա ասաց, որ ինձ իր հետ կտանի ցանկացած ակումբ: Պեպը խոստացավ ինձ դարձնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Նա ասաց, որ եթե մեկ մրցաշրջանում 60 գոլ չխփեմ, ապա ինքը կփոխի իր անունը: Ես համաձայնեցի, բայց հարցրի, թե որ թիմի մասին է խոսքը: Գվարդիոլան ասաց, […]