09:00 01.03.2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ վաղաժամ է խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև եռակողմ հանդիպման կազմակերպման մասին։ «Կարծում եմ, որ վաղաժամ է խոսել այս մասին: Ռուսաստանը պատրաստ է համագործակցել, բայց մենք պետք է վերլուծենք բոլոր ասպեկտները», – ասել է նա CNN-ի եթերում ՝ նշելով, […]
08:51 01.03.2025
Եվրոպան կցանկանար, որ Ուկրաինայում հակամարտությունը շարունակվեր եւս մեկ տարի՝ հուսալով այդ կերպ թուլացնել Ռուսաստանին։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Ես հարցրեցի, թե որն է պատերազմին վերջ տալու եվրոպական ծրագիրը, և մի երկրի արտաքին գործերի նախարարն ինձ ասաց, որ պատերազմը շարունակվի ևս մեկ տարի, որպեսզի Ռուսաստանն այնքան թուլանա, որ խաղաղություն […]
08:43 01.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Շաքիի հսկիչ անցակետից, Նորավան-Լծեն, Սյունիք գյուղից-Շինուհայր-Տաթև-Գորիս և Մեղրու «Վարդանի […]
08:30 01.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
00:16 01.03.2025
Փետրվարի 27-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի նախագահ Աբդուլհամիդ Ալխալիֆայի հետ։ Այս մասին հայտնել են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։ Հիմնադրամի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի հետ ընթացող համագործակցությունը և գոհունակություն հայտնել Հիմնադրամի՝ ՀՀ առաջնահերթություններից բխող աջակցության ծրագրերի արդյունքներից։ Դեսպան Հովհաննիսյանը երախտագիտություն է հայտնել Հիմնադրամի կողմից […]
23:56 28.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Շաքիի հսկիչ անցակետից, Նորավան-Լծեն, Սյունիք գյուղից-Շինուհայր-Տաթև-Գորիս և Մեղրու «Վարդանի ձոր» կոչվող հատվածից-Քաջարան […]
23:33 28.02.2025
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո: «Շնորհակալություն, Ամերիկա, շնորհակալություն ձեր աջակցության համար, շնորհակալություն այս այցելության համար: Շնորհակալություն, Թրամփ, Կոնգրես և Ամերիկայի ժողովուրդ։ Ուկրաինային արդար և կայուն խաղաղություն է պետք, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- գրել է Զելենսկին: Ավելի վաղ, SHANTNEWS.am -ը հայտնել էր, […]
23:24 28.02.2025
Փետրվարի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:45-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Միխայիլ Ֆ.-ն իր վարած «ZhongTong» մակնիշի ավտոբուսով Մարգարյան-Ֆանարջյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 24-ամյա Աշխեն Ն.-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ […]
23:16 28.02.2025
Այսօր մեկնարկեց Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագիրը, որի նպատակն է հայկական կոնյակի համար նոր անուն ու բրենդ ստեղծելը: Երևանում կայացավ ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառումը, որին ներկա էին պետական կառույցների ու շահագրգիռ մասնավոր կառույցների ներկայացուցիչները: Կոնյակի համար նոր անուն ու բրենդինգ ստեղծելու համար Եվրամիությունը գրեթե 3 միլիոն դոլար է հատկացրել: Իսկ թե կոնկրետ ինչի՞ վրա է ծախսվելու […]
22:59 28.02.2025
Այսօր բավականին արագ տեմպերով զարգանում է արհեստական բանականությունը։ Սակայն, ցանկացած լավ բան կարող է դառնալ վտանգավոր, երբ այն օգտագործվում է չարամիտների կողմից։ ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը տեսանյութում ցույց է տալիս, թե ինչպես են ԱԲ տեխնոլոգիաների միջոցով, ամենապարզ եղանակով, չարագործները կարողանում փոխել մարդու դեմքը, հագուստի գույնը, նույնիսկ մանիպուլյացիա […]
22:47 28.02.2025
Հազվագյուտ մետաղների հարցով Միացյալ Նահանգների և Ուկրաինայի միջև համաձայնության ստորագրումը չեղարկվել է։ Այս մասին հայտնում է Fox News-ի լրագրող Ջեքի Հայնրիխը։ X-ի իր միկրոբլոգում լրագրողը նաև տեղեկացրել է. «Սպիտակ տունը հաստատել է, որ մամուլի ասուլիսը չեղյալ է հայտարարվել: Գործարքի ստորագրումը չեղյալ է հայտարարվել»: Ավելի վաղ, SHANTNEWS.am հայտնել էր, որ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին լարված […]
22:39 28.02.2025
Փետրվարի 28-ին, ժամը 18:47-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արազափ-Արգավանդ ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արգավանդ-Արազափ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]
22:28 28.02.2025
Վլադիմիր Զելենսկին պատրաստ չէ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին Truth Social սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք այսօր շատ բովանդակալից հանդիպում ունեցանք (խմբ.Զելենսկու հետ) Սպիտակ տանը: Մենք շատ բաներ իմացանք, որոնք անհնար է հասկանալ առանց քննարկելու նման լարման և ճնշման ներքո: Զարմանալի է, թե ինչ է բացահայտվում զգացմունքների միջոցով, և եկան […]
22:14 28.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում հանդիպել է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ՝ հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ գործարք կնքելու համար։ Հանդիպման ընթացքում Թրամփն ու Զելենսկին լեզվակռվի մեջ են մտել, բարձրացրել են ձայները: Թրամփն ասել է, որ Ուկրաինայի նախագահը պետք է փոխզիջման գնա Ռուսաստանի հետ բանակցություններում և գործարք կնքի Միացյալ Նահանգների հետ: Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Վաշինգտոնն […]
21:52 28.02.2025
Ուկրաինայի ղեկավարությունը ստիպված կլինի փոխզիջումների գնալ Ռուսաստանի հետ խաղաղ կարգավորման հարցում։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման սկզբում, հաղորդում է TASS-ը: «Միշտ պետք է փոխզիջումների գնալ: Առանց փոխզիջման ոչ մի գործարք չի կարող կնքվել: Այսպիսով, նա (խմբ. Զելենսկին), իհարկե, պետք է որոշ փոխզիջումների գնա»,- նշել է պետության […]
21:24 28.02.2025
Փետրվարի 28-ին, ժամը 16։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցի ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նորագավիթ 1-ին փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայում տեղի է […]
21:16 28.02.2025
Փետրվարի 27-ին Երևանում կայացել է «Ներքին գործերի նախարարության հետ համագործակցության ընթացիկ զարգացումները և հեռանկարները» խորագրով բարձրաստիճան հանդիպում, որին մասնակցում էր Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, ՆԳ նախարարի տեղակալները, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Արփինե Սարգսյանը […]
21:03 28.02.2025
Այսօրվանից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ զորքերի ուժերով։ «Մարգարա» անցման կետը չի գործում Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանի փակ լինելու պատճառով։ 2022 թվականի ամռանը անցման կետը ՀՀ Կառավարության որոշմամբ հիմնանորոգվեց և այնտեղ սկսվեց իրականացվել մշտական ծառայություն՝ ՌԴ Սահմանապահ զորքերի ուժերով։ ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերին երախտագիտությունս եմ […]
20:51 28.02.2025
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ հանդիպել է ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ` քննարկելու 50.000 դրամ սոցիալական կրեդիտը իրացնելու համար փաթեթներ ձևավորելու հարցը: «Բազմաթիվ քաղաքացիներ դիմում են սոցփաթեթի նման երաշխիք ունենալու համար. պետությունն այժմ, ըստ էության, պատրաստ է միլիոնավոր դրամներ ներդնել այս ուղղությամբ: Գործընկերները վստահեցրեցին, որ շատ կարճ ժամանակում կձևավորեն ճկուն […]
20:39 28.02.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը փետրվարի 28-ին Ազգային ժողովում մասնակցել են «Կիբեռանվտանգության մասին» և «Հանրային տեղեկությունների մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ աշխատանքային քննարկմանը, որին ներկա են եղել նաև ԱԺ Պաշտպանության և անվտանգության, Պետական-իրավական, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։ Նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ թվային […]
20:18 28.02.2025
Երևանում փետրվարի 26-ից 28-ն անցկացվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 49-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի Հանրապետությունների պատվիրակությունները։ Ողջունելով նիստի մասնակիցներին, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ասել է. «Վստահ եմ, այս նիստը ևս մեկ քայլ կդառնա մեր պետությունների մաքսային ծառայությունների միջև համագործակցության ամրապնդման և արդյունավետության բարձրացման […]
20:11 28.02.2025
Փետրվարի 28-ին, ժամը 14:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում կան խցանված ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել է երկու «Vaz» մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան, առաջացել է խցանում (մոտ 40 […]
19:58 28.02.2025
Ռուս և բելառուս մարզիկներին կարող են թույլատրել մասնակցել 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին Փարիզ 2024-ի սխեմայով: Այս մասին հայտնում է IBSF-ի մամուլի ծառայությունը։ «2026 թվականին Միլանում և Կորտինայում ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման սկզբունքները, ամենայն հավանականությամբ, նման կլինեն 2024 թվականին Փարիզում Օլիմպիական խաղերի անցկացման սկզբունքներին», — RIA Novosti Sport-ը մեջբերում է IBSF-ի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ […]
19:54 28.02.2025
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի՝ մրցութային կարգով ընտրված՝ ՀՀ-ում գործող տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետների 25 ուսանող մասնակիցներին: Աննա Վարդապետյանը, Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակիցների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված զրույցում, անդրադարձել է Դատախազության լիազորություններին, դատախազների՝ մասնագիտական գիտելիքների շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքներին, դատախազների թեկնածուներին օրենքով ներկայացվող պահանջներին, որոնք, ի […]