Բոլոր լուրերը – Page 427 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Բոլոր լուրերը

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Իրանի պետական հեռուստատեսությանը

16:18 28.02.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ հարցազրույց է տվել Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Բնակարանային գողություն Մրգաստանում. Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

16:10 28.02.2025

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Վաղարշապատի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ գողություն է կատարել Մրգաստան գյուղի մի տնից: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 27-ի երեկոյան Էջմիածնի Բաղրամյան փողոցում երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Փաստերի ճնշման տակ երիտասարդը խոստովանեց, որ նույն օրը, ժամեր առաջ, օգտվելով տանտերերի բացակայությունից, երկաթե լինգով բացել է տան […]

̰
Ֆուտզալի ՀՀ հավաքականը նախապատրաստվում է ՈՒԵՖԱ-ի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին հանդիպումներին

16:03 28.02.2025

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 1-ից հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ նախապատրաստվելով ՈՒԵՖԱ-ի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին երկու հանդիպումներին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Ռուբեն Նազարեթյանի թիմը մարտի 8-ին կհյուրընկալվի Դանիայի հավաքականին, իսկ չորս օր անց Երևանում կընդունի Ղազախստանի թիմին: Հայաստանի հավաքականի հայտացուցակը հետևյալն է. Դարպասապահներ՝ Ալբերտ Աղաջանով – ՏԶՄՍ Տուլա (Ռուսաստան) Էմին Ղարաբեկյանց […]

̰
Քննարկվել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտներում երկկողմ համագործակցության հարցեր

15:57 28.02.2025

Փետրվարի 26-ին ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանատան Գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինին։ Զրուցակիցներն անդրադարձել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտներում համագործակցության ամրապնդման կարևորությանը և երկուստեք նախատեսվող աշխատանքների ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությանը։ Քննարկվել են Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության և ՉԺՀ քաղաքացիական հարցերով […]

̰
Հայտարարություն. Համայնքային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումներում ծառայության համար կատարվում է ընդունելություն

15:52 28.02.2025

Համայնքային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար հայտարարվում է ընդունելություն։ Համայնքային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար կարող են դիմել պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած (բացառությամբ՝ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի) 18-ից (բացառությամբ Լիազոր մարմնի ուսումնական հաստատության իգական սեռի դիմորդների) մինչև 35 տարեկան […]

̰
Մյուլերը բանակցում է «Բավարիայի» հետ»

15:47 28.02.2025

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ բանակցում է մյունխենյան ակումբի հետ, հաղորդում է Der Spiegel-ը: «Մենք բանակցում ենք։ Խոսքը մարզական հեռանկարների ու ֆինանսական փաթեթի մասին է։ Ես դեռ մեծ հաճույք եմ ստանում ֆուտբոլ խաղալուց»,- ասել է ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ 35-ամյա Մյուլերը 2009 թվականից է հանդես գալիս «Բավարիայի» գլխավոր թիմում: Կողմերի գործող պայմանագրի ժամկետը […]

̰
ՌԴ ԱԳՆ. Ստամբուլում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունները բովանդակալից և գործնական էին

15:42 28.02.2025

Ստամբուլում ռուս-ամերիկյան խորհրդակցություններն անցել են առարկայական և գործնական, և պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունը այս ճանապարհով։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ «Քննարկումներն անցել են բովանդակալից և գործնական: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունն այս ճանապարհով»,- հայտնել են դիվանագիտական ​​գերատեսչությունից:

̰
Այսօր այցելում եմ Վայոց ձորի մարզ, որը գտնվում է Ադրբեջանի կողմից մասնակիորեն օկուպացված հայկական տարածքի հենակետային հատվածում․ Ֆրանսիայի դեսպան

15:36 28.02.2025

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Վայոց ձորի մարզ։ Այս մասին Դըկոտինյին գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։ «Այսօր այցելում եմ Վայոց ձորի մարզ։ Վայոց ձորի մարզը գտնվում է Ադրբեջանի կողմից մասնակիորեն օկուպացված հայկական տարածքի հենակետային հատվածում։ Այն ռազմավարական նշանակություն ունեցող մարզ է։ Այստեղ է գտնվում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) կենտրոնակայանը»,- գրել է Ֆրանսիայի […]

̰
Մբապեն վերսկսել է մարզումները

15:31 28.02.2025

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն վերսկսել է մարզումները, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ֆրանսիայի հավաքականի ավագն ատամի հեռացման պատճառով բաց էր թողել «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին հանդիպումը: Իսպանիայի չեմպիոնը սկսել է պատրաստվել «Բետիսի» դեմ կայանալիք արտագնա խաղին: Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Մբապեն «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, խփել 27 […]

̰
Շոլցը մարտի 2-ին Լոնդոնում կմասնակցի Ուկրաինայի հարցով հանդիպմանը

15:24 28.02.2025

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հրավերով, մարտի 2-ին կմեկնի Լոնդոն՝ մասնակցելու Ուկրաինայի հարցով հանդիպմանը։ Այս մասին լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրեյտը։ «Հրավիրված են նաև եվրոպացի այլ առաջնորդներ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո […]

̰
ԲՏԱ նախարարի տեղակալը հանդիպել է ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներին՝ աջակցելու նրանց մասնագիտական կողմնորոշման գործում

15:20 28.02.2025

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանի հետ փետրվարի 27-ին հանդիպել է ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի տնտեսագիտական ենթահոսքի աշակերտների հետ՝ նրանց մասնագիտական կողմնորոշմանն աջակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ծանոթացել է աշակերտների հետաքրքրություններին և մասնագիտական ձգտումներին, ներկայացրել նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում երիտասարդների համար […]

̰
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել իրականացնել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրը

15:15 28.02.2025

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել իրականացնել Իսրայելի հետ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը և անցնել գործարքի հաջորդ փուլ։ Այս մասին ասվում է արմատականների Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ «Գազայում հրադադարի մասին համաձայնագրի իրականացման առաջին փուլի ավարտով և Գազայում պահվող իսրայելցիների համար պաղեստինցի գերիների փոխանակմամբ, ՀԱՄԱՍ-ը հաստատում է իր լիակատար հանձնառությունը կյանքի […]

̰
Վրաստան-Հայաստան խաղի տոմսերը սպառվել են ընդամենը մի քանի ժամում. Ազգերի լիգա

15:11 28.02.2025

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան – Հայաստան մրցավեճի պատասխան խաղի տոմսերն առցանց վաճառքով մի քանի ժամում սպառվել են, հաղորդում է Վրաստանի հավաքականի մամուլի ծառայությունը: Խաղը կկայանա Թբիլիսիի «Դինամո Արենայում», որը կարող է ընդունել 54 500 երկրպագուի: Հանդիպումը կանցկացվի մարտի 23-ին: Առաջին խաղը տեղի կունենա մարտի 20-ին Երևանում: Հաղթողը կբարձրանա Ազգերի լիգայի B դիվիզիոն:

̰
ՊԵԿ նախագահը մասնակցել է ԵՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 49-րդ նիստին

15:07 28.02.2025

Երևանում փետրվարի 26-ից 28-ն անցկացվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 49-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի Հանրապետությունների պատվիրակությունները։ Ողջունելով նիստի մասնակիցներին, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը վստահություն է հայտնել, որ 49–րդ նիստը ևս մեկ քայլ է ուղղված՝ ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միջև համագործակցության խորացմանը […]

̰
Զինադադարից հետո Լիբանանում զոհվել է ավելի քան 300 երեխա

15:03 28.02.2025

Նոյեմբերին հրադադարի հաստատումից հետո Լիբանանում ավելի քան 300 երեխա է զոհվել և 1500-ը վիրավորվել, Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Լիբանանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Էթի Հիգինսը։ «Լիբանանում մարտերը կտրուկ սրվեցին 2024 թվականի սեպտեմբերին 11 ամիս տևած հարձակումներից հետո: Նոյեմբերին հրադադարի հաստատումից հետո ավելի քան 310 երեխա է զոհվել, ավելի քան 1500-ը վիրավորվել է», – ասել […]

̰
SHANTNEWS

15:00 28.02.2025

̰
Երևանի պարեկները մեքենայում հայտնաբերել են զենք-զինամթերք

14:55 28.02.2025

Փետրվարի 28-ի գիշերը՝ ժամը 2.40-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղի-Աճառյան փողոց ճանապարհահատվածում ծառայություն կատարելիս պարեկները կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենան: Վարորդը հայտնել է, որ մեքենայում կա զենք-զինամթերք՝ «ԱԿ-74» ինքնաձիգի նմանվող հրազեն, գազային ատրճանակ և փամփուշտներ: Նա զենք-զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ավանի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել […]

̰
Սալահը բանակցում է «Ինտերի» հետ

14:50 28.02.2025

Միլանի «Ինտերը» կփորձի այս մրցաշրջանից հետո ձեռք բերել անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է El Nacional-ը: 32-ամյա ֆուտբոլիստը բանակցում է եվրոպական մի քանի հեղինակավոր ակումբների, այդ թվում` Իտալիայի չեմպիոն «Ինտերի» հետ: Մեծ հավանականությամբ, հարձակվողը «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր չի կնքի և ամռանն ազատ գործակալ կդառնա: Ընթացիկ մրցաշրջանում Սալահը Պրեմիեր լիգայի առաջատարի […]

̰
ՌԴ ԱԳՆ-ը մանրամասներ է հայտնել Ստամբուլում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կայացած բանակցություններից

14:43 28.02.2025

Նախօրեին Ստամբուլում կայացած հանդիպմանը համաձայնեցվել են քայլեր՝ ապահովելու Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դիվանագիտական ​​առաքելությունների գործունեության ֆինանսավորումը փոխադարձ հիմունքներով և պայմաններ ստեղծել դիվանագետների համար՝ իրենց պաշտոնական պարտականությունները կատարելու համար, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։ Ռուս-ամերիկյան բանակցությունները տեղի են ունեցել ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում և տեւել գրեթե վեցուկես ժամ։

̰
Մահվան ելքով պատահար Երևան-Արմավիր ճանապարհին

14:41 28.02.2025

Փետրվարի 27-ին, ժամը 8.40-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 15-րդ կմ-ին «Լադա» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին և կողաշրջվել։ 22-ամյա վարորդը և 30-ամյա ու 20-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 20-ամյա Վահան Կ․-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն։

̰
The Economist. ԵՄ-ն ստիպված կլինի կրկնապատկել Կիևին աջակցությունը

14:34 28.02.2025

Եվրամիությունը ստիպված կլինի կրկնապատկել իր ռազմական, ֆինանսական և մարդասիրական աջակցությունն Ուկրաինային՝ փոխհատուցելու ԱՄՆ-ի օգնությունը, եթե Վաշինգտոնը դադարեցնի այն Կիևին տրամադրել։ Այս մասին գրում է The Economist ամսագիրը: ԶԼՄ-ի հաշվարկներով՝ 2022 թվականի հունվարից ԵՄ-ն և նրա անդամ երկրները 113 միլիարդ եվրո են ծախսել Ուկրաինային ռազմական, ֆինանսական և հումանիտար օգնության վրա, ինչը համապատասխանում է միության ՀՆԱ-ի 0,2%-ին։ […]

̰
Կիմ Չեն Ինը հրահանգել է միջուկային զենքը բերել բարձր պատրաստականության

14:27 28.02.2025

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը վերահսկել է ռազմավարական թեւավոր հրթիռների փորձնական արձակումը։ Նա նաև հրաման է տվել միջուկային զենք կիրառելու լիակատար պատրաստականության մասին, որը կապահովի երկրի ամենաարդյունավետ պաշտպանությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Ըստ լրատվամիջոցների՝ ԿԺԴՀ-ում թեւավոր հրթիռների վերջին փորձարկումը նախատեսված է նախազգուշացնելու «թշնամիներին, ովքեր լրջորեն խախտում են անվտանգության միջավայրը և նպաստում առճակատման սրմանը», […]

̰
Իլոն Մասկը նշել է ԱՄՆ հաջորդ նախագահի անունը

14:17 28.02.2025

ԱՄՆ հաջորդ նախագահը կարող է լինել ներկայիս փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, X սոցիալական ցանցում գրել է ձեռնարկատեր Իլոն Մասկը։ «Երբևէ եղած լավագույն փոխնախագահը և մեր ապագա նախագահը»,- ասել է նա։ Այսպես է Մասկը պատասխանել Վենսի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի՝ Միացյալ Թագավորությունում խոսքի ազատության մասին վերջերս տեղի ունեցած երկխոսության թեմայով օգտատերերից մեկի գրառմանը։

̰
«Կենդանիների խնամքի կենտրոնի» աշխատակիցները Գյումրիում են՝ աջակցելու թափառող շների խնդիրը լուծելու գործում

14:09 28.02.2025

Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները վերջին օրերին Գյումրիում են՝ համայնքին աջակցելու թափառող շների խնդիրը լուծելու գործում: ՀՈԱԿ-ը համալիր ծրագիր է իրագործում՝ կենդանիների ստերջացնում, «Կատաղություն» հիվանդության դեմ պատվաստում: Գյումրու համայնքապետարանը բացառում է կենդանիների սպանդը և պատրաստ է շարունակել այս ծրագիրը՝ համագործակցելով ոլորտի մասնագետների հետ։

̰
Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է․ՀՀ ԱՆ

14:05 28.02.2025

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է: Եթե դուք վճարում եք եկամտային հարկ և ներկայացրել եք եկամուտների տարեկան հայտարարագիրը, ապա Կառավարությունը առողջապահության և/կամ կրթության համար կատարված անկանխիկ ծախսերի փոխհատուցման հնարավորություն է տալիս։ Ինչպե՞ս օգտվել առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից Ովքե՞ր կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից Ո՞ր դեպքում կարող եք օգտվել առողջապահության գծով […]

̰
Պակիստանի մզկիթում պայթյուն է որոտացել, կան տուժածներ

13:59 28.02.2025

Պակիստանի հյուսիս-արևելքում գտնվող մզկիթներից մեկում պայթյուն է որոտացել, մի քանի մարդ վիրավորվել է, հայտնում է Geo TV-ն ՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։ «Աքորա Խաթտակում գտնվող Դարուլ Ուլում Հաքքանիա մզկիթում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։

̰
Թուրքիան հրեաների հետ խնդիրներ չունի․ Ֆիդան

13:56 28.02.2025

Թուրքիան խնդիրներ չունի հրեաների հետ, Անկարայի խնդիրը կապված է Իսրայելի՝ «սիոնիզմի վրա հիմնված էքսպանսիոնիստական ​​քաղաքականության հետ», ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Իսրայելի բոլոր դիվանագետները, այդ թվում՝ դեսպանը, լքել են Թուրքիան դեռ 2023 թվականի հոկտեմբերին, ավելի վաղ հայտնել էր թուրքական դիվանագիտական ​​աղբյուրը։ 2023 թվականի նոյեմբերին Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարեց Թել Ավիվում դեսպան Շաքիր Թորունլարին Անկարա հետ […]

̰
Կալլասը նշել է Ուկրաինայի անվտանգության միակ «աշխատող» երաշխիքը

13:49 28.02.2025

ՆԱՏՕ-ն Ուկրաինային առաջարկում է անվտանգության լավագույն երաշխիքը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տրվել է ռուսական հռետորաբանությանը` փակելով Դաշինքի դուռը։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը, հայտնում է AFP-ն։ «Ինչո՞ւ ենք մենք ՆԱՏՕ-ում, որովհետև մենք վախենում ենք Ռուսաստանից: Եվ միակ բանը, որն իրականում աշխատում է, անվտանգության միակ երաշխիքը, որն աշխատում է, դա ՆԱՏՕ-ի հովանոցն […]

̰
Վլադիմիր Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ

13:46 28.02.2025

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ։ Ուկրաինացի առաջնորդի ծրագրերում է հանդիպում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։ Այցի ընթացքում կկայանա Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև հանածո վառելիքի մասին շրջանակային համաձայնագրի ստորագրումը։  

̰
Ռումինիան խաղաղապահ ուժեր չի ուղարկի Ուկրաինա․ վարչապետ

13:29 28.02.2025

Ռումինիան մտադիր չէ իր խաղաղապահ ուժերն ուղարկել Ուկրաինա, România TV-ին տված հարցազրույցում ասել է երկրի վարչապետ Մարսել Չիոլակուն ՝ ընդգծելով, որ Բուխարեստի այս դիրքորոշումը կհնչեցնի նախագահի պաշտոնակատար Իլիե Բոլոժանը ԵՄ գագաթնաժողովում՝ մարտի 6-ին։ Ավելի վաղ Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Էրիկ Լոմբարդը Bloomberg-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ֆրանսիան ակնկալում է՝ ԱՄՆ-ն աջակցություն կտրամադրի եվրոպական […]

̰
BACK_TO_TOP