13:19 23.04.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բուրկինա Ֆասոյի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Արիստիդ Տապսոբան (նստավայրը՝ Մոսկվա)։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Տապսոբային նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություն և արդյունավետ գործունեություն՝ ի շահ երկու երկրների հարաբերությունների զարգացման։ Նախագահը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ակտիվացնել համագործակցությունը Բուրկինա Ֆասոյի հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող […]
13:10 23.04.2025
Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի ապրիլ և մայիս ամիսների վճարումների իրականացման համար պետական բյուջեից կհատկացվի ևս 209 մլն դրամ։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Ծրագրի շրջանակում այս պահին հաստատվել է 3594 դիմում։ Հիշեցնենք, որ Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և […]
13:02 23.04.2025
Երևանում ապրիլի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը և առավոտյան, 25-ին, 26-ի երեկոյան, 27-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ: Ապրիլի 24-ի, 26-ի և 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-ին, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը, 26-ի և 27-ի ցերեկը, […]
12:54 23.04.2025
Չորեքշաբթի օրը՝ ապրիլի 23-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Չինաստան կատարած պետական այցի շրջանակներում Պեկինում ստորագրվել է «Համատեղ հայտարարություն Ադրբեջանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական պետական լրատվամիջոցները։ Բացի այդ, ինչպես նշվում է, Բաքուն և Պեկինը պայմանավորվել են ուժեղացնել «Մեկ Գոտի-մեկ ճանապարհ» նախաձեռնության համապատասխանեցումը Ադրբեջանի «Մետաքսի […]
12:33 23.04.2025
ՀՀ կառավարությունն ընդունեց որոշման նախագիծ, որով 49 մլն դրամ մարդասիրական օգնություն կտրամադրի Սիրիայի սոցիալ-տնտեսական ծանր վիճակում հայտնված բնակչությանը։ Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ աջակցության կարիքը պայմանավորված է Սիրիայում ընթացող իրադարձություններով, որոնք մեծ թվով մարդկանց զրկել են կենսական անհրաժեշտ միջոցներից։ Հայկական կողմից ցուցաբերվող օգնությունը ներառելու է առաջին անհրաժեշտության մթերք և դեղորայք։
12:13 23.04.2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 23-ին՝ ժամը 18։30-ից սկսած կսահմանափակվի տրանսպորտային միջոցների մուտքը Երևանի Հանրապետության հրապարակ՝ բոլոր ուղղություններով։ ժամը 19։00-ից սկսած տրանսպորտային միջոցների երթևեկության համար հաջորդաբար երկկողմանի փակ կլինեն Ամիրյան փողոցը, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներն ու Կիևյան փողոցը։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին՝ […]
12:04 23.04.2025
Ազգային անվտանգության ծառայության գործընկերներից ստացած օպերատիվ տվյալները Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն իրացրին ապրիլի 15-ին: Ժամը 18.45-ին, մայրաքաղաքի Փիրումյանների փողոցում ձերբակալվեցին և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով վարչություն տեղափոխվեցին Արմավիրի մարզի երկու և Գորիս քաղաքի մեկ բնակիչ: 30-ամյա գորիսցու խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ, որոնցից մեկում մարիխուանայի նմանվող մոտ 13 գրամ զանգված կար, մյուսում՝ կպչուն ժապավենով […]
11:56 23.04.2025
2024 թվականը դարձավ բեկումնային կլիմայական տարի Եվրոպայի համար։ Կոպեռնիկոս Կլիմայի Փոփոխության Ծառայության և Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության համատեղ հրապարակած «Եվրոպայի Կլիմայի Վիճակ 2024» զեկույցի համաձայն՝ անցած տարին ճանաչվել է ամենատաքը դիտարկումների ողջ պատմության մեջ՝ ընդգծելով կլիմայի փոփոխության ահագնացող հետևանքները։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Վերջին տասնամյակներում Եվրոպան տաքանում է գրեթե երկու անգամ […]
11:40 23.04.2025
Ապրիլի 25-ին՝ ժամը 18։30-ին, Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Քէմբ Օտտօ, Մարսէյլ․ պատմություն ցեղասպանությունից փրկվածներից» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Ցուցադրությունը կազմակերպվում է ֆրանսիական «ARAM» հետազոտության և հայկական հիշողության արխիվների միության հետ համագործակցությամբ։ Միության կողմից թանգարան տեղափոխված ավելի քան 50 փաստավավերագրական նյութերը պատմում են ցեղասպանությունից փրկված հայ գաղթականների մասին Ֆրանսիայի Մարսել քաղաքի «Քէմբ […]
11:31 23.04.2025
Բացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 48 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի իրացման ու սառը զենքի հայտնաբերման, 5-ական դեպք՝ […]
11:11 23.04.2025
Ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված, երեկ հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ անձրևներ։ Արարատյան դաշտի առանձին հատվածներում թափվել են ամսական նորմայի 50-60 տոկոսի չափ տեղումներ։ Այսօր ցերեկը և առաջիկա գիշերը ցիկլոնի ազդեցությունը Հայաստանի ողջ տարածքում կպահպանվի, ինչի արդյունքում Երևան քաղաքում և բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ կդիտվեն ամպրոպային բնույթի անձրևներ
10:56 23.04.2025
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են ՀՀ բուհերում 2025-2026 ուսումնական տարվա վճարովի հիմունքներով առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը՝ ըստ բուհերի և մասնագիտությունների: ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ բուհերում վճարովի ընդունելությանը համար հատկացված 10 000 տեղերը բաշխվել են՝ հաշվի առնելով նախորդ տարվա ընդունելության արդյունքները և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից […]
10:30 23.04.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 447 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ:
10:23 23.04.2025
Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի կառուցման ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի Անի և Ախուրյան համայնքներում նախատեսված է իրականացնել ծառատունկ։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և բնապահպանական կառավարման պլանի պահանջների համաձայն՝ շինարարությունն իրականացնող կազմակերպությունը շինարարության ընթացքում կտրված ծառերի փոխարեն տնկում է նորերը՝ 1:10 հարաբերակցությամբ։ Ծրագրի շրջանակում հատվել է շուրջ 500 ծառ, որոնց փոխարեն նախատեսվում է տնկվել է […]
10:17 23.04.2025
Սրտաբան Ֆաբիո Ֆերնանդեսը վստահեցրել է, որ ընկերներ ունենալը դրական է ազդում առողջության վրա: Նա բացահայտել է սոցիալական կապերի առավելությունները Globo-ին տված հարցազրույցում։ Ինչպես նշել է Ֆերնանդեսը, ընկերների հետ շփումը 50 տոկոսով նվազեցնում է սրտի հիվանդությունների վտանգը և անհանգստության մակարդակը։ «Միայնակ մարդիկ հակված են դեպրեսիայի և ալկոհոլիզմի»,- բացատրել է մասնագետը։ Բժշկի խոսքով, գիտնականներն ապացուցել են, որ […]
10:00 23.04.2025
Հարյուրավոր պաշտոնաթող ֆրանսիացի զինվորականներ, այդ թվում՝ ավելի քան երկու տասնյակ գեներալներ, բաց նամակ են ուղարկել Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների ղեկավարներին՝ պահանջելով բացահայտել ուկրաինական տարածքում ֆրանսիական զինված ուժերի անձնակազմի առկայության մասին ողջ տեղեկատվությունը և ապահովել խորհրդարանական քվեարկությունը այնտեղ նրանց շարունակական ներկայության վերաբերյալ։ Այս մասին Sud Radio-ի եթերում հայտարարել է Place d’Armes ասոցիացիայի ղեկավար, ժանդարմերիայի նախկին կապիտան […]
09:54 23.04.2025
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել Շիրակի մարզի համայնքապետարաններից մեկում կատարված չարաշահումների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Մասնավորապես՝ համայնքապետարանի առաջատար մասնագետ Ս․Հ․-ն օգտագործելով համայնքի նախկին ղեկավարի […]
09:51 23.04.2025
Լոնդոնի հետ առևտրային բանակցություններում Վաշինգտոնը մտադիր է պահանջել նվազեցնել ԱՄՆ-ից ներկրվող մեքենաների մաքսատուրքերը 10%-ից մինչև 2,5%։ Այս մասին երեքշաբթի հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ը նախատեսում է նաև առաջարկել Մեծ Բրիտանիային մեղմել ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների ներմուծման պայմանները և վերանայել ապրանքների ծագման որոշման կանոնները։ Պահանջների ամբողջական ցանկը, որոնք ամերիկյան […]
09:39 23.04.2025
Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռը, ամենայն հավանականությամբ, խոցվել է։ Այս մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ «Որոշ ժամանակ առաջ Հայֆայում, Կրայոտում և Արևմտյան Գալիլեայում ազդանշանները հնչելուց հետո Եմենից հրթիռ է արձակվել, արկն, ըստ երևույթին, հաջողությամբ արսացել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
09:29 23.04.2025
Վաշինգտոնն ակնկալում է Կիևից պատասխան ստանալ ուկրաինական ճգնաժամի կարգավորման ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «վերջնական առաջարկի» վերաբերյալ ապրիլի 23-ին Լոնդոնում կայանալիք հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով աղբյուրները։ Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել ապրիլի 17-ին Փարիզում, ուկրաինական կողմին տրվել է մեկ էջանոց փաստաթուղթ, որտեղ […]
09:20 23.04.2025
Առնվազն 12 մարդ է զոհվել Գազայի հատվածում Իսրայելի կողմից չորեքշաբթի օրը պաղեստինյան անկլավի տարբեր շրջանների հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական հրետանին ինտենսիվ հրետակոծել է Գազա քաղաքի Էզ-Զեյթուն, Էթ-Տուֆա և Էշ-Շուջայյա շրջանները։ Անկլավում գտնվող քաղաքացիական պաշտպանության ուժերը հայտարարել են, որ չեն կարողացել հասնել ավերված տներին, որտեղ կարող են լինել մարդիկ: […]
09:10 23.04.2025
ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացրել է իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի եզրափակիչ խաղը՝ լուսանկարներով: «Հիշեցնենք, որ Դատախազների ֆուտզալի թիմը զբաղեցրեց 2-րդ պատվավոր հորիզոնականը: ՆԳՆ հավաքական թիմը դարձավ ֆուտզալի առաջնության հաղթող, իսկ Քննչական կոմիտեի հավաքական թիմը զբաղեցրեց 3-րդ պատվավոր հորիզոնականը»։
09:05 23.04.2025
ԱՄՆ-ը թույլ չի տա, որ արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ապագայում մասնակցի Գազայի հատվածի կառավարմանը։ Այս մասին երեքշաբթի օրը Սպիտակ տանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան հարցրել են, թե արդյոք ԱՄՆ-ը կխանգարի ՀԱՄԱՍ-ին որևէ դեր խաղալ Գազայի հետպատերազմյան կառավարման մեջ։ «Մենք Համասին թույլ չենք տա դա անել, մենք մեծ առաջընթաց ենք […]
08:55 23.04.2025
Միացյալ Նահանգները ապրիլի 23-ին Լոնդոնում կայանալիք հանդիպմանը կներկայացնի Ուկրաինայի կարգավորման յոթ կետից բաղկացած ծրագիր, որը կներառի Ղրիմը որպես ռուսական ճանաչելու, Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները չեղարկելու առաջարկ և Կիևի անվտանգության հստակ երաշխիքներ չի պարունակի։ Այս մասին հայտնում է The Daily Telegraph թերթը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, ԵՄ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումից առաջ։ Վկայակոչելով անանուն աղբյուրը՝ հրատարակությունը […]
08:43 23.04.2025
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Օուշեն շրջանի երեք հազար բնակիչ տարհանվել է անտառային հրդեհի պատճառով, հայտնում է նահանգի անտառային հրդեհային ծառայությունը։ Գերատեսչության հրապարակման համաձայն՝ անտառային հրդեհը, որն ընդգրկել է մոտ 1300 հեկտար տարածք, կարող է ոչնչացնել ավելի քան 1300 շենք։ Առայժմ տարածքի միայն մոտ 5%-ն է մարվել։ Հրդեհի պատճառը դեռ պարզված չէ։
08:28 23.04.2025
Պետքարտուղարության վերակազմավորումը կհանգեցնի նրա մոտ 130 գերատեսչությունների փակմանը և առնվազն 700 պաշտոնների վերացմանը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով արտաքին քաղաքականության գերատեսչության բարեփոխման նախնական ծրագրեր պարունակող փաստաթուղթը։ Սենատի և Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովներին ներկայացված փաստաթուղթը դրույթներ է պարունակում Պետդեպարտամենտի 132 բյուրոների, գերատեսչությունների և ծրագրերի առաջիկա վերացման մասին. կկրճատվի 732 հաստիք, շատերը կտեղափոխվեն այլ […]
08:18 23.04.2025
Խորհրդարանի անդամ, Դանիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Ռասմուս Յարլովը հայտարարել է, որ Դանիան երբեք չի կարողանա իրեն ամբողջությամբ ապահովել զենքով։ «Դանիան երբեք չի հասնի սպառազինության ամբողջական ինքնաբավության, մենք պետք է ապավինենք մեր ամենամոտ ընկերներին»,- գրել է Յարլովը սոցցանցերի իր էջերում։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ԱՄՆ-ը այլևս «մոտ ընկերների» շարքում չէ։