17:00 30.04.2022
«Վանի» դարպասապահ Արման Մելիքսեթյանը վիրահատվել է «Արարատի» հետ հանդիպման նախախաղային վարժանքի ժամանակ ստացած վնասվածքի պատճառով։ Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ վիրահատությունը հաջող է անցել։ Ֆուտբոլիստի վերականգնման ժամկետները սակայն չեն նշվում։ Նշվել է, որ Մելիքսեթյանի մոտ կրկնվել էր ավելի վաղ ստացած վնասվածքը։ Չնայած դրան՝ նա կարողացել էր մինչև վերջ մասնակցել «Արարատի» դեմ խաղին, որն ավարտվել […]
16:54 30.04.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Վահագն Խաչատուրյանն իր ողջ ուժն ու եռանդը, փորձն ու գիտելիքները կծառայեցնի Հայաստանի զարգացման գործին: Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար և իր աջակցությունը հայտնելով Արցախին՝ […]
16:50 30.04.2022
Ռուսաստանի և Բելառուսի թենիսիստներին թույլատրել են մասնակցել «Մեծ սաղավարտի» երկրորդ մրցաշարին՝ Ֆրանսիայի բաց առաջնությանը։ Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ժիլ Մորետոնը։ «Մեր դիրքորոշումը չի փոխվել։ Ռուսաստանի և Բելառուսի մարզիկների համար պարտադիր է խիստ չեզոքությունը՝ առանց դրոշի և օրհներգի։ Մեծ Բրիտանիայի կառավարության և Ուիմբլդոնի մրցաշարի կազմակերպիչների դիրքորոշումը չենք քննարկում։ Յուրաքանչյուրն ունի իր տեսակետը»,- […]
16:40 30.04.2022
Ապրիլի 30-ին հայտարարված համապետական շաբաթօրյակին մասնակցել են նաև պաշտպանության նախարարության աշխատակիցները, զինված ուժերի զինծառայողներ և ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի, մայրաքաղաքի մի շարք պուրակների հարակից տարածքներում զինծառայողները կատարել են բարեկարգման և ծառատնկման աշխատանքներ։ Համապետական շաբաթօրյակի շրջանակում ՊՆ վարչական համալիրում ևս անցկացվել է ծառատունկ, որին մասնակցել են ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների ներկայացուցիչները։
16:27 30.04.2022
աղ առավոտվանից ԱԻ նախարարության քաղաքային և մարզային բոլոր ստորաբաժանումները միացել են Համապետական շաբաթօրյակին։ Նրանք ապահովված են անհրաժեշտ բոլոր գործիքներով: ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և կառույցի այլ պաշտոնայաներ շրջայց են կատարել ՀՓՋ-ներում, մասնակցել բարեկարգման և մաքրման աշխատանքներին: Իրականացվել են ԱԻ նախարարության վարչական շենքերի հարակից տարածքների, ինչպես նաև նախարարություն մտնող ճանապարհների մաքրում: ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի […]
16:14 30.04.2022
Թուրքական օդուժը հրաժարվել է մասնակցել Հունաստանում ՆԱՏՕ-ի Tiger Meet զորավարժություններին Աթենքի հետ տարաձայնությունների պատճառով, գրում է Sabah թերթը։ «Յուրաքանչյուր զորավարժությունից առաջ հյուրընկալող երկիրը պատրաստում է տեխնիկական համաձայնագիր միջոցառումների անցկացման վերաբերյալ։ Սահմանված է, որ Հունաստանը, որը պատրաստել է այս տարվա տեխնիկական կանոնակարգը, լրացումներ է կատարել այդ փաստաթղթում Թուրքիայի դեմ մոտեցմամբ՝ ուղղված երկու երկրների միջև տարաձայնություններին»,- հայտնել […]
16:00 30.04.2022
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի մեկնաբանությունը Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցու վերաբերյալ. «Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական վերահսկողության տակ անցած Հադրութ քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցու նկատմամբ վանդալիզմի և սրբապղծման գործողությունները։ Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված կերպով իրականացվող այս գործողությունները՝ ուղղված ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելուն և ինքնությունը կեղծելուն, Ադրբեջանի՝ էթնիկ և […]
15:53 30.04.2022
Սախալինի շրջանային էլեկտրակայանում, որը գտնվում է Իլյինսկ գյուղում, հրդեհ է բռնկվել: «Այսօր կայանում աշխատել է հրդեհաշիջման համակարգը, որն արձագանքել է տուրբինային բաժնում բռնկված հրդեհին, զոհեր և ավերածություններ չկան»,- ասել է «ՍախալինԷներգո» ըներության մամուլի ծառայության ղեկավարը: Հրդեհի պատճառը տուրբոգեներատորի անջատումն էր։ ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր գրասենյակի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ անձնակազմի 30 աշխատակից ինքնուրույն լքել է շենքը։ […]
15:46 30.04.2022
Ապրիլի 30-ին հայտարարված համապետական շաբաթօրյակին վաղ առավոտից միացել է նաև Երևանը: Բազմաթիվ քաղաքացիների, պետական ու մասնավոր կառույցների ներկայացուցիչների, Երևանի ավագանու անդամների հետ քաղաքի մաքրությանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
15:36 30.04.2022
Համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի (FISU) գործկոմը որոշել է հաջորդ տարվա ամառային 32-րդ Ունիվերսիադան Ռուսաստանից տեղափոխել այլ երկիր։ Կազմակերպության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Ունիվերսիադան չի անցկացվելու Եկատերինբուրգում, սակայն չի տեղեկացրել նոր վայրի մասին։ Ունիվերսիադան նախատեսված է 2023 թվականի օգոստոսի 7-19-ը։ Ավելի վաղ FISU-ն Եկատերինբուրգին զրկել էր այս տարվա սեպտեմբերին նախատեսված Մարտարվեստների համաշխարհային խաղերն անցկացնելու իրավունքից։ […]
15:27 30.04.2022
Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչ «Լեսթերի»-«Ռոմա» առաջին խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում հռոմեացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Հենրիխի վնասվածքի մասին: «Չգիտեմ՝ Մխիթարյանն ինչպես է, բայց այն, որ նա ստիպված էր լքել խաղադաշտը նման կարևոր հանդիպմանը, լավ նշան չէ»,- ասել է պորտուգալացին:
15:20 30.04.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին: Հանրապետության նախագահը ողջունելով Վրաստանի արտաքին գործերի նախարարի կարգավիճակում Իլիա Դարչիաշվիլիի պաշտոնական այցը Հայաստան, շնորհավորել և հաջողություններ է մաղթել նրան պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ: Նախագահը հույս է հայտնել, որ Իլիա Դարչիաշվիլիի այցը Հայաստան կլինի արդյունավետ և նոր խթան կհաղորդի միջպետական կապերի ամրապնդմանը: Երկուստեք […]
15:12 30.04.2022
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ, ուստի հորդորում է տուրք չտալ հնարավոր սադրանքներին, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր կամ որպես բռնություն ընկալվող արտահայտություններ հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից, որոնք իրական նախադրյալներ կարող են […]
15:09 30.04.2022
Ռուսաստանի կառավարությունը որոշում է կայացրել Միջազգային տիեզերակայանի ծրագրի ապագայի վերաբերյալ, «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է «Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը։ Նրա խոսքով՝ որոշումը դեռ չի հրապարակվի։ «Որոշումն արդեն կայացված է, մենք պարտավոր չենք այդ մասին հրապարակավ խոսել։ Ես կարող եմ միայն մեկ բան ասել՝ մեր պարտավորություններին համապատասխան, մենք նախազգուշացնելու ենք մեր գործընկերներին ՄՏԿ-ի աշխատանքների […]
15:00 30.04.2022
Ռուսաստանը ներկայացնող հայազգի գեղասահորդ Արթուր Դանիելյանը չի պատրաստվում փոխել մարզական քաղաքացիությունն այն պատճառով, որ Ռուսաստանը հեռացվել է միջազգային մրցումներից։ «Չեմ պատրաստվում նման քայլի դիմել»,- պատասխանել է Դանիելյանը Metaratings.ru-ի հարցին։ Մարտի 1-ին գեղասահորդների միջազգային միությունը՝ ISU-ն, հայտարարեց ռուսաստանցի մարզիկներին միջազգային մրցումներին մասնակցելու իրավունքից զրկելու մասին։ Արդյունքում Ռուսաստանի հավաքականը արդեն բաց է թողել Մոնպելյեում տեղի ունեցած գեղասահքի […]
14:54 30.04.2022
Երևանի «Ալաշկերտը» պաշտոնապես հաստատեց Արամ Ոսկանյանի հրաժարականի լուրը: Նրա հետ մարզչական շտաբից հեռացել են Մանուկ Սարգսյանը և Հայկ Ոսկանյանը: «Նոայի» հետ խաղից հետո հանդիպում ունեցա ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի հետ: Եկանք այն եզրահանգմանը, որ ստեղծված իրավիճակում մարզչական շտաբում փոփոխություններ են անհրաժեշտ: Որոշեցի հրաժարական տալ: Հաջողություններ եմ մաղթում ինձ համար հարազատ ակումբին առաջիկա կարևոր խաղերում»,- ակումբի […]
14:46 30.04.2022
Լիոնել Մեսսին թոփ 5 առաջնություններում վտանգավոր պահերն իրացնելու առումով վատագույն ցուցանիշն ունի այս մրցաշրջանում, հաղորդում է Whoscored-ը։ Ցանկում տեղ է գտել 165 ֆուտբոլիստ, որոնք ընթացիկ մրցաշրջանում ամենաքիչը 10 նման պահ են ունեցել։ 34-ամյա Մեսսիի իրացնելիությունը 8.3 տոկոս է կազմել, որը վատագույն արդյունքն է բոլոր այս ֆուտբոլիստների շրջանում։ 34-ամյա Մեսսին ֆրանսիական ակումբի ֆուտբոլիստ է դարձել 2021 […]
14:40 30.04.2022
Ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին հաստատել է մարզական կարիերան ավարտելու որոշումը: 33-ամյա Ֆյուրին անցյալ շաբաթ կայացած մենամարտում նոկաուտի էր ենթարկել Դիլիան Ուայթին և հայտնել կարիերան ավարտելու մասին: Կարիերայի ընթացքում Ֆյուրին տարել է 32 հաղթանակ և 1 մենամարտ ավարտել ոչ-ոքի: «Բացարձակապես ճիշտ է՝ ես ավարտել եմ կարիերաս: Ինչպես ասել է հռոմեացի մեծ […]
14:35 30.04.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 30-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք, Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Երկրի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին՝ մշտապես Արցախին սատար կանգնելու համար՝ ընդգծելով, որ հերթական անգամ հայ ժողովուրդը, հատկապես արցախահայությունը, ճակատագրական ժամանակներ է ապրում, և Կաթողիկոսի ու հոգևոր դասի աղոթքներն ու […]
14:32 30.04.2022
Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ տեղեկություն է հրապարակվել: Հիշեցնենք՝ Մխիթարյանը վնասվածք էր ստացել ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչ «Լեսթեր»-«Ռոմա» առաջին խաղում: 57-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով փոխարինվել էր՝ տեղը զիջելով Ժորդան Վերետուին: Sky Sport-ի հաղորդմամբ՝ Հենրիխն աջ ազդրի մկանային լարվածություն է ունեցել: Եթե բուժզննումը հաստատի վնասվածքը, հայ ֆուտբոլիստը բաց կթողնի մայիսի 1-ին Ա Սերիայի 35-րդ տուրի՝ «Բոլոնիայի» […]
14:27 30.04.2022
Սվերդլովսկի շրջանի Մեզենսկոե գյուղում հրդեհի հետևանքով մահացել է երեք և վեց տարեկան երկու երեխա և 46-ամյա մի տղամարդ։ Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի քննչական կոմիտեի մարզային վարչության կայքում։ Գերատեսչության տվյալներով՝ հրդեհը տեղի է ունեցել ապրիլի 30-ի գիշերը՝ Գլավնայա փողոցի տներից մեկում։ Հրդեհը մարելիս հայտնաբերվել են 1976 թվականին ծնված տղամարդու և երկու երեխայի դիեր՝ 2016 թվականին […]
14:21 30.04.2022
Հայ ծանրորդները Ծաղկաձորում ավարտել են Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլի հերթական ուսումնամարզական հավաքը։ Մարզիչներն առավելապես ուշադրություն են դարձրել անհատական մարզումներին։ Հավաքականի բժիշկ Դավիթ Մոսինյանի տեղեկություններով՝ ծանրորդների վնասվածքները գրեթե բուժվել են: Մայիսի 3-ից հավաքականը նախապատրաստությունը կշարունակի Աբովյանի մարզահանգրվանում: Եվրոպայի առաջնությունը մեկնարկելու է մայիսի 28-ին՝ Ալբանիայում։
14:16 30.04.2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը նախարարության և ենթակա կառույցների աշխատակիցների հետ մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Նախարարության ներկայացուցիչները մաքրման աշխատանքներ են իրականացրել Երևան քաղաքի Հրազդանի կիրճի տարածքում: Նախարար Հակոբ Սիմիդյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին շաբաթօրյակին մասնակցելու և իրենց օրինակով շրջակա միջավայրի մաքրության հանդեպ անտարբեր շատ քաղաքացիներին օրինակ ծառայելու համար: «Հարգելի՛ քաղաքացիներ, կրկին […]
14:12 30.04.2022
Ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանն ԱՄՆ-ի գավաթի խաղարկության արդյունքներով կդառնա 2700-ից բարձր գործակից ունեցող աշխարհի 33-րդ շախմատիստը, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Այդ մրցաշարի առաջին փուլում 21-ամյա Սևյանը 1,5։0,5 հաշվով հաղթել էր Ուեսլի Սոյին, երկրորդում 1,5։2,5 արդյունքով զիջել էր Ռեյ Ռոբսոնին, իսկ երրորդում՝ Ֆաբիանո Կարուանային՝ 1։1 (0։2)։ Սևյանը ծնվել է Նյու Յորք նահանգի Կորնինգ քաղաքում։ Ծնողները […]
14:06 30.04.2022
Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Երևանում գտնվող Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ։ Նախարար Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և հաջողություն մաղթել իր կարևոր առաքելությունում։ Արարատ Միրզոյանը և Իլիա Դարչիաշվիլին միմյանց շնորհավորել են Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: […]
13:52 30.04.2022
ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչ «Լեսթեր»-«Ռոմա» խաղի համար 33-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը SofaScore վիճակագրական ռեսուրսի կողմից ստացել է 7 միավոր: Հիշեցնենք` 57-րդ րոպեին վնասվածքի պատճառով Մխիթարյանը փոխարինվեց` տեղը զիջելով Ժորդան Վերետուին: Խաղի ամենաբարձր գնահատականին արժանացել է «Լեսթերի» կենտրոնական պաշտպան Ջոնի Էվանսը՝ 7,5: Հռոմեացիների կազմում լավագույնը ճանաչվել է Նիկոլա Զալևսկին (7,4), որը գոլային փոխանցման հեղինակ է […]
13:41 30.04.2022
Սենթ Լուիսում ավարտվեց շախմատի Ամերիկայի գավաթի խաղարկությունը: Լևոն Արոնյանին չհաջողվեց դառնալ Ամերիկայի գավաթակիր: Եզրափակիչ 2-րդ պարտիայում Լևոնը պարտվեց Ֆաբիանո Կարուանային: Մրցակիցների առաջին պարտիան ավարտվել էր ոչ-ոքի: Այսպիսով՝ Ֆաբիանո Կարուանան դարձավ Ամերիկայի գավաթակիր՝ պարգևատրվելով 60 հազար դոլարով: 2-րդ տեղը զբաղեցրած Արոնյանը ստացավ 35 հազար դոլար պարգևավճար: 5-րդ տեղը զբաղեցրած Սամուել Սևյանը պարգևատրվեց 18 հազար դոլարով: Կանանց […]
13:33 30.04.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին, ով Հայաստան է ժամանել պաշտոնական այցով: Վարչապետը շնորհավորել է պարոն Դարչիաշվիլիին Վրաստանի ԱԳ նախարարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Բարձր գնահատելով հայ-վրացական բարեկամությունը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայաստանի և Վրաստանի միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, մեր փոխհարաբերությունները դինամիկ […]