13:20 30.04.2022
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները 3 մեդալով են վերադառնում Չեխիայում կայացած IBA-ի Ա կարգի միջազգային մրցաշարից։ Հաղթող է դարձել 54 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, որն առավելության է հասել Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող ուելսցի բռնցքամարտիկի նկատմամբ: Արծաթե պարգևների են արժանացել Արմեն Ղուշչյանը (48 կգ) և Ժորժիկ Մարությանը (60 կգ)։ Նրանցից երկրորդը վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել եզրափակիչ հանդիպմանը։ […]
13:12 30.04.2022
ՌԴ-ն ներկայացնող խառը մենամարտների հայազգի մարտիկ Էդուարդ Վարդանյանը նոր մրցակից կունենա ACA պրոմոութերական ընկերության հովանու ներքո անցկացվելիք «Գրան պրի» մրցաշարում, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Նրա մրցակիցը պետք է լիներ UFC-ի նախկին մարտիկ, ամերիկացի Լուիս Պենյան, սակայն միջազգային անձնագիր ստանալու վերաբերյալ բարդությունների պատճառով նա չի կարող մասնակցել մրցաշարին։ Այժմ Վարդանյանը, ով կարիերայի ընթացքում տոնել է […]
13:00 30.04.2022
Լա լիգայի 34-րդ տուրում «Սևիլիան» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1-1 է խաղացել «Կադիսի» հետ: Դաշտի տերերից գոլի հեղինակ է դարձել Նեսիրին, պատասխան գոլով աչքի է ընկել Պերեսը: ՀՀ հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը դուրս չի եկել մարզադաշտ: Նա դեռ չի ապաքինվել վնասվածքից հետո: «Սևիլիան» այս խաղից հետո 64 միավորով Լա լիգայի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Կադիսը» […]
12:59 30.04.2022
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա» և սպասում է տրանսֆերի իրականացմանը, հայտնում է Diario Sport-ը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ լեհ ֆուտբոլիստի գործակալ Պինի Զահավին հանդիպել է կատալոնական ակումբի ներկայացուցչի հետ, քննարկվել են պայմանագրի մանրամասները: Նշվում է, որ հանդիպումն արդյունավետ է անցել, և Լևանդովսկին հայտնել է, որ ցանկանում է լքել «Բավարիան» և տեղափոխվել «Բարսելոնա»:
12:58 30.04.2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` մամուլի համար հայտարարությունը Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպման արդյունքներով. «Հարգելի՛ պարոն Դարչիաշվիլի, Հարգելի՛ գործընկերներ, Ցանկանում եմ ողջունել իմ գործընկերոջը՝ Իլիա Դարչիաշվիլիին, Վրաստանի արտաքին գործերի նախարարին, ով առաջին պաշտոնական այցով գտնվում է Երևանում, ու ևս մեկ անգամ շնորհավորել և հաջողություն մաղթել նրան Վրաստանի ԱԳ նախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ: […]
12:50 30.04.2022
«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան խոսել է գործակալ Մինո Ռայոլայի առողջական վիճակի մասին։ «Հուսով եմ, որ նրա մոտ ամեն ինչ լավ կլինի: Մենք ընկերություն ենք անում: Մինոն լավ պատրաստված, խորամանկ գործակալ է, բայց շատ կոռեկտ։ Նա ասում է այն ամենը, ինչ մտածում է, այդ թվում՝ ֆինանսական պահանջները, որոնք միշտ չափազանց մեծ են, բայց պարզ։ Ես […]
12:49 30.04.2022
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիին: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Իլյա Դարչիաշվիլիին արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու եւ մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Նա ընդգծել է, որ Վրաստանի հետ հատուկ բարիդրացիական հարաբերությունների շարունակական զարգացումը մեր առաջնահերթություններից է, որն արտահայտված է նաեւ Հայաստանի կառավարության (2021-2026թթ.) գործողությունների ծրագրում: […]
12:45 30.04.2022
Բժշկական գիտությունների դոկտոր, Invitro-Moscow-ի գլխավոր բժիշկ Սերգեյ Խոմյակովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նախազգուշացրել է խորովածի վտանգի մասին։ Նրա խոսքով՝ քաղցկեղի պատճառ կարող են դառնալ քաղցկեղածին նյութերը, որոնք առաջանում են ծխի և ճարպի այրման ժամանակ միսը ածխի վրա եփելիս։ «Կրակ վառելու համար նպատակահարմար է օգտագործել ոչ թե ածուխ, այլ վառելափայտ՝ առանց բենզին պարունակող հատուկ խառնուրդների, այս […]
12:43 30.04.2022
Ապրիլի 29-ին, ժամը 15.00-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «ՄԱԶ-5334» ամբարձիչը դուրս է եկել երթևեկելի մասից, կողաշրջվել և հայտնվելով «Թոխմախի» գերեզմանատան տարածքում՝ վնասել շիրմաքարերը. 64-ամյա վարորդ Ռուբիկ Խալիֆյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
12:43 30.04.2022
Մեկնարկել են «Ռոմայի» ղեկավարության և Հենրիխ Մխիթարյանի միջև բանակցությունները՝ կողմերի պայմանագրի ժամկետը երկարաձգելու համար: Հայտնի լրագրող Նիկոլո Սկիրայի տեղեկություններով՝ Մխիթարյանն ու «Ռոման» տարաձայնություններ ունեն բանակցություններում: Հռոմեացիներն առաջարկում են պայմանագրի երկարաձգման «1+1» տարբերակը, իսկ Հենրիխն ակնկալում է միանգամից կնքել 2 տարվա պայմանագիր: Աղբյուրը, սակայն, նշում է, որ կողմերը վստահ են համաձայնության գալու հարցում: Մխիթարյանի՝ «Ռոմայի» հետ […]
12:42 30.04.2022
Հունիսին Հայաստանի ազգային հավաքականը ելույթները կսկսի ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության «Բ» դիվիզիոնի առաջին խմբում: Հունիսի 11-ին մեր ընտրանին պետք է հյուրընկալվի Ուկրաինայի ազգային հավաքականին: Հանդիպումը կանցկացվի Լեհաստանում, քանի որ Ուկրաինայում դեռևս շարունակվում են ռազմական գործողությունները: Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Պավելկոն զրուցել է Լեհաստանի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավարի հետ, որից հետո համաձայնություն է ձեռք բերվել հայաստանի […]
12:40 30.04.2022
Սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Մարգարիտա Կորոլևան խորհուրդ է տվել որոշ մթերքներ միասին չուտել։ Նրա խոսքերը մեջբերում է «Մոսկվա 24»-ը։ Սննդաբանն ասել է, որ հնարավոր չէ համատեղել սպիտակուցներն ու արագ ածխաջրերը, քանի որ դրա պատճառով օրգանիզմում խմորման գործընթաց է սկսվում, և խախտվում է սպիտակուցի կլանումը։ «Ամբողջական սպիտակուցի աղբյուրները պետք է զուգակցվեն բացառապես բուսական կերակուրների, աղցանների հետ, […]
12:38 30.04.2022
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 29-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Խորհրդարանի փոխխոսնակը շնորհավորել է Հոլանդիայի բարեկամ ժողովրդին` Նիդերլանդների Ազգային տոնի կապակցությամբ: Խոսելով երկկողմ համագործակցությունից` Հակոբ Արշակյանը կարեւորել է Նիդերլանդների խորհրդարանական կառավարման փորձի ուսումնասիրումը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանը` ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Նիդերլանդների խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը […]
12:30 30.04.2022
«Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հարցազրույցի ժամանակ գովեստի խոսքեր է ասել «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հասցեին: Հիշեցնենք՝ մրցակիցները պայքարում են Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակչում։ «Ժոզեն յուրահատուկ մարզիչ է. նա ներկայիս սերնդի լավագույն մարզիչներից մեկն է։ Շատ ասպեկտներ կան նրա աշխատանքում. դա առաջին հերթին խաղացողների հետ լավ աշխատանքն է, տակտիկական պահերը։ Ես հիանում եմ նրանով: Նա […]
12:24 30.04.2022
Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Ապրիլի 30-ին կոմիտեի աշխատակիցները վաղ առավոտից ձեռնամուխ են եղել ՊԵԿ վարչական շենքի և տարածքային ստորաբաժանումների հարակից տարածքների մաքրման և կանաչապատման աշխատանքներին: Շաբաթօրյակի մասնակիցները իրականացրել են տարածքների մաքրման աշխատանքեր և ծառատունկ ոչ միայն մայրաքաղաք Երևանում, այլև ՊԵԿ մարզային բոլոր կառույցներում։ Շիրակի մարզպետարանի աշխատակազմը մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ մասնակցել […]
12:20 30.04.2022
Ռուսաստանում բացվել է սովորական մեքենաների շաժիչներն էլեկտրական շարժիչների փոխակերպող առաջին ծառայությունը: Էլեկտրական մեքենաների գերարագ լիցքավորման կայաններ արտադրող Edison Technologies-ը Մոսկվայում բացել է երկրի առաջին ծառայությունը՝ սովորական մեքենաները էլեկտրականի վերածելու համար։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով ընկերության հաղորդագրությանը։ Ինչպես պարզաբանել են փորձագետները, գործընթացը բաղկացած է էլեկտրական շարժիչի տեղադրումից, մարտկոցի կառավարման համակարգի տեղադրումից և միացումից։ […]
12:18 30.04.2022
Մեկնարկել է Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի պաշտոնական այցը Հայաստան: Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի ԱԳ նախարարի հանդիպումը: Արարատ Միրզոյանը նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, սակայն երկու երկրների դարավոր բարեկամությունը հիմնված է ընդհանուր արժեքների և պատմական ամուր կապերի հիման վրա: […]
12:10 30.04.2022
ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության 35-րդ տուրի խաղում ոչ-ոքի՝ 3-3 խաղաց «Ստրասբուրգի» հետ: Փարիզցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն։ Այժմ նա ունի 115 գոլ ՊՍԺ-ի կազմում, Լիգա 1-ում: Այսպիսով, 23-ամյա հարձակվողը Ֆրանսիայի առաջնությունում գոլերի քանակով այժմ երկրորդ տեղն է զբաղեցնում ակումբի պատմության մեջ՝ գերազանցելով 113 գոլի հեղինակ դարձած Զլատան Իբրահիմովիչին։ Լիգա 1-ում ՊՍԺ-ի բոլոր ժամանակների լավագույն […]
12:00 30.04.2022
«Կամպ Նոու» մարզադաշտի վերակառուցումը կսկսվի 2022 թվականի հունիսին՝ մրցաշրջանի ավարտից հետո. «Բարսելոնան» քաղաքային խորհուրդից շինարարական աշխատանքների թույլտվություն է ստացել։ «Կամպ Նոուի» վերանորոգման աշխատանքները կիրականացվեն 2022/23 մրցաշրջանում և սկզբնական շրջանում դրանք չեն խանգարի հանդիպումներին։ Շինարարական աշխատանքների երկրորդ փուլը կսկսվի 2023 թվականի ամռանը։ Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, 2023/24 մրցաշրջանում թիմը տնային հանդիպումները կանցկացնի «Օլիմպիական» մարզադաշտում, […]
11:53 30.04.2022
Դիմակի ռեժիմի ավարտից հետո ռուսները կարող են գտնել բժշկական դիմակներն օգտագործելու անվնաս մեթոդներ, ասել են EcoNet ազգային տեխնոլոգիական նախաձեռնության շուկայի փորձագետները, գրում է RT-ն։ Մասնագետները նշել են մնացած բժշկական դիմակներից էկոլոգիապես անվնաս ազատվելու եղանակներ։ Մեկանգամյա օգտագործման նոր պաշտպանիչ միջոցները կարելի է հանձնել ցանկացած բժշկական հաստատություն։ Դա կարող է լինել պոլիկլինիկա, հիվանդանոց, ասել է EcoNet շուկայի […]
11:47 30.04.2022
ՌԴ Իլյինսկի գյուղի Սախալինսկայա-2 ՋԷԿ-ում հրդեհ է բռնկվել: «Այսօր կայանում աշխատել է հրդեհաշիջման համակարգը, որն արձագանքել է տուրբինային հատվածում բռնկված հրդեհին, զոհեր և ավերածություններ չկան»,- ասել է РИА Новости գործակալության զրուցակիցը։ Հրդեհի պատճառը տուրբոգեներատորի անջատումն է եղել։ Ինչպես հայտնում է ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր գրասենյակի մամուլի ծառայությունը, անձնակազմի 30 աշխատակից լքել է շենքը։ Շրջանի վարչակազմի […]
11:45 30.04.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կինը՝ Ջորջինա Ռոդրիգեսը սոցցանցերում իր առաջին հրապարակումն է կատարել նորածին որդու մահից հետո։ Ռոդրիգեսը վերբեռնել է Ռոնալդուի նկարը, որտեղ նա ԱՊԼ-ի 34-րդ տուրի շրջանակում «Արսենալի» դեմ կայացած խաղում գոլ խփելուց հետո մատով դեպի երկինք է ցույց տվել: Այս ժեստով Ռոնալդուն ցույց է տվել, որ գոլը նվիրել է մահացած նորածին որդուն։ […]
11:39 30.04.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 153 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 22 312 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 0,69%, վերջին 14 օրը՝1,01%, վերջին 7 օրը՝0,87%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 655 098 դեպք: Ապաքինվել է ևս 237 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում […]
11:36 30.04.2022
Այսօր Ջազի միջազգային օրն է։ Իմպրովիզներով ու հանպատրաստից կատարումներով աչքի ընկնող այս երաժշտաոճն այսօր լայն տարածում ունի ողջ աշխարհում։ Երևանի քաղաքապետարանը և Ջազի հայկական ասոցիացիան Գաֆեսճյանի արվեստի կենտրոնի պուրակում այսօր՝ ժամը 18:30-ից ներկայացնում են բացօթյա համերգ՝ Վահագն Հայրապետյանի, Լևոն Մալխասյանի, Հայաստանի պետական ջազ նվագախմբի և շատ այլ ջազային երաժիշտների, ինչպես նաև արտերկրից ժամանած Չայնա Մոսեսի […]
11:30 30.04.2022
Լիբիայի բռնապետ Մուամար Քադաֆիի կարողությունը գնահատվում էր 150 միլիարդ դոլար, սակայն նրա մահից հետո այս ամբողջ գումարն անհետացավ։ Անհետացած միլիարդները փորձում են գտնել պաշտոնական Տրիպոլին, մասնավոր խուզարկուներն ու անկախ լրագրողները։ «Լենտա.ռու»-ն պարզել է, թե ինչպես և ովքեր են փնտրում Քադաֆիի գանձերը: Առեղծվածային գործարարը Թունիսցի Էրիկ Գոայեդը արկածախնդիր ձեռնարկատեր է, որը հայտնի է Տրիպոլիում և Պրետորիայում: […]
11:30 30.04.2022
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հերթական անգամ պատասխանել է լրագրողների հարցին, ովքեր խնդրել են համեմատել իր «Բարսելոնան» Չավիի ներկայիս թիմի հետ։ «Իհարկե, «Բարսելոնան» առաջադիմել է որոշ առումներով: Նրանք պայմանագիր են կնքել երեք հարձակվողի հետ, ովքեր կարող են խաղալ առջևում: Համեմատելը ճիշտ չէ. «Բարսելոնան» ետ էր մնում «Ռեալից» 8 միավորով, երբ ես հեռանում էի, իսկ […]
11:22 30.04.2022
Այսօր՝ ապրիլի 30-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 17 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, ապա առաջ ընթանալով՝ բախվել բետոնե էլեկտրասյանը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ 5 հոգի, որից 3-ը երեխաներ […]
11:20 30.04.2022
Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին ուրբաթ օրը իրեն թույլ է տվել մի շարք զգացմունքային արտահայտություններ՝ խոսելով Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մասին, իսկ հետո ստիպված է եղել մի փոքր դադար վերցնել՝ իր զգացմունքները հաղթահարելու համար: Նման պահվածքն անսովոր է ԱՄՆ ռազմածովային ուժերի անդրծովակալ Քիրբիի համար, ով հազվադեպ է զգացմունքներ ցուցադրում հասարակության մեջ, և ով հաճախ է […]
11:17 30.04.2022
Ապրիլի 29-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից: Հանդիպմանը մասնակցել են նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալեքսանդր Մամիկոնյանը։ Հանդիպմանը քննարկված հիմնական թեման Կապանում Իրանի բացվելիք հյուպատոսությունն էր ու այդ համատեքստում Սյունիքի և ԻԻՀ միջև […]