Բոլոր լուրերը – Page 4331 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+22.09 oC

Բոլոր լուրերը

Ապրիլի 30-ին տեղի կունենա արևի մասնակի խավարում

11:13 30.04.2022

Ապրիլի 30-ին տեղի կունենա արևի մասնակի խավարում, առավելագույն փուլում երկնային մարմինը կփակվի 64%-ով, սակայն Մոսկվայի պլանետարիումի կայքի տեղեկատվության համաձայն՝ խավարումը կսկսվի Մոսկվայի ժամանակով 21.47-ին Խաղաղ օվկիանոսի Անտարկտիդայի ափերի մոտ: Այն կավարտվի մայիսի 1-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 1.37-ին, Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում՝ Չիլիի մոտ: Առավելագույն փուլը կլինի Մոսկվայի ժամանակով ժամը 23.41-ին, երբ Լուսինը կփակի աստղը 64%-ով։  […]

̰
Ռուս միլիարդատիրոջ ունեցվածքի վրա արգելանք է դրվել

11:08 30.04.2022

«Ukrainian News»-ը հայտնել է Կիպրոսում ռուս միլիարդատեր Միխայիլ  Ֆրիդմանի ընկերությունների ակտիվների կալանքի մասին։ Դատախազության պահանջով կալանք է դրվել Կիպրոսում գտնվող ընկերությունների ակտիվների վրա, որոնց ընդհանուր գումարը կազմում է մոտ 15,5 մլն դոլար (ավելի քան 1,1 մլրդ ռուբլի)։ Միջոցները տեղաբաշխվել են երկրի տասը խոշորագույն ֆինանսական հաստատություններից մեկը համարվող ուկրաինական բանկի հաշիվներին: Հետաքննության տվյալներով՝ ձեռնարկատերը, այլ գործարարների […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք

11:04 30.04.2022

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Ապրիլի 30-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 2 նոր դեպք ✓ 2833 թեստավորում ✓ 12 առողջացած ✓ մահվան դեպք չկա։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 867 դեպք, որոնցից 411 050 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1512 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 […]

̰
Մոհամեդ Սալահը ճանաչվել է Անգլիայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ

10:51 30.04.2022

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի վարկածով ճանաչվել է Անգլիայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Ինչպես տեղեկացնում է ասոցիացիայի պաշտոնական կայքը, Սալահը քվեարկության արդյունքով ստացել է ձայների 48 տոկոսը։ Նրան հաջորդում է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին դե Բրույնեն, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը։ Նշենք, որ Սալահն այս մրցանակին արժանացել էր նաև […]

̰
«Լիվերպուլը» երկարաձգում է պայմանագիրը Յուրգեն Կլոպի հետ

10:47 30.04.2022

«Լիվերպուլի» մամուլի ծառայությունը հայտարարել է գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ պայմանագրի երկարաձգման մասին։ Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները նշել էին, որ կողմերի միջև նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։ Կլոպի հետ միասին պայմանագրերը երկարաձգել են նրա օգնականները՝ Պեպեյն Լեյնդերսը և Պետեր Կրավիցը։ Ակումբը շարունակում է պայքարել Չեմպիոնների լիգայում, Անգլիայի գավաթում և ԱՊԼ-ում հաղթելու համար։

̰
«Բարսելոնայի» ղեկավարությունը թիմի ֆուտբոլիստների համար խնջույք է կազմակերպել

10:45 30.04.2022

«Բարսելոնայի» ղեկավարությունը թիմի ֆուտբոլիստների համար խնջույք է կազմակերպել։ Կատալոնացիներն այսպիսով ցանկացել են բարձրացնել թիմի ոգին։ Խաղացողները հավաքվել են ակումբի մարզաբազայի տարածքում, որտեղ խորոված են պատրաստել։ Հիշեցնենք, որ վերջին չորս խաղում «Բարսելոնան» կրել է 3 պարտություն։ 33 տուրից հետո կատալոնացիները Լա Լիգայում 63 միավորով 2-րդն են։    

̰
Համապետական շաբաթօրյակը մեկնարկել է

10:36 30.04.2022

Համապետական շաբաթօրյակը մեկնարկել է։ ՏԿԵ նախարարության աշխատակիցները մաքրում են Հրազդանի կիրճի տարածքը։ Այս մասին հայտնում է նախարարության ֆեյսբուքյան էջը։ Շաբաթօրյակին մասնակցում է նաև նախարար Գնել Սանոսյանը։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները մասնակցում են համապետական շաբաթօրյակին՝ մաքրելով Հրազդանի կիրճի մի հատվածը։ Շաբաթօրյակին մասնակցում են նաև ճանապարհաշինական կազմակերպությունները։ ՀՀ կառավարության ապրիլի 28-ի նիստում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն անդրադարձել […]

̰
ԱՄՆ-ն և Եվրամիությունը մտադիր են «մինչև վերջին» ուկրաինացին կռվել Ռուսաստանի դեմ. Լավրով

10:36 30.04.2022

ՆԱՏՕ-ի երկրներն ամեն ինչ անում են՝ թույլ չտալու Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ավարտը քաղաքական պայմանավորվածությունների միջոցով։ Այս մասին «Սինհուա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Այժմ մենք ականատես ենք արևմտյան իսթեբլիշմենթի դասական երկակի ստանդարտների և կեղծավորության դրսևորմանը: Հանրային աջակցություն հայտնելով Կիևի ռեժիմին՝ ՆԱՏՕ-ի երկրներն անում են ամեն ինչ, որպեսզի թույլ […]

̰
Մեր ընտրած ուղին դժվար է ու երկար, սակայն՝ արժեքահեն ու արդար․ Արտակ Բեգլարյան

10:34 30.04.2022

ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Ի պատասխան մի շարք հարցումների՝ հերթական անգամ վերահաստատեմ ու հիշեցնեմ. Արցախի Հանրապետության իշխանության բոլոր թևերի ու բոլոր դերակատարների և ողջ ժողովրդի դիրքորոշումը միանշանակ ու անփոփոխելի է, որ Արցախը երբեք որևէ կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ավելին, մենք բոլորս պատրաստ ենք ցանկացած կարճաժամկետ ու […]

̰
Մեկնարկել է Վրաստանի ԱԳ նախարարի պաշտոնական այցը Հայաստան

10:25 30.04.2022

Մեկնարկել է Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի պաշտոնական այցը Հայաստան: Տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակն իր ֆեյսբուքյան էջում։

̰
Իլյա Դարչիաշվիլին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

10:24 30.04.2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակն իր ֆեյսբուքյան էջում։

̰
«Մանչեսթեր Յունայթեդի» 20-ամյա հարձակվողը կմնա կալանքի տակ

10:22 30.04.2022

Մեյսոն Գրինվուդը կշարունակի մնալ կալանքի տակ՝ իր նախկին ընկերուհուն սեռական բռնության ենթարկելու գործով: «Մանչեսթեր Յունայթեդի» 20-ամյա հարձակվողը հունվարին բերման էր ենթարկվել այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում մի շարք լուսանկարներ հայտնվեցին, որոնցում պատկերված էր ֆուտբոլիստի նախկին ընկերուհին՝ հայտարարելով, որ ինքը բռնության է ենթարկվել: Գրինվուդը կասկածվում է հարձակման, սեռական բռնության և մահափորձի սպառնալիքների մեջ: Մանչեսթերի ոստիկանությունը […]

̰
Լավրովը ՄԱԿ-ի կանոնադրության խախտման վերաբերյալ մեղադրանքները մեկնաբանել է Էստոնիայի կենդանաբանական այգու մասին կատակով

10:16 30.04.2022

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում էստոնական կենդանաբանական այգու մասին անեկդոտով է պատասխանել ՌԴ-ի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության խախտման վերաբերյալ հնչած մեղադրանքներին։ Նրա խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։ «Մայրը փոքր երեխայի հետ նայում էր կոկորդիլոսին: Նրանց կողքին կանգնած էր մի տղա և գարեջուր էր խմում։ Հանկարծ երեխան ընկնում է ջրավազանը՝ կոկորդիլոսների մոտ։ […]

̰
Տիագո Ալկանտարան ճանաչվել է ՉԼ շաբաթվա լավագույն խաղացող

10:09 30.04.2022

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը։ Հիշեցնենք՝ այս շաբաթ կայացան կիսաեզրափակիչ առաջին երկու հանդիպումները՝ «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ Մադրիդ» և «Լիվերպուլ»-«Վիլյառեալ»: «Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան է ճանաչվել շաբաթվա լավագույն խաղացող։ Նրա փոխանցումների 97%-ը ճշգրիտ են եղել: Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի համար պայքարում էին նաև Բերնարդու Սիլվան (Մանչեսթեր Սիթի), Կարիմ Բենզեման (Ռեալ Մադրիդ) և […]

̰
Թուրքիան մեղադրել է Գերմանիային իր ներքին գործերին միջամտելու համար

10:04 30.04.2022

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը ուրբաթ օրը Գերմանիային մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու համար, այն բանից հետո, երբ Թուրքիայի դեսպանը Գերմանիայի ԱԳՆ է  կանչվել Թուրքիայում երկուշաբթի օրը ցմահ ազատազրկման  դատապարտված իրավապաշտպան Օսման Կավալայի դատավճռի պատճառով։ «Մեր երկրում քննվող գործով Բեռլինում մեր դեսպանի կանչը Գերմանիայի ԱԳՆ՝ Թուրքիայի ներքին գործերին միջամտելու ակնհայտ փորձ է։ Ոչ մի […]

̰
Մեսսին աչքի է ընկել ֆանտաստիկ դիպուկությամբ

10:00 30.04.2022

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին հերթական անգամ տպավորել է իր ֆուտբոլային վարպետությամբ։ Արգենտինացին մարզման ժամանակ երեք անընդմեջ հարվածով գնդակն ուղարկել է արկղի մեջ։ Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

̰
Չինաստանն ավարտել է սեփական տիեզերակայանի կառուցման առաջին փուլը

09:55 30.04.2022

Չինաստանը հայտարարել է «Tiangong» ազգային ուղեծրային կայանի շինարարության առաջին փուլը հաջողությամբ ավարտելու մասին։ «Պատրաստվել են ինժեներական բոլոր համակարգերը, կատարվել են տիեզերակայանի կառուցման փուլին անցնելու բոլոր պայմանները»,- ասվում է համապատասխան վարչության հաղորդագրությունում։ Չինական ուղեծրային կայանի «Tianhe» բազային մոդուլն ուղեծիր է դուրս բերվել 2021 թվականի ապրիլի 29-ին։ Աշխատանքային տարվա ընթացքում կայան այցելել է երեքական հոգուց բաղկացած երկու անձնակազմ՝ […]

̰
Հայաստանը տարբեր ժամանակաշրջանների քարտեզներում ինքն իրեն չգտնելու մտավախություն չունի․ Արարատ Միրզոյանի պատասխանն Ալիևին

09:47 30.04.2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին։ Հարց. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն երեկ հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում հիմք կընդունեն 1918 թվականի և մինչև 1991թ. Խորհրդային Միության փլուզումը եղած բոլոր քարտեզները, և որ 1918-20 թվականների որոշ քարտեզներով Երևանը, Սյունիքը իբր Ադրբեջանի կազմում են: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարոթյունները: Պատասխան. […]

̰
ԱՄՆ-ն և ԵՄ-ն քննարկել են դեպի Եվրոպա գազի մատակարարման հարցը

09:38 30.04.2022

Ապրիլի 28-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել ԱՄՆ-ԵՄ էներգետիկ անվտանգության համատեղ խմբի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է առաջընթացը դեպի Եվրոպա մատակարարումների դիվերսիֆիկացման և բնական գազի պահանջարկի կրճատման ուղղությամբ: Այս մասին ասվում է խմբի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տունը։ «Միացյալ Նահանգների պետքարտուղարի ավագ խորհրդական Ամոս Հոքսթինի և Եվրահանձնաժողովի նախագահի կաբինետի ղեկավար Բյորն Զայբերտի գլխավորությամբ կայացած […]

̰
Հրդեհ Լեռնավան գյուղի վարչական շենքում

09:24 30.04.2022

Ապրիլի 30-ին, ժամը 02։47-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լեռնավան գյուղի վարչական շենքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։30-ին, մարվել՝ 05։44-ին։ Այրվել է Լեռնավան գյուղի 1-ին փողոցում գտնվող վարչական շենքից մոտ 20 քմ հատված՝ գույքով։

̰
Փոթորկված օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը հասցնելու ենք խաղաղ հանգրվանի․ վարչապետի ուղերձը Քաղաքացու օրվա առթիվ

09:18 30.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Քաղաքացու օրվա առթիվ «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առիթով: Այս տոնը ամրագրվեց՝ արձանագրելու ժողովրդավարական պետության կարևորագույն ինստիտուտի՝ Քաղաքացու առանցքային դերակատարումը պետության կայացման և զարգացման գործում: 2018 թվականին տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդավական հեղափոխությունը Քաղաքացու իշխանության հաստատման խորհրդանիշն է Հայաստանում և այդ արժեքն անշրջելի է ու […]

̰
Ուկրաինայի հետ բանակցությունների օրակարգում պատժամիջոցների չեղարկման հարցերն են․ ՌԴ ԱԳ նախարար

09:11 30.04.2022

Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները փաստացի տեղի են ունենում ամենօրյա ռեժիմով, տեսակապով։ Պատվիրակությունները քննարկում են հնարավոր պայմանագրի նախագիծը, որում պետք է արձանագրվի Կիևի մշտական չեզոքությունը, ինչպես նաև նրա անվտանգության երաշխիքները։ Բացի այդ, բանակցությունների օրակարգում պատժամիջոցների չեղարկման հարցերն են, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Սինհուա» գործակալության հետ զրույցում։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։ Նա […]

̰
Որքան շուտ Արևմուտքը հաշտվի աշխարհաքաղաքական իրողությունների հետ, այնքան ավելի լավ․ Լավրով

09:00 30.04.2022

Որքան շուտ Արևմուտքը հաշտվի աշխարհաքաղաքական իրողությունների հետ, այնքան ավելի լավ կլինի նրա և բոլորի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Սինհուա» գործակալության հետ զրույցում։ Նրա խոսքով՝ «Արևմուտքն ու նրա արբանյակները փորձում են լինել մարդկության ճակատագրի իրավարարներ, սակայն հաշվի չեն առնում, որ աշխարհը վաղուց արդեն դարձել է բազմաբևեռ»։ Լավրովը նշել է, որ […]

̰
Արևմուտքն, ըստ էության, Ռուսաստանից գողացել է 300 մլրդ դոլար․ Լավրով

08:48 30.04.2022

Արևմուտքը, ըստ էության, գողացել է Ռուսաստանից ավելի քան 300 մլրդ դոլար՝ յուրացնելով գազի մատակարարումների դիմաց գումարը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Al Arabiya-ին տված հարցազրույցում։ «Փաստացի նրանք գողացել են այն, ինչ անձամբ են վճարել գազի դիմաց»,-ասել է նա։ Արևմտյան երկրները Ուկրաինայում հատուկ օպերացիայի ֆոնին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ են սահմանել, այդ […]

̰
Կոտայքի մարզում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 14-ամյա հեծանվորդին

08:39 30.04.2022

Ապրիլի 28-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 25-ամյա Վալիկո Բ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին բախվել է հեծանվորդ, Կոտայքի մարզի բնակիչ, 14-ամյա Վաչե Մ.-ի հեծանվին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով հեծանվորդը ընկել է, որից հետո մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են […]

̰
Ծիծեռնակաբերդի էստակադայի դիմաց բախվել են Mercedes-ն ու Ford-ը. կա վիրավոր

08:31 30.04.2022

Ապրիլի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Ծիծեռնակաբերդ տանող էստակադայի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 25-ամյա Սարգիս Մ.-ի վարած Mercedes մակնիշի և 31-ամյա Գայանե Ն.-ի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վերջինիս վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Փաստի առթիվ նյութեր են […]

̰
Ինչու՞ Կոսովոն պետք է օգտվի փրկության ու փոխհատուցման միջազգային մեխանիզմից, իսկ Արցախը՝ ոչ. Արտակ Բեգլարյան

08:24 30.04.2022

ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը Telegram-ի իր ալիքում հռետորական հարց է բարձրացրել, թե ինչո՞ւ Կոսովոն կարող է օգտվել փրկության ու փոխհատուցման միջազգային մեխանիզմից, իսկ Արցախը՝ ոչ: Արտակ Բեգլարյանը նշել է, որ հաճելի էր լսել, թե ինչպես էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ խոսում Կոսովոյի հարցով Միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության մասին: Բեգլարյանի […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

08:12 30.04.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:30-16:30 Խանջյան փ. 47, 47/1 49 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 29, 33 շենքեր, և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11:00-17:00 Կիևյան փ. 1Բ, 2, 2Ա, 2Բ, 2/9 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կիևյան փ. […]

̰
Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կոնկրետացնեն, թե որ տարածքներն են տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանի պատասխանը Հաջիևին

00:13 30.04.2022

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, որ Ադրբեջանի հիմնական ակնկալիքը Հայաստանից Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումն է։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Արմեն Գրիգորյանը նշել է, որ այդ հայտարարությունների համատեքստում Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կոնկրետացնեն, թե ո՞ր տարածքներն են տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, որպեսզի Հայաստանն […]

̰
Ռուս զբոսաշրջիկները Թուրքիայում կարող են օգտագործել ռուսական «Мир» տեսակի բանկային քարտեր

23:57 29.04.2022

Այսուհետև ռուս զբոսաշրջիկները Թուրքիայում կարող են օգտագործել «Мир» տեսակի բանկային քարտեր: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հյատնում են թուրքական լրատվամիջոցները: Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարար Նուրեդդին Նեբաթին հայտնել է, որ այս պահի դրությամբ «Мир» քարտերով գործարք անող թուրքական բանկերի թիվը կազմում է 15%: Ըստ նախարարի առաջիկայում նմանատիպ բանկերի առաջիկայում կաճի: Աղբյուրը նաև տեղեկություններ է հաղորդել Ռուսաստանից […]

̰
BACK_TO_TOP