20:51 30.04.2022
Ռուսաստանի Առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ Օլգա Տկաչևան անվանել է այն մթերքները, որոնք երկարացնում են կյանքը և կոչ է արել անցնել միջերկրածովյան սննդակարգի: Այս մասին հայտնում է «Մոսկվա 24»-ը։ Ըստ մասնագետի՝ սնունդը պետք է լինի հավասարակշռված, իսկ սննդակարգը պետք է ներառի բավարար քանակությամբ միրգ ու բանջարեղեն։ Նա խորհուրդ տվեց վերահսկել մարմնի քաշը և շատ չուտել: «Օրական […]
20:47 30.04.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Նիստին ներկա են գտնվել Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան […]
20:42 30.04.2022
Ոստիկանությունը վերջին օրերին ընթացող հավաքների կապակցությամբ հայտնում է, որ հետևողականորեն շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը: «Հավաքների մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: Օրինականությունն ու համակեցության կանոնները խախտողները կենթարկվեն […]
20:33 30.04.2022
Իլինոյսի բնակիչը պատի մեջ թաքցրած 60-ամյա կարտոֆիլի ֆրի է գտել The Sun-ն ուշադրություն է դարձրել գտածոյի մասին նրա գրառմանը. Ռոբ անունով տղամարդը Reddit ֆորումում տեղադրել է երեք հին թղթե տոպրակների և կարտոֆիլի ֆրիի կիսադատարկ փաթեթի լուսանկարներ: Նա բացատրել է, որ գտել է դրանք, երբ վերանորոգել է սանհանգույցն ու խոհանոցը։ Պատի մեջ թաքցրած էր գործվածքի մի […]
20:24 30.04.2022
Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը ընտրվել է Բռնցքամարտի Եվրոպական Կոնֆեդերացիայի (EUBC) տնօրենների խորհրդի տնօրեն։ Այս մասին տեղեկացնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից։ Իտալիայի Ասսիզի քաղաքում կայացած ընտրություններում Հովհաննես Հովսեփյանին ձայն են տվել 45 ընտրողներից 29-ը։ Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ է ընտրվել ազգությամբ հույն Իոաննիս Ֆիլիփատոսը։
20:13 30.04.2022
Դիետոլոգ Նուրիա Դիանովան միսն ու բանջարեղենն անվանել է նիհարելու լավագույն համադրությունը Նրա առաջարկությունները հրապարակել է «Երեկոյան Մոսկվա» պարբերականը։ Ըստ մասնագետի՝ նիհարելիս մանրաթելն անհրաժեշտ է բանջարեղենի, մրգերի, չորացրած մրգերի, խոտաբույսերի, աղցանների և հատապտուղների տեսքով։ Անհնար է մշտապես միայն ցածր կալորիականությամբ մթերքներ օգտագործել, քանի որ քաղցի մշտական զգացումը կարող է հակառակ արդյունքի հասցնել։ Դիանովան խորհուրդ է տալիս […]
19:59 30.04.2022
25 խաղաղ բնակիչներից բաղկացած խումբը լքել է Մարիուպոլի արգելափակված «Ազովստալ» գործարանի տարածքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Նրանց թվում են եղել 19 մեծահասակ և վեց երեխա։ Ապրիլի 16-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Մարիուպոլն ամբողջությամբ ազատագրվել է ուկրաինական բանակից, օտարերկրյա վարձկաններից և ազգայնական գումարտակների զինյալներից։ Մնացած զինվորականները ապաստանել են«Ազովստալ» գործարանի տարածքում։ ՌԴ նախագահ Վլադիմիր […]
19:52 30.04.2022
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացը շատ ավելի բարդացավ Ստամբուլի հանդիպումից հետո։ Նման հայտարարություն է արել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան «Սինհուա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։ «Այո, ներկայում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունները շատ դժվար են ընթանում», – ասել է նա։ Ինչպես նշել է նա, «մի քանի շաբաթ առաջ Թուրքիայի միջնորդությամբ երկու կողմերի պատվիրակությունները դեմ […]
19:44 30.04.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը՝ ապրիլի 30-ին, հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։ Քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված ջանքերը, հայտնում է РБК-Украина-ն։ Ավելի ուշ Զելենսկին իր Twitter-ում գրել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետին ներկայացրել է ռազմաճակատներում և շրջափակված Մարիուպոլում տիրող իրավիճակը։ Քննարկել են նաև Ուկրաինային ռազմական […]
19:37 30.04.2022
Եվրամիության և Արթիկի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ և «ԵՄ հանուն Հայաստանի կայուն Էներգետիկայի» նախագծի շրջանակներում, այսօր Արթիկում շահագործման է հանձնվել Հայաստանում առաջին համայնքային արևային էներգակայանը, որի հզորությունը կազմում է 600 կՎտ, այն տարեկան կարտադրի ավելի քան 900,000 կվտ/ժ էլեկտրաէներգիա։ Կայուն էներգիայի ապահովման արդյունքում նաև կկրճատվի նաև ածխաթթու գազի արտանետումների քանակը՝ տարեկան 480 տոննայով: 1,2 հեկտար տարածքում կառուցված […]
19:30 30.04.2022
Դիետոլոգ և գաստրոէնտերոլոգ Սվետլանա Նեզվանովան ալկոհոլի հետ անհամատեղելի հիվանդությունների շարքում ներառել է լյարդի ցիռոզը։ Նմանատիպ այլ քրոնիկ հիվանդություններ բժիշկը նշել է URA.RU պորտալին տված հարցազրույցում։ «Քրոնիկ պանկրեատիտի և լեղաքարային հիվանդությունների դեպքում գազավորված ըմպելիքները, այդ թվում՝ ալկոհոլայինները՝ շամպայն, գարեջուր, կոկտեյլներ, արգելված են։ Կարմիր գինին չի թույլատրվում սննդային ալերգիայի և ստամոքս-աղիքային տրակտում հիստամինի ավելցուկի դեպքում: Ցանկացած ալկոհոլային […]
19:22 30.04.2022
Թուրքիան պատրաստ է աջակցել ՄԱԿ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի շփման խմբի աշխատանքին։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը Էրդողանին տեղեկացրել է Մոսկվայում և Կիևում իր շփումների մասին: Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել ՄԱԿ-ի գլխավորած […]
19:14 30.04.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ամփոփել է այսօր` ապրիլի 30-ին, կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքները: Ըստ ՀՀ մարզերից և Երևան համայնքից ստացված տեղեկատվության՝ ընդհանուր առմամբ ՀՀ մարզերում շաբաթօրյակին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային ու համայնքային ենթակայության հիմնարկների, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, դպրոցականներ, ուսանողներ և բազմաթիվ կամավորներ։ Շաբաթօրյակին ներգրավվել է 1830 […]
19:06 30.04.2022
Լեհաստանում մոտ 500 հեղուկ գազով բեռնված երկաթուղային վագոններ պայթյունի վտանգի տակ են՝ Novatek դուստր ձեռնարկության դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով, հայտնում է ընկերությունը: «Զգալի և շատ իրական վտանգ կա հեղուկ գազով լցված մոտ 500 երկաթուղային վագոնների հետագա տեղափոխման և բեռնաթափման անհնարինության պատճառով, որոնք օրինականորեն մտել են Լեհաստանի տարածք»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։ Ընկերությունում պարզաբանել են, որ […]
18:58 30.04.2022
Հայտնի է դարձել «Չելսիի» հավանական գնորդի անունը։ Այն ամերիկա-շվեյցարական կոնսորցիումն է, որը ստեղծվել է գործարար Հանսյորգ Վիսի ու «Լոս Անջելես Դոջերսի» համասեփականատեր Թոդի Բոելիի կողմից: Շվեյցարական Blick պարբերականի հաղորդմամբ հենց այս կոնսորցիումն է հաղթել լոնդոնյան ակումբը գնելու «մրցավազքը»։ Հաղորդվում է, որ գործարքը կարող է ավելի քան 3.5 մլրդ ֆունտ ստեռլինգ կազմել և ռեկորդային դառնալ սպորտի […]
18:50 30.04.2022
Եվրամիությունը ցանկանում է մինչև տարեվերջ հրաժարվել ռուսական նավթ գնելուց։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ ԵՄ-ն ծրագրում է աստիճանաբար հրաժարվել ռուսական նավթից: Մոսկվայի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը կարող է հաստատվել հաջորդ շաբաթ։ Բրյուսելը մտադիր է նաև հասնել նրան, որ էլ ավելի շատ ռուսական բանկեր կանջատվեն SWIFT համակարգից։ Ավելի վաղ The […]
18:42 30.04.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ Քաղաքացու օրվա առթիվ հանդիպում է ունեցել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի անդամներին, որոնք ներկայացնում են հանրապետության տարբեր դպրոցների 8-11-րդ դասարանները: Հանդիպմանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Հանդիպման ընթացքում վարչապետը աշակերտների հետ զրուցել է ժողովրդավարական […]
18:33 30.04.2022
Ապրիլի 30-ին, ժամը 11:10-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու ջրատարից դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ջրատարից դուրս են բերել Ն․ Պ․-ի (ծնված 1939 թ․) դին և մոտեցրել դի […]
18:24 30.04.2022
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի ահաբեկչական գործունեությամբ զբաղված մարդիկ ազատվում են քրեական հետապնդումից։ Բացառություն են կազմում ահաբեկչական այն գործողությունները, որոնց հետևանքով մարդիկ են մահացել։ Այս մասին Ռիա նովոստիի փոխանցմամբ, հայտնել են Սիրիայի նախագահի աշխատակազմից։ «Նախագահ Ասադը համաներման մասին հրամանագիր է ստորագրել։ Համաներումը տարածվում է այն սիրիացիների վրա, որոնք ահաբեկչական հանցագործություններ են […]
18:16 30.04.2022
Հասանելի, արդիական, պացիենտի կարիքներին միտված, ծախսարդյունավետ և բարձր որակի առողջապահական ծառայությունների մատուցումը առողջապահության նախարարության վերջին տարիների գերակայություններից է, իսկ առողջության առաջնային պահպանման օղակի հզորացումը՝ դրա նախապայման: ԱԱՕ օղակում նախատեսված համակարգային բարեփոխումներն են եղել նաև «Առողջության առաջնային պահպանման օղակի հզորացում» խորագիրը կրող աշխատաժողովի քննարկման առարկան: Աշխատաժողովի ընթացքում կիրառվել է նաև ֆոկուս խմբային քննարկման ձևաչափը, որին մասնակցել […]
18:08 30.04.2022
2021 թվականի ընթացքում Վրաստանում ժողովրդագրական իրավիճակը կտրուկ վատթարացել է։ Երկրում մահացածների պաշտոնական թիվը կազմել է 59 հազար 906։ Հաղորդում է aliq. ge-ն։ 2021 թվականին Վրաստանում ծնվել է 45 հազար 946 երեխա, որի արդյունքում բնական աճը կազմել է 13 հազար 960։ Նշենք, որ սա ամենավատ արդյունքն է 1994 թվականից ի վեր։ Վրաստանից արտագաղթը նույնպես աճել է […]
18:02 30.04.2022
Շիրակի մարզի հյուսիսի բնակավայր Արեգնադեմ, որտեղ վեց ամիսը ձմեռ է, գազաֆիկացված չէ։ Փոքրաթիվ տնտեսությունով գյուղն ունի միջնակարգ դպրոց։ Այն արդեն 30 տարի է գործում է հարմարեցված երեք շինություններում, որոնք նախկինում տներ են եղել։ Դասարանից դասարան տեղափոխումը այստեղ նման է տնից տուն անցնելուն։ Նախկին ադրբեջանաբնակ գյուղում որպես հայկական դպրոց այն սկսում է գործել 1989-ից: «Արեգնադեմի միջնակարգ […]
17:53 30.04.2022
Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները հայտարարել է, որ Գերմանիան չի պատրաստվում ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել։ Այս մասին TASS-ի հաղորդմամբ նա գրել է Twitter-ում։ «Մենք առաջիկայում էլ ռուսական գազի դիմաց ռուբլով չենք վճարի։ Մենք ձեռնարկում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի էներգակիրների մատակարարման հարցում Ռուսաստանից անկախանանք»,- ասել է Լինդները։ Ապրիլի 26-ին «Գազպրոմ» ընկերությունը Լեհաստանի […]
17:44 30.04.2022
Նեֆրոլոգ Վերներ Ռիգելը գերմանական Focus.de պորտալին պատմել է այն չորս կանոնների մասին, որոնց նա հետևում է երիկամների առողջությունը պահպանելու համար: Նա նշել է, որ կանոնավոր քայլելն ու ճիշտ սնվելը կօգնի պահպանել երիկամները։ Շաքարախտը, արյան բարձր ճնշումը և միզուղիների վարակները կարող են հանգեցնել երիկամների վատ աշխատանքի: Բժիշկը խորհուրդ է տվել վերահսկել շաքարի մակարդակը և ճնշումը։ […]
17:36 30.04.2022
Ինչպես հայտնում է РБК-Спорт-ը, ՌՖՄ-ն մտածում է Ամերիկայի գավաթին մասնակցելու հայտ ներկայացնելու մասին։ Այս տարբերակը հնարավոր է 2024 թվականին։ Մրցաշարը կկայանա Էկվադորում։ Ամերիկայի գավաթին սովորաբար մասնակցում է տասներկու թիմ: Երկուսը մասնակցում են հրավերով։ Կազմակերպիչները հյուր-թիմերին կանչում են իրենց հայեցողությամբ։ Ամերիկայի գավաթի գործող գավաթակիրը Արգենտինայի հավաքականն է։
17:28 30.04.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։Հեռախոսազրույցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը խոստացել է ավելացնել Կիևին հատկացվող հումանիտար և ռազմական օգնությունը։ Այս մասին iz.ru-ի փոխանցմամբ գրում է BFM-ը։ Աղբյուրի փոխանցմամբ Մակրոնը խոստացել է Զելենսկիին ավելացնել Ուկրաինային տրամադրվող պաշտպանական սպառազինությունը և հումանիտար աջակցությունը։ Ելիսեյան պալատը հայտնել է, որ հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ։ […]
17:20 30.04.2022
Ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրենի և տարածքների պատասխանատուների հետ քննարկել է ոռոգման նախապատրաստական աշխատանքների հետ կապված, ինչպես նաև ոլորտում առաջնահերթ լուծում պահանջող հարցեր։ Ինչպես զեկուցել է «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Արտաշ Սարդարյանը, նախորդ տարվա երաշտի առաջացրած դժվարությունները հիմնականում հաջողվել է հաղթահարել կազմակերպված ու հետևողական աշխատանքի շնորհիվ։ «Մեր հաշվեկշռում եղած 1966 հեկտար հողամասերը […]
17:12 30.04.2022
Շիրակի մարզի ավտոճանապարհները սպասարկող չորս ընկերություններն անցել են ճանապարհների ամառային սպասարկման պարտականություններին։ Այս տարի ուշ են մեկնարկել՝ մարտ ամսվա ձմեռային եղանակի պատճառով։ Ճանապարհաշինական ընկերութունները միջպետական, հանրապետական նշանակության մայրուղիներում ընթացիկ նորոգումներ են կատարում։ Փոսալցումներից բացի, սպասարկման պարտավորությունների ցանկում են ճամփեզրերի աղբի մաքրումը, վնասված կողային արգելապատնեշների վերանորոգումը, անհրաժեշտության դեպքում նաև ճանապարհային երթևեկության նշանների նորացումը։ Ձյան հալվելուց հետո […]