19:51 29.04.2022
Քաբուլի մզկիթներից մեկում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի, հաղորդում է Reuters-ը։ Ավելի վաղ գործակալությունը տրամադրել էր 10 զոհվածի և 15 վիրավորի մասին տվյալներ։ Ինչպես հաղորդում են աֆղանական լրատվամիջոցները՝ պայթյունը որոտացել է ուրբաթ օրը Աֆղանստանի մայրաքաղաքի Դար-ուլ-Աման փողոցի մոտ գտնվող Խալիֆա Սահիբ մզկիթում աղոթքի ժամանակ։ Վերջին ամիսներին մի քանի պայթյուններ, զինված հարձակումներ և կրակոցներ […]
19:45 29.04.2022
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 29-ին ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Խորհրդարանի փոխխոսնակը շնորհավորել է Հոլանդիայի բարեկամ ժողովրդին` Նիդեռլանդների Ազգային տոնի կապակցությամբ: Խոսելով երկկողմ համագործակցությունից` Հակոբ Արշակյանը կարևորել է Նիդեռլանդների խորհրդարանական կառավարման փորձի ուսումնասիրումը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանը` ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Նիդեռլանդների խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը […]
19:39 29.04.2022
Մայիսի մեկից Գյումրիում կարգելվի բացօթյա առևտուրը քաղաքի մի շարք տարածքներում, մասնավորապես՝ Շահումյան փողոցի, Հաղթանակի պողոտայի, Լաչինի միջանցք կոչվող հատվածներում, ինչպես նաև Ավտոկայան տանող ճանապարհին, Անի թաղամասում ու կայարանամերձ հրապարակին հարող տարածքում։ Արգելքի մասին իրազեկումներն ու պահանջները քաղաքապետարանի պատասխանատու բաժինները առևտրականներին ավելի շուտ են ներկայացրել։ Փողոցային առևտուրն արգելելու դիմաց վաճառականներին առաջարկում են փակ տարածք, որը մասնավորին […]
19:30 29.04.2022
Ապրիլի 29-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ռազմարվեստի պատմության հետազոտությունների կենտրոնը կազմակերպել է գիտաժողով «Հայ ռազմարվեստը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» խորագրով։ Գիտաժողովի մասնագիտական քննարկումների ընթացքում վերլուծվել են հայ և համաշխարհային ռազմարվեստի պատմության արժանահիշատակ դրվագներ ու իրադարձություններ:
19:24 29.04.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ուղղություններով փոխգործակցության հեռանկարների շուրջ: Մասնավորապես անդրադարձ է եղել ստեղծագործական կրթության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությանը, նշվել է, որ կանաչ և վերականգնվող էներգիան կարող է առաջատար դիրքեր գրավել երկկողմ օրակարգում:
19:23 29.04.2022
Պարի միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է պարարվեստի մի շարք գործիչների: Շնորհավորելով մասնագիտական օվա առթիվ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել մշակույթի նվիրյալներին՝ իրենց արվեստով երկրի ու մայրաքաղաքի պատիվը մշտապես բարձր պահելու համար: «Պարը մարդկային հույզերի ամենաանկեղծ վկան ու փոխանցողն է, մեր ինքնության խտացումը: Իսկ հայկական պարը՝ մեր հավաքական կերպը, որը բազմաթիվ թելերով կապված […]
19:16 29.04.2022
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ինչպես նաև չհայտարարագրված ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: Վերջերս ակտիվացել է համագործակցությունը ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցների հետ: Մարտ-ապրիլ ամիսների ընթացքում համատեղ գործողությունների արդյունքում, հայ-իրանական սահմանին […]
19:12 29.04.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանեյանի մահվան դեպքի հանգամանքները: Ինչպես արդեն հայտնել էր քննչական կոմիտեն, 2022 թվականի ապրիլի 28-ին` ժամը 19:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, […]
19:09 29.04.2022
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում գտնվող Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ուրբաթ օրը հանդիպել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ։ Ինչպես լրագրողներին հայտնել է Կիսիդան, բանակցությունների ընթացքում քննարկվել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Քսանյակի (G20) շրջանակներում համագործակցությունը և ասոցիացիայի գագաթնաժողովին Ռուսաստանի մասնակցությունը։ «Մենք կարծիքներ ենք փոխանակել Ուկրաինայում և Հնդկ-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ: Մենք վերահաստատել ենք […]
19:00 29.04.2022
Ապրիլի 29-ին՝ ժամը 15:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ, կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել […]
18:56 29.04.2022
Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ գումարված «Փաստաբանությունն ինտեգրացիոն գործընթացների համատեքստում․ հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովի մասնակից փաստաբաններին՝ գլխավորությամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ պարոն Բաբայանը տեղեկացրել է, […]
18:47 29.04.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի Ավստրիայի հավաքականը, հայտնում են Ավստրիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքն ու «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ավստրիայի հավաքականի հետ Ռալֆ Ռանգնիկի պայմանագիրը նախատեսված է 2 տարով: Եթե թիմը դուրս գա ԵՎՐՈ 2024-ի հիմնական փուլ, ապա համագործակցության ժամկետն ավտոմատ կերկարաձգվի ևս 2 տարով։ 63-ամյա գերմանացի մասնագետը անգլիական թիմը գլխավորել է […]
18:37 29.04.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նախաձեռնությամբ անցկացվել է «Համայնքային հուշարձանապահպանություն» թեմայով գիտակրթական քննարկում: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից, հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ, հանդես եկել զեկույցներով: Քննարկման առանցքային թեմաներն էին հուշարձանների պահպանության արդի հիմնախնդիրներն ու մարտահրավերները, […]
18:28 29.04.2022
Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 6-ակի հաղթող գերմանացի Բորիս Բեքերը կարող է բանտարկվել ֆինանսական խարդախությունների համար։ Բրիտանական Standard պարբերականի հաղորդմամբ՝ անվանի մարզիկը դատապարտվել է Սնանկության մասին օրենքի չորս կետ խախտելու մեղադրանքով։ Նա կարող է ազատազրկվել, քանի որ սնանկ հայտարարվելուց հետո թաքցրել է մի քանի հարյուր հազար ֆունտ գնահատվող իր ակտիվները։ 54-ամյա Բեքերը ֆինանսական ճգնաժամում է հայտնվել […]
18:20 29.04.2022
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։08-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է երկհարկանի ոչ բնակելի շինություն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օշական գյուղի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցին կից կիսակառույց դպրոցի մասնաշենքում։ Հրդեհը մեկուսացվել […]
18:11 29.04.2022
Ալանդյան կղզիների ապառազմականացված գոտու կարգավիճակը կպահպանվի, նույնիսկ եթե Ֆինլանդիան հայտ ներկայացնի ՆԱՏՕ-ին։ Այս մասին ուրբաթ ասել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն` իր շվեդ գործընկեր Անն Լինդեի հետ հանդիպումից հետո Հելսինկիում կայացած մամուլի ասուլիսում: «Ֆինլանդիան պատասխանատու է կղզիների պաշտպանության, ապառազմականացված գոտու, հնարավոր հակամարտության կամ պատերազմի ժամանակ չեզոքության համար, մենք նման պաշտպանության պլաններ ունենք: Եթե […]
18:00 29.04.2022
Առնվազն 10 մարդ է զոհվել, ևս 15-ը վիրավորվել է Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանում իշխանությունը զավթած արմատական «Թալիբան» շարժման կողմից ձևավորված կառավարությունում ներքին գործերի նախարարության ներկայացուցչին: Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի արևմուտքում գտնվող Խալիֆա Սահիբ մզկիթում աղոթքի ժամանակ։ Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, Aamaj […]
17:52 29.04.2022
Հայաստանի ֆուտբոլի Մ16 հավաքականը Խորվաթիայում ընթացող ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երկրորդ խաղում 1։3 հաշվով պարտվել է սլովենացի հասակակիցներին։ Հայաստանի հավաքականից 87-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Էրիկ Շաղոյանը։ Առաջին խաղում մեր պատանի ֆուտբոլիստները 3։4 հաշվով զիջել էին Խորվաթիայի հավաքականին։
17:32 29.04.2022
Ապրիլի 29-ին, աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եղել է հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զորամասում ընթացող շինարարական և հիմնանորոգման աշխատանքներին, մոդուլային տիպի շինություններում զինծառայողների համար ստեղծված կենցաղային պայմաններին։ Սուրեն Պապիկյանը եղել է նաև սահմանագոտու մարտական հենակետերում, ծանոթացել մարտական հերթապահության կրման պայմաններին, զրուցել դիրքապահ զինծառայողների հետ։ Պաշտպանության […]
17:30 29.04.2022
Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը՝ (SOCAR)-ը կդադերեցնի նավթի տեղափոխումը Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով «Ռոյթերս» ընկերության աղբյուրի հայտնած լուրերը։ Ըստ հրապարակումների` Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով մայիսի ընթացքում տեղափոխվելիք նավթը կմղվի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով։ Նշվում է, որ նման որոշում կայացվել է՝ զուտ կոմերցիոն գործոններով պայմանավորված։ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհանն ունի ազատ հզորություն և ուղղակի մուտք դեպի միջերկրածովյան շուկա։ SOCAR-ը […]
17:22 29.04.2022
Ապրիլի 28-29-ին Երևանում կայացել է «Հայաստանի գինիներ» կույր համտես մրցույթը, որը կազմակերպվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ GIZ) աջակցությամբ: «Հայաստանի գինիներ» կույր համտես մրցույթին մասնակցել է 43 հայկական գինեգործական ընկերության 147 անուն գինի` ընտրված գինեգործարանների կողմից: Գինիները համտեսվել են մասնակից գինեգործական ընկերությունների` նախապես վերապատրաստված և հավաստագրված համտեսող գնահատողների […]
17:14 29.04.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին: Վարչապետն արդյունավետ է գնահատել ՀՀ-ԱՀԿ համագործակցությունը և երախտագիտություն հայտնել Հայաստանի առողջապահական ոլորտին օժանդակելու համար՝ հատկապես հիշատակելով կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ առողջապահության ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և գործադիրն առանցքային բարեփոխումներ է իրականացնում հանրային առողջության պահպանման […]
17:08 29.04.2022
Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ֆեյենորդը» սեփական հարկի տակ հաղթեց «Մարսելին»։ Հանդիպման առաջին խաղակեսը բավականին գոլառատ ստացվեց։ Նախ տանտերերը երկու րոպեում երկու գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը։ Աչքի ընկան Դեսերսը և Սինիստերան։ Սակայն ֆրանսիացիները շատ արագ կարողացան հավասարեցնել հանդիպման հաշիվը։ Պատասխան գոլերի հեղինակներ դարձան Դիենգը և Գերսոնը։ Երկրորդ խաղակեսում` մեկնարկային սուլիչից վայրկյաններ անց, Դեսերսը կրկին առաջ […]
17:00 29.04.2022
Ապրիլի 29-ին՝ ժամը 15:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
16:59 29.04.2022
Քաղաքացու օրվան ընդառաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 29-ին հանդիպել է ճանաչողական այցի շրջանակում Ազգային ժողովում գտնվող Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի` ՀՀ տարբեր մարզերի աշակերտներին: Պատգամավորների տեղերում նստած պատանիներն ընդհանուր առմամբ տպավորվել էին դահլիճից: Նրանք միանշանակ համաձայն էին ԱԺ նախագահի այն դիտարկմանը, որ դահլիճին պատուհաններ են պակասում, որոնք, ի դեպ, միջազգային շատ խորհրդարաններում եւս […]
16:58 29.04.2022
Այսօր՝ ապրիլի 29-ին, Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի և Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում փաստաբանական գրասենյակների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության մասնագետները ներկայացրել են Պետռեգիստրի սպասարկման գրասենյակի գործառույթները փաստաբանի կամ փաստաբանական գրասենյակների կողմից իրականացնելու կարգը և պայմանները: Կառավարության որոշման համաձայն՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության […]