10:53 29.04.2022
ԵԽ «TAIEX” ծրագրի շրջանկաներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են աղբահանության վարձավճարների հաշվարկման մեթոդաբանության և աղբահանության ինքնածախսածածկման համակարգի ներդրման hնարավորությունները։ Լիտվացի փորձագետների կողմից ներկայացվել է Լիտվայի աղբահանության կազմակերպման ու վարձավճարների սահմանման ու հավաքագրման փորձը։ Փորձագետների եռօրյա այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև Երևանի ու Աբովյանի աղբահանության համակակարգերը տեղերում։ Ուսումնասիրության ու […]
10:47 29.04.2022
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա առթիվ․ «Պարարվեստի սիրելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ: Պարը մշակութային այն կարևոր դրսևորումներից է, որ մղում է ինքնաճանաչման, ազգային արժեքների բացահայտման՝ միևնույն ժամանակ կամրջելով տարբեր աշխարհագրությունների մշակույթներ, ստեղծելով փոխճանաչման հիմքեր: Պարը, ի վերջո, մշակութային հաղորդակցման լեզու է, և այս տոնը կոչված […]
10:45 29.04.2022
Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ ապրիլի 28–ին Երևանում՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզադահլիճում, կայացան «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման բազկամարտի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները։ Տղաները մրցեցին վեց, իսկ աղջիկները՝ չորս քաշային կարգերում։ Մրցումներում լավագույնս հանդես եկան Շիրակի մարզի ներկայացուցիչները, որոնք […]
10:41 29.04.2022
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ ԱՀ տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում ֆիզիկական և(կամ) իրավաբանական անձանց գույքն օգտագործման վերցնելու անհրաժեշտությունը որոշելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով, որը ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց գույքը վերցնելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում կազմակերպում է քննարկումներ: Ըստ այդ քննարկումների արդյունքների՝ որոշվում է ֆիզիկական և(կամ) իրավաբանական անձանց գույքն օգտագործման վերցնելու […]
10:21 29.04.2022
Ապրիլի 28-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) ու Ռասիզմի և հակասեմականության դեմ պայքարի միջազգային լիգայի (LICRA) ներկայացուցիչների, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, ինչպես նաև Ֆրանսիայում գործող հայ փաստաբանների ու իրավաբանների ասոցիացիայի (AFAJA) ներկայացուցիչների հետ: Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ու Ռասիզմի և հակասեմականության […]
10:04 29.04.2022
Ամռանը նախատեսված ՆԱՏՕ-ի լայնամասշտաբ զորավարժությունները պետք է լինեն ամենախոշորներից մեկը Սառը պատերազմի ավարտից հետո: Հաղորդվում է, որ զորավարժություններում, որոնք կանցկացվեն Ֆինլանդիայից մինչև Հյուսիսային Մակեդոնիա ընկած երկրներում, բրիտանական ցամաքային զորքերի կործանիչները կմիանան ՆԱՏՕ-ի տասնյակ հազարավոր զինվորականներին և Միացյալ Թագավորության հրամանատարությամբ 2014 թվականին ստեղծված Միացյալ Էքսպեդիցիոն ուժերին։ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության հայտարարությամբ, նման զորավարժություններ նախատեսված էին երկար […]
09:46 29.04.2022
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Դոնբասում անցկացվող հատուկ գործողությունը դադարեցվի։ Ապրիլի 28-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ պատասխանելով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ հնչած հարցին: «Պատժամիջոցների վերաբերյալ ցանկացած քայլ առնվազն նման բան կպահանջի», – ասել է Բլինկենը: Մինչդեռ այն հարցին, թե արդյո՞ք ռուսական կողմին անհրաժեշտ է ամբողջությամբ […]
09:33 29.04.2022
ԱՄՆ վարչակազմը կարող է ընդամենը 250 մլն դոլար ծախսել՝ Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար։ Դա այն ամենն է, ինչ մնացել է 3․5 մլրդ դոլարից, որն ընթացիկ տարվա մարտին հատկացվել էր Կոնգրեսի կողմից այդ նպատակների համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին։ Հինգշաբթի նախագահ Ջո Բայդենը Կոնգրես էր ուղարկել Ուկրաինայի անվտանգությանը, […]
09:21 29.04.2022
Լիբիայի առափնյա պահպանության ծառայությունը փրկել է 165 անօրինական միգրանտի, ովքեր փոքր մոտորանավակով Միջերկրական ծովը հատելով Եվրոպա հասնելու փորձ էին ձեռնարկել։ Այս մասին հայտնում է Akhbar Libiya 24 տեղեկատվական պորտալը։ Մոտորանավակը խորտակվել է գերբեռնվածության պատճառով։ Աղետի ազդանշան ստանալուց հետո ծառայությունն այնտեղ է ուղարկել փրկարարական նավ։ Կա 1 զոհ։ Դեպքը տեղի է ունեցել Տրիպոլիից արևմուտք գտնվող Էզ-Զավիա […]
09:08 29.04.2022
ԱՄՆ վարչակազմը բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ թույլ չտալու քայլեր, որոնք կհանգեցնեն հակամարտության վերսկսման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, փոխանցում է TASS-ը։ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ նրան խնդրել են մեկնաբանել իրադրությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ։ «Դա հենց այն է, ինչով ես միանգամայն ակտիվորեն զբաղվում եմ․․․։ Ես բազմիցս […]
08:54 29.04.2022
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել «լենդ-լիզով» Ուկրաինային սպառազինություն մատակարարելու մասին օրինագծին՝ Կիևին ռազմական օգնության տրամադրումը պարզեցնելու նպատակով։ Նախաձեռնությանն աջակցել է 417 կոնգրեսական, 10-ը՝ դեմ արտահայտվել։ Այժմ օրինագիծը կներկայացվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ստորագրմանը։ Օրինագծի համաձայն՝ Բայդենին կտրվեն ընդլայնված լիազորություններ՝ համաձայնագրեր կնքելու ուկրաինական իշխանությունների հետ՝ կապված Ուկրաինայի բնակչության պաշտպանության համար զենքի մատակարարման հետ։ Փաստաթուղթը կարագացնի […]
08:42 29.04.2022
Կլիմայի փոփոխությունը, որը համարվում է մարդկության ամենաթանկ, ծախսատար գլոբալ խնդիրներից մեկը, մինչև 2050 թվականը կարող է հանգեցնել համաշխարհային ՀՆԱ-ի 4 տոկոսի կորստի: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով S&P Global մեդիա հոլդինգի ուսումնասիրությանը։ Աշխարհի տարբեր ծայրերում ծովի մակարդակի բարձրացումից, շոգերից, երաշտից և փոթորիկներից վնասը կլինի անհամաչափ. դրանցից առավել կտուժեն աղքատ երկրները: Եթե կառավարությունները չշարժվեն […]
08:30 29.04.2022
Բրիտանացի լրագրող Քրիս Ջայլսը Financial Times-ում հրապարակված իր հոդվածում եվրոպացիներին կոչ է արել սառչել «հանուն Ուկրաինայի»։ Նրա խոսքով՝ եվրոպական երկրների բնակիչները պետք է իրենց բնակարաններում ջերմաստիճանն իջեցնեն մինչև 18 աստիճան՝ ռուսական գազի մատակարարումներից կախվածությունը նվազեցնելու համար։ Ըստ նրա՝ Ուկրաինային աջակցողները պետք է ավելի քիչ վառելիք օգտագործեն: «Մենք կարող ենք ավելի շատ հագուստ կրել, վերմակներ օգտագործել […]
08:22 29.04.2022
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը CNN-ի եթերում միջուկային պատերազմի սպառնալիքի մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերն անվանել է «միջուկային շանտաժ»։ «Մենք լսեցինք նրանց (Ռուսաստանի) հռետորաբանությունը: Մենք պատրաստ ենք զսպել միջուկային ագրեսիան Միացյալ Նահանգների դեմ, ինչպես դա եղել է տասնամյակներ շարունակ՝ սկսած Խորհրդային Միության ժամանակներից: Մենք չենք տրվի միջուկային շանտաժին»,- նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։ […]
08:10 29.04.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Գայի պող. 28 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Աղբյուր Սերոբի փ. 1, 2, 2Ա, 3, 3Ա, 4, 5, 6, 6Ա, 7, 8, 9, 10, 11, 11/1, […]
00:43 29.04.2022
Ապրիլի 28-ին` ժամը 19:20-ի սահմաններում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանոյանը (ծնվ.`2002թ.), տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Սանոյանը մահացել է: Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:
00:10 29.04.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Էհսան Խանդուզիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ԻԻՀ նախարարի այցը հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստին ընդառաջ և Կառավարության անունից ընդգծել բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում կարևորվել […]
23:56 28.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
23:53 28.04.2022
Ապրիլի 25-ից 28-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1 հա, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1500 քմ, Խարբերդ գյուղում՝ 2000 քմ, Գետափնյա գյուղում՝ 500 քմ, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում՝ 400 քմ, Կոտայքի […]
23:44 28.04.2022
2022 թ․ ապրիլի 28-ին Երևանում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի երրորդ նիստը, որը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ)՝ 2021թ․ մարտի 1-ին ուժի մեջ մտնելուց հետո առաջին հանդիպումն էր։ Գործընկերության կոմիտեի նիստի ընթացքում քննարկվեց Համաձայնագրի կատարման ընթացքը, տեղեկացնում է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության […]
23:41 28.04.2022
Ապրիլի 28-ին դեսպան Սոս Ավետիսյանն ընդունել է Կադիսի համալսարանի ռեկտորի տեղակալ Ռաֆայել Խիմենես Կաստանյեդային: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իսպանիայի համալսարանների միջև համագործակցության ակտիվացման և Կադիսի համալսարանում Հայաստանի վերաբերյալ ծրագրերի իրականացման գործնական հնարավորությունները:
23:36 28.04.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 21-27-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում և Նոր Նորքում՝ ապրիլի 25-ին։ Ազոտի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ապրիլի 24-ին և 27-ին։ Ծծմբի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:
23:27 28.04.2022
Դոնի պետական համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչպես են գեների խմբերը և տեղեկատվության բովանդակությունից կախվածությունը ազդում օգտատերերի վարքագծի վրա համացանցում: Հետազոտությունը ցույց է տվել, թե գեների ինչ համակցություն է առաջանում ագրեսիվ օգտագործողների մոտ։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ ամենաակտիվ օգտատերերը, ովքեր օգտագործում են ինտերնետը գնումների և զվարճանքի համար, ինչպես նաև նրանք, ովքեր հաճախ կոնֆլիկտներ […]
23:22 28.04.2022
Հանրապետության տարածքում ապրիլի 29-ին, մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 30-ի, մայիսի 1-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 28-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 […]
23:11 28.04.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 17-23-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրազդանում՝ ապրիլի 18-20-ը, 22-ին և 23-ին, Վանաձորում՝ ապրիլի 17-21-ը և 23-ին, Ալավերդիում՝ ապրիլի 18-20-ը և 23-ին։
23:02 28.04.2022
Ապրիլի 28-ին՝ ժամը 12:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աթենքի փողոցի սկզբնամասում առկա է քարաթափման վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները միակողմանի փակել են երթևեկությունը։ Փրկարարները հեռացրել են թուլացած քարերը։