12:41 28.04.2022
Ուրուգվայի Խորհրդարանի և ՀՅԴ Հայ դատի Ուրուգվայի հանձնախմբի համակազմակերպմամբ, ապրիլի 26-ին, Ուրուգվայի խորհրդարանում տեղի է ունեցել շուրջ 20 տարի ավանդաբար անցկացվող Հայոց ցեղասպանության ոգեկոչման պաշտոնական միջոցառում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից, միջոցառմանը ներկա էին երկրի նախագահ Լուիս Լագաժո Փոուն, փոխնախագահ Բեատրիս Արխիմոնը, խորհրդարանի նախագահ Օբե Բասգեթը, բազմաթիվ նախարարներ, խորհրդարանականներ, […]
12:41 28.04.2022
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, Մադրիդի «Ռեալը», «Յուվենտուսը» և «Բարսելոնան» կարող են զրկվել Չեմպիոնների լիգային մասնակցելու իրավունքից։ Այս երեք ակումբները հանդիսանում են Սուպերլիգայի հիմնադիրներ, չնայած այն հանգամանքին, որ նախագիծը մինչ օրս կյանքի չի կոչվել։ Երեք գրանդ ակումբները պետք է վճարեն 15 միլիոն եվրո տուգանք, այլապես կարող են զրկվել ՉԼ-ի 2023/24 մրցաշրջանին մասնակցելու իրավունքից։ […]
12:37 28.04.2022
Ապրիլի 28-ին, ժամը 09:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Չարբախի 9-րդ փողոցում գտնվող էլեկտրական ենթակայանում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության […]
12:36 28.04.2022
Պայթյուններից հետո մոտ կես ժամով խափանվել է ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Խերսոնում։
12:33 28.04.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 132 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 332 մարդ, ևս 3-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 20 549 թեստ, այստեղից 19 451-ը արագ, իսկ 1 098-ը «ՊՇՌ» թեստով: Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 0,64 […]
12:31 28.04.2022
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 29-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի, Բջնի, Արզական գյուղերի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ նշելով նաև, որ նույն օրը՝ ժամը 10:00-17:00-ն, կդադարեցվի նաև Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշենի 12-րդ փողոցի թիվ 2, 3, 4 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:
12:30 28.04.2022
Բրիտանացի նախարարի՝ հարկավոր է մեծացնել ոչ միայն Ուկրաինայի պաշտպանունակությունը, այլև այն երկրների, որոնց կարող է սպառնալ ռազմական ագրեսիա Ռուսաստանի կողմից, մասնավորապես՝ Մոլդովայի և Վրաստանի։
12:28 28.04.2022
Աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ, կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը հանվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նշեց, որ մայիսի 1-ից հանվելու է նաև պետական սահմանի ցամաքային և օդանավակայաններում տեղադրված անցման կետերում մուտք գործելիս ՊՇՌ արագ ախտորոշման թեստի և պատվաստման սերտիֆիկատ […]
12:23 28.04.2022
«Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան լավագույն խաղացող է ճանաչվել «Վիլյառեալի» հետ Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի առաջին խաղում։ ՈւԵՖԱ-ի տեխնիկական դիտորդների խումբը գնահատել է Տիագո Ալկանտարայի խաղը։ «Նա ցույց տվեց, որ շատ լավ է տեսնում խաղադաշտը և հիանալի փոխանցումներ է կատարում: Նա հեռանում էր հսկողությունից, և մի քանի կարևոր խլումներ կատարեց: Ամբողջ 90 րոպեների ընթացքում ֆուտբոլի դաշտը […]
12:19 28.04.2022
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին և ընդլայնել օգնությունն Արցախին ու Հայաստանին։ Կառավարության հետ կապերի հարցերով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Թերեզա Երիմյանը հանձնախմբի քաղաքական առաջնահերթություններն ապրիլի 26-ին ներկայացրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի առջև 2023 թ. Օտարերկրյա օգնության օրինագծի վերաբերյալ իր ցուցմունքներում։ Arka գործակալության փոխանցմամբ՝ Երիմյանը հատուկ […]
12:14 28.04.2022
ՈՒԵՖԱ-ն դիտարկում է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ձևաչափը փոխելու հնարավորությունը: Այսպես, մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում կարող է կիրառվել այսպես կոչված «Չորսի եզրափակիչը»՝ 2-խաղյա դիմակայությունների փոխարեն: Այս մասին հայտնում է The Times-ը: Սա ենթադրում է, որ Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչում զույգերից յուրաքանչյուրը մեկ խաղ կանցկացնի: Ընդ որում, կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը կարող են անցկացվել մեկ շաբաթվա ընթացքում՝ միևնույն քաղաքում: […]
12:10 28.04.2022
Ապրիլի 27-ին Աթենքում, Եվրոպական Հանրային Իրավունքի Կազմակերպության (EPLO) միջոցառումների սրահում Հունաստանում ՀՀ դեսպանությանը կազմակերպեց հատուկ միջոցառում՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցին, որին ներկա էին Աթենքի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված դեսպաններ, գիտնականներ, հայկական համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառման գլխավոր բանախոսն էր Արա Սարաֆյանը` Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի հիմնադիր – տնօրենը` «Թուրքիան և Հայոց Ցեղասպանություն. Հանձնախումբ, համախմբում և ժխտում» […]
11:57 28.04.2022
Այս շաբաթ ՌԴ հարավային և հյուսիսկովկասյան դաշնային մի շարք շրջաններում կանխատեսվում են փոշու հզոր փոթորիկներ, զգուշացնում է Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտն իր կայքում։ «Ապրիլի վերջին – մայիսի սկզբին տարբեր ինտենսիվության փոշու փոթորիկների վտանգը մեծանում է Ստավրոպոլի երկրամասի Հարավային և Հյուսիսային Կովկասի դաշնային շրջանների տափաստանային շրջաններում, Կալմիկիայի Հանրապետությունում, Աստրախանում և Վոլգոգրադի արևելքյան […]
11:52 28.04.2022
Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում «Լիվերպուլը» 2-0 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»։ 53-րդ րոպեին Պերվիս Էստուպինյանը գնդակն ուղարկեց սեփական դարպասը։ Երկու րոպե անց Սադիո Մանեն կրկնապատկեց բրիտանացիների առավելությունը։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին, Իսպանիայում։
11:44 28.04.2022
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է երկարաձգել պայմանագիրը հռոմեական ակումբի հետ: Գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ CalcioMercato-ի փոխանցմամբ՝ կողմերը բանակցությունները կսկսեն մոտ օրերս։ Ակումբը չի ցանկանում, որ Մխիթարյանը հեռանա ազատ գործակալի կարգավիճակով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ կողմերը պատրաստ են մեկ տարով երկարաձգել պայմանագիրը։ Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը Ա սերիայում անցկացրել է 31 […]
11:37 28.04.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Տաշքենդում ընթացող «Իննոպրոմ. Կենտրոնական Ասիա» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում ապրիլի 26-ին հանդիպում է ունեցել Նիժնի Նովգորոդի մարզի փոխնահանգապետ Անդրեյ Սանոսյանի հետ։ «Իննոպրոմ. Կենտրոնական Ասիա» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսում, մարզի տաղավարում կայացած հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Նիժնի Նովգորոդի մարզի արդյունաբերության, առևտրի և ձեռներեցության նախարար Մաքսիմ Չերկեսովը, մարզի […]
11:29 28.04.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 59 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու և ծանր վիրավորանքի՝ 5-ական, խարդախության՝ 4, ընտանեկան բռնության՝ 3, գույքը դիտավորությամբ վնասելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 2-ական, անձի առևանգման, շորթման, հարկերից խուսափելու, խուլիգանության, […]
11:20 28.04.2022
ԱՄՆ Կոնգրեսի շենքում՝ Կապիտոլիումում կոնգրեսականների, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների, ամերիկահայ համայնքի մասնակցությամբ անցկացվել է միջոցառում` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա Կոնգրեսի անդամները, մարդու իրավունքների, կրոնական և էթնիկ կազմակերպությունների և ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները հարգել են 1915-1923 թթ Թուրքիայում հայերի, հույների, ասորիների և այլ ժողովուրդների ցեղասպանության զոհերի հիշատակը։ Միջոցառման հատուկ հյուրերից են եղել Պուլիցերյան […]
11:16 28.04.2022
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցն ապրիլի 30-ից կվերսկսի աշխատանքը, հայտնում է ԿԳՄՍ նախարարություն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։ «Սիրելի հայրենակիցներ, զբոսաշրջիկներ, եկեք Ամբերդ՝ ճանաչեք մեր մշակութային ժառանգությունը։ Հայաստանի ինքնատիպ համալիր հուշարձանի՝ Ամբերդ ամրոցի, Վահրամաշեն կաթողիկե եկեղեցու, բաղնիքի, դղյակ-միջնաբերդի, գաղտնուղիների, մատուռի, բնակելի շինությունների և այլ ենթահուշարձանների մասին հետաքրքիր տեղեկությունները Ձեզ կտեղափոխեն միջնադարյան Հայաստան»:
11:11 28.04.2022
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Ապրիլի 28-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 3 նոր դեպք ✓ 2546 թեստավորում ✓ 216 առողջացած ✓ մահվան դեպք չկա։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 858 դեպք, որոնցից 410 814 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1739 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 […]
11:08 28.04.2022
ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուրախ եմ տեղեկացնել, որ վերջապես, գործուն քայլեր են ձեռնարկվում Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ուղղությամբ։ Այսօր կառավարության նիստին հատկացվելու է նախագծի ֆինանսավորումը` ազդարարելով մայրաքաղաքում այս խոշոր կապիտալ ծրագրի մեկնարկը։ ՀՀ վարչապետի, ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերների հետ քանիցս քննարկել ենք […]
10:56 28.04.2022
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի հավանություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը, որը ներառում է ԱՄՆ իշխանությունների կողմից Ռուսաստանի Դաշնության հետ կապված որոշ ակտիվների բռնագրավում` վաճառելու նպատակով, որից ստացված հասույթը կհատկացվի Կիևին՝ որպես լրացուցիչ օգնություն, այդ թվում՝ ռազմական։ Օրինագծին աջակցել է 417 կոնգրեսական, դեմ՝ 8-ը։ Համաձայն այս նախաձեռնության՝ Միացյալ Նահանգների նախագահը պետք է «ձեռնարկի սահմանադրությամբ նախատեսված բոլոր […]
10:52 28.04.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը և «ԱԿՏ» մշակութային հասարակական կազմակերպությունը ներկայացնում են թատերական պաստառների առաջին փառատոնը Հայաստանում։ Փառատոնին կարող են մասնակցել դիզայներներ, ստեղծագործողներ, թատրոններ/թատերախմբեր և կազմակերպություններ բոլոր երկրներից։ Մասնակցությունը փառատոնին անվճար է։ Փառատոնը մրցութային է, նախընտրական փուլը հաղթահարած աշխատանքները գնահատելու է միջազգային ժյուրին։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև ս․թ․ […]
10:50 28.04.2022
Ապրիլի 27-ին աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստանից ժամանած գործարարների հետ այցելել է Հնդկաստանի ֆինանսական կենտրոն Մումբայ քաղաք։ Մումբայում Արարատ Միրզոյանը բացել է Չեննայի ՀՀ պատվո հյուպատոսության ներքո գործող հայկական առևտրային գրասենյակը։ Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը հայ գործարարների պատվիրակության հետ այցելել է Հնդկաստանի ամենամեծ` Մումբայի նավահանգիստ, որտեղով անցնում […]
10:36 28.04.2022
Եկամտային հարկի գումարները հետ ստանալու դիմումն առցանց ներկայացնելու համար վարկառուն նախևառաջ պետք է գրանցվի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգում 👉https://www.petekamutner.am/Content.aspx… Ինչպե՞ս գրացվել Տարբերակ 1️⃣ Եթե ունեք էլեկտրոնային ստորագրություն, ապա www.petekamutner.am-ից պետք է մուտք գործել «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» և սեղմել «Գրանցվել» կոճակը: Այնուհետև լրացնել անհատական հաշիվ մուտքի հնարավորություն ստանալու հայտը, ներբեռնել լրացված հայտը, դնել էլեկտրոնային […]
10:24 28.04.2022
ԱՄՆ-ի արդեն 24 նահանգներում բռնկվել է բարձր ախտածին թռչնագրիպ. սատկել է ավելի քան 31 միլիոն հավ և հնդկահավ։ Բռնկումներ կան նաև այլ երկրներում։ Մեծ Բրիտանիայում գրանցվել է մարդկանց վարակման առաջին դեպքը։ Ի՞նչ վիրուս է դա, որքանո՞վ է վտանգավոր մարդկանց համար և ինչո՞ւ է վարակում ընտանի թռչուններին, այս և այլ հարցերի պատասխանները՝ RIA Novosti- նյութում։ Ամենավտանգավոր […]
10:13 28.04.2022
Չորեքշաբթի առավոտյան «Գազպրոմը» հայտարարեց, որ ապրիլի 27-ից դադարեցրել է բուլղարական Bulgargaz ընկերությանը և լեհական PGNiG-ին գազի մատակարարումը՝ ռուբլով չվճարելու պատճառով։ Բացի այդ, «Գազպրոմը» հայտարարեց, որ կնվազեցնի տարանցումը դեպի երրորդ երկրներ, եթե Բուլղարիան և Լեհաստանը սկսեն չարտոնված գազ տանել տարանցիկ հոսքից։ «Ֆրանսիան լիովին համերաշխ է իր եվրոպացի գործընկերների հետ՝ ի դեմս Ռուսաստանի գազամատակարարումների նոր շանտաժի: Այս […]
10:04 28.04.2022
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն աշխատանքային այցով գտնվում է Փարիզում: Ապրիլի 27-ին Պաշտպանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների հարցերով դեսպան Դելֆին Բորիոնի, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ, դեսպան Բրիս Ռոքֆոյի և Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի տնօրինության ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մանդատը, հաստատության ներկայիս […]
09:55 28.04.2022
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2022 թվականի ապրիլի 11-ից 22-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։ Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 52 դեպք, որից 28 դեպքով հաշվարկվել է 9.653.520 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել է 390.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 20 դեպքով հաշվարկվել է […]