13:51 29.04.2022
Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 29-ին՝ ժամը 10:50-17:30-ն, դադարեցվել է Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ դադարեցվել է Վարդենիս համայնքի Կարճաղբյուր, Խաչաղբյուր, Ծովակ, Լճավան, Մաքենիս, Լուսակունք, Վանեվան բնակավայրերի գազասպառողների, «Անուշ Քնար», «Գոգա և Սեդա Հարությունյաններ», «Ինեսա և Իրինա քույրեր» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Կապավոր» ՍՊԸ-ի, «ՀԱԳԱ» թռչնաբուծարանի գազամատակարարումը:
13:46 29.04.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Վոլոդիմիր Զելենսկին հրավիրվել են Ինդոնեզիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովին, հայտնում է France-Presse գործակալությունը։ Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ բանակցություններ է վարել Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ՝ շնորհակալություն հայտնելով նրան G20-ի գագաթնաժողովին հրավիրելու համար։ Գործակալությունը, վկայակոչելով Widodo-ին, հայտնում է, որ թե՛ Պուտինը, թե՛ Զելենսկին միջոցառման հրավեր են ստացել։
13:40 29.04.2022
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվող վերահսկողության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել 2018թ. մայիսին քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման դեպքերի մասին: Ըստ ՊՎԾ-ի տարածած հաղորդագրության՝ մասնավորապես, Երևանի նախկին քաղաքապետի 2018թ. մայիսի 4-ի որոշմամբ քաղաքացի Ն․ Բ․-ին ուղղակի վաճառքով` 3.289.104 դրամով օտարվել է Ուլնեցու փողոցում գտնվող 199.63 ք/մ մակերեսով […]
13:34 29.04.2022
ՃՏՊ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին․ կա զոհ (թարմացված)։ Ապրիլի 29-ին՝ ժամը 08:39-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդի տարածաշրջանում՝ «Քամոտ ղաշ» հանդամասում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի «Քամոտ ղաշ» […]
13:29 29.04.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 29-ին՝ ժամը 13.30-20.00, կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց 77-450 համարների, Արցախի 4-րդ նրբանցքի, Արտաշատի խճուղու, Շիրակի փողոցի, Ներքին Շենգավիթ թաղ. 6, 13, 14, 15, 16 փողոցների ջրամատակարարումը: Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կնկատվի ջրի ճնշման անկում: […]
13:24 29.04.2022
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ուրբաթ օրը Ղազախստանի Ժողովրդական ասամբլեայի նիստում առաջարկել է երկրի Սահմանադրության փոփոխության հարցով հանրաքվե անցկացնել ։ «Կարծում եմ, որ ժողովրդի քվեարկության միջոցով Սահմանադրության փոփոխությունը կլինի ժողովրդի կամքի հստակ դրսևորում»,- ասել է Տոկաևը։ Նա նշել է, որ «հանրաքվեն թույլ կտա յուրաքանչյուր քաղաքացու անմիջական մասնակցություն ունենալ երկրի ճակատագրի որոշմանը և կամրապնդի ուղին՝ դեպի համապարփակ […]
13:17 29.04.2022
Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ռոման» մրցակցի հարկի տակ ոչ-ոքի՝ 1-1 է խաղացել «Լեսթերի» հետ։ Հանդիպման 15-րդ րոպեին հյուրերի կազմում Պելեգրինին բացել է հաշիվը։ 67-րդ րոպեին Մանչինիի ինքնագոլի արդյունքում հաշիվը հավասարվեց: Պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթից Հռոմում։
13:16 29.04.2022
Հանրապետության գետերում ապրիլի 28-29-ը դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ, տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
13:10 29.04.2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ա. Թ.-ն, 2002-2022 թվականների ընթացքում զբաղեցնելով ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալի պաշտոնը, ունենալով դոցենտի կոչում և հանդիսանալով ֆակուլտետի կառավարման կոլեգիալ մարմնի անդամ, ակնհայտ ապօրինի գործողության համար ուսանողներից ստացել է կաշառք, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես` Ա. Թ.-ն, նույն […]
13:01 29.04.2022
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Արցախում իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են Հայաստանի և Արցախի կառավարությունների ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող պաշտոնյաները: Մինչ քննարկման մեկնարկը, Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը հանդես են եկել բացման խոսքերով, որոնք ներկայացվում են ստորև. Հայաստանի Հանրապետության […]
12:58 29.04.2022
Ռուսական զորքերը Կիևում ոչնչացրել են հրթիռային-տիեզերական ձեռնարկության արտադրական շենքերը։ Այս մասին հայտնել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Նա պարզաբանել է, որ դրանք ոչնչացվել են բարձր ճշգրտության հեռահար ավիազինատեսակներից։ Կոնաշենկովի խոսքով՝ անցած գիշեր ռուսական մարտավարական ավիացիան խոցել է Ուկրաինայի զինված ուժերի 112 ռազմական օբյեկտ։ Դրանց թվում են երկու հրամանատարական կետեր և հրթիռային ու հրետանային […]
12:46 29.04.2022
Ուկրաինացի զինվորականները ստացել են ավստրալական Bushmaster զրահափոխադրիչներ։ Մեքենաներից մի քանիսը համալրված են ամերիկյան նռնականետերի մարտական մոդուլներով։ Նշվում է, որ զրահափոխադրիչների մի մասը ստացել է հեռակառավարվող մարտական մոդուլներ՝ Mark 19 40 մմ տրամաչափի ավտոմատ նռնականետերով։ Ավստրալիան նաև գնդացիրներով զրահափոխադրիչներ է մատակարարել: Bushmaster-ի նախատիպը պատրաստվել է 1996 թվականին, իսկ մեքենայի զանգվածային արտադրությունը սկսվել է 2005 թվականին։ Զրահափոխադրիչի […]
12:45 29.04.2022
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հրապարակել է օդաչու Բաուրի արխիվային վկայությունը 1945թ-ին Հիտլերի ինքնասպանության մասին։ Մանրամասները հայտնում է РИА Новости-ն։ Խոսքը Երրորդ Ռեյխի առաջնորդի նախկին անձնական օդաչու Հանս Բաուրի գործով փաստաթղթերի մասին է։ Նա խոսել է Բեռլինի բունկերում Հիտլերի ինքնասպանությունից առաջ և հետո տեղի ունեցածի մասին։ Ըստ Բաուրի՝ ինքնասպանությունից մի քանի ժամ առաջ Ադոլֆ Հիտլերը շնորհակալություն […]
12:42 29.04.2022
Իսրայելի ոստիկանությունն ուրբաթ առավոտյան հատուկ միջոցներ է գործի դրել՝ Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Աքսա մզկիթի մոտ անկարգությունները ճնշելու համար: Այս մասին հաղորդում է Kan ռադիոկայանը։ Բախումների ժամանակ անկարգությունների մասնակիցները հրավառություն են արել և քարեր նետել ոստիկանների ուղղությամբ, իսկ ոստիկանությունը պատասխանել է արցունքաբեր գազով և ռետինե փամփուշտներով: Ռադիոկայանը, վկայակոչելով պաղեստինյան բժշկական ծառայություններին, հայտնում է, որ […]
12:38 29.04.2022
ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտարարել է Ռուսաստանի հարավ և կենտրոնական հատված թռիչքների սահմանափակումների երկարաձգման մասին։ «Ռուսաստանի 11 օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչև 2022 թ․-ի մայիսի 7-ը՝Մոսկվայի ժամանակով ժամը 3:45-ը»,- ասվում է գործակալության կայքում։ Խոսքն այնպիսի քաղաքների օդանավակայանների մասին է, ինչպիսիք են Անապան, Բելգորոդը, Բրյանսկը, Վորոնեժը, Գելենջիկը, Կրասնոդարը, Կուրսկը, Լիպեցկը, Դոնի Ռոստովը, […]
12:37 29.04.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 148 նոր դեպք։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 654 945 դեպք: Ապաքինվել է ևս 280 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 636 800: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 2 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսին զոհ է […]
12:32 29.04.2022
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական անհրաժեշտ այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել են ամիսներ առաջ Կապան քաղաքում կատարված ավազակության դեպքերը: Նախնական տեղեկություններով, 2021թ. փետրվարի 27-ին առերևույթ հանցագործություն կատարած անձինք, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, կյանքի, […]
12:30 29.04.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 28-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 76 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 16, մարմնական վնասվածք պատճառելու`10, ծանր վիրավորանքի՝ 9, խարդախության և ընտանեկան բռնության՝ 7-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 3, խուլիգանության՝ 2, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական […]
12:16 29.04.2022
Ոստիկանության ՔՈԳՎ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 28-ին Երևան քաղաքի Այվազովսկու փողոցի տներից մեկում հայտնաբերվել և ոստիկանության Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 36-ամյա Հենրիկ Ե.-ն, որը Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
12:13 29.04.2022
Ապրիլի 16-ին ոստիկանություն զանգած ՌԴ քաղաքացին հայտնել էր, որ ժամը 17.10-ից 17.20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Արգիշտիի փողոցում մոտենալով իրեն և ներկայանալով որպես թմրանյութերի վերահսկողության աշխատակից՝ ցույց է տվել անհայտ վկայական և խաբեությամբ իր պայուսակից վերցրել 80 000 դրամ: Նմանատիպ ահազանգ է ստացվել նաև ապրիլի 26-ին. ժամը 20.45-ին անհայտ անձը Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի շքամուտքում […]
12:09 29.04.2022
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի թվով 46 անդամներ ապրիլի 28-ին նամակով դիմել են հատկացումների հանձնաժողովի նախագահին՝ խնդրելով դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը և 150 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին ու Արցախին, որպեսզի վերջիններս դիմագրավեն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հարուցված հումանիտար և անվտանգային ճգնաժամերը։ Այս երկու ուղղությունները Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հիմնական քաղաքական առաջնահերթություններից են, որոնց իրականացման […]
12:07 29.04.2022
Ապրիլի 29-ին, ժամը 08:39-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդի տարածաշրջանում՝ «Քամոտ ղաշ» հանդամասում, «UAZ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի «Քամոտ ղաշ» սարալանջի հատվածում «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]
12:04 29.04.2022
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հյուրընկալել ենք Արցախի կառավարության անդամներին՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Քննարկել ենք Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքն ու առկա խնդիրների լուծման ուղիները»,-գրել է վարչապետը:
11:48 29.04.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ռոբերտ Խաչատրյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ, նախկին նախարար Վահագն Խաչատուրյանին՝ այդ պաշտոնում կատարած աշխատանքի համար և շնորհավորել ու հաջողություն մաղթել Ռոբերտ Խաչատրյանին: «Պարոն Խաչատուրյանը կարճ ժամանակում նախարարությունում կարողացավ գործունակ թիմ ստեղծել, և նախարարության շուրջ այդ ընթացքում մթնոլորտը եղել է շատ դրական: […]
11:32 29.04.2022
Ռուսական արժութային պահուստների սառեցումը կործանարար միջոց է, որը Ռուսաստանին ստիպում է գազի դիմաց վճարը գանձել ռուբլով։ Այս մասին հայտարարել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդ Տինո Կրուպալլան։ «Ռուսական արտարժույթի սառեցումը կործանարար միջոց է, որն ուղղված է Ռուսաստանի տնտեսությանը և Եվրոպայում առևտրային հարաբերություններին վնաս հասցնելուն։ Ռուբլու վրա այս հարձակումը ստիպեց Ռուսաստանին գազի համար վճար գանձել ռուբլով»,- […]
11:20 29.04.2022
Արևմտյան պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը նավթի միջին օրական արդունահանումն ապրիլին, մարտի համեմատ, կրճատել է 8,7 տոկոսով՝ մինչև 1,37 մլն տոննա։ Անկումը պայմանավորված է եվրոպացի թրեյդերների՝ ռուսական պետական ընկերություններից նավթ գնելու մերժմամբ, ինչպես նաև երկրի ներսում վերամշակման ծավալների նվազման միտումով, գրում է «Կոմերսանտը»։ Էներգետիկայի նախարարությունը մարտին դադարեցրել է նավթի արդյունահանման և վերամշակման վերաբերյալ տվյալների հրապարակումը։ Սախալին-1 նախագծում […]
11:04 29.04.2022
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Ապրիլի 29-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 7 նոր դեպք ✓ 3177 թեստավորում ✓ 224 առողջացած ✓ մահվան դեպք չկա։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 865 դեպք, որոնցից 411 038 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1522 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 […]