Բոլոր լուրերը – Page 4336 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+27.09 oC

Բոլոր լուրերը

Հայաստանի և ԱՀԿ-ի միջև  2022-2023 թվականների Համագործակցության երկամյա համաձայնագիր է ստորագրվել

15:32 28.04.2022

Երկօրյա այցով Հայաստանում է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն դոկտոր Հանս Հենրի Պ. Կլյուգեն։ Այս մասին գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Առողջապահության նախարարությունում այսօր ընդունել եմ դոկտոր Կլյուգեին` հույս հայտնելով, որ նրա այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա մեր երկրի առողջապահական համակարգի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջև երկարատև գործընկերության համար: Քննարկել ենք համավարակի հաղթահարման մեր […]

̰
Ռուսաստանը և ԱՄՆ-ը բանտարկյալների փոխանակում են կատարել Թուրքիայում

15:30 28.04.2022

Անկարայի հետ համագործակցությամբ Թուրքիայում փոխանակել են ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի նախկին զինծառայող Թրևոր Ռիդին և ռուս օդաչու Կոնստանտին Յարոշենկոյին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Ռիդն ու Յարոշենկոն Թուրքիա են ժամանել գրեթե միաժամանակ։ Նշվում է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչները փոխադարձաբար հաստատել փոխանակվողների ինքնությունը, ապա տեղի է ունեցել փոխանակությունը: Նշենք, որ Ռիդը Ռուսաստանում բանտարկվել է 2019 թվականի օգոստոսի 15-ին՝ […]

̰
Փախստական ընտանիքները կսեփականաշնորհեն իրենց զբաղեցրած բնակելի տարածքները

15:25 28.04.2022

Կառավարությունն ընդունել է «1988-1992 թթ.-ին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձի կողմից զբաղեցրած բնակելի տարածքը սեփականաշնորհելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` ք. Երևան, Մոլդովական փողոց 29/1, ք. Երևան, Շիրակի փողոց 2/32, ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Հատիսի փողոց 4-րդ նրբանցք, Ճարտարագիտական քոլեջի հանրակացարան հասցեների Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ […]

̰
ՌԴ ԱԳՆ-ն անընդունելի է համարել իսրայելական կողմից սիրիական տարածքի գնդակոծությունը

15:22 28.04.2022

Ռուսաստանն անընդունելի է համարում Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի շարունակվող գնդակոծությունը և կտրականապես դատապարտում է միջազգային իրավունքը խախտող գործողությունները։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի շարունակվող գնդակոծությունը, միջազգային իրավունքի հիմնարար իրավունքների խախտում է և կտրականապես անընդունելի է»,- ասել է […]

̰
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

15:18 28.04.2022

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։ «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են երեկ Թուրքիայում տեղի ունեցած պահվող անձանց փոխանակման հարցերը, ինչպես նաև Ուկրաինայի հետ կապված իրադարձությունները»,- հայտնել են գրասենյակից։

̰
Կկանոնակարգվի գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի համաձայնեցման ու հաստատման գործընթացը

15:18 28.04.2022

Գործադիրը ընդունել է որոշում՝ համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը վերանայելու նպատակով: Ըստ այդմ, առաջարկվում է համապատասխանեցնել նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման ընթացակարգն օրենքի դրույթներին,հստակեցնել գլխավոր հատակագծերի փոփոխությունների առաջարկությունների կազմին ու բովանադակությանը ներկայացվող պահանջները (անհրաժեշտ ելակետային փաստաթղթերի հավաքագրումը, որի […]

̰
«Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված անձանց կտրամադրվի ամսական 100 000 դրամ պատվովճար. կառավարությունը սահմանել է պատվովճարի նշանակման և վճարման կարգը

15:14 28.04.2022

Գործադիրը սահմանել է ՀՀ «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված անձանց ամենամսյա պատվովճարի նշանակման և վճարման կարգը: Ըստ այդմ՝ «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված անձանց կտրամադրվի ամսական 100 000 դրամ պատվովճար։ Հիմնավորման համաձայն՝ անկախությունից ի վեր, պայմանավորված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակով և սոցիալական երաշխիքների ոչ բավարար աջակցությամբ պայմանավորված էականորեն նվազել է բազմազավակ ընտանիքների թիվը: Ներկայումս ՀՀ-ում շատ քիչ ընտանիքներ […]

̰
Հունաստանի ԱԳՆ-ը խստորեն դատապարտել է թուրքական ռազմական ավիացիայի՝ իր օդային տարածքում սադրանքները

15:13 28.04.2022

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի օրը խստորեն դատապարտել է թուրքական ռազմական օդանավերի կողմից Հունաստանի օդային տարածքի աննախադեպ խախտումները և տեղեկացրել ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO), ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների համապատասխան պաշտոնյաներին։  Այս մասին հայտնում է Հունաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հրահանգով ԱԳ գլխավոր քարտուղար […]

̰
Կներդրվի ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման գործընթացի ավտոմատացված համակարգ

15:11 28.04.2022

Ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման գործընթացի ավտոմատացված համակարգի ներդրման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Արդյունքում ձեռք կբերվեն ծրագրային համակարգչային, ինչպես նաև հաշվապահական համակարգչային ծրագրային փաթեթներ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է՝ դեռևս 2021 թ. դեկտեմբերին ընդունվել են որոշումներ և սահմանվել են կարգեր այս գործընթացի մեկնարկի համար: […]

̰
«ՀայՓոստը» ավելացնում է փոստի արագությունը Երևանում

15:09 28.04.2022

«ՀայՓոստը» բարելավում է ծառայությունների մատուցման արագությունը և Երևան քաղաքում փոստի փոխանակումն իրականացնում օրը երեք անգամ, նախկին մեկ անգամի փոխարեն: Ինչը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր աշխատանքային օր Երևանում մինչև ժամը 12:00 հանձնված առաքանին ուղարկել և ստանալ նույն օրը Երևանի այլ փոստային բաժանմունքից: Ինչպես նշում է «ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը.- «Փոստի փոխանակման արագության մեծացումը շատ […]

̰
Հանվել է աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը

15:07 28.04.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմանն ուղղված առկա սահմանափակումները մեղմացնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ առաջարկելով վերացնել ՀՀ տարածք մուտք գործելու սահմանափակումները: Ըստ այդմ, հաշվի առնելով միջազգային փորձը և այն հանգամանքը, որ մի շարք երկրներ արդեն իսկ մեղմացրել […]

̰
Հորիզոն 15.00

15:00 28.04.2022

̰
Վահրամ Դումանյանն ընդունել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարներին

15:00 28.04.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանին և թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Հանդիպման ընթացքում արծարծվել են Մայր թատրոնի 100-ամյակի նշման հոբելյանական ծրագրի ձևաչափերն ու բովանդակային հարցերը: Վահրամ Դումանյանը թատրոնի ղեկավարների հետ քննարկել է նաև […]

̰ ̰
Բռնցքամարտի Հայաստանի 3 ներկայացուցիչ կպայքարի ոսկե մեդալի համար

14:56 28.04.2022

Չեխիայում ընթացող բռնցքամարտի IBA-ի A կարգի մրցաշարում Հայաստանի 3 ներկայացուցիչ այսօր կպայքարի հաղթողի կոչման համար: Եզրափակիչ են դուրս եկել 48 կգ քաշային Արմեն Ղուշչյանը, 54 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանն ու 60 կգ քաշային Ժորժիկ Մարությանը: Մրցաշարին մասանկցում են 16 երկրի ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ մրցավայր էր մեկնել 7 բռնցքամարտիկ: Հավաքականի հետ Չեխիայում […]

̰
Ինչպե՞ս դառնալ ՀՀ ռեզիդենտ ՏՏ կազմակերպություն և օգտվել հարկային արտոնություններից ՀՀ-ում

14:48 28.04.2022

ՀՀ ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում այլ երկրների քաղաքացիների կողմից ընկերություններ և կազմակերպություններ գրանցելու, գործունեություն իրականացնելու և սահմանված արտոնություններից օգտվելու վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Քննարկվել են Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին առնչվող մի շարք ռազմավարական խնդիրներ

14:40 28.04.2022

Ապրիլի 26-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ԳՄՀԸ կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեսական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի, «ՍԿԼ Ինթերնեյշնլի» (Շվեդիա) և Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների միջև կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին առնչվող մի շարք ռազմավարական խնդիրներ։ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ պարոն Վաչե Տերտերյանը ներկայացրել է Հայաստանում վարչատարածքային […]

̰
Արգավանդ բնակավայրում գործարկվելու է շչակ

14:34 28.04.2022

Ապրիլի 29-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրում իրականացնելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:

̰
Երևանում հանրային տրանսպորտի վերահսկողության նպատակով հոկտեմբերից կգործի կառավարման կենտրոն

14:26 28.04.2022

Երևանում հանրային տրանսպորտի վերահսկողության նպատակով կառավարման կենտրոն կստեղծվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: «Մեր բոլոր ավտոբուսները կահավորված են տեսախցիկներով: Կառավարման կենտրոնում կլինեն օպերատորներ, որոնք ժամանակի ցանկացած պահին վերահսկողություն կիրականացնեն: Ծրագիրը թեստավորման փուլում է: Հոկտեմբերին ամբողջական կառավարման կենտրոն կունենանք»,- հավելեց քաղաքապետը: Նա ևս մեկ անգամ հորդորեց քաղաքացիներին մետաղադրամները […]

̰
Փոփոխություններ՝ ուղղված բնապահպանական հարկի նպատակային օգտագործմանը

14:18 28.04.2022

Շրջակա միջավայրի աղտոտման համար վճարվող բնապահպանական հարկի գումարների նպատակային և հասցեական օգտագործման գործող համակարգի բարելավումը շարունակական գործընթաց է: «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքն ընդունվել է 2001թ., և ժամանակի թելադրանքով հարկ է առաջացել կատարել փոփոխություններ՝ կարգավորումները համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության […]

̰
Հիմնանորոգվել է Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի շենքը

14:12 28.04.2022

ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ շրջայց է կատարել նաև «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի» հիմնանորոգված շենքում։ Կառավարության սուբվենցիոն ծրագրերով 2020-2021 թվականներին ամբողջությամբ կատարվել է պոլիկլինիկայի վարչական շենքի ներսի և դրսի հարդարման աշխատանքներ:

̰
Էրդողանը Սաուդյան Արաբիա կմեկնի

14:06 28.04.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 28-29 ընկած ժամանակահատվածում կլինի Սաուդյան Արաբիայում: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հայտնել է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը: Ըստ տեղեկությունների՝ Էրդողանն այցի շրջանակներում հանդիպելու է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ: Քննարկվելու են թուրք-սաուդական հարաբերություններին առնչվող հարցեր, այդ թվում՝ երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները: Խոսվելու է նաև տարածաշրջանային և միջազգային […]

̰
Մայիսի 1-ից Հայաստանի տարածք մուտք գործելու սահմանափակումները կվերացվեն

14:00 28.04.2022

Մեղմացվում են կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմանն ուղղված սահմանափակումները: Մայիսի մեկից կհանվեն. ✅ Պետական սահմանի ցամաքային և օդանավակայաններում տեղակայված անցման կետերով մուտք գործելիս ՊՇՌ և արագ ախտորոշիչ թեստով հետազոտության սերտիֆիկատ և պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը՝ ներառյալ գնացքների անձնակազմի, վարորդների, օդաչուների համար: ✅ Քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունների արգելքը, ինչպես նաև այցելուների և ազատությունից զրկված անձանց ՊՇՌ լաբորատոր հետազոտության […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է անվանի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին

13:53 28.04.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել գիտնական, ֆիզիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, Հայաստանի ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: Ողջունելով անվանի գիտնականին՝ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել նրա պատրաստակամությունն աջակցելու Հայաստանում գիտության զարգացմանը: […]

̰
Էրդողանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

13:47 28.04.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 27-ին փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Türkiyegazetesi-ն: Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, և որ մոտ ապագայում առևտուր էլ կիրականացվի և խնդիրները կլուծվեն։ «Մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի […]

̰
ՌԴ ՊՆ-ն վերջին տեղեկություններն է հաղորդել Ուկրաինայում ռազմական գործողությունների վերաբերյալ

13:41 28.04.2022

ՌԴ ՊՆ ներկայացուցիչը հայտնել է նաև, որ Մոսկվայի ժամանակով երեկոյան 11-ի սահմաններում «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներով և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով հարված է հասցվել Խերսոնի կենտրոնական հատվածին։

̰
Ուկրաինական կողմը տեղեկություններ է հաղորդել ռազմական գործողությունների 64-րդ օրվա մասին

13:35 28.04.2022

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչը հայտնել է նաև ռուսական 1 ինքնաթիռի, 5 տանկի, հրետանային համակարգի, 24 զրահամեքենաների և այլ թիրախների խոցման մասին։

̰
Ծանր վիրավորանքի հատկանիշներով հարուցվել է 802 քրեական գործ, մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 51 անձի վերաբերյալ 48 գործ

13:30 28.04.2022

2021թ. օգոստոսի 30-ին ուժի մեջ է մտել ծանր վիրավորանքի քրեականացման վերաբերյալ ՀՀ Քրեական օրենսգրքում կատարված լրացումը: Համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքում ավելացված նոր՝ 137.1-րդ հոդվածի՝ քրեական պատասխանատվություն է նախատեսվում հայհոյելու կամ անձի արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու, այդպիսիք պարունակող նյութերը, նաև անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով տարածելու, […]

̰
Ռուսաստանը կրկնապատկել է էներգակիրների վաճառքից ստացած եկամուտը՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր

13:24 28.04.2022

Ըստ կենտրոնի տվյալների՝ ռազմական գործողությունների երկու ամիսների ընթացքում Ռուսաստանն արտահանել է 62 միլիարդ եվրոյի նավթ, գազ և ածուխ։

̰
Օրինախախտման յուրաքանչյուր դեպք դառնալու է մանրամասն քննության առարկա. Ոստիկանություն

13:18 28.04.2022

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, տեղեկացնելով, որ վերջին օրերին Երևան քաղաքում և մարզերում իրականացվող հավաքների և այլ զանգվածային միջոցառումների մշտադիտարկման արդյունքներով` ոստիկանությունում արձանագրվել են հասարակական կարգի խաթարմանը միտված իրավախախտումներ: Ոստիկանությունը հետևողականորեն և վճռական կերպով շարունակելու է մարդու անվտանգության, հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ինչպես նաև իրավախախտումների նախականխման ու կանխման՝ իր օրենսդրական խնդիրների իրականացումը: […]

̰
BACK_TO_TOP