11:49 22.04.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 161 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 18 178 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական – 0,89%, վերջին 14 օրը – 1,23%, վերջին 7 օրը – 1,12%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 654 076 դեպք: Ապաքինվել է ևս 301 […]
11:40 22.04.2022
Այս տարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: Ապրիլի 23-ին՝ գիշերը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ծիծեռնակաբերդում կհնչի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը», որն ուղիղ միացմամբ կհեռարձակվի Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ: Մոցարտի «Ռեքվիեմը» կհնչի նաև ապրիլի 24-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Բոլոր ժամանակների այս ազդեցիկ և գեղեցկագույն հոգեհանգստյան […]
11:28 22.04.2022
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի Թուխ Մանուկ եկեղեցու բակում տեղադրված Հիսուսի արձանը ենթարկվել է վանդալիզմի։ Այս մասին իր էջում հայտնել է ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Դեմիրճյանը։ «Հաղորդագրություն եմ ներկայացրել Հրազդանի ոստիկանություն և ներկայացրել իրեղեն ապացույցներ, հուսանք շուտով կգտնվի հանցագործը և կստանա իր պատիժը»,-գրել է օգտատերը։
11:26 22.04.2022
Ապրիլի 22-ին, ժամը 01.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Մրգավետ գյուղի 35-ամյա մի բնակիչ: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 00.30-ի սահմաններում հիվանդանոց տեղափոխվածի տան բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է Մխչյան գյուղի 35-ամյա բնակիչը: Նա […]
11:16 22.04.2022
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են․ «Հարգելի՛ քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն, ապրիլ ամսվա դրությամբ, գործատուների կողմից ներկայացվել է Երևանում և մարզերում առկա շուրջ 3,000 թափուր աշխատատեղ։ 📌 Աշխատանք առաջարկող կազմակերպություններին, թափուր հաստիքներին, աշխատանքային գործառույթներին և այլ պայմաններին կարող եք ծանոթանալ այս հղմամբ՝ https://bit.ly/3jXKZ1f։ Բացված պատուհանում […]
11:11 22.04.2022
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երրորդ դասի խորհրդական Նարեկ Սոսի Մանանդյանը 2022 թվականի ապրիլի 21-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի պետ: Կենսագրություն Նարեկ Սոսի Մանանդյանը ծնվել է 1991 թվականին: 2013թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը: Աշխատանքային գործունեություն 2013-2014թթ. – […]
11:09 22.04.2022
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Ապրիլի 22-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 9 նոր դեպք ✓ 3123 թեստավորում ✓ 18 առողջացած ✓ մահվան դեպք չկա։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 814 դեպք, որոնցից 410 535 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1974 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 […]
11:06 22.04.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդերքի վարչության աշխատակիցները հանքարդյունաբերության ոլորտի միջազգային առաջադեմ փորձին տեղում ծանոթանալու նպատակով 2022 թվականի ապրիլի 18-23-ը գտնվում են Ֆինլանդիայի Հանրապետությունում։ Ուսումնական այցի նպատակն է գործնականում հասկանալ զարգացած երկրներում հանքարդյունաբերության ոլորտի կազմակերման և կարգավորման առանձնահատկությունները, հատկապես ոլորտի քաղաքականության և օգտակար հանածոների ներուժի օգտագործման, երկրաբանական տվյալների կառավարման, հանքարդյունաբերության բնապահպանական և սոցիալական ասպեկտների, […]
10:54 22.04.2022
Անկարան հանդես է գալիս Աթենքի հետ ակտիվ երկխոսության օգտին և բարեկամության ձեռք է մեկնում հունական կողմին։ Թուրքիան ձգտում է ապահովել, որ Անկարայի և Աթենքի միջև առկա տարաձայնությունները լուծվեն խաղաղ ճանապարհով։ Այս մասին ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ տեսակապով դիմելով Միջերկրական ծովում Mavi Vatan 2022 («Կապույտ հայրենիք») զորավարժությունների մասնակիցներին։ «Թող ոչ- ոք չկասկածի, […]
10:41 22.04.2022
Եվրամիությունը դեռ չի պլանավորում կենտրոնացված սահմանափակումներ մտցնել ռուսական նավթի մատակարարումների վրա, քանի որ ԵՄ անդամ մի քանի երկրներ սպառնացել են արգելափակել նման որոշումը, եթե այն քվեարկության դրվի։ Այս մասին LENA լրատվական հրատարակությունների եվրոպական դաշինքի լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Շատ դժվար կլինի [ԵՄ-ում միաձայն […]
10:34 22.04.2022
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում այս տարի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, մի շարք միջոցառումներ կանցկացվեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանը նշեց, որ վերջին երկու տարիներին համավարակով պայմանավորված սահմանափակումներ էին և հանրային վայրերում միջոցառումներ անցկացնելու մեծ հնարավորություններ չկային: Այս տարի համաճարակային առումով իրավիճակը բարելավվել է, և ապրիլի 24-ին հայ […]
10:26 22.04.2022
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ»-ի մամուլի խոսնակ՝ Տաթևիկ Խաչատրյանը տեղեկացնում է․ «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն ապրիլի 24-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Ապրիլի 24-ին աշխատանքները կսկսվեն ժամը 07։00-ից և կավարտվեն 2022 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 01։00-ին»։
10:20 22.04.2022
Ապրիլի 22-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղից Նալբանդյան տանող ճանապարհին կրակոցներ են, նախնական տվյալներով՝ մեկ քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց, ևս մեկ քաղաքացի ընկած է գետնին: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 00.05-ի սահմաններում Նալբանդյան գյուղի տներից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տանտիրոջ փեսան՝ […]
10:14 22.04.2022
Միջազգային հաշվարկներում եվրոյի մասնաբաժինը մարտին կտրուկ նվազել է աշխարհաքաղաքական անորոշության և ամբողջ աշխարհում աճող գնաճի պատճառով։ Դոլարը, ընդհակառակը, ամրապնդել է իր դերը: Միջազգային հաշվարկներում դոլարի մասնաբաժինը բարձրացել է մինչև 41,1 տոկոս, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով SWIFT համակարգի տվյալները։ Դոլարի մասնաբաժինը միջազգային հաշվարկներում աճել է մինչև 41,1 տոկոս (փետրվարին այն կազմել է 38,9 տոկոս), ինչը ամենաբարձրն […]
09:47 22.04.2022
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր Telegram-յան ալիքում մեկնաբանել է լուրերն այն մասին, որ իբր պատրաստվում է սպանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Կադիրովն այս տեղեկությունն անվանել է անհեթեթություն, սակայն խորհուրդ է տվել Ուկրաինայի նախագահին փախչել, «որտեղ աչքը կկտրի» ։Նրա խոսքով՝ Զելենսկին չի արդարացրել վստահությունը, և շուտով «յուրայինները նրան ցտեսություն կասեն»։ «Արժանապատվորեն չես ապրել և արժանապատվորեն չես […]
09:36 22.04.2022
ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը խորհուրդ է տվել փոխադրողներին նախապատրաստվել GPS համակարգի հնարավոր անջատմանը, գրում է «Իզվեստիա» թերթը։ Ավիաընկերություններն իրենց հերթին պետք է օդաչուներին նախապատրաստեն նման իրավիճակին։ GPS-ի անջատման դեպքում օդաչուները պետք է կարողանան վերահսկել ինքնաթիռի վիճակը՝ ավանդական նավիգացիոն միջոցների օգնությամբ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ում պատժամիջոցների շրջանակում քննարկում են Ռուսաստանին GPS նավիգացիոն համակարգից […]
09:25 22.04.2022
Պենտագոնի ղեկավարությունը փորձում է կապ հաստատել ռուս գործընկերների հետ, սակայն Մոսկվան հետաքրքրություն չի դրսևորում։ Այս մասին հայտնել է գերատեսչության ներկայացուցիչ Ջոն Կիրբին։ «Մի քանի շաբաթ մենք փորձել ենք, նրանք հետաքրքրված չեն»,-ասել է Կիրբին ճեպազրույցում։ Նա այդ մասին հայտարարել է՝ հաստատելու իր տեսակետն առ այն, որ «պատժամիջոցները չեն ազդում հաղորդակցությունների վրա»։
09:13 22.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]
09:01 22.04.2022
ՌԴ Տվերի մարզում գտնվում ՊՆ գիտահետազոտական ինստիտուտում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 30 մարդ, որից 6-ը մահացել են։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է տարածաշրջանային արտակարգ ծառայությունների աղբյուրը։ Հրդեհհը բռնկվել է հինգշաբթի, ՊՆ գիտական հաստատության վարչական շենքի երկրորդ հարկում։ Անձնակազմը տարհանվել է։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ավելի քան 240 հրշեջ, 69 միավոր տեխնիկա, ինչպես նաև […]
08:49 22.04.2022
ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Եվրամիություն ռուսական նավթի մատակարարման արգելքի դեպքում շուկաների անհավասարակշռությունը կմեծանա, իսկ դրանց կայունացման ծրագիրը չի աշխատի։ Այս մասին ապրիլի 21-ին առցանց սեմինարի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնականի տեղակալ, համաշխարհային տնտեսական հարցերով պատասխանատու Դյուլիպ Սինգհը։ Նրա խոսքերով՝ ռուսական նավթի արտահանումը G7 երկրներ նվազել է օրական ընդհանուր առմամբ 2 […]
08:42 22.04.2022
Մեծ քսանյակի բոլոր երկրների առաջնորդները, այդ թվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հրավեր են ստացել մասնակցելու տարեվերջին կայանալիք գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է Ինդոնեզիայի ֆինանսների նախարար Մուլյանի Ինդրավատին, փոխանցում է RIA Novosti-ն։ Ինդոնեզիան այս տարի նախագահում է Մեծ քսանյակում։ Գագաթնաժողովը կկայանա նոյեմբերին, Բալի կղզում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ռուսաստանի ներկայության պատճառով արևմտյան երկրների մի շարք […]
08:31 22.04.2022
ԱՄՆ-ը կարծում է, որ Չինաստանի բանակն օգնում է ռուսականին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Դալիպ Սինգհը, փոխանցում է RIA Novosti-ն։ «Կան տագնապալի ապացույցեր առ այն, որ Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակն օգնություն է տրամադրում ռուսական բանակին մի շարք ուղղակի և անուղղակի ճանապարհներով»,-ասել է Սինգհը առցանց սեմինարի ժամանակ։ Ինչպես նա հայարարել […]
08:19 22.04.2022
Գերմանիայի բնակիչներին լրջորեն վախեցրել են ռուսական գազի ներկրման լիարժեք արգելքի մասին խոսակցությունները, գրում է Financial Times-ը։ Մոսկվայի մասնաբաժինը այս շուկայում փետրվարի վերջին կազմել է 55 տոկոս։ Գերմանիայում ռուսական էներգակիրների նկատմամբ էմբարգոն կարող է հանգեցնել գազի մատակարարումների կտրուկ դադարեցման։ Դա իր հետ կբերի գերմանական արդյունաբերության զգալի մասի արգելափակման, նշել են տեղական բիզնեսի ներկայացուցիչները։ BASF քիմիական խոշորագույն […]
08:09 22.04.2022
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են․ «Ի պատասխան լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունների, թե պաշտպանության նախարարությունը «զորամասեր, զորանոցներ, կամ գույք է վաճառում», հայտնում ենք, որ բանակի ձևավորման առաջին իսկ օրվանից և մինչև այսօր, կախված տվյալ պահին զինված ուժերի առջև կանգնած խնդիրներից, մշտապես իրականացվել են գործընթացներ, որոնց հիմնական նպատակը ՊՆ ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումն է։ Մասնավորապես, […]
00:00 22.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
23:56 21.04.2022
Ապրիլի 20-ից 21-ը հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ։ Զինծառայողներին ուսուցանվել են հակաօդային պաշտպանության միջոցների կիրառման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը, ճշգրտվել մարտական խնդիրները։ Պարապմունքներն ավարտվել են ստուգողական առաջադրանքներով։ Հրամանատարությունը բարձր է գնահատել զինծառայողների պատրաստության աստիճանը և մասնագիտական գիտելիքները։
23:50 21.04.2022
ՄԱԿ – ն Ուկրաինային լրացուցիչ 50 մլն դոլար է հատկացրել տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին ապրիլի 21-ին հայտնել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։ «Մարդասիրական օգնության համակարգող Օսնատ Լուբրանին այսօր լրացուցիչ 50 մլն դոլար է հատկացրել»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ միջոցները հատկացվել են ուկրաինական հումանիտար հիմնադրամից։