Բոլոր լուրերը – Page 4349 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+20.09 oC

Բոլոր լուրերը

Ստեփանակերտում ոստիկանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

14:47 22.04.2022

2022 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 22:25-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Ս. Շ.-ն, նախապես վերցնելով իր բնակարանում ապօրինի պահած «АК-74» տեսակի 1466578 համարի՝ մարտական փամփուշտներով լիցքավորված ինքնաձիգը, ներկայացել է ԱՀ Ստեփանակերտ քաղաքի Մեսրոպ Մաշտոց փողոցի 16 հասցեում տեղակայված՝ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղ, պայմանավորված նույն օրը՝ ժամը […]

̰
Արարատ Միրզոյանն ու Տոյվո Կլաարն անդրադարձել են հայ գերիների հայրենադարձմանը

14:43 22.04.2022

Ապրիլի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են ապրիլի 6-ի բրյուսելյան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հեռանկարները։ Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել առկա հումանիտար խնդիրներին, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և […]

̰
Շիրակի մարզը պատրաստվում է ապրիլի 30-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին

14:35 22.04.2022

Համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանն ու Կարեն Մանուկյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ անցկացրել են խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են շաբաթօրյակի կազմակերպչական հարցերը՝ աշխատանքները համակարգված ու արդյունավետ իրականացնելու նպատակով։ Տեղակալները փոխանցել են մարզպետի հանձնարարականը՝ ամեն ինչ անել տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, գործող կազմակերպությունների առավելագույն ներգրավվածության, համակարգված համագործակցության համար։ Հստակեցվում […]

̰
Հետախուզվողներ են հայտնաբերվել

14:30 22.04.2022

Ոստիկանության Կոտայքի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 21-ին բաժին է ներկայացել 41-ամյա Կարեն Կ.-ն, որը ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Կարեն Կ.-ի ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 21-ին բաժին է ներկայացել 31-ամյա […]

̰
Վրաստանի վարչապետն ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները

14:23 22.04.2022

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է Վրաստանում գտնվող ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, սենատոր Քրիս Քունսի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարությունը, փոխանցում է Aliq.ge-ն։ Հանդիպման ընթացքում նշվել է, որ ԱՄՆ-ի պատվիրակության այցը ռազմավարական գործընկեր Վրաստան, ԱՄՆ աջակցությունը վերահաստատող քայլ է։ Ղարիբաշվիլին իր հերթին ընդգծել է Միացյալ Նահանգների դերը երկրի ժողովրդավարական կայունության, […]

̰
Հայաստանի Մ-16 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

14:14 22.04.2022

Հայաստանի Մ-16 հավաքականը ապրիլի 21-26-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Գլխավոր մարզիչ Վահե Հարությունյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Հայկ Ղազարյան – «Ուրարտու» Արսեն Չաթոյան – «Միկա» Էդգար Ֆիթլիջյան – Ակադեմիա Պաշտպաններ Դավիթ Ղազարյան – Ակադեմիա Պետիկ Մանուկյան – Ակադեմիա Սարգիս Մայիլյան – Ակադեմիա Ալեքսանդր Պետրոսյան – «Փյունիկ» Հրաչ Սարգսյան […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

14:08 22.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
Թուրքիայում տեղի է ունեցել «Կապույտ հայրենիք-2022» զորավարժությունը

14:00 22.04.2022

Թուրքիայում ապրիլի 21-ին ավարտվել է ապրիլի 11-ին սկսված «Կապույտ հայրենիք – 2022» մասշտաբային զորավարժությունը: Այս տարի այն անցկացվել է Էգեյան, Միջերկրական ու Սև ծովերում, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ զորավարժություններին ընդգրկված է եղել 122 նավ, այդ թվում՝ 10 ֆրեգատ, 6 կորվետ, 17 հարձակողական նավ, 11 սուզանավ, 8 ծովային ականորսիչ նավ, 32 «օգնական» […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ Մաքսային համագործակցության հարցերով նախարարին

13:51 22.04.2022

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Մակսատ Մամիտկանովին, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մաքսային կարգավորումների և ընթացակարգերի արդիականացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև մաքսային վարչարարության բարելավման և ենթակառուցվածքների զարգացման շուրջ:

̰
Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին տեղի է ունեցել Պուշկինի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

13:43 22.04.2022

Ապրիլի 22-ին Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Պուշկինի ոլորաններ կոչվող հատվածում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Ալեքսանդր Պուշկինի արձանի բացման հանդիսավոր արարողությանը, տեղեկացնում է ԱԺ կայքը։ Ներկա են եղել ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ, երկու երկրների դիվանագիտական կորպուսները ներկայացնող դեսպաններ Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Կոպիրկինը, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ռուսական […]

̰
Կբարելավվի Հայաստանում և Բելառուսում առանց թույլտվության բնակվող քաղաքացիների հետընդունման գործընթացը

13:35 22.04.2022

««Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ստորագրվել է 2021թ. հոկտեմբերին` Մինսկում: Համաձայնագրի նպատակն է կողմերի օրենսդրությանը համապատասխան սահմանել պատասխանատվություն իր տարածքում կամ դրանով օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց անօրինական միգրացիայի համար` հարգելով կողմ պետություններից յուրաքանչյուրի ինքնիշխան իրավունքը, տեղեկացնում է ԱԺ կայքը։ ՀՀ տարածքային կառավարման […]

̰
Թուրքիան ու Տաջիկստանը ստորագրել են ռազմական համագործակցության շրջանակային համաձայնագիր

13:27 22.04.2022

Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոն Թուրքիա կատարած այցի ընթացքում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայի և Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն Անկարայում ստորագրել են ռազմական համագործակցության շրջանակային համաձայնագիր։ Նախարարների գլխավորությամբ տեղի ունեցած բանակցություններն ընթացել են նեղ կազմով։ Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային անվտանգության ու պաշտպանության հարցեր, ինչպես նաև ռազմարդյունաբերության հեռանկարները։

̰
Հանրապետության գետերում ապրիլի 21-22-ը դիտվել է ջրի ելքերի մեծացում

13:17 22.04.2022

Հանրապետության գետերում ապրիլի 21-22-ը դիտվել է ջրի ելքերի մեծացում, տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները խստացվել են

13:15 22.04.2022

Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Կորեայի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետության (ԿԺԴՀ) ութ ֆիզիկական անձանց և չորս կազմակերպությունների նկատմամբ: Այս մասին հաղորդվում է Եվրոպական խորհրդի կայքում։ Նոր ցուցակներում ներառված են անձինք, ովքեր բարձր պաշտոններ են զբաղեցրել հրթիռային ծրագրի մշակման հետ կապված հաստատություններում, ինչպես նաև անձինք և կազմակերպությունները, որոնք ներգրավված են պատժամիջոցներից խուսափելու գործողություններում, որոնք կարող են միջոցներ հայթայթել […]

̰
SHANTNEWS

13:00 22.04.2022

̰
Հորիզոն 13.00

13:00 22.04.2022

̰ ̰
Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն կունենան ներմուծել սերուցքային կարագը մաքսատուրքի 0% դրույքաչափով

12:48 22.04.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդի 2022 թվականի ապրիլի 15-ի նիստում հավանության է արժանացել ՀՀ կառավարության նախաձեռնողական առաջարկը, որի համաձայն Հայաստանի Հանրապետությանը սակագնային արտոնություն է տրամադրվել է 1500 տոննա ԱՏԳ ԱԱ 0405 10 110 0 և 0405 10 190 0 ծածկագրերին դասակարգվող բնական սերուցքային կարագի համար (արտոնությունը կիրառելի է 28.03.2022-30.09.2022թթ. ժամանակահատվածում՝ […]

̰
Սան Պաուլոյում պատարագ կմատուցվի՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

12:47 22.04.2022

Բրազիլիայի Ազգային կոնգրեսի պատգամավորների պալատի անդամ Գիգա Պեյշոտուն ապրիլի 18-ին կայացած խորհրդարանական լսումների ժամանակ հանդես է եկել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու մասին հայտարարությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բրազիլացի խորհրդարանականը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին Սան Պաուլոյում պատարագ է մատուցվելու: «Չեմ կարող չնշել, որ ապրիլի 24-ին Սան Պաուլոյում պատարագ ենք մատուցելու՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության […]

̰
Մոսկվայում Հայոց ցեղասպանության թեմայով միջազգային կոնֆերանս կանցկացվի

12:42 22.04.2022

Ռուսաստանի հայերի միությունը Մոսկվայի կառավարության աջակցությամբ արդեն երկար տարիներ է մի շարք միջոցառումներ է անցկացնում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարելիցին կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան՝ այս մասին տեղեկացրեցին Ռուսաստանի հայերի միությունից: «Այս տարի «Պրեզիդենտ» հյուրանոցում միջազգային կոնֆերանս կանցկացվի, կցուցադրվեն ֆիլմեր և ներկայացումներ»,-տեղեկացրին Միությունից՝ հավելելով, որ Ռուսաստանի հայերի միությունը շուրջ 10 տարի է՝ թեմատիկ գովազդային վահանակներ […]

̰
44-օրյա պատերազմին առնչվող գործերով քրեական հետապնդում է հարուցվել 800 անձի նկատմամբ. Դավթյան

12:41 22.04.2022

44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերի նախաքննությունների ընթացքում պարզվել է, որ ԶՈՒ բազմաթիվ ներկայացուցիչներ, սպաներ և բարձրաստիճան սպաներ մարտական ծառայության պարտականությունները պատշաճ չեն կատարել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը: «Իսկզբանե մենք որդեգրել […]

̰
ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է Հայոց ցեղասպանության դասավանդման նախագիծը

12:39 22.04.2022

Ապրիլի 21-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացվել է Հայոց ցեղասպանության դասավանդման համար Կոնգրեսի գրադարանին 10 միլիոն դոլար հատկացնելու նախագիծը, որն առաջ էր մղվում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից։ Վերջինիս ջանքերով Ներկայացուցիչների պալատի առավել քան հիսուն անդամներ միացել էին նախաձեռնությանը, որը ներկայացվել էր կոնգրեսականներ Ք․ Մալոնիի և Գ․ Բիլիրակիսի կողմից։ Օրենսդրական նախաձեռնությունը ենթադրում է տասը միլիոն […]

̰
Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Երկիր մոլորակի օրը

12:32 22.04.2022

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Երկիր մոլորակի օրը, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ 2022 թվականի օրվա կարգախոսն է «Ներդրումներ կատարենք մեր մոլորակում»։ Այս տոնը քաղաքացիական նախաձեռնության արդյունք է, որի նպատակն է մարդկանց ուշադրությունը սևեռել , շրջակա միջավայրի պահպանության և մեր մոլորակի խնդիրների վրա ինչպիսիք են՝ կլիմայի փոփոխությունը, ջրային ռեսուրսների կառավարումը, անտառաշերտերի վերականգնումը և պահպանվող […]

̰
ԵԱՏՄ մաքսային տարածք օդային տրանսպորտով անձնական օգտագործման ապրանքների ներմուծման չափանիշները

12:30 22.04.2022

ԵԱՏՄ մաքսային տարածք օդային տրանսպորտով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման մեկ ֆիզիկական անձը կարող է ներմուծել անձնական օգտագործման մի շարք ապրանքներ: Սակայն անհրաժեշտ է հիշել, որ կան որոշ ապրանքատեսակներ, որոնց տեղափոխման հետ կապված գործում են սահմանափակումներ: Մասնավորապես՝ – օտարերկրյա պետություն մեկնող և օտարերկրյա պետությունից ժամանող ֆիզիկական անձի բուժման կուրսի կամ անձնական օգտագործման համար առանց հավաստագրի թույլատրվում […]

̰
Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդում է իրականացվել 1698 անձի նկատմամբ. գլխավոր դատախազ

12:29 22.04.2022

2021 թվականի ընթացքում բոլոր նախաքննական մարմինների վարույթում քննվել է շուրջ 44 751 քրեական գործ` նախորդ տարվանից 10 հազար ավելի: Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է գլխավոր դատախազը: Արթուր Դավթյանը պատգամավորներին է ներկայացրել իր ղեկավարած կառույցի 2021 թվականին իրականացրած աշխատանքների մասին զեկույցը: Ի դեպ, նիստին չեն մասնակցել ընդդիմադիր պատգամավորները: «2021 թվականի ընթացքում […]

̰
«My Values» («Իմ արժեքները»). մրցույթ երեխաների և երիտասարդների համար

12:27 22.04.2022

Ճապոնական «Goi Peace Foundation» հիմնադրամը երեխաների և երիտասարդների համար կազմակերպում է շարադրությունների (էսսեների) մրցույթ: Ամենամյա մրցույթի այս տարվա թեման է՝ «My Values» («Իմ արժեքները»): Շարադրությունները պետք է լինեն անգլերեն, ֆրանսերեն կամ ճապոներեն: Մրցույթի մասնակցության դիմումները պետք է լրացնել առցանց՝ հետևյալ հղմամբ՝ https://goipeace-essaycontest.org/: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի հունիսի 15-ն է: Մրցույթի մասնակցության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հիմնադրամի կայքէջում՝ https://www.goipeace.or.jp/en/work/essay-contest/:

̰
Վանաձորում ГАЗ 31105-ը վրաերթի է ենթարկել 14-ամյա տղային

12:20 22.04.2022

Ապրիլի 21-ին վարերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Վահե Մ․-ն իր վարած ГАЗ 31105 մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի 45 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 14-ամյա Վիլեն Գ․-ին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը հարվածից դիպել է Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Արման Գ․-ին պատկանող կայանված Grand Cherokee մակնիշի […]

̰
ՀՀ նախագահին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը

12:13 22.04.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, ուղերձում, մասնավորապես, նշված է. «Սրտանց շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և ընտանեկան բարեկեցություն, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, հետագա առաջընթաց և բարեկեցություն»,- մասնավորապես ասված […]

̰
Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Կառավարիչների խորհուրդների հանդիպումներին

12:10 22.04.2022

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը եւ նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանն ապրիլի 19-22-ը ԱՄՆ կատարած պաշտոնական այցի շրջանակում մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) Կառավարիչների խորհուրդների 2022թ. գարնանային հանդիպումներին: Գարնանային հանդիպումների ընթացքում քննարկումներ են ծավալվում համաշխարհային տնտեսության ընթացիկ իրավիճակի, միջազգային տնտեսական իրավիճակի զարգացման միտումների, գլոբալ մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների, ֆինանսական շուկաներում […]

̰
Ապրիլի 21-ից 22-ը բացահայտվել է հանցագործության 81 դեպք

11:58 22.04.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 81 դեպք, որից 14-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, ծանր վիրավորանքի՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, խարդախության և ընտանեկան բռնության՝ 3-ական, բնակարանային գողության՝ 2, սպանության, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացնելու կամ վատնելու, ավտոմեքենա փախցնելու, խուլիգանության, ապօրինի […]

̰
BACK_TO_TOP