Բոլոր լուրերը – Page 4348 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+20.09 oC

Բոլոր լուրերը

Ռազմական ոստիկանությունում ամփոփվել են կատարված աշխատանքները

16:48 22.04.2022

Ապրիլի 22-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2022թ. առաջին եռամսյակում կատարված աշխատանքների արդյունքները։ Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները, շտաբի պետը, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել զորամասերում հանցագործությունների նախականխմանը, կանխմանը և բացահայտմանն ուղղված միջոցառումների ակտիվացման վերաբերյալ, կարևորել միասնական ուժերով […]

̰
Տեղի է ունեցել ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը

16:45 22.04.2022

Ապրիլի 22-ին ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել։ Օրակարգում ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման հարցն էր։ Այն ներկայացրել է ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը։ Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է նոր իրավակարգավորումներ՝ ռազմական դրության պայմաններում անձանց սոցիալ-տնտեսական իրավունքների […]

̰
Էրդողանը պատրաստվում է այցելել Իրան

16:42 22.04.2022

Թավրիզում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շուտով կայցելի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Թավրիզում Թուրքիայի դեսպան Չեթին Թաներն այսօր Թավրիզի Առևտրի պալատի նախագահի հետ հանդիպման ժամանակ մատնանշել է երկու երկրների մշակութային մտերմությունը և ընդգծել, որ պետք է օգտագործել Արևելյան Ատրպատական նահանգի ներուժն ու հնարավորությունները։ Չեթին Թաները նաև […]

̰
7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են հրաձգության մրցումները

16:38 22.04.2022

ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են հրաձգության մրցումները: Հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների ուժեղագույն թիմերը, յուրաքանչյուր թիմում՝ 4 տղա և 4 աղջիկ: Մրցումներն անցկացվել են Երևանի պետական համալսարանի հրաձգարանում: Հրաձգության մրցումներում թիմային հաշվարկով 1-ին տեղը […]

̰
ՌԴ պաշտոնական այցի ամփոփում, ԼՂ հիմնախնդրի կարգավորում, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեություն, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակում. վարչապետի անդրադարձը

16:37 22.04.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգի քննարկումը, վարչապետն անդրադարձել է Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի արդյունքներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման հնարավորություններին և հարակից այլ թեմաների: Ստորև ներկայացվում է վարչապետի խոսքի սղագրությունն ամբողջությամբ. «Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, Սիրելի հայրենակիցներ, […]

̰
ՄԱԿ-ում հայտարարել են Ուկրաինայում ցեղասպանություն ցույց տվող տվյալների բացակայության մասին

16:34 22.04.2022

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչությունը տվյալներ չունի այն մասին, թե Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ժամանակ կատարվել են ցեղասպանության ակտեր: Ապրիլի 22-ին Ժնևում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է այդ վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Մենք տեղեկատվություն չունենք, որը ցույց տար, թե ցեղասպանություն է կատարվել»,- նշել է նա: ԱՄՆ-ի նախագահ Ջո […]

̰
Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը

16:30 22.04.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Վերջին տարիներին նկատվում է հայ-չինական հարաբերությունների կայուն և հաստատուն զարգացում, երկու երկրների միջև համագործակցությունը հիմնորեն առաջ է ընթանում տարբեր ոլորտներում։ Մեծ կարևորություն եմ տալիս հայ-չինական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր […]

̰
Իրաքի դեսպանության գործերի հավատարմատարը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

16:28 22.04.2022

Անկարայի կողմից Իրաքի տարածքում քուրդ զինյալների դեմ նախաձեռնած ռազմագործողությունը Թուրքիայի ու Իրաքի միջև դիվանագիտական լարվածություն է առաջացրել: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, նախօրեին Անկարայում Իրաքի դեսպանության գործերի հավատարմատարը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն: Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Իրաքի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչը տեղեկացվել է Իրաք պաշտոնական կառույցներից հնչող հայտարարությունների և «դրանց շրջանակներում առաջ քաշվող […]

̰
Մարսելի Ֆարո պալատը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

16:24 22.04.2022

Մարսել քաղաքի Ֆարո պալատը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը: «Այս գիշեր Մարսելում Ֆարոն լուսավորվել է՝ ի հիշատակ 1,5 միլիոն հայերի, որոնք խոշտանգվել, տեղահանվել, բանտարկվել և սպանվել են ռասիստ առաջնորդների ցեղասպան խելագարության պատճառով: Եկեք այսօր խոստանանք, որ այլևս […]

̰
Ղազախստանի նախագահը  շնորհավորել է ՀՀ նախագահին

16:14 22.04.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Բարձր եմ գնահատում ավանդաբար ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և համագործակցությունը, որոնք հաստատուն կերպով կապում են Հայաստանն ու Ղազախստանը։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր պետությունների միջև հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել […]

̰
Վարչապետն ընդունել է Տոյվո Կլաարին

16:09 22.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Վարչապետը, կարևորելով Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը, բարձր է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ տարածաշրջանում կայունության հաստատմանը միտված ջանքերը, որոնք, միջազգային մյուս գործընկերների ջանքերի հետ համատեղ, նպաստում են […]

̰
Հայաստանը՝ Նիդեռլանդներում ֆրանսերեն դասավանդողների կոնգրեսի պատվավոր հյուր

16:04 22.04.2022

Ապրիլի 21­-22-ը տեղի ունեցավ Նիդեռլանդների ֆրանսերեն դասավանդողների կոնգրեսը, որը համախմբել էր Նիդեռլանդների համալսարանների, դպրոցների և այլ կրթական հաստատությունների շուրջ 400 դասախոսի ու ուսուցչի։ Միջոցառմանը հատուկ հյուրի կարգավիճակով ներկայացված էր Հայաստանը, ինչը հնարավորություն տվեց Նիդեռլանդների տարբերի բնակավայրերի մտավորականությունը ներկայացնել Հայաստանը, հայկական պատմությունն ու մշակույթը, Հայաստանի զբոսաշրջային և ներդրումային գրավչությունը։ Ապրիլի 21-ի երեկոյան կոնգրեսի մասնակիցների պատվին ընդունելությունը, […]

̰
Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

16:00 22.04.2022

2022 թվականի ապրիլի 22-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի ծննդյան 100-ամյակ» թեմային: Նամականիշի մարումն իրականացրին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀայՓոստ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, Ֆիլատելիստների հայկական […]

̰
Կայացել է «Սպորտլանդիա» մարզական միջոցառման երևանյան փուլը

15:56 22.04.2022

Ապրիլի 20-ին Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև կայացել է «Սպորտլանդիա» մարզական միջոցառման երևանյան փուլը: Երկու տարիքային խմբերում հաղթող են ճանաչվել Աջափնյակ վարչական շրջանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 դպրոցի թիմերը: 1-3-րդ դասարանների մրցույթում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել են Դավթաշեն վարչական շրջանի Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 դպրոցի, երրորդ տեղը՝ Շենգավիթ վարչական շրջանի […]

̰
2022 թ. հունվար-մարտ ամիսներին հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 6 982 174 367 դրամ․ ԱԱԾ

15:52 22.04.2022

ԱԱԾ-ն ներկայացրել է 2022 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում ՀՀ Ազգային անվտանգության մարմիններում նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի շարժի, ինչպես նաև սկզբնական տեղեկատվությունն իրավասու այլ մարմիններին փոխանցելու վերաբերյալ։ Հաշվետու ժամանակահատվածում օրենքով իրենց վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին փոխանցվել է 624 նյութ կամ սկզբնական տեղեկատվություն՝ օրենքով սահմանված […]

̰
Քննարկվել է կառավարության ներկայացրած արձանագրությունը` միտված անօրինական միգրացիայի դեմ պայքարին

15:48 22.04.2022

Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև ««Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման մասին» արձանագրությամբ նախատեսվում են քաղաքացիների հետընդունման գործընթացի իրականացման մի շարք կանոններ: Ինչպես տեղեկացնում է ԱԺ կայքը, արձանագրությունը վավերացնելու մասին հարցը քննարկվել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ապրիլի 22-ի արտահերթ նիստում: ՀՀ տարածքային […]

̰
Շվեդիայի Ազգային դատարանների ադմինիստրացիան Արդարադատության ակադեմիայի միջոցով կիրականացնի վերապատրաստումների ծրագիր

15:46 22.04.2022

Դատական համակարգի թափանցիկության ապահովման շրջանակներում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը և «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցն այսօր ընդունել են Շվեդիայի Ազգային դատարանների (SNCA) ադմինիստրացիայի ներկայացուցիչներ Բյորն Լինդենին (դատական համակարգի նոր ակնկալիքները բավարարելու և դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդման նպատակով հայաստանյան դատավորների կարողությունների ընդլայնման ծրագրի ղեկավար) և Լյուդվիգ Բեքինգին […]

̰
Արցախում հավաքների ազատության իրավունքի սահմանափակումը չի տարածվում Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների վրա

15:42 22.04.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` կատարվել է լրացում 2022 թվականի մարտի 26-ի «Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին» հրամանագրում: Ըստ հրամանագրի՝ հավաքների ազատության իրավունքի սահմանափակումը չի տարածվում Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 2022 թվականի ապրիլի 23-ին և 24-ին անցկացվելիք միջոցառումների վրա:

̰
Արմավիրի մարզի 44-ամյա բնակիչը ձերբակալվել է երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

15:38 22.04.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ Արմավիրի մարզի 44-ամյա բնակչի կողմից երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Արմավիրի մարզի […]

̰
«ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հայտերն ընդունվում են նաև առցանց

15:34 22.04.2022

Մայիսի 28-ին անցկացվելիք «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարին մասնակցության հայտերն ընդունվում են նաև առցանց՝ հետևյալ հղմամբ: Հայտերի ընդունման առցանց ձևաչափը ևս հասանելի կլինի մինչև մայիսի 25-ը ներառյալ: Փաստաթղթերը կարող եք ներկայացնել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչություն: Մրցաշարը տեղի կունենա ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում (մեկնարկը՝ […]

̰ ̰
Արթուր Դավթյանը ներկայացրել է ՀՀ դատախազության 2021թ. հաշվետվությունը

15:29 22.04.2022

Քրեական հետապնդման մարմինների համար հաշվետու տարին աշխատանքի ծանրաբեռնվածության և բարդությունների առումով արտառոց տարի է եղել. հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 22-ի նիստում` ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության դատախազության 2021թ. գործունեության մասին» հաղորդումը, տեղեկացնում է ԱԺ կայքը։ 2021թ. ընթացքում Հայաստանի բոլոր նախաքննական մարմինների վարույթում քննվել է շուրջ 44.751 քրեական գործ: […]

̰
«Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2022» մրցույթ

15:24 22.04.2022

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2022» մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել 1987 թ. հունվարի 1-ից հետո ծնված ասպիրանտներն ու հայցորդները՝ գիտական ղեկավարների հետ համատեղ (մասնակիցների տարիքային շեմը կարող է ավելանալ զինված ուժերում ծառայած լինելու դեպքում՝ 2 […]

̰
Քրեական գործերով մինչդատական վարույթի թվայնացումը մեկնարկում է

15:19 22.04.2022

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն ընդունել է Պետական համակարգի արդիականացման ծրագրի պատասխանատու Ահարոն Մկրտչյանին և Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Արման Վաթյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մինչդատական վարույթում քրեական գործերի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման ծրագրի ամփոփմանն առնչվող հարցեր։ Գլխավոր դատախազի տեղակալը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի ցուցաբերած օժանդակության համար։ Նա նշել է, որ ներդրվող էլեկտրոնային համակարգը […]

̰
Հայ բռնցքամարտիկները 1 ոսկե և 2 արծաթե մեդալ են նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնությունում

15:15 22.04.2022

Բուլղարիայում ավարտվել է Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդների առաջնությունը, որում Հայաստանի հավաքականը 3 մեդալ է նվաճել: Մրցումային վերջին օրը՝ ապրիլի 21-ին, Հայաստանի ներկայացուցիչ, 80 կգ քաշային Համլետ Ադամյանը դարձել է արծաթե մեդալակիր: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալ էր նվաճել 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, իսկ 67 կգ քաշային Արես Հակոբյանն էլ դարձել էր արծաթե մեդալակիր: Բռնցքամարտի […]

̰
Ինչ պետք է իմանալ Հայաստան մուտք գործելիս

15:10 22.04.2022

ԵԱՏՄ մաքսային տարածք օդային տրանսպորտով, առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման, մեկ ֆիզիկական անձը կարող է ներմուծել անձնական օգտագործման մի շարք ապրանքներ: Սակայն անհրաժեշտ է հիշել, որ կան որոշ ապրանքատեսակներ, որոնց տեղափոխման հետ կապված գործում են սահմանափակումներ: Մասնավորապես՝ – օտարերկրյա պետություն մեկնող և օտարերկրյա պետությունից ժամանող ֆիզիկական անձի բուժման կուրսի կամ անձնական օգտագործման համար առանց հավաստագրի թույլատրվում […]

̰
ՊԵԿ նախագահն ընդունել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի պատվիրակության անդամներին

15:04 22.04.2022

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Մակսատ Մամիտկանովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև ակտիվ փոխգործակցության, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախատեսված մի շարք նախաձեռնությունների իրականացմանն ուղղված քայլերի, այդ թվում՝ գործող իրավապայմանագրային բազայի […]

̰
SHANTNEWS

15:00 22.04.2022

̰
Հորիզոն 15.00

15:00 22.04.2022

̰
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Հանրապետության նախագահին ծննդյան օրվա առիթով

14:55 22.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան տարեդարձի առիթով, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Վարչապետը ՀՀ նախագահին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ բարձր կարգավիճակում՝ ի շահ պետականության և ժողովրդի:

̰
BACK_TO_TOP