Բոլոր լուրերը – Page 436 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+18.09 oC

Բոլոր լուրերը

Kyodo․ Ճապոնիան մտադիր է ռազմատրանսպորտային ինքնաթիռներ գնել ԱՄՆ-ից

09:55 27.02.2025

Ճապոնիան մտադիր է ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռներ գնել Ինքնապաշտպանության ուժերի կարիքների համար։ Ինչպես հայտնում է Kyodo-ն, փետրվարի 7-ին Վաշինգտոնում կայացած հանդիպմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել է Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իսիբան։ Ենթադրվում է, որ այս քայլն արվել է՝ փորձելով նվազեցնել ԱՄՆ-ի ճնշումը՝ իր դաշնակիցների կողմից պաշտպանական ծախսերն ավելացնելու համար: Գործակալության տվյալներով՝ Իսիբայի առաջարկը հավանության է արժանացել։ […]

̰
Չորս իսրայելցի պատանդների մարմինները հանձնվել են Կարմիր Խաչին․ Al Jazeera

09:50 27.02.2025

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ու նրա դաշնակիցները Կարմիր խաչի միջազգային կոմիտեին են հանձնել չորս իսրայելցի պատանդների դիերը։ Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։ Դրա աղբյուրների համաձայն՝ աճյունների տեղափոխումը տեղի է ունեցել «առանց արարողության կամ մամուլի ներկայացուցիչների» Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում։ ՀԱՄԱՍ-ը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել այս հրապարակումները։ Պաղեստինյան տարածքներում տեղի ունեցող իրադարձությունները հեռարձակվում […]

̰
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Աջակցություն առողջապահական համակարգի դիմակայունությանը արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի բացման միջոցառմանը

09:45 27.02.2025

Նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Աջակցություն առողջապահական համակարգի դիմակայունությանը արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի բացման միջոցառմանը, տեղեկացնում են ԱՆ-ից։ ««Մեր գործընկերությունը ևս մեկ քայլ է Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման, դիմակայունության ամրապնդման և առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովման ճանապարհին։ Հոգեկան առողջությունը, կրթական բարեփոխումներն ու բուժանձնակազմի մասնագիտական ունակությունների կատարելագործումը մեր առաջնահերթություններից են։ Հավատացած ենք, որ առաջիկա երկուս ու կես […]

̰
Իսրայելը ուժեղացրել է հարձակումները Հորդանան գետի Արևմտյան ափին․ Al Jazeera

09:35 27.02.2025

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) ավելացրել է հարձակումների թիվը Հորդանան գետի արևմտյան ափում 600 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումից հետո Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի շրջանակներում: Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները արշավանքներ և խուզարկություններ են իրականացրել Դեյր էլ-Ղուսուն (գտնվում է Թուլկարմից հյուսիս), Բեյթ Ումար (Հեբրոնի մոտ) և Բեյթունիա (Ռամալլայից արևմուտք) քաղաքներում, […]

̰
Al Jazeera. Գազայում ցրտից առնվազն 15 երեխա է մահացել

09:30 27.02.2025

Գազայի հատվածում վերջերս առնվազն 15 երեխա է մահացել հիպոթերմային և դրա հետ կապված բարդություններից: Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Ժամանակավոր կացարանների և վառելիքի բացակայությունը՝ զուգորդված տարածաշրջանում ցրտերի հետ, ձմեռը վերածել է «մահացու սպառնալիքի հարյուրավոր պաղեստինյան ընտանիքների համար»: Չնայած ծնողների կողմից երեխաներին տաք պահելու բոլոր միջոցներին, անկլավում առնվազն 15 նորածիններ են մահացել հիպոթերմային […]

̰
Եվրոպան բախվել է անվտանգության ճգնաժամի՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի մերձեցումից հետո․ Թուրքիայի ԱԳՆ

09:20 27.02.2025

Եվրոպական երկրները բախվել են անվտանգության ճգնաժամի՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիրքորոշումների մերձեցումից հետո։ Նման կարծիք է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Եվրոպան, ըստ էության, գնաց ԱՄՆ-ի հետ այս ճանապարհով, ահա թե ինչպես են զարգացել նրա ռազմական ծրագրերը, հետո Ամերիկան ​​այլևս հավասարության մեջ չէր, այնուհետև Եվրոպայի կողմից մոբիլիզացված բոլոր քաղաքական ու ռազմական հնարավորություններն ընկան անդունդը»,-ասել է […]

̰
Այսօր Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրն է

09:10 27.02.2025

Այսօր Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրն է: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Երջանկահիշատակ Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի պատվերով Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» կտավը վերածվել է գոբելենի և գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի գահասրահում»,-ասված է հաղորդագրության մեջ։

̰
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ

09:05 27.02.2025

Փետրվարի 27-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Արտաշատի, Արարատի, Վանաձորի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը փակ […]

̰
Ժան Պիերն ասել է, որ պաշտոնը թողնելուց հետո դադարել է լուրեր դիտելը

09:00 27.02.2025

Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը հայտնել է, որ պաշտոնը թողնելուց հետո դադարել է լուրեր դիտելը, բավականաչափ քնում է և չի ցանկանում աշխատանք գտնել։ «Ես չեմ դիտել լուրերը հունվարի 20-ից ի վեր, երբ ես չէի դիտել դրանք, կարծում էի, որ կկարոտեմ, սակայն ես ընդհանրապես չեմ կարոտում», – ասել է Ժան-Պիերը Հարվարդի քաղաքական ինստիտուտի հանդիպման […]

̰
WAFA. Իսրայելը Գազայի համաձայնագրի շրջանակներում ազատ է արձակել 42 պաղեստինցիների

08:53 27.02.2025

Իսրայելի իշխանությունները Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի առաջին փուլի շրջանակներում ազատ են արձակել 42 հոգու պաղեստինցի գերիների։ Այս մասին հայտնում է WAFA լրատվական գործակալությունը։ 37 մարդ է ժամանել Հորդանան գետի արեւմտյան ափի պաղեստինյան տարածքների վարչական մայրաքաղաք՝ Ռամալա քաղաք։ Եվս հինգը տարվել են Երուսաղեմ։ Ավելի վաղ արաբական հեռուստաալիքները ցուցադրել էին կադրեր, որտեղ երևում էր, թե ինչպես է […]

̰
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Չինաստանից վեց ընկերությունների դեմ՝ Իրանի ռազմարդյունաբերական համալիրին մատակարարումների համար

08:45 27.02.2025

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել մայրցամաքային Չինաստանից և Հոնկոնգից վեց ընկերությունների նկատմամբ՝ իրանական անօդաչու թռչող սարքեր և բալիստիկ հրթիռներ արտադրողներին բաղադրիչներ մատակարարելու համար: Այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Նշված ընկերություններից հինգը գրանցված են Հոնկոնգում, մեկը՝ Շենչժեն քաղաքում (Գուանդուն նահանգ)։ Մասնավորապես, նրանք մեղադրվում են իրանական Pishtazan Kavosh Gostar Boshra (PKGB) ընկերությանը և նրա […]

̰
Ալժիրի ազգի խորհուրդը հայտարարել է Ֆրանսիայի Սենատի հետ հարաբերությունների դադարեցման մասին

08:35 27.02.2025

Ալժիրի Ազգի խորհուրդը (խորհրդարանի վերին պալատ) չորեքշաբթի հայտարարել է Ֆրանսիայի Սենատի հետ հարաբերությունների անհապաղ դադարեցման մասին։ Այս մասին հայտնում է Algerie360 տեղեկատվական պորտալը։ Որոշումն ընդունվել է՝ ի պատասխան այս շաբաթ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի՝ Մարոկկոյի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող Սահարայի Լայուն քաղաք կատարած այցին։ Ազգի խորհուրդը Լարչերի այցը համարել է «անպատասխանատու, սադրիչ, անընդունելի, որը […]

̰
Թուրքիան հայտնել է, որ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու նշաններ է տեսնում

08:25 27.02.2025

Թուրքիայի ղեկավարությունը նշաններ են տեսնում, որոնք ցույց են տալիս ուկրաինական հակամարտության մոտալուտ ավարտը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Անկեղծ ասած, ինչ վերաբերում է Ուկրաինայի պատերազմին, մենք դրա ավարտի նշաններ ենք տեսնում», – ասել է նա չորեքշաբթի օրը հրապարակված «Ալ Ջազիրա» քաթարյան հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Չորեքշաբթի օրը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Կատար […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:15 27.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
«Ռեալի» երկրպագուներին դժվար է ընդունել, որ Մեսսին հանճար է․ Վալդանո

08:10 27.02.2025

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ ու գլխավոր մարզիչ Խորխե Վալդանոն կարծիք է հայտնել իսպանական թիմի երկրպագուների մասին, հաղորդում է Marca-ն: «Մարդիկ տարբեր կերպ են ընկալում ֆուտբոլը: Ոմանք հենց խաղն են սիրում, մյուսները՝ թիմին: Նրանք, որոնք կոնկրետ թիմի երկրպագու են, կարող են ատել այլ ակումբներին: Դա նրանց խանգարում է վայելել կատարյալ ֆուտբոլը, եթե այն ուրիշ թիմի կատարմամբ է: […]

̰
Հրդեհ Եղիպատրուշ գյուղում

08:05 27.02.2025

Փետրվարի 26-ին, ժամը 20:42-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։45-ին, մարվել՝ 22։04-ին։ Այրվել են երկհարկանի տանը կից շինության տանիքի (100 քմ) փայտե […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

08:00 27.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը և Երասխ գյուղի շրջադարձից Վայոց ձորի մարզ տանող ավտոճանապարհը փակ են […]

̰
Դահուկորդ Կատյա Գալստյանը դուրս է եկել ԱԱ-ի եզրափակիչ

00:30 27.02.2025

Նորվեգիայի Տրոնդհեմ քաղաքում ընթացող դահուկավազքի Աշխարհի առաջնության 7.5կմ դասական ոճի որակավորման փուլում ՀՀ կանանց հավաքականի առաջատար Կատյա Գալստյանը 33 երկրի 60 մարզիկների պայքարում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը` իրավունք վաստակելով մասնակցելու եզրափակիչ փուլին: Այս մասին հայտնել է Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիան: Նշենք, որ երզափակիչ փուլ որակավորվում է ընդամենը 10 մարզիկ:

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

00:15 27.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Ձյուն, բուք, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

00:14 27.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Ծաղկահովիտ-Բերքառատ, Բերդ-Ճամբարակ և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով […]

̰
Մեսսին կմնա ամերիկյան թիմում և կարիերան կավարտի MLS-ում

23:59 26.02.2025

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կմնա ամերիկյան թիմում և կարիերան կավարտի MLS-ում։ Այս մասին հայտնել է լրագրող և ինսայդեր Կլաուդիոն: Աղբյուրի համաձայն՝ չնայած Մեսսիի՝ «Բարսելոնա» վերադառնալու մասին լուրերին, արգենտինացին մտադիր չէ հեռանալ «Ինտեր Մայամիից»: Նշվում է, որ մոտ ապագայում դիտարկվում է «Ինտեր Մայամիի» և «Բարսելոնայի» միջև ընկերական հանդիպում անցկացնելու հնարավորությունը։ Մեսսին «Ինտեր […]

̰
Արմավիրի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կան վիրшվորներ

23:47 26.02.2025

Փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին Մուսալեռ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական […]

̰
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը շարունակում է հացադուլը․ նրա առողջական վիճակը վատթարացել է

23:36 26.02.2025

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները Բաքվում այցելել են բանտերում պահվող Հայաստանի քաղաքացիներին: Խոսքը այն մեր հայրենակիցների մասի՞ն է, որոնց գործերով այժմ զինվորական դատարանում շարունակվում է դատավարությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ոչ միայն. Կարմիր խաչի  ներկայացուցիչներն այցելել էին այս անգամ բոլոր այն հայերին, որոնց առկայությունը Բաքվի բանտերում Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես են ճանաչում: Խոսքն […]

̰
ՃՏՊ Բագրատունյաց և Չեխով փողոցների խաչմերուկի մոտակայքում. կան վիրավորներ

23:25 26.02.2025

Փետրվարի 26-ին, ժամը 21:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց և Չեխով փողոցների խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Դ. Վ.) […]

̰
Ռադուկանուին լրացուցիչ 5 թիկնապահ է հսկելու

23:17 26.02.2025

Ինդիան Ուելսում կայանալիք WTA-ի 1000 կարգի մրցաշարի կազմակերպիչները 5 թիկնապահ են հատկացնելու Էմմա Ռադուկանուին, հայտնում է The Times-ը: Աշխարհի 55-րդ ռակետին թիկնապահները կուղեկցեն հյուրանոցի համարից մինչև թենիսի կորտեր: Մրցաշարի կազմակերպիչները այս քայլին են գնացել, երբ պարզվել է, որ Դուբայի մրցաշարում անհայտ տղամարդ է մոտեցել թենիսիստուհուն, ինչ-որ գրություն փոխանցել, լուսանկարել նրան և անհանգստացրել: Ինդիան Ուելսի մրցաշարը […]

̰
Ի՞նչ ավարտ կունենա ռուս-ուկրաինական պատերազմը և ինչպե՞ս կազդի մեր տարածաշրջանի վրա

23:09 26.02.2025

ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունները անհանգստության պատճառ են դարձել ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպական մի շարք երկրների համար: Ֆրանսիայի նախագահը շտապ այցելեց Սպիտակ տուն և հանդիպեց Դոնալդ Թրամփի հետ: Վերջինիս հետ կհանդիպի նաև Մեծ Բրիտանիայի վարչապետը: Այս հանդիպումների ֆոնին Զելենսկին հայտարարել է, թե կհամաձայնի հրաժարական տալ հանուն Ուկրաինայում խաղաղության: Ի՞նչ սպասել Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումներից և ի՞նչ […]

̰
«Երևանը կարդում է»․ մարտի 1-2-ը՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում

22:58 26.02.2025

Երևանի քաղաքապետարանը մարտի 1-2-ին հրավիրում է բոլորին Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ «Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառմանը։ Մարտի 1-ից կգործի գրքերի տոնավաճառ, որտեղ գրքերը հասանելի կլինեն մինչև 30% զեղչով։ Մարտի 2-ին՝ պանելային քննարկումներ, ընթերցանության անկյուն, խամաճիկների թատրոն, հեքիաթների ընթերցանություն, վարպետաց դասեր և ինտերակտիվ խաղեր։ Համերգ՝ մարտի 2-ին 13:30- Սոնա Գյուլխասյան – Ռաֆայել Պետրոսյան «Ջազ քնեքշն» 15:30- […]

̰
Կոնգրեսական Դեյվիդ Թեյլորի հետ հանդիպմանը Լիլիթ Մակունցն ամփոփ ներկայացրել է խաղաղության գործընթացի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը

22:46 26.02.2025

Ս․թ․ փետրվարի 26-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Դեյվիդ Թեյլորի հետ (Հանրապետական, Օհայո)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։ Դեսպանն ամփոփ ներկայացրել է ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Օհայոյի ակտիվ հայկական համանքին։

̰
Չհամաձայնեցված երկու կետերի վերաբերյալ այս պահին չի հաջողվել համաձայնություն արձանագրել. ՀՀ վարչապետ

22:37 26.02.2025

Հայաստանը և Ադրբեջանը դեռևս համաձայնության չեն եկել Խաղաղության պայմանագրի նախագծի երկու չհամաձայնեցված կետերի հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կարող եմ ասել, որ այս պահին այդ հարցով մեզ չի հաջողվել արձանագրել համաձայնություն: Վիճակագրությունը չի փոխվել. կա 17 հոդված՝ 15-ը համաձայնեցված են, երկուսը՝ չհամաձայնեցված: Չհամաձայնեցվածության տարբեր տոկոսներ կարող […]

̰
Հիացած եմ իմ թիմի մրցունակությամբ․ Դիեգո Սիմեոնե

22:28 26.02.2025

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարծիք է հայտնել Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղի (4:4) մասին, գրում է Marca-ն: Հանդիպման 6-րդ րոպեից մադրիդցիները հաշվի մեջ առաջ են եղել 2:0 հաշվով, իսկ 84-րդ րոպեի դրությամբ զիջում էին՝ 2:4 հաշվով։ «Չես կարող այսպիսի «Բարսելոնայի» դեմ դրական արդյունք սպասել, եթե շատ գոլեր չես խփում: Հեշտ չէր […]

̰
BACK_TO_TOP