Բոլոր լուրերը – Page 435 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+18.09 oC

Բոլոր լուրերը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են մեքենաների կողային հայելիներ գողացած երիտասարդին

14:21 27.02.2025

Փետրվարի 25-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 38-ամյա մի քաղաքացի և հայտնել է, որ ժամը 13.30-ից 14.20-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում կայանված իր «Հյունդայի Էլանտրա» մակնիշի մեքենայի կողային հայելին: Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնում կազմված փաստաթղթերն ուղարկվել էին քննչական բաժին։ Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, […]

̰
Փարիզը կարծում է, որ զենքի պաշարները կարող են դառնալ Կիևի երաշխիքների մի մասը

14:12 27.02.2025

Ֆրանսիան դիտարկում է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու մի քանի տարբերակներ՝ ի լրումն այսպես կոչված խաղաղապահ զորակազմ ուղարկելու, այդ թվում՝ այդ երկրի տարածքում ռազմական արտադրություն և ռազմական գործողությունների վերսկսման դեպքում զենքի պաշարների ստեղծում։ Այս մասին Franceinfo ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն։ «Անվտանգության երաշխիքների մի քանի պոտենցիալ մակարդակներ կան, որոնք քննարկվում են, և […]

̰
Թրամփը պատրաստ է լսել ուրիշներին․ Պեսկով

13:59 27.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչ միայն ինքն է խոսում, այլեւ պատրաստ է լսել ուրիշներին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե արդյոք Կրեմլը հույս ունի Վաշինգտոնի խոհեմության վրա Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացում և արդյոք պատրաստակամություն է ակնկալում լսել և ընդունել Ռուսաստանի համար հիմնարար հարցեր։ «Այն, ինչ մենք տեսնում […]

̰
Մեծ Բրիտանիայի վարչապետը ժամանել է ԱՄՆ՝ Թրամփի հետ Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների համար

13:45 27.02.2025

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը սկսել է այցը Վաշինգտոն՝ բանակցություններ վարելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մի շարք թեմաների շուրջ, այդ թվում՝ Ուկրաինայի, հինգշաբթի հաղորդում է Sky News-ը: «Ուկրաինայում տեւական խաղաղության համար մեզ անհրաժեշտ են անվտանգության արդյունավետ երաշխիքներ: Ինչ ձևով դրանք կընդունվեն, ԱՄՆ-ի ինչպիսի աջակցություն կունենան, ակնհայտորեն ինտենսիվ բանակցությունների առարկա կդառնան»,- նշել է Սթարմերը Վաշինգտոն […]

̰
Հայաստանի հավաքականը հաղթել է Ֆարերյան կղզիների թիմին. Մ16

13:39 27.02.2025

ՈՒԵՖԱ-ի մինչև 16 տարեկանների Զարգացման մրցաշարի շրջանակներում Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումն է անցկացրել: Այս անգամ մեր ընտրանին մրցել է Ֆարերյան կղզիների թիմի հետ և հաղթել 1:0 հաշվով: Այս մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Մալթայում կայացած մրցավեճի 54-րդ րոպեին աչքի է ընկել Հայաստանի թիմի ավագ Տիգրան Օհանյանը: Ալեքսանդր Պետրոսյանի թիմն առաջին տուրում 0:1 հաշվով պարտվել […]

̰
Ամփոփվել է 2024 թ․ համար միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած հարկ վճարողների մասին տեղեկատվությունը

13:24 27.02.2025

Ամփոփվել է 2024 թվականի համար միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած հարկ վճարողների մասին տեղեկատվությունը: 2024 թվականի համար միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու մասին հայտարարություն է ներկայացրել 57 773 հարկ վճարող։ Ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքէջում՝ https://src.am/am/getMenusContents/120

̰
Մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բուհերում 2025-2026 ուստարում կրթություն ստանալու նպատակով

13:20 27.02.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար բարձրագույն (բակալավր և մագիստրատուրա) կրթություն ստանալու նպատակով (4 տեղ): Ուսուցումն իրականացվելու է բուլղարերենով, սակայն լեզվին չտիրապետող ուսանողներն անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց (նախապատրաստական): Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ […]

̰
«Ռեալը» հաղթել է գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում

13:11 27.02.2025

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է «Ռեալ Սոսյեդադին»։ «Ռեալին» հաղթանակ է պարգևել 18-ամյա բրազիլացի հարձակվող Էնդրիկը։ Բասկյան թիմից հանդիպումը վնասվածքի պատճառով բաց է թողել Ռուսաստանի ազգային հավաքականում հանդես եկող հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 1-ին Մադրիդում։  

̰
Լիտվայի ԱԳ նախարարը ողջունել է ՀՀ ԱԺ-ում կայացած քվեարկությունը ԵՄ-ին անդամակցելու գործընթացի վերաբերյալ

12:55 27.02.2025

Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը ողջունել է Հայաստանի խորհրդարանում կայացած քվեարկությունը Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Լիտվայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցի վերաբերյալ։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային ձևաչափերում […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:43 27.02.2025

Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, ինչով պայմանավորված լեռնային առանձին մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Հանրապետության ճանապարհներին սպասվում է նաև մերկասառույց։ ​Երևանում փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ի երեկոյան սպասվում է թույլ ձյուն։ Մարզերում փետրվարի 27-ի […]

̰
Աշխատավարձի աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են գնաճի ցուցանիշը. Փաշինյան

12:41 27.02.2025

Հայաստանում միջին ամսական աշխատավարձը 2024 թվականին կազմել է 287,172 դրամ, ինչը 2018 թվականի համեմատ աճել է 114,445 դրամով կամ 66.3 տոկոսով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին կառավարության նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նշեց, որ աշխատավարձի աճի տեմպերը զգալիորեն գերազանցել են գնաճի ցուցանիշներին։ «2018 թվականից մինչ օրս արձանագրված գնաճը կազմել է 25.3 տոկոս։ Այսինքն՝ […]

̰
ՀՀ-ում Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

12:30 27.02.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և կարևորել երկու բարեկամական երկրների միջև փոխհամագործակցության զարգացումը, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրային նախաձեռնություններ […]

̰
Միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին․ ԱՄՆ դեսպանատուն

12:17 27.02.2025

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որտեղ նշվում է. «Այսօր մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին»։

̰
Նախագիծը հնարավորություն կտա կրիպտոակտիվների ոլորտում ձևավորել կանխատեսելի միջավայր

12:06 27.02.2025

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Կառավարության հերթական նիստի ընթացքում ներկայացրել է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ Կարգավորումը հնարավորություն կտա կրիպտոակտիվների ոլորտում ձևավորել կանխատեսելի միջավայր՝ գործունեություն ծավալող անձանց հստակ սահմանված իրավունքներով և պարտականություններով, հաճախորդների շահերի պաշտպանության բավարար մեխանիզմներով և շուկայի թափանցիկ գործունեությամբ:

̰
SHANTNEWS

12:00 27.02.2025

̰
Մեր նպատակային ցուցանիշը՝ տարեկան միջին 7% տնտեսական աճն  ապահովված է․ վարչապետ

11:59 27.02.2025

Հայաստանի տնտեսական աճն ապահովված է կառավարության ծրագրով նախատեսված տեմպերով։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Վիճակագրության կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024 թվականին Հայաստանում արձանագրվել է 5,9 տոկոս տնտեսական աճ։ Հիշեցնեմ, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում մեր սահմանած նպատակադրումը տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ ապահովելն էր։ 2021 թվականին արձանագրվել է 5,8 տոկոս […]

̰
Փրկարարների օգնությամբ խցանումից դուրս է բերվել 9 տրանսպորտային միջոց

11:36 27.02.2025

Փետրվարի 27-ին, ժամը 08։12-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Աղվանի ավտոճանապարհին՝ «Ջիգլսի աղբյուր» կոչվող հատվածում, բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է և առաջացել խցանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանու հենակետից մեկ մարտական հաշվարկ: […]

̰
Էստոնիայի արտգործնախարարը կոչ է արել ԵՄ-ին մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա

11:33 27.02.2025

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան կարծում է, որ Եվրոպան պետք է մեծացնի պատժամիջոցների միջոցով ճնշումը Ռուսաստանի վրա, որպեսզի թուլացնի Մոսկվայի դիրքերը Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցություններում։ «Ցավոք, մենք տեսնում ենք, որ բանակցությունները (Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև) արդեն ընթանում են, և երկու նախագահների միջև բանակցությունները շուտով տեղի կունենան հավասար պայմաններով: Մենք պետք է տնտեսական և պատժամիջոցների […]

̰
ՃՏՊ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին

11:28 27.02.2025

Փետրվարի 27-ին, ժամը 09:05-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի ձախակոմյան հատվածում «Lada» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի […]

̰
Մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնների բազմամասնագիտական հանձնաժողովում ընդգրկվելու հայտերի ընդունում

11:24 27.02.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Կրթություն և համերաշխություն արհեստակցական կազմակերպության» հետ համագործակցությամբ հայտարարում է հայտերի ընդունում՝ մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնների բազմամասնագիտական հանձնաժողովի ձևավորման համար: Հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները սահմանվել են ԿԳՄՍ նախարարի 2023 թ․ N 10-Ն հրամանով: Բազմամասնագիտական հանձնաժողովը կձևավորվի վերջինիս վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, առաջացած վեճերի […]

̰
Պետք է շուտափույթ քայլեր ձեռնարկվեն խնդրի հասցեավորման ուղղությամբ. ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակին

11:19 27.02.2025

Ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարները պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի հասցեավորման ուղղությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցի Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից՝ անդրադառնալով Ադրբեջանում ազատությունից ապօրինի զրկված հայերի նկատմամբ իրականացվող գործընթացներին, մասնավորապես՝ Ռուբեն Վարդանյանի  առողջական վիճակի վատթարացմանն ու խոշտանգմանը: «Սոցիալական մեդիայի մշտադիտարկումների արդյունքում մտահոգիչ տեղեկություններ են ստացվել Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի վատթարացման […]

̰
Ստամբուլում բանակցություններ են ընթանում Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև

11:10 27.02.2025

Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում սկսվել են բանակցություններ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև՝ դեսպանատների աշխատանքին առնչվող հարցերի շուրջ, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։ Արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտարարելով հանդիպման մասին, հույս է հայտնել, որ միջոցառման արդյունքները պարզ կդարձնեն, թե որքան արագ և արդյունավետ կարող են երկու կողմերը շարժվել խնդրահարույց հարցերի լուծման գործում։

̰
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց

11:01 27.02.2025

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան – 10.03.2025 – 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան – 21.03.2025 – 14:00-16:00: 1. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով – 03.03.2025 -10:00-12:00, 2. Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով – 03.03.2025 – 15:00-17:00, 3. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով – 10.03.2025 – 15:00-17:00, 4. Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով – 11.03.2025 […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 26-27-ը

10:52 27.02.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 26 ից 27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 20, թմրանյութի հայտնաբերման՝ 19, խարդախության՝ 14, պարտադիր զինվորական զորակոչից խուսափելու՝ 12, հոգեկան ներգործության ու անձնական […]

̰
Ֆուտզալի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունը մարտի 1-ին

10:40 27.02.2025

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 1-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ նախապատրաստվելով ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին հանդիպումներին։ Ֆուտզալի ազգային ընտրանին մարտի 8-ին կհյուրընկալվի Դանիայի հավաքականին, իսկ մարտի 12-ին կհյուրընկալի Ղազախստանի ընտրանուն: Մարզական հավաքին մասնակցելու համար գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրավիրել է հետևյալ ֆուտզալիստներին։ Դարպասապահներ Ալբերտ Աղաջանով – ՏԶՄՍ Տուլա […]

̰
Կարևոր եմ համարում քաղաքացիների հետ Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի անմիջական քննարկումները․ Փաշինյան

10:35 27.02.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ կարևոր է համարում Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկումները քաղաքացիների հետ․ «Սիրելի քաղաքացիներ, նախորդ շաբաթ հրապարակեցի Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը, որն այս օրերին լայնորեն քննարկվում է սոցիալական ցանցերում, մամուլում, հանրության շրջանում։ Կարևոր եմ համարում քաղաքացիների հետ Նախագծի անմիջական քննարկումները։ Նման քննարկմամբ հետաքրքրված քաղաքացիներին, 20-30 հոգանոց խմբերով, […]

̰
ՆԳ նախարարն ու ԵՄ պատվիրակության ղեկավարը վիզաների ազատականացման ուղղությամբ նախանշել են առաջիկա անելիքները

10:30 27.02.2025

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 26-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին։ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանը՝ ՆԳ նախարարությունում և ենթակա ծառայություններում ընթացող բարեփոխումներին ցուցաբերվող գործուն աջակցության համար։ Վասիլիս Մարագոսը կարևորելով ՆԳ նախարարության հետ արդյունավետ համագործակցությունը՝ նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել ու ընդլայնել աջակցությունը բարեփոխումների գործընթացին։ Անդրադարձ է […]

̰
Գորայք բնակավայր տանող ճանապարհին բուք է

10:28 27.02.2025

Մ-2 միջպետական ճանապարհի Սյունիքի մարզի Գորայք բնակավայրի հատվածն է։ Ճանապարհին բուք է եւ մառախուղ։ Ճանապարհին կատարվում են ձմեռային սպասարկման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։

̰
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 27-ին

10:14 27.02.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 391․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 395 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 415 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.61 դրամ:  

̰
Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփին առայժմ չշարունակել արտաքին օգնությունը

10:00 27.02.2025

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին առայժմ չշարունակել վճարումները օտարերկրյա օգնության ծրագրերի շրջանակներում, հայտնում է Associated Press-ը։ «Դատարանը կասեցրել է շրջանային դատավորի որոշման կատարումը՝ մինչև կողմերի փաստարկներն ըստ էության քննարկելու», – ասված է հաղորդագրությունում։ Հաղորդվում է, որ շրջանային դատարանը Թրամփի վարչակազմին ժամանակ է տվել մինչև ամսվա վերջ՝ վերսկսելու արտաքին օգնությունը։ Թրամփը […]

̰
BACK_TO_TOP