17:40 27.02.2025
Գործադիրն ընդունել է որոշում՝ մարտի 30-ին կայանալիք Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքների ավագանիների համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների գործընթացի հրապարակայնությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Հիմնավորման համաձայն՝ ընտրությունների թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու նպատակով այդ համայնքների ավագանիների ընտրությունների անցկացման համար տեղակայված թվով 99 տեղամասերում պետք է տեղադրվեն անշարժ տեսախցիկներ, որոնցով կիրականացվի տեսանկարահանում և առցանց ուղիղ հեռարձակում, […]
17:34 27.02.2025
UFC-ի թեթև քաշային կարգի առաջին համար Արման Ծառուկյանն արձագանքել է ամերիկացի Ջասթին Գեյթջիի հետ մենամարտից հրաժարվելու մասին լուրին: «Ես չեմ հրաժարվել: Ես ընդունել եմ առաջարկը, բայց խնդրել եմ մենամարտն անցկացնել միջանկյալ քաշում, քանի որ կշռման արարողությունը տեղի է ունենալու 11 օրից: Փրոմոուշենի ներկայացուցիչներն ասացին, որ չեն ընդունում իմ առաջարկած տարբերակը»,- սոցցանցերում գրել է 28-ամյա հայ […]
17:25 27.02.2025
Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում ավելի քան վեց ժամ է, ինչ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև դեսպանատան աշխատանքի խնդիրների շուրջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Պատվիրակությունների կազմը դեռ հայտնի չէ։ Հինգշաբթի Ստամբուլում տեղի է ունենում ռուս-ամերիկյան հանդիպումը՝ նվիրված երկկողմ հարաբերություններում առկա խնդիրներին և Մոսկվայում ու Վաշինգտոնում դեսպանատների աշխատանքի հետ կապված հարցերին։ […]
17:20 27.02.2025
Փետրվարի 26-ին Քրեական ոստիկանության Երևանի քաղաքի վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Տիգրան Մեծի պողոտայում ապօրինի ատրճանակ կրելու կասկածանքով ձերբակալել և Երևանի քաղաքի վարչություն են ներկայացրել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի 22-ամյա մի երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, ինչպես նաև նշված զենքի 5 փամփուշտներ: Երիտասարդը […]
17:14 27.02.2025
«Յուվենտուսը» դուրս մնաց Իտալիայի գավաթի խաղարկությունից՝ քառորդ եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվելով «Էմպոլիին»։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 1-1 հաշվով։ Հարվածաշարում վճռորոշ են դարձել «Յուվենտուսի» հարձակվողներ Դուշան Վլահովիչի ու Կենան Յիլդիզի վրիպումները։ «Էմպոլին» պատմության մեջ առաջին անգամ գավաթի խաղարկության կիսաեզրափակչում է և կմրցի «Բոլոնիայի» դեմ։ Մյուս զույգը կազմել են «Ինտերն» ու «Միլանը»։
17:09 27.02.2025
Փետրվարի 27-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Արագածի տարածաշրջանում, Ալագյազ-Գեղադիր և Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս ավտոճանապարհներին, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է։ Աշոցքի, Ամասիայի, Գավառի, Տաշիրի, Արագածի, Սիսիանի, Գորիսի, Վարդենիսի […]
17:02 27.02.2025
Այսօր՝ փետրվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 43 կմ հատվածում բախվել են «Toyota» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «07»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ […]
16:56 27.02.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը փետրվարի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին: Գևորգ Մանթաշյանը նորանշանակ դեսպանին ներկայացրել է նախարարության գործունեությունն ու ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր, անդրադարձել է հայաստանյան ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, պետություն-մասնավոր գործընկերության հենքով իրականացվող «Ինժեներական քաղաք» ծրագրին, երկրում […]
16:50 27.02.2025
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (24-րդ ռակետ) ավարտել է մրցելույթը Դուբայի ATP-500 շարքի մրցաշարում։ 28-ամյա թենիսիստը 1/8 եզրափակչում համառ պայքարում 6-7, 6-2, 4-6 հաշվով պարտվել է Ստեֆանոս Ցիցիպասին (Հունաստան, 11-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է մոտ 2 ժամ ու կես։ Ցիցիպասը քառորդ եզրափակչում կմրցի Մատեո Բերետինիի (Իտալիա, 30-րդ ռակետ) հետ։
16:44 27.02.2025
ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի 37-րդ տարելիցի կապակցությամբ. «1988թ. այս օրերին՝ փետրվարի 27-29-ը, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրականացվեց ոճրագործությունների շարք, որը նախանշեց այդ պետության տարածքում պետական անթաքույց հովանավորությամբ և ուղղորդմամբ հայերի դեմ լայնածավալ ջարդերի սկիզբը՝ տասնամյակներ շարունակվող ճնշումներն ու հետապնդումները վերածելով բացահայտ և զանգվածային բռնության։ Սումագայիթում հայկական ծագում ունեցող քաղաքացիների զանգվածային […]
16:40 27.02.2025
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը՝ մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը։ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ Հ-6 հանրապետական նշանակության ճանապարհի Արագածոտնի մարզի Նոր Երզնկա բնակավայրի տարածքով անցնող […]
16:34 27.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Երասխ գյուղի շրջադարձից Վայոց ձորի մարզ տանող ավտոճանապարհը […]
16:28 27.02.2025
Կառավարությունը հավանություն է տվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին: Օրինագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ զինված ուժերում արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության ամբողջական կայացման նպատակով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված զինծառայողների վարձատրության համակարգում բանակի (գլխավոր շտաբի) սերժանտի (9/9 խումբ), […]
16:22 27.02.2025
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար: Ըստ հիմնավորման՝ զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը: Աջակցության վճարման ժամկետը […]
16:16 27.02.2025
Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Տոկիոյի և Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից, ազատոճային ըմբիշ Վազգեն Թևանյանն Ալբանիայում ընթացող Մուհամեդ Մալոյի անվան միջազգային վարկանիշային մրցաշարում դարձել է արծաթե մեդալակիր։ 70 կգ քաշային կարգի եզրափակչում մեր ըմբիշը 1-4 հաշվով պարտվել է ճապոնացի Յոշինոսուկե Աոյագիին։ Թևանյանը մրցաշարում պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից և հաղթել […]
16:11 27.02.2025
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է համընդհանուր հայտարարագրման թեմային և նշել, որ նախորդ երկուշաբթի օրվա դրությամբ 2486 մարդ արդեն սոցիալական կրեդիտների գծով ետ է ստացել 232 մլն դրամ: «Ես ուզում եմ ևս մեկ անգամ կոչ անել բոլորիս, որ մենք համընդհանուր հայտարարագրման համակարգն ավելի ակտիվ ներկայացնենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: Ընդգծելով, որ ՊԵԿ-ը թեմայի շրջանակում մարզային […]
16:05 27.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։
16:00 27.02.2025
Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում ավելի քան չորս ժամ է, ինչ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև դեսպանատների աշխատանքի խնդիրների շուրջ, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։ Հինգշաբթի օրը Ստամբուլում տեղի է ունենում ռուս-ամերիկյան հանդիպումը՝ նվիրված Մոսկվայում և Վաշինգտոնում դեսպանատների աշխատանքի հետ կապված խնդիրներին։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտարարելով առաջիկա շփման մասին, հույս […]
15:50 27.02.2025
Հայաստանն այս տարի 13-րդ միջազգային դիզայն բիենալեում կներկայանա որպես պատվո հյուր՝ «Ծալք ու ծավալ» ցուցադրությամբ: «Ռեսուրս(ներ)՝ կանխատեսելով վաղը» խորագիրը կրող բիենալեն կանցկացվի մայիսի 22-ից սեպտեմբերի 22-ը Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքում: Այս առիթով տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը և ցուցադրության համադրողներ Նայիրի Խաչատուրեանը, Ժան-Ֆրանսուա Դինքջեանը […]
15:40 27.02.2025
Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած եզրային հարձակվող Արշակ Կորյանը տեղափոխվել է Ռուսաստանի երկրորդ լիգան ներկայացնող «Ռոդինա», հայտնում է մոսկովյան ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որի ժամկետը կգործի մինչև 2025թ. հունիսի 30-ը։ 29-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է Մոսկվայի «Տորպեդոյում», 21 խաղում խփել 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Նա նախկինում հանդես […]
15:32 27.02.2025
Փետրվարի 27-ին՝ ժամը 15:15-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը բացվել է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Նորավան-Լծեն -Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
15:24 27.02.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Կառավարության նիստում տեղեկացրել է, որ ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում եկամտային հարկից վերադարձի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները հրապարկված են նախարարության կայքում: Մասնավորապես` ԿԳՄՍՆ կայքում բացվել է «Սոցիալական կրեդիտ» բաժինը, որն ունի «Նախադպրոցական հաստատություններ», «Հանրակրթական հաստատություններ», «Քոլեջներ», «Բուհեր», «Արտադպրոցական հաստատություններ», «Ոչ ֆորմալ կրթություն», «Ուղեցույցներ» ենթաբաժինները: «Մեր քաղաքացիները շատ հեշտությամբ կարող են տեսնել, թե որ հաստատություններն են ներառված սոցիալական կրեդիտից […]
15:15 27.02.2025
Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն կազմել է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների ցանկը, գրում է espn.com.br-ն: «Պատմության մեջ լավագույնն անկասկած Պելեն է: 2-րդ տեղը կիսում են Մեսսին ու Մարադոնան: Նրանց հաջորդում են Զիկոն, Ռոմարիոն, Վան Բաստենը, Զիդանը, Ֆիգուն, Ռիվալդոն, Ռոնալդինյոն և այլ ֆուտբոլիստներ: Երբ ինձ խնդրում են լավագույն տասնյակ կազմել, ամեն անգամ տարբեր անուններ եմ նշում: […]
15:06 27.02.2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը փետրվարի 26-ին ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում մասնակցել է Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստին։ Նիստի ընթացքում քննարկվել են ֆինանսական, ինստիտուցիոնալ, իրավական, հայեցակարգային և մի շարք այլ հարցեր, որոնք կարևոր են Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) հետագա զարգացման և դրա մրցունակության բարձրացման համար։ Նիստի արդյունքում […]
15:02 27.02.2025
Փետրվարի 26-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրի քաղաքի 33-ամյա բնակիչը մոտը և տանը ապoրինի պահում է զենք-զինամթերք: Նա հրավիրվել է մարզային վարչություն, որտեղ հայտնել է, որ տանը պահում է գազային ատրճանակ, որը պատրաստ է ներկայացնել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում երիտասարդը ննջասենյակից ներկայացրել է ապօրինի […]
14:51 27.02.2025
Թուրքական «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարող է դատի տալ «Գալաթասարային», հայտնում է BBC-ն։ «Գալաթասարայի» դեմ Թուրքիայի Սուպերլիգայի 25-րդ տուրի խաղից հետո պորտուգալացի մասրզիչը քննադատել էր մրցակցի ֆուտբոլիստներին և մարզչական շտաբին՝ ասելով. «Նրանք թռչկոտում էին կապիկների պես»։ «Գալաթասարայը» Մոուրինյուի խոսքերը որակել էր ռասիզմ և անհարգալից վերաբերմուք թուրք ժողովրդի հանդեպ։ Ակումբը խոստացել էր բողոք նոերկայացնել ՖԻՖԱ-ին […]
14:38 27.02.2025
Ներկայացվող առաջին դեպքով Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները համագործակցեցին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի գործընկերների հետ: Թմրանյութ ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 33 և 23 տարեկան երկու երիտասարդ։ Անձնական խուզարկությամբ 33-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է 8 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված, մոխրացած հետքերով կաթուցիչ և ծալովի դանակ։ 23-ամյա երիտասարդի մոտ ևս հայտնաբերվել […]
14:30 27.02.2025
Բոլոր 33 պատանդները, որոնց ազատ արձակումը նախատեսված էր ՀԱՄԱՍ խմբավորման հետ հրադադարի համաձայնագրի առաջին փուլով, հանձնվել են Իսրայելին, հինգշաբթի հաղորդում է The Times of Israel-ը։ 25 մարդ ողջ է վերադարձվել։ Իսրայելի իշխանությունները նաև ստացել են զոհված պատանդների ութ դի. հինգշաբթի գիշերը չորս դի է հանձնվել Կարմիր Խաչին Քերեմ Շալոմ անցակետում։ Զոհերից չորսի ինքնությունն արդեն պարզվել […]
14:25 27.02.2025
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի, Արմեն Խաչատրյանի հեղինակած ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց մեկ տարվա համար տրվող միավորների շեմը 9-ից դարձնել 13: Հիմնական զեկուցող Արմեն Խաչատրյանը նշել է, որ հաճախ, […]