09:50 19.04.2022
Ղազախստանի հատուկ ծառայությունները լրտեսության և դավաճանության կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց, որոնց թվում կա օտարերկրյա պետության քաղաքացի։ Այս մասին հայտնել է Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունը։ «Ազգային անվտանգության կոմիտեն լրտեսության, պետական դավաճանության, պետական գաղտնիքների ապօրինի հավաքման և բացահայտման կասկածանքով ձերբակալել է մի խումբ անձանց, այդ թվում՝ օտարերկրյա պետության քաղաքացու»,- ասվում է զեկույցում։ Ձերբակալվածների […]
09:40 19.04.2022
Հունվարի սկզբին Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունները վնաս են հասցրել փոքր և միջին բիզնեսի ավելի քան 1600 սուբյետի։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ազգային տնտեսության առաջին փոխվարչապետ Թիմուր Ժակսիլիկովը, փոխանցում է TASS-ը։ «Հունվարյան իրադարձությունների հետևանքով, նախնական տվյալներով, վնասվել է փոքր և միջին բիզնեսի 1630 սուբյեկտ։ Վնասի չափը կազմել է մոտ 38,6 մլրդ տենգե ($84,9 […]
09:27 19.04.2022
Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվել է «Կադիսին»: Հյուրերը գոլը խփել են 48-րդ րոպեին: Աչքի է ընկել Լուկաս Պերեսը: Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը վնասվածքի պատճառով հայտավորված չէր խաղին: Այս խաղից հետո «Բարսելոնան» 60 միավորով երկրորդն է: «Կադիսը» 31 միավորով 16-րդն է:
09:17 19.04.2022
Ապրիլի 19-ին, ժամը 06։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Զաքարիա Սարկավագի փողոցում գտնվող մթերային խանութից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Զաքարիա Սարկավագի փողոցում գտնվող մթերային խանութում հրդեհ է բռնկվել։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:54-ին, մարվել՝ […]
09:09 19.04.2022
Իտալական Ա սերիայի 33-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել «Ռոմայի» հետ: 11-րդ րոպեին Ինսինյեն, իրացնելով 11 մետրանոցն, առաջ է մղել դաշտի տերերին: 91-րդ րոպեին Էլ-Շարավին խփել է պատասխան գոլը: Հենրիխ Մխիթարյանը հռոմեական թիմի կազմում մասնակցել է երկրորդ խաղակեսին: Այս խաղից հետո «Նապոլին» 67 միավորով 3-րդն է: «Ռոման» 5-րդն է 58 միավորով:
09:01 19.04.2022
Այս շաբաթ անցկացվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի նստաշրջանների շրջանակում ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը ներկա չի գտնվի G20-ի միջոցառումներին՝ ՌԴ ներկայացուցիչների մասնակցության դեպքում։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին։ Ռուս պաշտոնյաների մասնակցությունը G20-ի հանդիպմանը սպասվում է չորեքշաբթի, հեռավար ձևաչափով։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ կողմ […]
08:51 19.04.2022
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է Ուկրաինային հավելյալ օգնություն մատակարարել, հայտնում է RIA Novosti-ն։ «Ուկրաինական կառավարության կողմից ստացված դիմումի հիման վրա որոշվել է Ուկրաինա ուղարկել քիմիական պաշտպանության կոստյումներ և դիմակներ, ինչպես նաև անօդաչուներ։ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունն ու ինքնապաշտպանության ուժերը մտադիր են Ուկրաինային ցուցաբերել հնարավոր առավելագույն օգնություն»,-նշվում է պաշտպանական գերատեսչության մամուլի հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ մարտին Ճապոնիան Ուկրաինա էր […]
08:36 19.04.2022
Ֆրանսիան, ի տարբերություն եվրոպական երկրների, ռուսական գազի կարիք չունի։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Եվրոպան կախված է ռուսական գազից․․․,բայց Ֆրանսիան դրա կարիքը չունի»,-նշել է նա France 5 հեռուստաալիքի հետ հարցազրույցում։ Բացի այդ, ֆրանսիացի առաջնորդը «կարմիր գիծ» չի սահմանել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության համար, քանի որ նման որոշումը, նրա կարծիքով, կդարձնի իրենց հակամարտության […]
08:22 19.04.2022
Մոսկվայի արևմուտքի բնակարաններից մեկում սպանված է հայտնաբերվել «Գազպրոմբանկի» նախկին փոխնախագահ Վլադիսլավ Ավաևի ընտանիքը։ Ձեռնարկատիրոջ, նրա կնոջ և դստեր դիերի հայտնաբերմանը նպաստել է ընտանիքի վարորդը, ով տագնապ էր բարձրացրել՝ նրանց հետ կապ հաստատել չկարողանալու պատճառով։ «Իզվեստիա»-ի աղբյուրի տվյալներով՝ տղամարդն անձամբ է սպանել 47-ամյա կնոջն ու 13-ամյա դստերը, որից հետո ինքնասպան եղել։ Տեղեկություններ կան, որ սպանության շարժառիթը […]
08:10 19.04.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Անդրանիկի փ. 138, 142, 144, 146, 148, 150, 152, 156 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 32/2, 32/4, 39/3, 39/5 շենքեր, թիվ 2 պետական քոլեջ և […]
23:55 18.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
23:44 18.04.2022
Ապրիլի 16-ից 18-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 7 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Էջմիածին, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում, Արագածոտնի մարզի Նոր Երզնկա և Լոռու մարզի Օձուն գյուղերում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ […]
23:40 18.04.2022
ԱՄՆ-ը շուտով կսկսի ուկրաինական զորքերին ամերիկյան հաուբիցների կիրառման ուսուցումը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։ «Ճիշտ է հետևյալը։ Մենք կարծում ենք, որ կկարողանանք սկսել Ուկրաինայի Զինված ուժերի ուսուցման գործընթացը հաուբիցներով, որոնք շուտով կտեղափոխվեն այնտեղ։ Այդ ուսուցումը տեղի կունենա Ուկրաինայի սահմաններից դուրս», – հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ Նա հստակեցրել […]
23:33 18.04.2022
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է նորածին որդու մահվան մասին: Այս մասին ֆուտբոլիստը հայտնել է Instagram-ում։ Հոկտեմբերին Ռոնալդուն հայտնել էր, որ Ջորջինայի հետ սպասում են երկվորյակների՝ տղայի և աղջկա ծնվելուն։ Աղջիկը բարեհաջող ծնվել է, իսկ տղան մահացել է։ «Խոր վշտով հայտնում ենք, որ մեր փոքրիկը մահացել է, սա ամենամեծ ցավն է, որը […]
23:20 18.04.2022
Ապրիլի 18-ին` ժամը 19։53-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան գյուղի Չարենցի փողոցում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1998 թ.) և «VAZ-2106» (վարորդ՝ […]
23:09 18.04.2022
Հանրապետության տարածքում ապրիլի 19-ին, 20-ի և 21-ի գիշերը, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 18-19-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ին, […]
23:00 18.04.2022
Ռուսական զորքերը Լվովի շրջանում ոչնչացրել են լոգիստիկ կենտրոն և արտասահմանյան սպառազինության խոշոր խմբաքանակներ, որոնք Ուկրաինա են առաքվել ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից, հայտնել է Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: «Ապրիլի 18-ի առավոտյան Լվովի շրջանում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օդային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով հարված է հասցվել ուկրաինական զորքերի լոգիստիկայի ուժերի հրամանատարության թիկունքի ապահովման 124-րդ միացյալ […]
22:51 18.04.2022
Ապրիլի 15-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Նելլի Սարոյանը և խորհրդական Վարազդատ Պահլավունին հանդիպել են Գլենդելի նորանշանակ քաղաքապետ Արդի Քասախյանի հետ։ Դեսպանորդ Նելլի Սարոյանը, շնորհավորելով Արդի Քասախյանին Գլենդեյլի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, նրան մաղթել է հաջողություններ և արդյունավետ աշխատանք։ Քննարկվել են Գլենդել քաղաքի և Հայաստանում քույր քաղաքների միջև համագործակցության զարգացման […]
22:43 18.04.2022
Ապրիլի 18-ին՝ ժամը 17։19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 56 հասցեում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, […]
22:35 18.04.2022
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Ստամբուլում ապրիլի 17-ին այցելել է «Հրանտ Դինք» հիմնադրամի գրասենյակ։ Նա հանդիպել է Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքելին, և որդուն՝ Արատ Դինքին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Քըլըչդարօղլուին ուղեկցել են կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուն և ԺՀԿ անդամ, պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն։ Վերջիններս շնորհավորել են հայ […]
22:14 18.04.2022
Իտալական Ա Սերիայի 33-րդ տուրում «Նապոլին» ընդունել է «Ռոմային»: Առաջին խաղակեսից հետո դաշտի տերեը առջևում են 1-0 հաշվով: 11-րդ րոպեին 11-մետրոնց հարվածից հետո հաշիվը բացել է Ինսինյոն: Նշենք, որ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում չէր: Հռոմեացիները խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ կազմով՝ Պատրիսիո, Իբանես, Սմոլինգ, Մանչինի, Կարսդորպ, Կրիստանտե, Օլիվեյրա, Զալեվսկի, Պելեգրինի, Ձանիոլո, Աբրահամ:
22:05 18.04.2022
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵՄ խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի մասին: Փաշինյանը եւ Միշելը […]
22:00 18.04.2022
Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին գրում է shamshyan.com-ը: Ժամը 19:40–ի սահմաններում Բաղրամյան գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են «Մերսեդես» և «ՎԱԶ 2106» մակնիշներիի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 06-ի վարորդը մահացել է: Տեղում առաջին բժշկական օգնությունն է ցուցաբերել «Մերսեդես»-ի վարորդին և 2 հոգի տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն: […]
21:46 18.04.2022
Marvel Studios-ը թողարկել է ռեժիսոր Թայկա Վայթիթիի կողմից նկարահանված Thor: Love and Thunder ֆիլմի թիզերը: Նոր ֆիլմը կպատմի Թորի կյանքն այն բանից հետո, երբ նա տիեզերագնացության մեկնեց Գալակտիկայի պահապանների հետ: Դերերում՝ Քրիս Հեմսվորթ, Քրիստիան Բեյլ, Ռասել Քրոու, Կարեն Գիլան, Լյուկ Հեմսվորթ, Քրիս Պրատ, Նատալի Պորտման և այլ դերասաններ։ Ֆիլմի համաշխարհային ցուցադրությունը նախատեսվում է հուլիսի սկզբին: […]
21:29 18.04.2022
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը: 2022 թվականի ապրիլի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 966 զանգ, որից 891-ը ճանաչողական բնույթի: Շաբաթվա ընթացքում հրդեհի 5 դեպք է գրանցվել՝ չոր խոտածածկ տարածքում: Հրշեջ-փրկարարները արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին և բնակչությանը ցուցաբերել անհրաժեշտ օգնություն: Արձանագրված բոլոր դեպքերում […]