21:12 18.04.2022
Հարավային Աֆրիկայի հյուսիս-արևելքում ջրհեղեղների հետևանքով առնվազն 57 երեխա է զոհվել Այս մասին երկուշաբթի հայտնել է հարավաֆրիկյան «Ewitness News» ռադիոն՝ վկայակոչելով երկրի նախնական կրթության նախարարությանը։ «Ջրհեղեղներից տուժել է 630 դպրոց, որոնցից 124-ը՝ լրջորեն»,- ասել է նախարարության խոսնակ Էլիջու Մլանգան: ԿվաԶուլու-Նատալ նահանգի կառավարության ղեկավար Սիլե Զիկալալան կիրակի օրը հայտնել է, որ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 443-ի, […]
21:04 18.04.2022
ՄԱԿ-ը հրավիրում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին հանդիպման՝ հումանիտար հարցեր քննարկելու համար։ Այս մասին երկուշաբթի ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը: Հումանիտար հարցերի քննարկման ձևաչափը, հատկապես դրանց ռազմական բաղադրիչը, գուցե զինադադարը, դրա մոնիտորինգը, անվտանգ միջանցքները, հումանիտար առաջնահերթությունները»,- ասել է նա: Գրիֆիթսն այս շաբաթ կմեկնի Թուրքիա՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ […]
20:56 18.04.2022
Երկու բրիտանացիներ, ովքեր հանձնվել են Ուկրաինայում, «Россия 1» հեռուստաալիքի եթերում, խնդրել են վարչապետ Բորիս Ջոնսոնին օժանդակել իրենց փոխանակմանը ձերբակալված ուկրաինացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի հետ։ «Պարոն Բորիս Ջոնսոն, ես Շոն Փիներ եմ: Որքան գիտեմ, Վիկտոր Մեդվեդչուկը գտնվում է կալանքի տակ, իսկ Էյդեն Ասլինը և ես կցանկանայինք փոխանակվել նրա հետ: Մենք շնորհակալ կլինենք ձեր օգնության […]
20:48 18.04.2022
Ռուս տիեզերագնացներ Օլեգ Արտեմևը և Դենիս Մատվեևը թռան բաց տիեզերք՝ «Նաուկա» մոդուլի վրա տեղադրված եվրոպական ERA մանիպուլյատորը հետագա աշխատանքի պատրաստելու համար : «Որոնում» մոդուլի No1 ելքը Մատվեևը բացել է Մոսկվայի ժամանակով 18:01-ին՝ նախատեսվածից 36 րոպե ուշ։ Բաց տիեզերքի պայմաններին կարճ ժամանակով ադապտացվելուց հետո նրանք Արտեմևի հետ կմիացնեն սաղավարտի տեսախցիկները և լամպերը և կուղևորվեն դեպի «Նաուկա»։ […]
20:26 18.04.2022
Մոսկվան արտաքսում է Բուլղարիայի դեսպանատան մի քանի աշխատակիցների, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։ Նախարարությունից պարզաբանել են, որ իրենց մոտ են կանչել Բուլղարիայի դեսպան Աթանաս Կրիստինին և նրան հանձնել բողոքի նոտա, որը պատասխան է այս տարվա մարտին բուլղարական կողմից ՌԴ դեսպանատան տասը դիվանագետներին Սոֆիայում «պերսոնա նոն գրատա» հայտարարելու անհիմն որոշման»,- հայտնել են ԱԳՆ-ից։ Հաղորդագրության մեջ չի նշվում […]
20:18 18.04.2022
Սլովենիայում կայացել է գեղասահքի Triglav Trophy միջազգային մրցաշարը, որում հաջող ելույթ է ունեցել Հայաստանի ներկայացուցիչ, հեռանկարային գեղասահորդ Միքայել Սալազարյանը: Պատանի մարզիկը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
20:10 18.04.2022
Ինչպես հայտնի է, վաղը՝ ապրիլի 19-ին, սպասվում է Պուտին-Փաշինյան հանդիպումը: Կրեմլի փոխանցմամբ՝ նախատեսվում են քննարկվել ռուս-հայկական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցեր։ Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ կքննարկվեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների […]
19:59 18.04.2022
Վրաստանում իմունականխարգելման խորհուրդը կքննարկի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի չորրորդ դեղաչափն ընդունելու հարցը: Այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ Հաղորդում է aliq.ge-ն։ Գամկրելիձեն նշել է, որ շուտով կկայանա Իմունականխարգելման խորհրդի նիստը, որտեղ կորոշվի, թե ում և որքան ժամանակ անց պետք է տրվի պատվաստանյութի չորրորդ դեղաչափը։ «Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը պատվաստանյութի չորրորդ […]
19:49 18.04.2022
«Պատվաստումը հոգատարություն է» COVID-19-ի դեմ պատվաստումային արշավի շրջանակներում ապրիլի 16-ին «Իջևանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ում իրականացվել է բաց դռների օր տարեցների համար: Տավուշի մարզի 65 տարեկանից բարձր անձինք ոչ միայն անվճար խորհրդատվությունից ու հետազոտություններից օգտվելու, այլև պատվաստվելու հնարավորություն են ունեցել։ Տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը։ Աշխատանքների կազմակերպմանը տեղում հետևել են առողջապահության փոխնախարարներ Արտակ Ջումայանն ու Արմեն Նազարյանը։ Փոխնախարարները […]
19:43 18.04.2022
Հյուսիսային նավատորմի դրոշակակիր «Պետրոս Մեծ» ծանր հրթիռային հածանավը առաջադրանքները կատարելուց հետո վերադարձել է ՌԴ ռազմածովային Սևերոմորսկ քաղաքի գլխավոր բազա, հայտնում է Հյուսիսային նավատորմի մամուլի ծառայությունը։ «Հյուսիսային նավատորմի դրոշակակիրը՝«Պետրոս Մեծ» ծանր միջուկային հրթիռային հածանավը, կատարել է բոլոր առաջադրանքները ծովում և հասել է նավատորմի գլխավոր բազա՝ Սեվերոմորսկ քաղաք»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ռազմածովային ուժերը պարզաբանում են, որ […]
19:36 18.04.2022
«Կրասնոդարի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Ալեքսանդր Ստորոժուկը ՌՊԼ-ի 25-րդ տուրի՝ «Կռիլյա Սովետովի» դեմ խաղից հետո անդրադարձել է նաև Էդուարդ Սպերցյանի մարզավիճակին: Հիշեցնենք, այդ խաղում «Կրասնոդարը» պարտվել էր 0-2 հաշվով, իսկ Սպերցյանը վնասվածք էր ստացել ավելի շուտ: «Սպերցյանն ու Իոնովը, հավանաբար, շուտ չեն միանա հիմնական կազմին: Մենք կանգնած ենք լուրջ խնդիրների առաջ. ամեն օր մեզ մոտ ինչ-որ […]
19:31 18.04.2022
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցության նախագահի գլխավոր խորհրդական Էրդողան Թոփրաքը խոսել է առաջիկա ընտրություններում ընդդիմադիր 6 կուսակցության համագործակցության հեռանկարների մասին: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թոփրաքը նշել է, որ իշխանություններն ամեն ինչ անում են ընդդիմադիր կուսակցությունների վեցակողմ համագործակցությունը ձախողելու համար: Վերջինս նման քայլ է որակել նաև իշխող դաշինքի նախաձեռնած ընտրական օրենսգրքի առաջիկա փոփոխությունները, որոնք ըստ […]
19:25 18.04.2022
Գյումրիի արյան փոխներարկման կայանում դոնորական արյուն հանձնողների թիվը պակասել է, կամավոր արյունատվության համար դիմողներն էլ են քչացել։ Հիմնական պատճառը ոչ միայն արյան խմբերի անհամապատասխանությունն է։ Մարդկանց հրաժարումները պայմանավորված են նաև առողջական խնդիրներով, Քովիդ-19-ի դեմ տարվող պատվաստումային գործընթացներով։ Արյան փոխներարկման կայանը միշտ ապահովված է արյան բոլոր խմբերի բավարար պաշարով, բայց դոնորական արյան քանակի պահեստավորումը պարտադիր գործընթաց […]
19:19 18.04.2022
Սլովակիայի առաջնության հերթական տուրում Բրատիսլավայի «Սլովանը» գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Ռուժոմբերոկի» հետ, ինչի շնորհիվ ժամանակից շուտ դարձել է երկրի չեմպիոն։ «Սլովանը» 4-րդ տարին անընդմեջ և 16-րդ անգամ իր պատմության մեջ նվաճում է Սլովակիայի չեմպիոնությունը։ Հիշեցնենք՝ «Սլովանում» է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը, որի համար սա առաջին տիտղոսն էր իր թիմի կազմում։
19:10 18.04.2022
Ապրիլի 18-ին, ժամը 17։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 56 հասցեում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, […]
19:03 18.04.2022
«Կռիլյա Սովետովի» 18-ամյա կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն պատասխանել է ՀՖՖ-ի կողմից Հայաստանի հավաքական հրավիրվելու մասին հարցին․ «Այս պահին ես ո՛չ դրական պատասխան եմ տվել, ո՛չ՝ բացասական»,- Կովալենկոյի խոսքերն է փոխանցում Metaratings.ru-ը։ РБ Спорт-ն ավելի վաղ հայտնել էր, որ Կովալենկոն ցանկություն է հայտնել ստանալ հայկական անձնագիր և հանդես գալ Հայաստանի հավաքականում։ 18-ամյա ֆուտբոլիստն «Արարատ 73»-ի լեգենդար պաշտպան […]
18:58 18.04.2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ զրույցում աջակցություն է հայտնել Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններին, հաղորդում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։ «Կիրակի օրը գլխավոր քարտուղարը զրուցել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ։ Գլխավոր քարտուղարը հայտնել է իր շարունակական աջակցությունը ստամբուլյան գործընթացին՝ կապված ուկրաինական պատերազմի հետ, և հաստատել է մարդասիրական միջանցքների ստեղծման անհրաժեշտությունը մարդասիրական օգնության […]
18:50 18.04.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և երկրի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի միջև քաղաքական պայքարը շարունակվում է նաև դատական համակարգում։ Այս մասին հաղորդում է Ermenihaber.am-ը։ Քըլըչդարօղլուի դեմ Էրդողանի ներկայացրած 62 դատական հայցերից 45-ի մասով կայացվել է դատավճիռ, իսկ 17-ը դեռևս դատավարության ընթացքի մեջ է։ Էրդողանի փաստաբան Հուսեյն Այդընի տեղեկացմամբ՝ դատական […]
18:45 18.04.2022
«Բարսելոնայի» ղեկավարությունը քննադատության է ենթարկվել ակումբի բազմաթիվ երկրպագուների կողմից։ PB Nostra Ensenya-ն, որը «Բարսելոնայի» երկրպագու-խմբերից է, սուր է արձագանքել Եվրոպա լիգայի խաղի ժամանակ «Այնտրախտի» մեծ թվով երկրպագուների ներկայությանը «Կամպ Նոու» մարզադաշտում։ Երկրպագուները տեղի ունեցածը բնութագրել են որպես «մեծագույն նվաստացում»։ Հաղորդվում էր, որ խաղի ընթացքում գերմանական թիմին աջակցող ավելի քան 20 հազար երկրպագու է ներկա գտնվել […]
18:39 18.04.2022
Հայաստանի Հանրապետության «Կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տասներկուամյա միջնակարգ կրթությունը պարտադիր է մինչև սովորողի 19 տարին լրանալը։ Ներկայումս Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող շուրջ 300 անձ չունի լիարժեք միջնակարգ կրթություն, ինչը խոչընդոտ է հանդիսանում ազատությունից զրկված անձանց սոցիալական հաջող վերաինտեգրումն ապահովելու և կրկնահանցագործության ռիսկերը նվազեցնելու գործում։ Այդ նպատակով՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ, […]
18:33 18.04.2022
Տրիպոլին այս պահին հնարավորություն չունի մեծացնել նավթի և գազի մատակարարումները Եվրամիություն, հայտարարել է Լիբիայի նավթի և գազի նախարար Մուհամմեդ Աունը՝ դա բացատրելով ազգային նավթագազային արդյունաբերության արդիականացման անհրաժեշտությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ «Լիբիան չի կարող մեծացնել գազի կամ նավթի մատակարարումները Եվրոպա, քանի որ այժմ այդ պաշարները չունի։ Լիբիայի նավթի արդյունահանման ավելացումը պահանջում է նավթարդյունաբերության օբյեկտների արդիականացման […]
18:27 18.04.2022
Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը կիրառելու հնարավորությունն օրենսդրական ամրագրում է ստացել: Ուժի մեջ է մտել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մշակած ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով կառուցապատողների համար կատարվում են մի շարք հստակեցումներ և պարզեցումներ: Տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։ Օրենքով ապահովվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատվող ցանկում ընդգրկված շինարարական օբյեկտների, այսպես կոչված, «տիպային» նախագծերի բազմակի կիրառությունը: Քաղաքաշինության կոմիտեի […]
18:20 18.04.2022
Վրաստանի պաշտպանական ուժերի 5-րդ հրետանային գումարտակը ավարտել է Վազիանիում անցկացվող երկշաբաթյա վարժանքները։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։ Վարժանքների նպատակն է բարձրացնել գումարտակի մարտական պատրաստվածությունը, ինչպես նաև կոորդինացնել և միավորել տարբեր ռազմական տարրեր։ Ուսումնական վարժանքներին մասնակցել են 5-րդ հրետանային բրիգադի 51-րդ գումարտակի ստորաբաժանումները և հակաօդային պաշտպանության խմբերը։ Երկշաբաթյա վարժանքներն անցկացվել են երեք փուլով։ Առաջին […]
18:14 18.04.2022
Ապրիլի 18-ին՝ ննջեցյալների հիշատակության օրվա առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը և ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդության գնդերեցներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին: Պանթեոնում կատարվել է Հոգեհանգստյան կարգ։ Հոգևորականաց դասն աղոթք է բարձրացրել առ Աստված քաջորդիների […]
18:10 18.04.2022
Արդեն մի քանի օր է՝ Շիրակացի փողոցում ջրաշինարարները վերսկսել են կոյուղատար ցանցի փոխարինման աշխատանքները, որոնք անավարտ էին մնացել նախորդ տարվանից: Անցկացվելու են 1 կմ երկարության 300 մմ տրամաչափի կոյուղատար խողովակներ։ Առաջիկա երկու ամիսներին ինտենսիվ երթևեկությամբ փողոցը միակողմանի փակ կլինի։ Խողովակաշարի անցկացման համար փորվում են մոտ երկու մետր խորության խրամուղիներ: Այս ընթացքում էլ ռուսական զորանոցների մոտակայքում […]