17:30 18.04.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ 2022թ. ապրիլի 17-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 75-րդ կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ հիշյալ վայրում միմյանց են բախվել «Վազ 2106», «Վազ 2115» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Վազ 2106» ավտոմեքենայի […]
17:26 18.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]
17:22 18.04.2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2022 թվականի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է «Գաղափարի փուլում գտնվող պրոդուկտների համար» դրամաշնորհային մրցույթ, որի ընդհանուր բյուջեն կազմում է 120,000,000 (հարյուր քսան միլիոն) ՀՀ դրամ: «Գաղափարի փուլում գտնվող պրոդուկտների համար դրամաշնորհներ» բաղադրիչի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել գաղափարի փուլում գտնվող սկսնակ ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող […]
17:17 18.04.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ Վահրամ Դումանյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև համագործակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը […]
17:14 18.04.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Նորվիչի» հետ հանդիպումից հետո, որում նա հեթ-տրիկի հեղինակ էր դարձել, գրառում է կատարել․ «30 հեթ-տրիկ մինչև 30 տարեկան և 30 հեթ-տրիկ հետո․․․ Ժամանակն է խախտել հավասարակշռությունը»,- գրել է Ռոնալդուն «Թվիթեր»-ում: Անգլիայի Պրեմիեր լիգայի հաջորդ խաղում՝ ապրիլի 19-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Լիվերպուլի» հետ։
17:05 18.04.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին: Վարչապետը կարևորել է ԱՄՆ դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն և ողջունել Էնդրյու Շոֆերի այցը, ինչը հնարավորություն կտա քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և այս համատեքստում տեղի ունեցող գործընթացները: Զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման գործում։ Անդրադարձ […]
17:00 18.04.2022
Ապրիլի 18-ին Երուսաղեմի հայ պատրիարքը, Երուսաղեմի հույն ուղղափառ պատրիարքը և Սուրբ Երկրի Քուստոսը միասնական նամակ են ուղարկել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։ ««Լոյսի» արարողության վերաբերյալ Իսրայելի ոստիկանությունը իր որոշած սահմանափակումների մասին Երուսաղեմի հայոց պատրիարքությանը տեղեկացնելուց հետո, պատրիարքության տարածած հաղորդագրության հրապարակումից […]
16:55 18.04.2022
«Կռիլյա Սովետովը» սեփական հարկի տակ հաղթել է «Կրասնոդարին» Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում։ Հանդիպումը ավարտվել է 2-0 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում չի մասնակցել հանդիպմանը, իսկ հավաքականի թեկնածու, 18-ամյա Ալեքսանդր Կովալենկոն «Կռիլյա Սովետովի» կազմում մասնակցել է ամբողջական հանդիպմանը։ «Կռիլյա Սովետովը» 38 միավոր է վաստակել և ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ […]
16:50 18.04.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ Էջմիածին քաղաքում գտնվող վագոն-տնակում հրդեհի բռնկման հանգամանքները պարզելու ուղղությամբ: Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասում գտնվող տնակի այրվելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի ապրիլի 16-ին Էջմիածնի հրշեջ փրկարարական ծառայությունից: Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, նշված տնակում հրդեհ է բռնկվել, […]
16:44 18.04.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 19-20-ին երկօրյա պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու երկրների առաջնորդները կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ կկատարվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ […]
16:33 18.04.2022
Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը նոր Սառը պատերազմի դարաշրջան է բացում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Նա նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը լուրջ փոփոխությունների կհանգեցնի աշխարհում: «Աշխարհը թևակոխում է Սառը պատերազմի նոր դարաշրջան, և մենք պետք է […]
16:21 18.04.2022
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին մասնակցել է Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայության մեկնարկի արարողություններին։ Այս մասին տեղեկացնում է դեսպանության ֆեյսբուքյան էջը: «ԱՄՆ կառավարությունը սատարել է ՀՀ ոստիկանությանը Երևանում նոր պարեկային ծառայությունը ձևավորելու հարցում և հպարտ է շարունակել այս ծառայությունը Հայաստանի բոլոր մարզերում ներդնելու ուղղությամբ իր աջակցությունը»,- ասվում է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
16:14 18.04.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 19-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ապրիլի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը պաշտոնական այցով կգտնվի Ռուսաստանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կողմերը նախատեսում են քննարկել հայ-ռուսական […]
16:07 18.04.2022
Ապրիլի 16-ին՝ Ոստիկանության օրվա առթիվ բազմաթիվ շնորհավորանքներ են ստացվել աշխարհի տարբեր երկրների իրավապահ գերատեսչությունների գործընկերներից, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության կողմից: ՌԴ ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Հարգելի Վահե Ռոբերտի Շնորհավորում եմ Ձեզ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցներին ու վետերաններին՝ մասնագիտական տոնի առթիվ: Չնայած համաշխարհային հանրության մեջ […]
16:01 18.04.2022
2022 թվականի ապրիլի 18-ին Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը: Խորհուրդը որոշեց արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը բավարարել: Դատավոր Արտուշ Գաբրիելյանին հայտարարվեց նախազգուշացում: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
15:57 18.04.2022
Ապրիլի 24-ին ընդառաջ համապատասխան աշխատանքներ կտարվեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքը բարեկարգելու, կանաչապատելու, մաքրելու և պատշաճ տեսքի բերելու նպատակով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ծաղկի վաճառքն այս տարի ևս կիրականացվի բացառապես Հալաբյան-Լենինգրադյան փողոցների հատման վայրում գտնվող ստորգետնյա հանգույցում և Լենինգրադյան փողոցում: Առևտրի և ծառայությունների վարչությանը հանձնարարված է այդ օրը տարածքում խիստ հսկողություն սահմանել: *** Մշակված […]
15:52 18.04.2022
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ 2020 թ․ պատերազմի մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների անդամների և պատերազմի հետևանքով ՀՀ-ում բնակվող արցախցիների (ԱՀ այն քաղաքացիներն, որոնք հաշվառված են եղել Արցախի Հանրապետության վերահսկողության տարածքից դուրս մնացած համայնքներում և այժմ բնակվում են Երևանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի մարզերում) վերապատրաստումների, աշխատանքային փորձի ձեռքբերման նպատակով՝ աշխատանքի և սոցիալական […]
15:48 18.04.2022
Ապրիլի 18-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին: Հանդիպման ընթացքում Ա. Գրիգորյանը ներկայացրել է վերջերս ադրբեջանական զինված ուժերի ներխուժման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Քարտուղարը նաև վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման համար: Համանախագահ Էնդրյու Շոֆերն […]
15:44 18.04.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ Սևանա լճի մակարդակը ապրիլի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել` 1900.48մ (17.04.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 22սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով ապրիլի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 11.145մլն մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից ապրիլի 17-ը ներառյալ՝ 41.626մլն մ³:
15:42 18.04.2022
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 17-ին Դոհա-Երևան չվերթով վերադարձել և Նոր Նորքի բաժին է ներկայացել 24-ամյա Նորիկ Հ.-ն, որը ապրիլի 8-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 189.1-րդ հոդվածի (Ֆինանսական բուրգ ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: *** Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ […]
15:40 18.04.2022
Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Սագա պրեֆեկտուրայում փոքր ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով առնվազն երկու մարդ անգիտակից վիճակում է: Այս մասին երկուշաբթի հայտնել է Kyodo գործակալությունը։ Նշվում է, որ ինքնաթիռը կործանվել է ծովում՝ պրեֆեկտուրայի ափերի մոտ։ Փրկարարները սկսել են տուժածներին տեղափոխել մոտակա հիվանդանոց: Տեղի ոստիկանության աշխատակիցները սկսել են հետաքննություն տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար։
15:34 18.04.2022
Մեդվեդչուկի կինը՝ Օքսանա Մարչենկոն, մի քանի տեսաուղերձ էր ձայնագրել, որտեղ նշել էր, որ իր ամուսնուն կալանավորել են քաղաքական դրդապատճառներով։
15:23 18.04.2022
Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը մայիսի 6-ին կմեկնի Ստամբուլ, որտեղ կմասնակցի աշխարհի առաջնությանը: Թիմի կազմում ընդգրկված են Անուշ Գրիգորյանը (50 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ), Անի Հովսեփյանը (70 կգ) և Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ): Վերջինս իր նորամուտը կնշի խոշոր մրցաշարերում: Նախապատրաստվելով աշխարհի առաջնությանը՝ Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը, Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ, ապրիլի 2-15-ն ուսումնամարզական հավաք է անցկացրել […]
15:17 18.04.2022
Լրատվամիջոցի տվյալներով՝ պայթյունի վայր ժամանած հատուկ ջոկատայինները մերձակա շրջաններում որոնում են ահաբեկիչներին։
15:11 18.04.2022
Ապրիլի 9-ին՝ ժամը 23։15-ին, Երևանի Մարգարյան փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 43-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ապրիլի 15-ին՝ ժամը 16։30-ին, պարեկային ծառայության հետաքննության բաժանմունք է ներկայացել 22-ամյա տղամարդը և հայտնել, որ ապրիլի 9-ին, իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով տղամարդուն ինքն է վրաերթի ենթարկել։ Կատարվում է քննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […]