15:28 19.04.2022
ՊՍԺ-ն մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել արգենտինացի ֆուտբոլիստներից՝ բացառությամբ Լիոնել Մեսսիի: Այս մասին հայտնում է L’Equipe-ը: Աղբյուրի փոխանցմամբ, Անխել Դի Մարիայի հետ պայմանագիրը չի երկարաձգվի, իսկ Լեանդրո Պարեդեսն ու Մաուրո Իկարդին կարող են իտալական այլ թիմեր տեղափոխվել: 34-ամյա Դի Մարիան 2015 թվականից է հանդես գալիս ֆրանսիական թիմում: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել […]
15:26 19.04.2022
2020թ. ադրբեջանական լայնածավալ հարձակումները և ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներկայությունը Հայաստանի գյուղերի հարևանությամբ սկզբունքորեն փոխել են Պաշտպանի գործունեության առանձնահատկություններն ու ուղղությունները: ԱԺ կայքի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը 2021թ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության տարեկան հաղորդումը ներկայացնելու ժամանակ: Զեկույցը քննարկվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 19-ի […]
15:24 19.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]
15:23 19.04.2022
Հանրապետության գետերում ապրիլի 18-19-ը դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
15:16 19.04.2022
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Էդվարդ Մերուժանի Կարապետյանը 2022 թվականի ապրիլի 18-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ: Կենսագրություն Էդվարդ Մերուժանի Կարապետյանը ծնվել է 1985 թվականին: 2007թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը: Աշխատանքային գործունեություն 2007-2013թթ. – ՀՀ ոստիկանության […]
15:12 19.04.2022
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ապրիլի 18-ին՝ ժամը 19։50-ի սահմաններում, Արարատի մարզի Բաղրամյան գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 65-ամյա վարորդ Գևորգ Ավագյանը մահացել է, իսկ «Մերսեդեսի» 34-ամյա վարորդը և 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
15:08 19.04.2022
Գեղարքունիքի մարզի Սոթքի, Կութի, Նորաբակի, Շատվանի, Ճամբարակի թիվ 2 և թիվ 4 դպրոցներում անցկացվել են գործնական պարապմունքներ՝ «Երեխաների անվտանգության և դիմակայունության հզորացումը՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դպրոցներում» թեմաներով։ Երկրաշարժի և հրդեհի սցենարներով վարժանքներն իրականացվում են արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության ու «Աղետների ռիսկի նվազեցման […]
15:04 19.04.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից «Արմավիր» ՕԿՋ-ի պոմպակայանի հոսանքազրկմամբ պայմանավորված, ս.թ ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-20։00, կդադարեցվի Արմավիրի մարզի` Արմավիր քաղաքի, Լուկաշին և Նորավան համայնքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
15:00 19.04.2022
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ այսօր կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում՝ «Կրթության հասանելիության և մատչելիության հիմնախնդիրները ՀՀ սահմանամերձ համայնքների դպրոցներում» թեմայով: Քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ԿԳՄՍՆ-ի, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց ձորի և Արարատի մարզպետարանների, ինչպես նաև տեղական և […]
14:57 19.04.2022
Ապրիլի 19-ին` ժամը 10:46-ին, ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Վաչագան Բարեպաշտ փողոցում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 10:47-ին ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ «ՌԵՆՈ» մակնիշի հրշեջ մեքենայով մեկնել է դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:00-ին, լիկվիդացվել` […]
14:48 19.04.2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Հանդիպման սկզբում բարձր գնահատելով երկու երկրների միջև համագործակցությունը՝ զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը նշանավորվում է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ամրապնդվող բարեկամական հարաբերություններով: Կողմերը մտքեր […]
14:41 19.04.2022
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2022 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. 1-ին եռամսյակի ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 327 մլրդ 72 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է […]
14:34 19.04.2022
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հաջորդ փուլը՝ ուղղված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ամբողջական ազատագրմանը սկսվում է: Այս մասին երեքշաբթի օրը India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ուկրաինայի արևելքում գործողության նպատակն է, ինչպես արդեն իսկ հայտարարվել է ի սկզբանե, Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ամբողջական ազատագրումը: «Այս օպերացիան շարունակվելու է, այս […]
14:28 19.04.2022
Բուլղարիայում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության հերթական օրը հաջող չէր Հայաստանի ներկայացուցիչների համար: Ռինգ դուրս եկած մեր երկու մարզիկներն էլ պարտություն կրեցին: Քառորդ եզրափակիչում 86 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը 2։3 հաշվով զիջեց Կոսովոն ներկայացնող Տաուլանտ Ջակուպիին, իսկ 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը զիջեց շվեդ Էլվին Մոյե-Բելեզիկային։ Դա Ալեքսանյանի և Հովակիմյանի երկրորդ մենամարտն էր այս ստուգատեսում։ […]
14:20 19.04.2022
Երեքշաբթի առավոտյան Հուրգադայի ափերի մոտ այրվել է զբոսաշրջային նավ, որում եղել են օտարերկրյա զբոսաշրջիկներ: Բոլոր ուղևորները փրկվել և տեղափոխվել են ափ, հայտնում է Ախբար ալ-Յաում պորտալը։ Լրատվամիջոցները հայտնում են, որ փոքր զբոսաշրջային նավում հրդեհ է բռնկվել Հուրգադա նավահանգստից ծովը դուրս գալուց գրեթե անմիջապես հետո: Նավի բոլոր ուղևորները և անձնակազմը, նշում է թերթը՝ հղում անելով Կարմիր […]
14:13 19.04.2022
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Իտալիայի Ա սերիայի 33-րդ տուրի «Նապոլիի» հետ խաղից հետո գրառում է կատարել սոցցանցերում: Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է 1-1 հաշվով: Հռոմեացիները պատասխան գնդակը խփել էին ավելացված ժամանակում: «Ինձ դուր եկավ Մարադոնայի անվան մարզադաշտում խաղալը։ Ես հպարտ եմ իմ խաղացողներով։ Մեր թիմը իսկական ընտանիք է: Ափսոս, որ «Ռոմայի» երկրպագուները չկարողացան գալ […]
14:07 19.04.2022
Ապրիլի 18-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը հանդիպեց Բուդապեշտի Պազման Պիտերի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի հայ ուսանողներին, որոնք իրենց կրթական ծրագրի շրջանակում ճանաչողական այցով ժամանել էին Վատիկան։ Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի հարկի ներքո տեղի ունեցած հանդիպմանը դեսպան Նազարյանը մեծապես գնահատեց նշված համալսարանի ամբիոնի վարիչ դկտ․ Բալի Կովաչի (Bálint Kovács) գործունեությունն ու ջանքերը՝ ուղղված հայ-հունգարական […]
14:00 19.04.2022
Ապրիլի 18-ին տեղի ունեցավ Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի այցը Հունաստանի Կալամատա քաղաք՝ մասնակցելու Կալամատայի քաղաքապետարանի և Կալամատայի Հայերի միության համագործակցությամբ կազմակերպված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը, որին ներկա էին Հունաստանի հայոց թեմի առաջնորդ` գերաշնորհ Տեր Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը, Կալամատայի քաղաքապետ Աթանասիոս Վասիլոպուլոսը, Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Պերիկլիս Մանդասը, Հունաստանի և […]
13:53 19.04.2022
2022 թվականի դեկտեմբերից դիմորդներին միասնական քննություններ հանձնելու երկրորդ հնարավորություն է տրվելու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին բուհերի ընդունելության միասնական և ներբուհական քննությունների հայտագրման և քննությունների կազմակերպման գործընթացը՝ ըստ փուլերի և հերթական քայլերի թեմայով, ասուլիսին հայտնեց ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Գրիգորյանը։ Նրա խոսքերով՝ ընդունելության կարգի հիմնական փոփոխություններից մեկը դիմորդին երկրորդ […]
13:46 19.04.2022
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի ընթացքում նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրում: Նա հիշեցրել է, որ Փաշինյանը երեքշաբթի կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Այնուհետև բավական ինտենսիվ շփումներ են նախատեսված Ռուսաստանի կառավարության մակարդակով։ Այնտեղ էլ ստորագրվելու է փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ»,- ասել է Պեսկովը։ […]
13:37 19.04.2022
Իրաքյան «Sadr» շարժման առաջնորդ Մուքթադա Աս Սադրը հայտարարել է, որ Թուրքիայի իրականացրած անդրսահմանային ռազմական գործողությունները խախտում են Իրաքի ինքնիշխանությունը, և որ իրենք չեն պատրաստվում լուռ մնալ այդ հարձակումների դեմ, փոխանցում է Ermenihaber-ը։ Շարժման առաջնորդ Մուքթադա Աս Սադրն անդրադարձել է Թուրքիայի զինված ուժերի նոր ներխուժմանը Իրաքի հյուսիսային շրջաններ, որտեղ գտնվում են «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական […]
13:30 19.04.2022
Հայկ Մարտիրոսյանը «Լա Ռոդա 2022» բաց միջազգային մրցաշարում գրավել է 2-րդ հորիզոնականը: Հայկը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր: 8 միավորով մրցաշարի հաղթող է դարձել հնդիկ գրոսմայստեր Գուկեշը: Մրցաշարին մասնակցել է նաև Շանթ Սարգսյանը, որը 6,5 միավորով զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը: Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցել է շուրջ 200 շախմատիստ: Հիշեցնենք, որ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայում […]
13:23 19.04.2022
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Հրաչյայի Մարգարյանը 2022 թվականի ապրիլի 18-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետ: Կենսագրություն Արմեն Հրաչյայի Մարգարյանը ծնվել է 1988 թվականին: 2010թ. ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը: […]
13:16 19.04.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Մոսկվայի «Վնուկովո 2» օդանավակայանում վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, որից հետո պատվո պահակախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, հնչել են Հայաստանի եւ Ռուսաստանի պետական օրհներգերը: Երկու երկրների առաջնորդները կքննարկեն հայ-ռուսական […]
13:14 19.04.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա (ապրիլի 18) կապակցությամբ հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանների աշակերտների, ուսումնարանների ու քոլեջների սովորողների համար հայտարարել էր մրցույթ «Ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները» խորագրով: Մրցույթի նպատակն էր նպաստել մշակութային ժառանգության մասին իրազեկվածության, հուշարձանների պահպանման, խնամքի հասարակական գիտակցության, դրանց նկատմամբ բարձր պատասխանատվության բարձրացմանը: Ապրիլի 12-18-ը՝ ժամը 20:00-ին, ԿԳՄՍ նախարարության […]
13:07 19.04.2022
«5165» կուսակցության առաջնորդ Կարին Տոնոյանը հայտարարել է, որ կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունը և համախմբվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու և Հայաստանը ճգնաժամից հանելու գաղափարի շուրջ: «Կոչ ենք անում բոլորին, բոլոր կուսակցություններին հետևել մեր օրինակին, որպեսզի կարողանանք հավատ և վստահություն արթնացնել մեր ժողովրդի մեջ: Սա խմբային, թիմային պայքար չէ, սա վեր է բոլոր թիմային […]